Jump to content

Անճոռնի ճուտիկը (մուլտֆիլմ, 1956)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անճոռնի ճուտիկը
ռուս.՝ Гадкий утёнок
Տեսակմուլտֆիլմ
ՌեժիսորՎլադիմիր Դեգտյարյով
ՍցենարիստԳեորգի Բերյոզկո
ՀնչյունավորումՆիկոլայ Լիտվինով և Գեորգի Վիցին
ԵրաժշտությունԷդուարդ Կոլմանովսկի
ՕպերատորՆիկոլայ Վոինով
Երկիր ԽՍՀՄ
Լեզուռուսերեն
ԸնկերությունՍոյուզմուլտֆիլմ
Տևողություն19 րոպե
Թվական1956

«Անճոռնի ճուտիկը» (ռուս.՝ «Гадкий утёнок»), խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ, Հանս Քրիստիան Անդերսենի համանուն հեքիաթի էկրանավորումը։ Ստեղծվել է «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի կողմից 1956 թվականին։

Գարունը բացվում է, և քաղաքից դուրս լավ եղանակ է. ծառերը կանաչում են, մարգագետիններում աճում է խոտը։ Կռատուկի մացառուտներում գտնվող բնում թուխս նստած բադը դիտում է, թե ինչպես են ձվերից դուրս գալիս ճուտերը։ Վերջինը ամենամեծ ձվից դուրս է գալիս տարօրինակ մի բադիկ, որը բոլորովին նման չէ մյուսներին։ «Ինչքան մեծ, անճոռնի, անճոռնի բադիկ է...»,- ասում է մյուս բադը։ Հաջորդ օրը նորաթուխ մայրիկն իր ճուտերի հետ գնում է թռչնանոց, որպեսցի նրանց ներկայացնի հասարակությանը։ Թռչնանոցում կար մի գեր իսպանական բադ, որն այդտեղ համարվում էր ամենաազնվացեղը։ Բադ-մայրիկը նրա մոտ է տանում իր ճուտերին, սակայն խեղճ ճուտիկը դուր չի գալիս ոչ իսպանական բադին, ոչ էլ թռչնանոցի մյուս բնակիչներին, որոնք նրան կոչում են այլանդակ կամ հնդկահավ։ Բոլորը ծաղրում են բադիկի վրա, ու ոչ ոք նրան չի ընդունում որպես յուրային։ Բադերը, սագերը, հնդկահավերը, աքաղաղներն ու մյուս բոլորը նեղացնում են ու հալածում բադիկին, և վերջինս փախչում է թռչնանոցից։ Խեղճ բադիկը երկար թափառում է ապաստան գտնելու նպատակով։ Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ինչու են թռչնանոցի բնակիչներն իրեն համարում տձև, ինչու էին բոլորը ծաղրում իրեն ու հալածում։ Առավոտյան նա տեսնում է թռչող կարապների։ Նա չգիտեր, թե ինչպես ե կոչվում այդ գեղեցիկ թռչունները, սակայն սիրեց նրանց այնպես, ինչպես չէր սիրել կյանքում ոչ ոքի։ Ինչպես էր նա ուզում թռչել նրանց հետ միասին։ «Ինչո՞ւ ես չեմ ծնվել այդպես գեղեցիկ»,– մտածում էր ճուտիկը։ Որոշ ժամանակ թափառելուց հետո ճուտիկը հասնում է մի տան, որտեղ իրենց տիրուհու հետ ապրում էի հավն ու կատուն, բայց նրանք էլ են վռնդում ճուտիկին։ Նա երկար քայլում է ու վերջապես հասնում ափ։ Անտառային լճակի ափին գտնվող քարանձավում էլ նա բնակություն է հաստատում։ Նա շատ է ձանձրանում միայնակ, բայց վախենում է երևալ որևէ մեկի աչքին։ Միայն գիշերները, երբ ոչ ոք չէր կարող տեսնել իրեն, նա դուրս է գալիս, որ լողա, թռչի ու ուղղի իր թևերը, սակայն ամեն առավոտ նորից թաքնվում է քարայրում։ Այդպես անցնում է ամառը, բադիկը մեծանում է ու ուժեղանում, սակայն նրա համար անտանելի է դառնում մենակությունը։ Աշնանն օրերը ցրտում են, և լճում ապրող թռչունները չվում են տաք երկրներ։ Բադիկը կարոտով նայում է նրանց հետևից։ Ցուրտ մի առավոտ նա լճում նորից տեսնում է այն հրաշալի թռչուններին, որոնք պատրաստվում էին հեռու ճամփորդության։ «Այսպես բոլորովին սառչել կարելի է։ Ավելի լավ է ինձ կտցահարեն այս վեհասքանչ թռչունները, քան մենակ սատկեմ»,- որոշում է բադիկն ու դուրս գալիս քարայրից։ Լճու նա տեսնում էիր արտացոլանքը։ Անճոռնի ճուտիկը նույնիսկ չէր երազում նման հրաշքի մասին։ Գեղեցիկ կարապները նրան ընդունում են իրենց երամ, և նա անչափ ուրախանում է, քանի որ հանդիպել էր իսկական ընկերների։ Նա թռչում է կարապների երամի հետ, ճանապարհին տեսնում թռչնանոցը և իջնում ու ցածրից թռչում դրա վերևով։ Սակայն թռչնանոցում ոչ ոք չգիտեր, որ իրենց գլխավերևով թռչող այդ գեղեցիկ թռչունն այն անճոռնի ճուտիկն է։

  • Ռեժիսոր՝ Վլադիմիր Դեգտյարյով
  • Սցենարի հեղինակ՝ Գեորգի Բերյոզկո
  • Բեմադրող նկարիչներ՝ Բորիս Պետին, Վասիլի Իգնատով
  • Նկարիչ-մուլտիպլիկատորներ՝ Վիկտոր Լիխաչյով, Նիկոլայ Ֆեոդորով, Իգոր Պոդգորսկի, Ելիզավետա Կոմովա, Մստիսլավ Կուպրաչ, Վադիմ Դոլգիխ, Սերգեյ Ստեպանով
  • Նկարիչ-դեկորատորներ՝ Իրինա Տրոյանովա, Դմիտրի Անպիլով, Ելենա Տանենբերգ, Իրինա Պրոկոֆևա
  • Օպերատոր՝ Նիկոլայ Վոինով
  • Կոմպոզիտոր՝ Էդուարդ Կոլմանովսկի
  • Հնչյունային օպերատոր՝ Գեորգի Մարտինյուկ
  • Ռեժիսորի օգնականներ՝ Գալինա Լյուբարսկայա, Վ. Եգորովա
  • Բեմադրող նկարչի օգնական՝ Ա. Դուդնիկով
  • Դերերը հնչյունավորել են (տիտրերում նշված չէ).

Ստեղծողները նշված են ըստ մուլտֆիլմի տիտրերի։

Մուլտֆիլմն արժանացել է Լոնդոնում անցկացված Բրիտանական առաջին միջազգային կինոփառատոնի (Փառատոնների փառատոն) դիպլոմի 1957 թվականին։

Հեռուստատեսությամբ մուլտֆիլմը ցուցադրվել է նաև «Բարի գիշեր, երեխաներ» («Спокойной ночи, малыши!») մանկական հաղորդման շրջանակներում։

Վերաթողարկում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին «Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմը մասամբ վերամոնտաժվել է և ընդգրկվել մուլտֆիլմերի այլ հավաքածուի մեջ (կրճատվել են ոչ նշանակալի տեսարանները, հանվել ավարտի մի մասը, բոլոր կերպարների ձայները վերահնչյունավորվել են)։ Դրանից բացի հավաքածուում ընդգրկվել են ևս երկու մուլտֆիլմեր՝ «Արքայական նապաստակներ» և «Կախարդված տղան»։ Վերջին երկուսը նույնպես կրճատվել են։ Մուլտֆիլմների արանքում ցուցադրվել են Օլե Լուկոյեի մասնակցությամբ վերահնչյունավորված հատվածներ «Ձյունե թագուհին» մուլտֆիլմից[1]։ 1990-ական թվականների կեսերին մուլտֆիլմը Խորհրդային լավագույն մուլտֆիլմերի շարքում թողարկվել է VHS-հավաքածուում Studio PRO Video-ի կողմից տեսաերիզներով։ Ձայնագրվել է Hi-Fi Stereo-ում և PAL համակարգով։

2009 թվականին «Անճոռնի ճուտիկը» մուլտֆիլմը թողարկվել է DVD տարբերակով «Крупный План» ընկերության կողմից[2].

  • Ձայնը – Ռուսերեն Dolby Digital 2.0 Mono,
  • Տարածաշրջանային կոդ – 0 (All),
  • Պատկեր – Standart 4:3 (1,33:1),
  • Գույն – PAL,
  • Փաթեթավորում – Պարզեցված հրատարակություն (Keep case),
  • Տարածող – «Крупный План»։

1980-ական թվականներին մուլտֆիլմը թողարկվել է տեսաերիզով «ԽՍՀՄ Պետկինոյի վիդեոծրագիր» ընկերության կողմից SECAM համակարգում։ Ռուսաստանում 1990-ական թվականների սկզբին մուլտֆիլմը թողարկվել է VHS տեսաերիզներով «Крупный план» ընկերության կողմից «Մոխրոտը» և «Мороз Иванович» մուլտֆիլմերի հետ միասին։ 1990-ական թվականների կեսերին Studio PRO Video-ը թողարկել է VHS հավաքածու, որում ընդգրկվել են խորհրդային լավագույն մուլտֆիլմերից մի քանիսը՝ «Վայրի կարապները», «Մոխրոտը», «Մատնաչափիկը» «Խալիֆ արագիլը», «Անագե տոկուն զինվորիկը» և «Քենթերվիլյան ուրվականը», ինչպես նաև «Союз Видео» ստուդիայի կողմից Անդերսենի հեքիաթների հիման վրա նկարահանված այլ մուլտֆիլմերի հետ (մի տարբերակով՝ 1995 թվականին, այլ տարբերակով՝ 1997 թվականին)։ Բոլոր արտոնագրված VHS տեսաերիզները թողարկվել են Hi-Fi Stereo ձայնով և PAL համակարգում։

1990-ական թվականների կեսերից մինչև 2000-ական թվականները «Крупный план» միության կողմից թողարկված մուլտֆիլմերի հավաքածուն թողարկվել է Video CD սկավառակներով «Lizard» ընկերության կողմից։

2000-ական թվականների սկզբին մուլտֆիլմը վերականգվել է ու թողարկվել DVD սկավառակով «Крупный план» ընկերության և «Союз Видео» ստուդիայի կողմից Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների հիման վրա նկարահանված այլ մուլտֆիլմերի հավաքածուում, ինչպես նաև «Սիրելի մուլտֆիլմերի ոսկե հավաքածուի» երկրորդ թողարկումում 2003 թվականին։ Թողարկվել է նաև MPEG-4 սկավառակներով։

Հանս Քրիստիան Անդերսենի հեքիաթների հիման վրա ստեղծված խորհրդային նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմեր՝

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Андерсен Ханс Кристиан. Гадкий утенок. — АСТ, 2011. — 47 с. — (СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет). — ISBN 978-5-17-071872-6 Иллюстрации по мультфильму. На обложке полное название книжной серии: «СОЮЗМУЛЬТФИЛЬМ представляет: впервые — легендарные мультфильмы в книгах!»

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]