Jump to content

Ապաանձնավորում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դեպերսոնալիզացիա կամ ապաանձնավորում, ինքնաընկալման խանգարում, որին ենթարկված մարդիկ այն բնութագրելիս ասում են, որ կյանքը երազի պես է, ոչ իրական թվացող, կարծես նրանք կողքից ականատես են իրենց և իրենց կյանքին[1]։ Չնայած, որ դեպերսոնալիզացիան և դեռեալիզացիան կարող են պատահել յուրաքանչյուր մարդու հետ, ով ենթարկվել է ժամանակավոր վախի կամ լարվածության, քրոնիկ ապաանձնավորումը ավելի շատ հանդիպում է այն մարդկանց մոտ, ովքեր ենթարկվել են լուրջ տրավմայի կամ երկարատև լարվածության, վախի։ Դեպերսոնալիզացիա֊դեռեալիզացիան դիսոցիատիվ խանգարումների սպեկտրում ամենակարևոր ախտանշանն է։ Այն նաև ախտանշան է որոշ այլ ոչ դիսոցիատիվ խանգարումների համար, որոնցից են տագնապային խանգարումը, կլինիկական դեպրեսիան, երկբևեռ աֆեկտիվ խանգարումը, շիզոֆրենիան[2], շիզոիդ անձնային խանգարումը, շիզոտիպիկ անձնային խանգարումը, սահմանային անձնային խանգարումը, oբսեսիվ-կոմպուլսիվ խանգարումը, միգրենը և քնի զրկումը․ այն նաև կարող է լինել նյարդաբանական նոպաների որոշ տեսակների և գլխուղեղի սերոտոնինիտ պակասի ախտանշան[3]։

Բնութագրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Անձինք, ովքեր դեպերսոնալիզացիայի են ենթարկվում անջատված են զգում իրենց իսկ անձից․ նրանց թվում է, որ իրենց մարմնի զգացմունքները, զգացողությունները, վարքագծերը, և այլն, չեն պատկանում նույն մարդուն և ինքնությանը։ Հաճախ այդ մարդիկ պնդում են, որ ամենինչ անիրական և մշուշոտ է թվում։ Նաև անձի իր մասին պատկերացումը կոտրվում է։ Ապաանձնավորում կարող է հանգեցնել ուժեղ լարվածության, որն էլ իր հերթին ուժեղացնում է ապաանձնավորման ազդեցությունը[4]։ Դեպերսոնալիզացիան անձի անիրականության սուբյեկտիվ ապրումն է, իսկ դեռեալիզացիան արտաքին աշխարհի անիրականությունն է։ Չնայած, որ շատ գրողներ դեպերսոնալիզացիային և դեռեալիզացիային վերաբերվում են, որպես առանձին երևույթներ, շատերը նախընտրում են դրանք իրարից չառանձնացնել[5]։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպերսոնալիզացիան երրորդ ամենատարածված հոգեբանական ախտանշանն է[6]։ Դեպերսոնալիզացիան այնպիսի տագնապային խանգարումների ախտանշան է, ինչպիսին է խուճապային խանգարումը[7]։ Այն կարող է նաև պատահել քնի դեպրիվացիայի (հաճախ պատահում է, երբ անձը տառապում է ջեթլագից), միգրենի, էպիլեպսիայի (հատկապես քունքային բլթի էպիլեպսիայի[8]), օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարման, լարվածության, տագնապայնության դեպքերում[9]։

Դեղագիտական և իրավիճակային պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեպերսոնալիզացիան դիսոցիատիվ նյութերի և հոգեմետ դեղերի ազդեցությունն է, ինչպես նաև կոֆեինի, ալկոհոլի, ամֆետամինների և կանեփի կողմնակի կանեփազդեցություն[10][11][12][13][14]։ Այն նաև շատ դեղերի աբստինենտային համախտանիշ է[15][16][17][18]։ Բենզոդիազեպիններից կախվածությունը, որն առաջանում է երկար ժամանակ բենզոդիազեպիններ օգտագործելուց, կարող է առաջացնել քրոնիկ դեպերսոնալիզացիայի սիմպտոմատոլոգիա և պերցեպտուալ անհանգստություններ որոշ մարդկանց մոտ, նույնիսկ նրանց, ովքեր ընդունում են կայուն ամենօրյա չափաբաժին. այն կարող է նաև լինել բենզոդիազեպինը աբստինենտային համախտանիշի ձգձգված առանձնահատկություն ref>Ashton H (1991). «Protracted withdrawal syndromes from benzodiazepines». J Subst Abuse Treat. benzo.org.uk. 8 (1–2): 19–28. doi:10.1016/0740-5472(91)90023-4. PMID 1675688.</ref>[19]:

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումը կախված է պատճառից, այսինքն՝ այն կենսաբանակա՞ն է, թե՞ ունի հոգեբանական ծագում։ Եթե դեպերսոնալիզացիան նյարդաբանական հիվանդության ախտանշան է, ապա այդ հիվանդության ախտորոշումն ու բուժումը դեպերսոնալիզացիայի բուժման առաջին քայլերը պետք է լինեն։ Դեպերսոնալիզացիան կարող է լինել այնպիսի հիվանդությունների իմացական ախտանշան, ինչպիսիք են ամիոտրոֆիկ կողային սկլերոզը, Ալցհայմերի հիվանդությունը, ցրված սկլերոզը, Լայմի հիվանդությունը (տզային բորելիոզ) կամ յուրաքանչյուր այլ նյարդաբանական հիվանդություն, որը ազդում է ուղեղի վրա։ Այն մարդկանց, ովքեր տառապում են դեպերսնալիզացիայից միգրենի հետ, հաճախ նշանակում են տրիցիկլիկ հակադեպրեսանտներ։ Եթե դեպերսոնալիզացիան հոգեբանական պատճառներ ունի, բուժումը կախված է ախտորոշումից։ Դիսոցիատիվ խանգարումների դեպքում բուժումը պահանջում է պատշաճ հոգեթերապիա, իսկ ուղղեկցվող հիվանդությունների դեպքում, ինչպիսիք են սննդի ընդունման խանգարումները, մասնագետների խումբ պետք է զբաղվի անձի բուժումով։ Դեպերսոնալիզացիան կարող է նաև ախտանշել սահմանային անձնային խանգարումը, որը կարող է բուժվել պատշաճ հոգեթերապիայի և հոգեդեղաբանության միջոցով[20]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. American Psychiatric Association (2013). Diagnostic and Statistical Manual of Mental Disorders DSM-5. American Psychiatric Association. ISBN 9780890425541.
  2. Sass L, Pienkos E, Nelson B, Medford N (2013). «Anomalous self-experience in depersonalization and schizophrenia: A comparative investigation». Consciousness and Cognition. 22 (2): 430–41. doi:10.1016/j.concog.2013.01.009. PMID 23454432.
  3. The Edge Effect, by Eric R. Braverman, M.D., 2004, pp. 142
  4. Hall-Flavin, Daniel. «Depersonalization disorder: A feeling of being 'outside' your body». Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 8-ին.
  5. Radovic F.; Radovic S. (2002). «Feelings of Unreality: A Conceptual and Phenomenological Analysis of the Language of Depersonalization». Philosophy, Psychiatry, & Psychology. 9 (3): 271–9. doi:10.1353/ppp.2003.0048.
  6. Simeon D (2004). «Depersonalisation Disorder: A Contemporary Overview». CNS Drugs. 18 (6): 343–54. doi:10.2165/00023210-200418060-00002. PMID 15089102.
  7. Sierra-Siegert M, David AS (December 2007). «Depersonalization and individualism: the effect of culture on symptom profiles in panic disorder». J. Nerv. Ment. Dis. 195 (12): 989–95. doi:10.1097/NMD.0b013e31815c19f7. PMID 18091192.
  8. Michelle V. Lambert; Mauricio Sierra; Mary L. Phillips; Anthony S. David (May 2002). «The Spectrum of Organic Depersonalization: A Review Plus Four New Cases». J Neuropsychiatry Clin Neurosci. 14 (2): 141–54. doi:10.1176/appi.neuropsych.14.2.141. PMID 11983788.
  9. Lickel J; Nelson E; Lickel A H; Brett Deacon (2008). «Interoceptive Exposure Exercises for Evoking Depersonalization and Derealization: A Pilot Study». Journal of Cognitive Psychotherapy. 22 (4): 321–30. doi:10.1891/0889-8391.22.4.321.
  10. Stein, M. B.; Uhde, TW (July 1989). «Depersonalization Disorder: Effects of Caffeine and Response to Pharmacotherapy». Biological Psychiatry. 26 (3): 315–20. doi:10.1016/0006-3223(89)90044-9. PMID 2742946.
  11. Raimo, E. B.; R. A. Roemer; M. Moster; Y. Shan (June 1999). «Alcohol-Induced Depersonalization». Biological Psychiatry. 45 (11): 1523–6. doi:10.1016/S0006-3223(98)00257-1. PMID 10356638.
  12. Cohen, P. R. (2004). «Medication-associated depersonalization symptoms: report of transient depersonalization symptoms induced by minocycline». Southern Medical Journal. 97 (1): 70–73. doi:10.1097/01.SMJ.0000083857.98870.98. PMID 14746427.
  13. «Medication-Associated Depersonalization Symptoms». medscape.com.
  14. «Depersonalization Again Finds Psychiatric Spotlight». Psychiatric News. 2003 թ․ օգոստոսի 15. էջեր 18–30.
  15. Marriott, S.; P. Tyrer (1993). «Benzodiazepine dependence: avoidance and withdrawal». Drug Safety. 9 (2): 93–103. doi:10.2165/00002018-199309020-00003. PMID 8104417.
  16. Shufman, E.; A. Lerner; E. Witztum (2005). «Depersonalization after withdrawal from cannabis usage». Harefuah (Hebrew). 144 (4): 249–51 and 303. PMID 15889607.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  17. Djenderedjian, A.; R. Tashjian (1982). «Agoraphobia following amphetamine withdrawal». The Journal of Clinical Psychiatry. 43 (6): 248–49. PMID 7085580.
  18. Mourad, I.; M. Lejoyeux; J. Adès (1998). «[Prospective evaluation of antidepressant discontinuation]». L'Encéphale (French). 24 (3): 215–22. PMID 9696914.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  19. Terao T; Yoshimura R; Terao M; Abe K. (1992 թ․ հունվարի 15). «Depersonalization following nitrazepam withdrawal». Biol Psychiatry. 31 (2): 212–3. doi:10.1016/0006-3223(92)90209-I. PMID 1737083.
  20. Sierra M, Baker D, Medford N, և այլք: (2006). «Lamotrigine as an add-on treatment for depersonalization disorder: a retrospective study of 32 cases». Clin Neuropharmacol. 29 (5): 253–8. doi:10.1097/01.WNF.0000228368.17970.DA. PMID 16960469.