Յոթերորդ որդին
Յոթերորդ որդին անգլ.՝ The Seventh Son | |
---|---|
Երկիր | ԱՄՆ Միացյալ Թագավորություն |
Ժանր | ֆենթեզի ֆիլմ[1][2], արկածային ֆիլմ[1][2] և վեպի էկրանավորում |
Հիմք | The Spook's Apprentice? |
Թվական | մարտի 5, 2015[3], դեկտեմբերի 25, 2014[4][5] և 2014 |
Լեզու | անգլերեն |
Ռեժիսոր | Սերգեյ Բոդրով[6] |
Պրոդյուսեր | Թոմաս Թուլ |
Սցենարի հեղինակ | Սթիվեն Նայթ, Չարլզ Լիվիթ[7] և Matt Greenberg?[7] |
Դերակատարներ | Բեն Բարնս[8][6][9][…], Ջեֆ Բրիջես[8][6][9][…], Ջուլիանա Մուր[8][6][9][…], Ալիսյա Վիկանդեր[8][6][9][…], Քիթ Հարինգթոն[8][6], Ջիմոն Հոնսու[8][6], Ջեյսոն Սքոթ Լի[8], Անտե Թրաուե[8], Օլիվիա Ուիլյամս[8][6], John DeSantis?[8], Ջերարդ Պլանկետ[8], Քենդիս ՄաքՔլուր[8], Դևիդ Քաբիթ[8], Ռայան Ռոբինս[8], Faustino Di Bauda?[8], Brenda McDonald?[8] և Timothy Webber? |
Օպերատոր | Նյուտոն Թոմաս Սիգել |
Երաժշտություն | Մարկո Բելտրամի |
Մոնտաժ | Փոլ Ռուբել |
Նկարահանման վայր | Վանկուվեր |
Կինոընկերություն | Legendary Pictures |
Տևողություն | 102 րոպե |
Բյուջե | 95 000 000 $ |
Շահույթ | 114 178 613 $ |
Պաշտոնական կայքէջ | |
Seventh Son (film) Վիքիպահեստում |
«Յոթերորդ որդին» (անգլ.՝ Seventh Son), ռեժիսոր Սերգեյ Բոդրով ավագի ֆանտաստիկ ֆիլմը[10], որը նկարահանվել է Ջոզեֆ Դիլեյնիի «The Wardstone Chronicles» շարքի առաջին՝ «Վհակի աշակերտը» վեպի հիման վրա։ Գլխավոր դերերում նկարահանվել են Բեն Բառնսը, Ջեֆ Բրիջեսը և Ջուլիանա Մուրը։ Համաշխարհային պրեմիերան կայացել է Ֆրանսիայում 2014 թվականի դեկտեմբերի 17-ին։
Ըստ Ջեֆ Բրիջեսի, որը ֆիլմում կատարել է Վհակի դերը, ֆիլմն ունի երկու առանցքային միտք՝ «բարին և չարը բաժանող գիծը անցնում է մեր ներսով», այդ իսկ պատճառով «չարի դեմ պայքարելն այնքան դժվար է. ոչ ոք իրենից չի կտրի սեփական սրտի և հոգու մի մասը»[11]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախաբանում Գրեգորի անունով ասպետը լեռան վրա գտնվող ստորգետնյա բանտում բանտարկում է ինչ-որ Չարի։ Անցնում են տարիներ, գալիս է արյունոտ Լուսինը և Չարը, ուժ ստանալով, վիշապի տեսքով դուրս է գալիս զնդանից։
Միևնույն ժամանակ, զանգի ձայնը Վհակի երիտասարդ աշակերտ Ուիլյամ Բրեդլիին (Քիթ Հարինգթոն) տեղեկացնում է խնդրի առկայության մասին, որը պահանջում է իր ուսուցիչ Գրեգորիի (Ջեֆ Բրիջես) մասնակցությունը։ Նա նախ պանդոկում հաշվեհարդար է տեսնում բռնարարի հետ՝ ծեծելով նրան գարեջրի գավաթով, այնուհետև եկեղեցում անցկացնում է էկզորսիզմի նիստ՝ աղջկա միջից վտարելով մի դևի, որը հզոր կախարդ Մալկինն (Ջուլիանա Մուր) է՝ Գրեգորիի նախկին սիրեցյալը, որին նա փորձում էր ընդմիշտ բանտարկել զնդանում։ Խավարի ուժերի դեմ պայքարողներին չի հաջողվում սպանել Մալկինին։ Երբ Գրեգորին նրան փակում է երկաթե վանդակի մեջ, նա ներս է քաշում Բրեդլիին և սպանում նրան։ Երբ նա փորձում է այրել Մալկինին, Գերագույն կախարդը դուրս է գալիս զնդանից և թռչում դեպի լեռներում գտնվող լքված տաճար։ Գրեգորն ստիպված է իր համար նոր աշակերտ փնտրել։
Յոթերորդ որդին
[խմբագրել | խմբագրել կոդը]Հավաքելով իր հետևորդներին՝ Մալկինը պատրաստվում է իր սարսափելի զայրույթը թափել աշխարհի վրա։ Նրա ճանապարհին կանգնած է միայն վարպետ Գրեգորին։
Հանդիպման ժամանակ ծերունին դեմ առ դեմ է կանգնում չարին, որի վերադարձից նա միշտ վախենում էր։ Այժմ նա ժամանակ ունի մինչև հաջորդ լիալուսինը, որպեսզի անի այն, ինչ սովորաբար տևում է տարիներ՝ մարզել նոր աշակերտին՝ Թոմ Ուորդին (Բեն Բառնս), պայքարել մութ մոգության դեմ։ Մարդկության միակ հույսը յոթերորդ որդու յոթերորդ որդին է[12]։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Բեն Բարնս — Թոմ Ուորդ[13]
- Ալիսյա Վիկանդեր — Էլիս[14]
- Ջեֆ Բրիջես — Գրեգորի[15]
- Ջուլիան Մուր — տիկին Մալկին[16]
- Քիթ Հարինգթոն — Ուիլյամ Բրեդլի[17]
- Ջիմոն Հոնսու — Ռադու
- Ջեյսոն Սքոթ Լի — Ուրագ
- Օլիվիա Ուիլյամս — Թոմի մայրը[18]
- Անթյե Թրաուե — Լիզի, Մալկինի քույրը[19]
- Ջոն Դեսանտիս — Քլիք
Նկարահանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նկարահանումներն սկսվել են 2012 թվականի մարտի 19-ին և տեղի են ունեցել Վանկուվերում և Լոս Անջելեսում[20][21]։
Թոմ Ուորդի դերի համար լսումների են մասնակցել Ալեքս Պետիֆեր, Շայլո Ֆեռնանդեսը, Սեմ Քլաֆլին, Քալեբ Լենդրի Ջոնսը և Ջեյմս Ֆրեշվիլը[14][22][23]։ Էլիսի դերի հավակնորդներն են եղել Ջենիֆեր Լոուրենսը, Դիաննա Էյգրոնը, Իմոջեն Փութսը և Ֆելիսիթի Ջոնսը[22][23]։
Բրիջեսը պնդել է, որ ֆիլմում իր կերպար ունենա դուրս ցցված ատամ (ինչի պատճառով նա այնպես է սվսվախոսացել, որ որոշ տեսարաններ ստիպված են եղել վերահնչյունավորել), իսկ Ջուլիանա Մուրը ցանկացել է գեղեցիկ մահանալ[24]։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբում ֆիլմի երաժշտությունը պետք է գրեին Ալլա Ռախա Ռահմանն ու Տուոմաս Կանտելինենը[25]։ Սակայն խիտ գրաֆիկի պատճառով Ռահմանն ստիպված է եղել հրաժարվել նախագծին մասնակցելուց[26]։ Արդյունքում, 2013 թվականի դեկտեմբերին Կանտելինենը նույնպես դուրս է եկել նախագծից, և ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Մարկո Բելտրամին, որը հայտնի էր թրիլլերի և սարսափ ֆիլմերի համար գրած սաունդթրեքներով[27]։
Վարձույթ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմը ձախողվել է վարձույթում՝ չհավաքելով դրա ստեղծման և առաջխաղացման ծախսերը[28]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 http://www.imdb.com/title/tt1121096/
- ↑ 2,0 2,1 http://www.metacritic.com/movie/seventh-son
- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ http://nmhh.hu/dokumentum/166259/premierfilmek_forgalmi_adatai_2014.xlsx
- ↑ http://nmhh.hu/dokumentum/198182/terjesztett_filmalkotasok_art_filmek_nyilvantartasa.xlsx
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 http://www.bbfc.co.uk/releases/seventh-son-film-0
- ↑ 7,0 7,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 8,12 8,13 8,14 8,15 Internet Movie Database — 1990.
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 http://www.allocine.fr/film/fichefilm_gen_cfilm=135065.html
- ↑ «Director draws spooky assignment at WB». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Алексей Крижевский, Ярослав Забалуев (2014 թ․ դեկտեմբերի 19). ««Больше всего меня захватил «Кавказский пленник»». Газета.Ru. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «Legendary | Seventh Son». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ «'Narnia' star Ben Barnes is WB's 'Son'». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 20-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 14,0 14,1 «'Seventh Son' finds young leads». Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Jeff Bridges to Play Exorcist in THE SEVENTH SON». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Julianne Moore Joins Jeff Bridges in THE SEVENTH SON». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «'Game of Thrones' thesp joins 'Seventh Son'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Olivia Williams Set To Star in Legendary Pictures' 'The Seventh Son'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «'Steel' thesp Traue begets 'Seventh Son'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 19-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «'Seventh Son' Begins Filming; Official Synopsis Released». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ «Seventh Son (2013) — Filming Locations». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 11-ին.
- ↑ 22,0 22,1 «The Seventh Son Locks Cast, Title». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ փետրվարի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ 23,0 23,1 «Young Hollywood lines up for 'Seventh Son'». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 2-ին.
- ↑ Николай Корнацкий (2014 թ․ դեկտեմբերի 28). «Сергей Бодров: «Каждый большой актер имеет право на причуды»». Известия. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
- ↑ «A.R. Rahman and Tuomas Kantelinen to Score 'The Seventh Son' | Film Music Reporter» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «AR Rahman pulls out of Hollywood film The Seventh Son - Times of India» (անգլերեն). The Times of India. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ «Marco Beltrami Scoring 'November Man' | Film Music Reporter» (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 5-ին.
- ↑ Алиса Курманаева, Виктор Кудревич (2015 թ․ նոյեմբերի 13). «The Telegraph назвал самые провальные фильмы 2015 года». РБК Стиль. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 22-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յոթերորդ որդին» հոդվածին։ |
|
- Վանկուվերում նկարահանված ֆիլմեր
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 2010-ականների ամերիկյան ֆիլմեր
- 2010-ականների անգլերեն ֆիլմեր
- 2010-ականների ֆենտեզի ֆիլմեր
- 2014 ֆիլմեր
- IMAX ֆիլմեր
- Legendary Pictures ֆիլմեր
- Universal Pictures ֆիլմեր
- Ամերիկյան արկածային ֆիլմեր
- Ամերիկյան եռաչափ ֆիլմեր
- Ամերիկյան ֆանտաստիկ ֆիլմեր
- Ամերիկյան ֆենտեզի ֆիլմեր
- Բրիտանական արկածային ֆիլմեր
- Բրիտանական վեպերի էկրանավորումներ
- Բրիտանական ֆենտեզի ֆիլմեր
- Կանադական արկածային ֆիլմեր
- Կանադական ֆենտեզի ֆիլմեր
- Չինական արկածային ֆիլմեր
- Ֆիլմեր վհուկների մասին