Ջեթլագ
| Ջեթլագ | |
|---|---|
| Տեսակ | հիվանդություն |
| Պատճառ | փոփոխություն |
| Հիվանդության ախտանշաններ | քնի խանգարում[1], հոգնածություն[2], գլխացավ[1] և Գրգռականություն[3][4] |
| Բժշկական մասնագիտություն | նյարդաբանություն |
| ՀՄԴ-9 | 327.35 |
| ՀՄԴ-10 | G47.2 |
| Անվանվել է | jet aircraft? |
| Բուժում | լուսաբուժություն[5] |
Ջեթլագ (անգլ.՝ jet, ինքնաթիռ և lag, ուշացում բառերից), ժամային գոտին փոխելու հետևանքով առաջացող համախտանիշ (սինդրոմ)։ Ջեթլագը մարդու կենսակերպի անհամապատասխանությունն է իր կյանքի նախորդ ռիթմին, որն առաջանում է ժամային գոտիների արագ փոփոխությունից։ Այն հայտնի է նաև որպես «դեսինխրոնիա» կամ «դեսինխրոնոզ»։ Կարող է ուղեկցվել հոգնածությամբ, անքնությամբ, գլխացավով, ախորժակի կորստով և անհանգստացնող այլ իրավիճակներով։ Վիճակը կարող է տևել մի քանի օր[6]։
Պատճառներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճանապարհորդի համար մի քանի ժամային գոտի փոխելու հետևանքով փոփոխվում է ցերեկվա և գիշերվա տևողությունը, առաջանում է անհամապատասխանություն օրգանիզմի ներքին ժամի և իրական ժամանակի (նոր ժամային գոտու) միջև, որն էլ բերում է ախորժակի կորստի, քնի խանգարման, հորմոնալ շեղման և մարմնի ջերմաստիճանի փոփոխության։ Դեսինխրոնիան առաջանում է նոր ռիթմին օրգանիզմի արագ հարմարվելու անկարողության հետևանքով։
Նոր ռիթմին օրգանիզմի արագ հարմարվելը կախված է կոնկրետ անձի առանձնահատկություններից։ Ոմանց անհրաժեշտ է մի քանի օր, իսկ ոմանք հնարավոր է ընդհանրապես ոչինչ չզգան։ Մեկ կամ երկու ժամային գոտու փոփոխությունը սովորաբար չի առաջացնում լուրջ հետևանքներ։
Սինդրոմը պայմանավորված է ոչ թե չվերթի վրա ծախսած ժամանակով, այլ մեկնման և վայրէջքի վայրերի միջև եղած ժամանային գոտիների տարբերությունով։ Օրինակ Լոնդոնից տասժամյա ուղևորությունը Հարավաֆրիկյան հանրապետություն անցնում է գրեթե նույն միջօրեականի վրայով, ուստի սինդրոմը չի առաջանա։ Իսկ Լիսաբոնից Երևան թռիչքի ընթացքում ուղևորը կանցնի 4 ժամային գոտի և կարող է զգալ համախտանիշը։
Ախտանշաններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամային գոտիների տարբերությունից կախված ախտանշանները կարող են տարբեր լինել[7]։
- Մարսողության խանգարում,
- Գլխացավ,
- Հոգնածություն, քնի խանգարում, անքնություն,
- Դյուրագրգռություն,
- Դեպրեսիա։
Ծովային հիվանդությունը, ականջների փակվելը հաճախ առաջանում են թռիչքի և ոչ թե ժամային գոտու փոփոխության հետևանքով[8]։
Թռիչքի ուղղություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հետազոտությունների համաձայն, մարդկանց մեծամասնության օրգանիզմն ավելի վատ է տանում արևմուտքից արևելք ուղղություն ունեցող թռիչքները։ Հավանական է, որ մեծամասնության համար ավելի հեշտ է ուշ քնելը և ուշ արթնանալը, քան շուտ քնելը և շուտ արթնանալը[9]։
Օրինակի համար դիտարկենք երկու ուղևորի, որոնցից մեկը թռչում է դեպի արևմուտք, մյուսը՝ արևելք․
- Լոնդոնից Լոս Անջելես (ժամային գոտիների տարբերությունը՝ 8 ժամ)։
| Դեպի արևմուտք | Կենսաբանական ժամ Լոնդոնի ժամանակ |
Լոս Անջելեսի ժամանակ |
|---|---|---|
| Թռիչք | 29, հունվար — 10:05 | 29, հունվար — 02:05 |
| Ժամանում | 29, հունվար — 21:10 | 29, հունվար — 13:10 |
| Քնի ժամ | 30, հունվար — 06:00 | 29, հունվար — 22:00 |
| Դեպի արևելք | Կենսաբանական ժամ Լոս Անջելեսի ժամանակ |
Լոնդոնի ժամանակ |
|---|---|---|
| Թռիչք | 29, հունվար — 15:50 | 29, հունվար — 23:50 |
| Ժամանում | 30, հունվար — 02:00 | 30, հունվար — 10:00 |
| Քնի ժամ | 30, հունվար — 14:00 | 30, հունվար — 22:00 |
Առաջին տարբերակում արթուն է ամբողջ գիշեր, իսկ քնի ժամը նոր ժամային գոտու հաջորդ օրվա առավոտյան 6։00-ն է՝ իր ներքին ժամից 8 ժամով ուշ։ Երկրորդ տարբերակում արթուն է ողջ գիշեր, իսկ քնի ժամը հաջորդ օրվա 14։00-ն է՝ իր ներքին ժամից 16 ժամով շուտ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Was hilft bei einem Jetlag? (գերմ.) / Hrsg.: Allgemeine Ortskrankenkasse — 2022.
- ↑ Feichter M. Jetlag (գերմ.) — 2022.
- ↑ Jetlag – Ursachen, Symptome und Maßnahmen dagegen
- ↑ 8 Strategies for Reducing Jet Lag — 2024.
- ↑ Geschäftsreise: Natürliche Hilfsmittel gegen Jetlag (գերմ.)
- ↑ «Sports Medicine Advisor 2005.4: Jet Lag в архиве Интернета». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
- ↑ Cunha, John P.; Stöppler, Melissa Conrad. «Jet Lag».
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն)CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ Can jet lag cause you to feel sick?-Jet Lag Tips
- ↑ Rozell, Ned (1995). «Fly East for Bad Jet Lag». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ մարտի 1-ին.
{{cite journal}}: Cite journal requires|journal=(օգնություն)