Անտե Չորիչ
Չորիչը Չեխիայի Մ19 հավաքականի կազմում 2015 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Խորվաթիա | ||
Ծննդյան ամսաթիվ | ապրիլի 14, 1997[1][2] (27 տարեկան) | ||
Ծննդավայր | Զագրեբ, Խորվաթիա[3] | ||
Հասակ | 176 սմ | ||
Քաշ | 59 կգ | ||
Դիրք | հարձակվողական կիսապաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ |
Ալմերիա (վարձավճարով Ռոմայից) | ||
Համար | 19 | ||
Պատանեկան կարիերա | |||
2002-2006 | Հրվատսկի Դրագովոլյաց | ||
2006-2009 | Զագրեբ | ||
2009-2013 | Ռեդ Բուլ Զալցբուրգ | ||
2013-2014 | Դինամո Զագրեբ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2018 | Դինամո Զագրեբ | 102 | (15) |
2018-ներկա | Ռոմա | 2 | (0) |
2019-ներկա | → Ալմերիա | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012 | Խորվաթիա Մ15 | 4 | (1) |
2012-2013 | Խորվաթիա Մ16 | 5 | (1) |
2012-2013 | Խորվաթիա Մ17 | 8 | (0) |
2014 | Խորվաթիա Մ18 | 3 | (0) |
2014-2015 | Խորվաթիա Մ19 | 5 | (0) |
2014-ներկա | Խորվաթիա Մ21 | 17 | (2) |
2016-ներկա | Խորվաթիա | 4 | (0) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Անտե Չորիչ (խորվ.՝ Ante Ćorić, ապրիլի 14, 1997[1][2], Զագրեբ, Խորվաթիա[3]), խորվաթ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս Ռոմայից վարձավճարով հանդես է գալիս Ալմերիայի և Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է հարձակվողական կիսապաշտպանի դիրքում[4]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինամո Զագրեբ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորիչը հանդես է եկել Հրվատսկի Դրագովոլյացի, Զագրեբի և Ռեդ Բուլ Զալցբուրգի ակադեմիաներում[5][6]։ 2013 թվականին նա միացավ Դինամո Զագրեբի ակադեմիային 900․000 եվրոյի դիմաց[7]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի ապրիլի 16-ին՝ Սպլիտի դեմ խաղում[8]։ Իր առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց ապրիլի 26-ին՝ Լոկոմոտիվայի դեմ խաղում[9]։ Իր առաջին գոլը խփեց մայիսի 10-ին՝ Իստրա 1961-ի դեմ խաղում[10]։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում Չորիչը անցկացրեց 2014 թվականի հուլիսի 22-ին՝ Չեմպիոնների Լիգայի որակավորման 2-րդ փուլի Ժալգիրիսի դեմ խաղում[11]։ Սեպտեմբերի 18-ին՝ Եվրոպայի Լիգայի Աստրա Ջուրջուի դեմ խաղում նա դարձավ գոլի հեղինակ[12]՝ դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է հեղինակել Եվրոպայի Լիգայում[13]։
2014-15 և 2015-16 մրցաշրջաններում Չորիչը Դինամո Զագրեբի հետ հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը։ 2015 թվականին նա ճանաչվեց Խորվաթիայի տարվա հույս։ 2015 թվականի սեպտեմբերի 22-ին՝ Խորվաթիայի գավաթի Օշտրց Զլատորի դեմ խաղում նա առաջին անգամ խաղադաշտ դուրս եկավ Դինամոյի ավագի թևկապով[14]։ 2017 թվականի մարտի 1-ին՝ Խորվաթիայի գավաթի կիսաեզրափակչի Սպլիտի դեմ խաղում Չորիչը դարձավ դուբլի հեղինակ՝ օգնելով իր թիմին հաղթել 6-0 հաշվով[15] և դուրս գալ գավաթի եզրափակիչ, որտեղ Դինամոն 1-3 հաշվով պարտվեց Ռիեկային[16]։ 2017-18 մրցաշրջանում նա ակումբի հետ հաղթեց Խորվաթիայի առաջնությունը և Խորվաթիայի գավաթը՝ եզրափակչում պարտության մատնելով Հայդուկ Սպլիտին[17]։ Դինամո Զագրեբի առաջին թիմի կազմում Չորիչը անցկացրեց 143 հանդիպում՝ դառնալով 23 գոլի և 24 գոլային փոխանցման հեղինակ։
Ռոմա
[խմբագրել | խմբագրել կոդը]2018 թվականի մայիսի 28-ին Չորիչը 5 տարվա պայմանագիր կնքեց Ռոմայի հետ[18][19]։ Ակումբը նրա համար վճարեց 8 միլիոն եվրո[20][21]։ Իր դեբյուտը Սերիա A-ում նշեց հոկտեմբերի 20-ին՝ փոխարինելով Ջենգիզ Ունդերին ՍՊԱԼ-ի դեմ խաղում[22]։
2019 թվականի օգոստոսի 27-ին Չորիչը 1 տարվա վարձավճարով միացավ Ալմերիային[23][24][25]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Չորիչը հանդես է եկել Խորվաթիայի բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ Խորվաթիայի ազգային հավաքականի կազմում իր դեբյուտը նշել է 2016 թվականի մայիսի 27-ին՝ Մոլդովայի դեմ ընկերական խաղում[26][27]։ Հունիսի 4-ին նա փոխարինման մտավ Սան Մարինոյի դեմ խաղի 75-րդ րոպեին, իսկ հանդիպումը ավարտվեց 10-0 հաշվով[28]։ Խորվաթիայի հավաքականի կազմում նա մասնակցեց Եվրո 2016-ին, սակայն առաջնության ոչ մի խաղում խաղադաշտ դուրս չեկավ[29], իսկ Խորվաթիան դուրս մնաց 1/8 եզրափակչում[30]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[31]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Դինամո Զագրեբ | 2013–14 | Պրվա Լիգա | 6 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 6 | 1 | |
2014–15 | 24 | 3 | 5 | 1 | 4 | 1 | 33 | 5 | ||||
2015–16 | 28 | 4 | 6 | 1 | 7 | 0 | 41 | 5 | ||||
2016–17 | 23 | 4 | 4 | 3 | 9 | 1 | 36 | 8 | ||||
2017–18 | 21 | 3 | 3 | 1 | 3 | 0 | 27 | 4 | ||||
Ընդհանուր | 102 | 15 | 18 | 6 | 23 | 2 | 0 | 0 | 143 | 23 | ||
Ռոմա | 2018–19 | Սերիա A | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | — | 3 | 0 | |
2019–20 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 3 | 0 | ||
Կարիերայի ընդհանուր | 104 | 15 | 18 | 6 | 24 | 2 | 0 | 0 | 146 | 23 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի օգոստոսի 30-ի դրությամբ[31]
Խորվաթիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2016 | 3 | 0 |
2017 | 1 | 0 |
Ընդհանուր | 4 | 0 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Դինամո Զագրեբ
- Խորվաթիայի առաջնություն․ 2014–15, 2015–16, 2017–18
- Խորվաթիայի գավաթ․ 2014–15, 2015–16, 2017–18
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորվաթիայի տարվա հույս․ 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ 3,0 3,1 3,2 Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Croatia - A. Ćorić - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Ante Ćorić – A Name to Remember». Croatia Week (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Ante Coric: The Croatian maestro who keeps turning down the big boys». FourFourTwo (անգլերեն). 2016 թ․ հուլիսի 11. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Talentirani Ante Ćorić potpisao za Dinamo» (խորվաթերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «RNK Split - GNK Dinamo Zagreb, Apr 16, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «NK Lokomotiva Zagreb - GNK Dinamo Zagreb, Apr 26, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «NK Istra 1961 - GNK Dinamo Zagreb, May 10, 2014 - 1.HNL - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Zalgiris Vilnius - GNK Dinamo Zagreb, Jul 22, 2014 - UEFA Champions League Qualification - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - Astra Giurgiu, Sep 18, 2014 - Europa League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Talent Spotter: Ante Coric – the 17-year-old Croatian sensation on Bayern's radar | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «NK Ostrc Zlatar - GNK Dinamo Zagreb, Sep 22, 2015 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - RNK Split, Mar 1, 2017 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Rijeka, May 31, 2017 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «GNK Dinamo Zagreb - HNK Hajduk Split, May 23, 2018 - Hrvatski nogometni kup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Coric becomes Roma's first signing of the summer». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Roma beats EPL sides to Croatia prospect Ante Coric». SI.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Transfer news: Ante Coric completes move to Roma from Dinamo Zagreb | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Roma complete signing of wonderkid Ante Coric from Dinamo Zagreb». talkSPORT (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 28. Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «AS Roma - SPAL, Oct 20, 2018 - Serie A - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Coric joins Almeria». www.asroma.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Coric, uno de los nuevos talentos del fútbol europeo, jugará en el Almería | Almería - Web Oficial». Almería - Web Oficial (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Official: Ante Ćorić joins Almeria RomaPress.net». RomaPress.net (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 31-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 31-ին.
- ↑ «Croatia - Moldova, May 27, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Croatia vs Moldova». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Croatia - San Marino, Jun 4, 2016 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ uefa.com. «UEFA EURO 2016 - History - Croatia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ uefa.com (2016 թ․ հունիսի 25). «UEFA EURO 2016 - History - Croatia-Portugal – UEFA.com». Uefa.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
- ↑ 31,0 31,1 «Ante Ćorić». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ հունիսի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չորիչի պաշտոնական Ֆեյսբուքի էջը
- Չորիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Չորիչը transfermarkt-ում
- Չորիչը soccerbase.com-ում
- Չորիչը WhoScored.com կայքում
- Չորիչը Ռոմայի պաշտոնական կայքում
- Չորիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Չորիչը Խորվաթիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անտե Չորիչ» հոդվածին։ |
|
- Ապրիլի 14 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Զագրեբ քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Ալմերիայի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Խորվաթ ֆուտբոլիստներ
- Խորվաթիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2016-ի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ