Անթյե Թրաուե
Անթյե Թրաուե գերմ.՝ Antje Traue | |
---|---|
Ծնվել է | հունվարի 18, 1981[1][2] (43 տարեկան) |
Ծննդավայր | Միտվայդա, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա[3] |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | կինոդերասանուհի |
Անդամություն | Deutsche Filmakademie? |
antjetraue.com | |
Անթյե Թրաուե (գերմ.՝ Antje Traue, հունվարի 18, 1981[1][2], Միտվայդա, Powiat Mittelsachsen, Սաքսոնիա[3]), գերմանացի դերասանուհի։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անթյե Թրաուեն ծնվել է Գերմանիայի Միջին Սաքսոնիա շրջանի Միտվայդա քաղաքում։
Նրա բեմական կարիերան սկսվել է, երբ դպրոցական ներկայացման մեջ խաղացել է Ժաննա դ'Արկի դերը[4]։ 16 տարեկան հասակում հաղթել է «West End Opera» հիփ հոփ մյուզիքլի գլխավոր դերի համար անցկացված մրցույթը։ Անտեն չորս տարի շրջել է ամբողջ Գերմանիայում, Եվրոպայում և Նյու Յորքում[4]։ Հետագայում Անտեն հայտնվել է մի քանի հեռուստատեսային ֆիլմերում՝ «Ընդմիշտ Կլեյնուփրին», «Բեռլինը ծովի մոտ» և «Ֆանտոմային ցավ»[4]։
2008 թվականին Անտեն ընտրվել է «Պանդորում» ֆանտաստիկ ֆիլմում կնոջ գլխավոր դերում։ Ռեժիսորը եղել է Քրիստիան Ալվարդը, իսկ սցենարիստը՝ Թրեյվիս Միլոուն։ Նրան ընկերակցել են դերասաններ Բեն Ֆոստերը և Դենիս Քուեյդը[5]։
Անտեն ծրագրել էր ավարտել դերասանական կարիերան և իրեն նվիրել բժշկությանը։ Դրա պատճառը դարձել է «Պանդորում» ֆիլմի ձախողումը և այլ ֆիլմերի քասթինգներում բազմաթիվ մերժումները, այդ թվում, այնպիսի բլոկբաստերների, ինչպիսիք են «Հոբիթ։ Անսպասելի ճանապարհորդություն» (2012 թվական) և «Առաքելությունն անիրագործելի է։ Ֆանտոմ արձանագրություն» (2011 թվական)։ Իր դերասանական կարիերայի լճացման պատճառով Անտեն նույնիսկ ստիպված է եղել աշխատել ռեստորաններում և քոլլ-կենտրոններում, մինչև նրա գործակալը չի առաջարկել նկարել հոլովակ «Պողպատե մարդը» ֆիլմի քասթինգի համար, որը դերասանուհին ընդունել է որպես իր վերջին հնարավորություն։ Արդեն երկու շաբաթ անց Անտեին հրավիրել են Լոս Անջելես՝ նկարահանումներին նրա մասնակցության հետագա քննարկման համար։ Զաք Սնայդերը համարել է, որ նա կատարյալ էր Ֆաորա Հու-Ուլ (Faora Hu-Ul) դերի համար և, չնայած ստուդիայի կասկածներին և ֆիլմում ավելի հայտնի դերասանուհու վերցնելու ցանկությանը, Զաքը հաստատել է Անտեի դերը[6]։
2015 թվականին նրա մասնակցությամբ թողարկվել է նոր ֆիլմ՝ «Յոթերորդ որդին»[7]։ 2016 թվականին «Weinberg» և «Berlin Eins» սերիալներում կատարած դերի համար առաջադրվել է «German Television Awards» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում[8]։
Լավ տիրապետում է գերմաներեն և անգլերեն լեզուներին։ Նրա առաջին անգլալեզու ֆիլմը եղել է «Պանդորում»-ը[4]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Հայերեն անվանում | Բնօրինակ անվանում | Դեր | |
---|---|---|---|---|
2000 | հֆ | Կորած երեխաներ | Verlorene Kinder | աղջիկ |
2003 | կֆ | Մինչև գիշեր | Die Nacht davor | Ֆրանցիսկա |
2004 | ֆ | Ընդմիշտ Կլեյնուփրին | Kleinruppin forever | Ռամոնա |
2005 | կֆ | 202ա | 202a | Ջեսիկա |
2006 | կֆ | Ոսկե տղան | Goldjunge | Մանուելա |
2007 | կֆ | Էգո | Ego | Իզաբել |
2007 | ս | Սոկո Քյոլն | SOKO Köln | Դիանա Վրոբել |
2008 | ֆ | Բեռլինը ծովի մոտ | Berlin am Meer | Էստել |
2009 | ս | Դատախազը | Der Staatsanwalt | Սանդրա Տևես |
2009 | ֆ | Պանդորում | Pandorum | Նադիա |
2011 | ֆ | 5 օր օգոստոսին | Georgia: 5 Days of August | Զոի |
2012 | ֆ | Նոբելի վերջին կտակը | Nobels testamente | Քիթեն |
2013 | ֆ | Պողպատե մարդը | Man of Steel | Ֆաորա Հի–Ուլ |
2015 | ֆ | Յոթերորդ որդին | The Seventh Son | Լիզի |
2015 | ֆ | Ադել Բլոխ-Բաուերի դիմանկար I | Woman in Gold | Ադել Բլոխ-Բաուեր |
2015 | հֆ | Բարշելի գործը | Der Fall Barschel | Ժիզել |
2015 | ս | Հովիտը | Weinberg | Հաննա Ցեպտեր |
2016 | ս | Բեռլինի նստավայրը | Berlin Station | Լանա Վոգել |
2016 | ֆ | Չնայած թափվող ձյանը | Despite the Falling Snow | Մարինա Ռինսկայա |
2016 | ֆ | Հանցագործը | Criminal | Էլզա |
2017 | ֆ | Մի անգամ Գերմանիայում | Es war einmal in Deutschland... | Սառա Սայմոն |
2017 | ս | Խավար | Dark | Ագնես Նիլսեն |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 filmportal.de — 2005.
- ↑ 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 3,0 3,1 3,2 Deutsche Nationalbibliothek Record #14116929X // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 «Biography». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 10-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|authorlink=
- ↑ Berlinerin sichert sich eine Hauptrolle in «Pandorum»
- ↑ Antje Traue cast as female villain in Superman
- ↑ ‘Steel’ thesp Traue begets ‘Seventh Son’
- ↑ «Nominierung». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 7-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անթյե Թրաուե» հոդվածին։ |
|