Խավար (հեռուստասերիալ)
Խավար | |
---|---|
![]() | |
Ժանր | գիտական ֆանտաստիկա հեռուստատեսությունում, հեռուստադրամա, թրիլլեր հեռուստասերիալ և ԼԳԲՏ պարունակող հեռուստասերիալ |
Ստեղծող | Բարան բո Օդար և Jantje Friese? |
Երկիր | ![]() |
Լեզու | գերմաներեն |
Ռեժիսոր | Բարան բո Օդար |
Գլխավոր դերերում | Լուիս Հոֆման, Օլիվեր Մազուչի, Maja Schöne?, Սեբաստիան Ռուդոլֆ, Անդրեաս Փիթչման, Ella Lee?, Անգելա Վինկլեր, Jördis Triebel?, Nele Trebs?, Walter Kreye?, Անտե Թրաուե, Karoline Eichhorn?, Gina Alice Stiebitz?, Carlotta von Falkenhayn? և Daan Lennard Liebrenz? |
Պրոդյուսեր | Մաքս Վիդեման, Բարան բո Օդար, Quirin Berg? և Jantje Friese? |
Սցենարիստ | Marc O. Seng?, Martin Behnke? և Ronny Schalk? |
Օպերատոր | Nikolaus Summerer? |
Երաժշտություն | Ben Frost? |
Պատմվածքի վայր | Winden? |
Դարաշրջան | 2019, 2008, 2040?, 2041?, 2020, 1888, 1921, 2053?, 1986, 1987, 1953, 1954 և 2052? |
Եթերաշրջանների քանակ | 3 |
Սերիաների քանակ | 26 |
Էկրաններին է | դեկտեմբերի 1, 2017-ից հունիսի 27, 2020-ը |
Հեռուստաալիք | Նեթֆլիքս |
Ընկերություն | Wiedemann & Berg Television? |
Դիստրիբյուտոր | Նեթֆլիքս |
Պաշտոնական կայքէջ Պաշտոնական կայքէջ |
Խավար (անգլ.՝ Dark), գերմանական դրամատիկական հեռուստասերիալ գերբնական տարրերով, ստեղծված Բարան բո Օդարի և Յանտյե Ֆրիզեի կողմից[1]։ Սերիալը համարվում է Նեթֆլիքսի՝ Գերմանիայում նկարահանված առաջին շոուն։ Պրեմիերան տեղի է ունեցել Նեթֆլիքսում՝ 2017 թվականի դեկտեմբերի 1-ին[2][3]։
2017 թվականի դեկտեմբերի 20-ին Նեթֆլիքսը պաշտոնապես հայտարարել է, որ սերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանով[4]։ Երկրորդ եթերաշրջանի պրեմիերան տեղի է ունեցել 2019 թվականի հունիսի 21-ին[5][6]։ 2019 թվականի հունիսի 24-ին սկսվել են երրորդ` վերջին եթերաշրջանի նկարահանումները[7], որը թողարկվել է 2020 թվականի հունիսի 27-ին[8][9]։
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
2019 թվականին գերմանական փոքրիկ Վինդեն քաղաքում երկու երեխաների անհետացումը ոչնչացնում է չորս ընտանիքների համաչափ կյանքը՝ բացահայտելով նրանց կեղտոտ անցյալը և գաղտնիքները, որը ընդգրկում է արդեն երեք սերունդ։
Սերիալի գլխավոր հերոսները՝ Վինդենի միջնակարգ դպրոցի աշակերտ Յոնաս Կանվալդը, ում հայրը ինքնասպանությամբ վերջ է դրել կյանքին, ոստիկան Ուլրիխ Նիլսենը, ում եղբայրը 33 տարի առաջ անհետացել էր, և ոստիկանության ղեկավար Շարլոտա Դոպլերը։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Հեռուստասերիալի հիմնական գործողությունները տեղի են ունենում 2019 թվականին, սակայն առաջին եթերաշրջանում առկա են 1986 և 1953 թվականների, ինչպես նաև 2021 և 2052 թվականների սյուժետային գծեր, իսկ որոշ հերոսներ գտնվում են երկու կամ նույնիսկ երեք սյուժետային գծերում (միևնույն ժամանակ նրանց դերերը կատարում են տարբեր դերասան-դերասանուհիներ)։
Կանվալդների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպար | Տարիներ | Նկարագրություն | Դերասան | Եթերաշրջան |
---|---|---|---|---|
Յոնաս Կանվալդ | ∞ | Փոքր տղա, Միխայելի և Հաննայի որդին | Յոնաս Գերզաբեկ | 3 |
2019/2020 ∞ | Միխայելի և Հաննայի որդին, սովորում է միջնակարգ դպրոցում, Մարթայի սիրելին | Լուիս Հոֆման | 1-3 | |
2019/2020→1888 ∞ | Ժամանակի ճանապարհորդ / Անծանոթ | Անդրեաս Փիթչման | 1-3 | |
1921→2053 ∞ | «Sic Mundus»-ի առաջնորդը / Ադամ | Դիտրիխ Հոլինդերբաումեր | 2-3 | |
Միխայել Կանվալդ / Միքել Նիլսեն | 2019→1986/1987 ∞ | Ուլրիխի և Կատարինայի կրստեր որդին, Մագնուսի և Մարթայի եղբայրը | Դաան Լենարդ Լիբրենց | 1-3 |
2019 ∞ | Յոնասի հայրը և Հաննայի ամուսինը, նկարիչ, որը ինքնասպան է եղել | Սեբաստյան Ռուդոլֆ | 1-3 | |
Հաննա Կանվալդ | 1986/1987 | Հաննա Քրյուգեր, դպրոցական | Էլլա Լի | 1-3 |
2019/2020→1954→1911 | Յոնասի և Սիլիի մայրը, Միխայելի ամուսինը, մերսուհի | Մայա Շյոնե | 1-3 | |
Ինես Կանվալդ | 1953/1954 | Դանիելի դուստրը, դպրոցական | Լենա Ուրզենդովսկի | 1,3 |
1986/1987 | Միխայելի հոգեմայրը, բուժքույր | Աննե Ռատե Պոլե | 1-3 | |
2019 | Յոնասի տատիկը | Անգելա Վինկլեր | 1 | |
Սեբաստիան Քրյուգեր | 1986 | Հաննայի հայրը, քիմմաքրման աշխատող | Դենիս Շմիդթ | 1 |
Դանիել Կանվալդ | 1953/1954 | Ինեսի հայրը, Վինդենի ոստիկանության շեֆ | Ֆլորիան Պանցներ | 1-2 |
Նիլսենների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպար | Տարիներ | Նկարագրություն | Դերասան | Եթերաշրջան |
---|---|---|---|---|
Մարթա Նիլսեն | ∞ | Փոքր աղջիկ, Ուլրիխի և Կատարինայի դուստրը, Մագնուսի քույրը | Լունա Արվեն Քրյուգեր | 3 |
2019/2020 ∞ | Ուլրիխի և Կատարինայի դուստրը, Մագնուսի և Միքելի քույրը, Բարտոշի ընկերուհին և Յոնասի սիրելին | Լիզա Վիկարի | 1-3 | |
2052↔2019 ∞ | Ժամանակի ճանապարհորդ / Անծանոթ, «Erit Lux»-ի անդամ | Նինա Կրոնյագեր | 3 | |
2019 ∞ | «Erit Lux»-ի առաջնորդ / Եվա | Բարբարա Նյուսե | 3 | |
Մագնուս Նիլսեն | 2019/2020→1888 ∞ | Ուլրիխի և Կատարինայի ավագ որդին, Մարթայի և Միքելի եղբայրը, Ֆրանցիսկայի ընկերը | Մորից Յան | 1-3 |
1921→2053 ∞ | Ֆրանցիսկայի սիրելին, «Sic Mundus»-ի անդամ | Վոլֆրամ Կոխ | 2-3 | |
Ուլրիխ Նիլսեն | 1986/1987 ∞ | Տրոնտեի և Յանայի որդին, սովորում է միջնակարգ դպրոցում, այդ ժամանակ կորել է նրա եղբայրը | Լուդգեր Բյոկելման | 1,3 |
2019→1953/1954 ∞ | Կատարինայի ամուսինը, Մագնուսի, Մարթայի և Միքելի հայրը, ոստիկանության սպա | Օլիվեր Մազուչի | 1-3 | |
1987 ∞ | Հոգեբուժարանի հիվանդ | Վինֆրիդ Գլատցեդեր | 2-3 | |
Կատարինա Նիլսեն | 1986/1987 | Հելենայի դուստրը, Ուլրիխի ընկերուհին, սովորում է միջնակարգ դպրոցում | Նելե Թրեբս | 1-3 |
2019/2020→1987 | Ուլրիխի կինը, Մագնուսի, Մարթայի և Միքելի մայրը, միջնակարգ դպրոցի տնօրեն | Յորդիս Տրիբել | 1-3 | |
Մադս Նիլսեն | 1986→2019 ∞ | Տրոնտեի և Յանայի կորած կրտսեր որդին, Ուլրիխի եղբայրը | Վալենտին Օպերման | 1,3 |
Տրոնտե Նիլսեն | 1953/1954 ∞ | Ագնեսի և Իստոկի որդին, եկել է Վինդեն իր մոր հետ | Յոշի Մարլոն | 1-3 |
1986/1987 ∞ | Յանայի ամուսինը, Ուլրիխի և Մադսի հայրը, լրագրող | Ֆելիքս Կրամեր | 1,3 | |
2019/2020 ∞ | Յանայի ամուսինը, Ուլրիխի հայրը, Մագնուսի, Մարթայի և Միքելի պապը | Վալտեր Քրեյս | 1-3 | |
Յանա Նիլսեն | 1953/1954 | Դպրոցական | Րիկե Զինդլեր | 1,3 |
1986/1987 | Տրոնտեի կինը, Ուլրիխի և Մադսի մայրը | Աննե Լեբինսկի | 1,3 | |
2019 | Տրոնտեի կինը, Ուլրիխի մայրը, Մագնուսի, Մարթայի և Միքելի տատը | Տատյա Զայբտ | 1-2 | |
Ագնես Նիլսեն | 1921 ∞ | Բարտոշի և Սիլյայի դուստրը, Նոայի կրտսեր քույրը | Հելենա Պիեսկե | 2 |
1953/1954→1921↔2053 ∞ | Իստոկի նախկին կինը, Տրոնտե մայրը, որը վերադարձել է Վինդեն, «Sic Mundus»-ի անդամ | Անտե Թրաուե | 1-3 | |
Հելենա Ալբրես | 1954 | Երիտասարդ աղջիկ | Մարիելա Աուման | 3 |
1987 | Կատարինայի մայրը, հոգեբուժարանի աշխատող | Բարբարա Ֆիլիպ | 2-3 |
Դոպլերների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպար | Տարիներ | Նկարագրություն | Դերասան | Եթերաշրջան |
---|---|---|---|---|
Ֆրանցիսկա Դոպլեր | 2019/2020→1888 ∞ | Պետերի և Շառլոտայի դուստրը, Էլիզաբեթի ավագ քույրը, Մագնուսի ընկերուհին | Ջինա Էլիս Շտիբլից | 1-3 |
1921→2053 ∞ | Մագնուսի սիրելին, «Sic Mundus»-ի անդամ | Կարինա Վիզե | 2-3 | |
Էլիզաբեթ Դոպլեր | 2019/2020 ∞ | Պետերի և Շառլոտայի դուստրը, Ֆրանցիսկայի կրտսեր քույրը, խուլհամր | Կարլոտա ֆոն Ֆալկենհան | 1-3 |
2041-2053 ∞ | Նոայի կինը, Շառլոտայի մայրը, ապոկալիպսիսից ողջ մնացածների առաջնորդը, «Sic Mundus»-ի անդամ | Սանդրա Բորգման | 2-3 | |
Պետեր Դոպլեր | 1987 | Երիտասարդ տղա, որը եկել է Վինդեն, Հելգեի որդին | Պաբլո Ստեիբեչ | 3 |
2019/2020 | Հելգեի որդին, Շառլոտայի ամուսինը, Ֆրանցիսկայի և Էլիզաբեթի հայրը, Յոնասի հոգեբանը | Շտեֆան Կամպվիրտ | 1-3 | |
Շառլոտա Դոպլեր | 1986/1987 ∞ | Դպրոցական, Հ․ Գ․ Տաննհաուսի թոռնուհին | Ստեֆանի Ամառել | 1,3 |
2019/2020→2053 ∞ | Պետերի կինը, Ֆրանցիսկայի և Էլիզաբեթի մայրը, Վինդենի ոստիկանության սպա, Նոայի և Էլիզաբեթի դուստրը | Կառոլինզա Էյխգորն | 1-3 | |
Հելգե Դոպլեր | 1953→1986/1987→1954 | Դպրոցական, Գրետայի որդին | Թոմ Ֆիլիպ | 1-3 |
1986/1987 | Պետերի հայրը, ատոմակայանի պահակը | Փիթեր Շնայդեր | 1-3 | |
2019→1986 | Պետերի հայրը, հոգեբուժարանի հիվանդ | Գերման Բեյեր | 1,3 | |
Բերնդ Դոպլեր | 1953/1954 | Գրետայի ամուսինը, ատոմակայանի հիմանդիրը | Անատոլ Տաուբման | 1,3 |
1986/1987 | Ռեգինայի հայրը, ատոմակայանի նախկին տնօրեն | Միխայել Մենդլ | 1-3 | |
Գրետա Դոպլեր | 1953/1954 | Բերնդի կինը, Հելգեի մայրը | Կորդելիզ Վեգե | 1-3 |
Հ․ Գ․ Տաննհաուս | 1953/1954 | Ժամագործ | Արնդ Կլավիթեր | 1-3 |
1986/1987 | Շառլոտայի խնամակալը, ժամագործ և գրող | Քրիստիան Շտեյեր | 1-3 |
Թիդեմանների ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպար | Տարիներ | Նկարագրություն | Դերասան | Եթերաշրջան |
---|---|---|---|---|
Բարտոշ Թիդեման | 2019/2020→1888 ∞ | Ռեգինայի և Ալեքսանդրի որդին, Կլաուդիայի թոռը, Յոնասի լավագույն ընկերը, Մարթայի ընկերը | Փոլ Լուքս | 1-3 |
1910-1921 ∞ | Սիլյայի ամուսինը, Հաննոյի և Ագնեսի հայրը, «Sic Mundus»-ի անդամ | Ռոման Կնիժկա | 2-3 | |
Ռեգինա Թիդեման | 1986/1987 | Կլաուդիայի և Բերնդ Դոպլերի դուստրը | Լիդիա Մակրիդես | 1-3 |
2019/2020 | Ալեքսանդրի կինը, Բարտոշի մայրը, հյուրանոցի մենեժեր | Դեբորա Կաուֆման | 1-3 | |
Ալեքսանդր Թիդեման | 1986/1987 | Խորհրդավոր երիտասարդ (իրական անունը՝ Բորիս Նիվալդ), նոր անուն է վերցրել՝ Ալեքսանդր Կյոլեր | Բելա Գաբոր Լենց | 1-3 |
2019/2020 | Ռեգինայի ամուսինը (ամուսնանալուց հետո վերցրել է կնոջ ազգանունը), Բարտոշի հայրը, ատոմակայանի տնօրենը | Պետեր Բենեդիկտ | 1-3 | |
Կլաուդիա Թիդեման | 1953/1954 | Էգոնի և Դորիսի դուստրը | Գվենդոլին Գյոբել | 1-3 |
1986/1987→2020 | Ռեգինայի մայրը, ատոմակայանի տնօրենը | Յուլիկա Յենկինս | 1-3 | |
2019/2020→1954 | Ժամանակի ճանպարհորդ, Յոնասի և Նոայի առաջնորդը | Լիզա Կրեյցեր | 1-3 | |
Էգոն Թիդեման | 1953/1954 | Դորիսի ամուսինը, Կլաուդիայի և Սիլյայի հայրը, ոստիկանության սպա | Սեբաստիան Խյուլկ | 1-3 |
1986/1987 | Կլաուդիայի հայրը, ոստիկանության սպա | Քրիստիան Պյոցոլդ | 1-3 | |
Դորիս Թիդեման | 1953/1954 | Կլաուդիայի մայրը, Էգոնի կինը | Լուիզե Հեյեր | 1-3 |
Հաննո Տաուբեր / Նոյ | 1910 ∞ | Բարտոշի և Սիլյայի որդին | Տիլ Պատս | 3 |
1921→2020 ∞ | Բարտոշի որդին, Ագնեսի ավագ որդին, «Sic Mundus»-ի անդամ | Մաքս Շիմելպֆենիգ | 2-3 | |
2041→1921↔1953/1954-1986/1987-2019 ∞ | Էլիզաբեթի ամուսինը և Շառլոտայի հայրը, քահանա և «Sic Mundus»-ի անդամ | Մարկ Վաշկե | 1-3 | |
Սիլյա Թիդեման | 1911→2041 ∞ | Հաննայի և Էգոնի դուստրը, Յոնասի և Կլաուդիայի քույրը | Ավրորա Դերվիսի | 3 |
2052/2053→1890 ∞ | Էլիզաբեթի թարգմանչուհին և օգնականը, Բարտոշի կինը, «Sic Mundus»-ի անդամ | Լեա Վան Ակեն | 1-3 | |
1910 ∞ | Բարտոշի կինը, Հաննոյի և Ագնեսի մայրը | Լիսկի Պանտոլեր | 3 |
Ուրիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կերպար | Նկարագրություն | Դերասան (2019) | Դերասան (1986) | Դերասան (1953) |
---|---|---|---|---|
Էրիկ Օբենֆորդ | Դեռահաս, թմրավաճառ, կորել է 2019 թվականին | Փոլ Ռադոմ | — | — |
Յասին Ֆրիզե | Էլիզաբեթ Դոպլերի ընկերը, խուլհամր | Վիկո Մյուկե | — | — |
Թորբեն Ուոլլեր | Միաչքանի ոստիկան, Շարլոտա Դոպլերի գործընկերը | Լեոպոլդ Հորնունգ | — | — |
Սերիաներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Եթերաշրջան | Սերիա | Պրեմիերայի ամսաթիվ | ||
---|---|---|---|---|
1 | 10 | 1 Դեկտեմբերի 2017 | ||
2 | 8 | 21 Հունիսի 2019 | ||
3 | 8 | 27 Հունիսի 2020 |
Առաջին եթերաշրջան (2017)[խմբագրել | խմբագրել կոդը]
№ սերիալում | № եթերաշրջանում | Անվանում | Ռեժիսոր | Սցենարի հեղինակ | Պրեմիերայի ամսաթիվ |
---|---|---|---|---|---|
1 | 1 | «Գաղտնիքներ»
«Geheimnisse» |
Բարան բո Օդար | Յանտե Ֆրիզե և Բարան բո Օդար | 2017 թվականի դեկտեմբերի 1 |
2019 թվականի հունիսի 21-ին, նկարիչ Միխայել Կանվալդը ինքնասպան է լինում, իսկ նրա մայր Ինեսը վերցնում և թաքցնում է Միխայելի հրաժեշտի նամակը, որը անհրաժեշտ է բացել նոյեմբերի 4-ին, ժամը 22:13-ին: Նոյեմբերի 4-ին՝ մի քանի ամիս հոգեբուժարանում բուժվելուց հետո, Միխայելի որդի Յոնասը վերադառնում է դպրոց, վերամիավորվում է իր լավագույն ընկեր և դասընկեր Բարտոշ Թիդեմանի հետ, որը այժմ հանդիպում է Յոնասի նախկին ընկերուհի Մարթայի հետ։ Երկու շաբաթ առաջ կորել է 15-ամյա Էրիկ Օբենֆորդը, որը դպրոցում մարիխուանա էր վաճառում, և ոստիկան Ուլրիխ Նիլսենը՝ Մարթայի և նրա երկու եղբայրների՝ Մագնուսի և Միքելի հայրը, հետաքննություն է սկսում։ Ուլրիխի ծնողները մինչ այժմ ծանր ապրումների մեջ են իրենց 33 տարի առաջ կորած որդու՝ Մադսի համար։ Յոնասը, Բարտոշը և Նիլսենի երեք երեխաները ուղևորվում են անտառում գտնվող քարանձավ, որի մոտ Էրիկի թմրանյութերի պահոցն է, և անսպասելի բախվում են իրենց դասընկերուհի Ֆրանցիսկա Դոպլերի հետ։ Քարանձավից տարօրինակ ձայներ լսելուց հետո դեռահասները փախչում են՝ ճանապարհին կորցնելով Միքելին։ Հաջորդ օրը ոստիկանությունը անտառում անհայտ տղայի դիակ է հայտնաբերում։ Գլխարկով մի մարդ՝ անհայտ վայրում կապում է Էրիկին աթոռի վրա և նրա գլխին խորհրդավոր մեխանիզմ է հագցնում։ | |||||
2 | 2 | «Սուտ»
«Lügen» |
Բարան բո Օդար | Յանտե Ֆրիզե և Ռոննի Շալկ | 2017 թվականի դեկտեմբերի 1 |
Միքելի անհետացումը Ուլրիխի մոտ արթնացնում է 1986 թվականի հիշողությունները, երբ կորել էր նրա կրտսեր եղբայր Մադսը։ Քարանձավում խուզարկության ժամանակ նա հայտնաբերում է փակ դուռ, որը տանում է դեպի հարևանությամբ գտնվող ատոմային էլեկտրակայանը։ ԱԷԿ-ի տնօրեն Ալեքսանդր Թիդեմանը՝ Բարտոշի հայրը, հրաժարվում է Ուլրիխին թույլ տալ տարածք մտնել, սակայն ոստիկաններին, այնուամենայնիվ, հաջողվում է կասկածյալների ցուցակից հանել կորած Էրիկ Օբենդորֆի հորը, որը էլեկտրակայանում վարորդ է աշխատում։ Ոստիկանության պետ Շառլոտա Դոպլերը հայտնում է, որ 80-ականների հագուստ հագած անհայտ տղան մահացել է 16 ժամ առաջ։ Տղայի աչքերը կապված էին, իսկ նրա ականջները տուժել էին ուժեղ ճնշումից։ Շառլոտան գետնի վրա տեսնում է բազմաթիվ սատկած թռչուններ։ Մի անծանոթ մարդ բնակեցվում է Բարտոշի մոր՝ Ռեգինային պատկանող հյուրանոցում։ Ուլրիխի մայրը՝ Յանան, ստում է իր որդուն, պնդելով, որ իր ամուսինը՝ Տրոնտեն, նրա հետ էր, Միքելի անհետացման գիշերը, թեև գիտեր, որ իրականում Տրոնտեն տանը չի եղել։ Լուսաբացին Միքելը արթնանում է քարանձավում և փախչում է տուն, որտեղ իմանում է, որ տեղափոխվել է անցյալ, և բակում տեսնում է թերթ, որը տպագրվել է 1986 թվականի նոյեմբերի 5-ին։ | |||||
3 | 3 | «Անցյալ և ներկա»
«Gestern und Heute» |
Բարան բո Օդար | Յանտե Ֆրիզե և Մարկ Օ․ Սենգ | 2017 թվականի դեկտեմբերի 1 |
1986 թվականին, զանգվածային անհետացումից չորս շաբաթ անց, ոստիկան Էգոն Թիդեմանը ծանոթանում է Միքելի հետ և կասկածում, որ նրան ծեծել է Ուլրիխը։ Բուժքույր Ինես Կանվալդը տղային հիվանդանոց է տանում։ Կլաուդիա Թիդեմանը՝ Էգոնի դուստրը և Ռեգինայի մայրը, սկսում է աշխատել ատոմային էլեկտրակայանի տնօրենի պաշտոնում և թեթև վիճաբանության մեջ է լինում Բերնդ Դոպլերի հետ։ Բերնդը նրան զգուշացնում է, որ Չեռնոբիլի ատոմակայանի վթարից հետո հասարակությունը կորցրել է հավատը ատոմային էներգիայի նկատմամբ և ցույց է տալիս քարանձավներում միջուկային թափոնների գաղտնի պահեստը։ Բերնդի որդին՝ Հելգեն, Կլաուդիային նվիրում է Հ. Գ. Տաննհաուսի «Ճանապարհորդություն ժամանակի միջով» գիրքը։ Այդ ընթացքում պատանի Շառլոտան սկսում է հետաքննել բազմաթիվ թռչունների մահը։ Ֆերմերը գտնում է 33 մահացած ոչխար, որոնց մահվան պատճառը, պարզվում է, սրտի կաթվածն է եղել։ Միքելը փախչում է հիվանդանոցից և վերադառնում է քարանձավ։ Նա վնասում է ոտքը, երբ ընկնում է և օգնության է կանչում։ 2019 թվականին Ուլրիխը նույնպես գալիս է քարանձավ, լսում է Միքելի ձայնը, բայց նրանք միմյանց չեն տեսնում։ Անհայտ վայրում ժամագործը վերանորոգում է խորհրդավոր մեխանիզմը։ | |||||
4 | 4 | «Երկակի կյանքեր»
«Doppelleben» |
Բարան բո Օդար | Մարտին Բենկե և Յանտե Ֆրիզե | 2017 թվականի դեկտեմբերի 1 |
5 | 5 | «Իրականություն»
«Wahrheiten» |
Բարան բո Օդար | Մարտին Բենկե և Յանտե Ֆրիզե | 2017 թվականի դեկտեմբերի 1 |
6 | 6 | «Այսպես է աշխարհը ստեղծված»
«Sic mundus creatus est» |
Բարան բո Օդար | Յանտե Ֆրիզե և Ռոննի Շալկ | 2017 թվականի դեկտեմբերի 1 |
7 | 7 | «Խաչմերուկ»
«Kreuzwege» |
Բարան բո Օդար | Յանտե Ֆրիզե և Մարկ Օ․ Սենգ | 2017 թվականի դեկտեմբերի 1 |
8 | 8 | «Ինչ ցանես, այն էլ կհնձես»
«Was man sät, das wird man ernten» |
Բարան բո Օդար | Մարտին Բենկե և Յանտե Ֆրիզե | 2017 թվականի դեկտեմբերի 1 |
9 | 9 | «Ամեն ինչ հիմա է տեղի ունենում»
«Alles ist jetzt» |
Բարան բո Օդար | Յանտե Ֆրիզե և Մարկ Օ․ Սենգ | 2017 թվականի դեկտեմբերի 1 |
10 | 10 | «Ալֆա և Օմեգա»
«Alpha und Omega» |
Բարան բո Օդար | Յանտե Ֆրիզե և Ռոննի Շալկ | 2017 թվականի դեկտեմբերի 1 |
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի փետրվարին Նեթֆլիքսը իր համաձայնությունն է տվել 10 սերիայից բաղկացած հեռուստասերիալի արտադրությանը[10]։ Հայտնի է եղել, որ յուրաքանչյուր սերիա մեկ ժամ է տևելու[1]։ Նկարահանումները սկսվել են 2016 թվականի հոկտեմբերի 18-ին՝ Բեռլինի տարածքում, և ավարտվել են 2017 թվականի մարտին[1]։ Սերիալը նկարահանվել է «4K» (Ultra HD) ձևաչափով[11]։ Երկրորդ եթերաշրջանի նկարահանումները սկսվել են Բեռլինում՝ 2018 թվականի հունիսի 28-ին[12]։
Քննադատների կարծիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջին եթերաշրջանը քննադատների կողմից հիմնականում դրական կարծիքներ է ստացել. շատերը այն համեմատել են «Թվին Փիքս» և «Տարօրինակ դեպքեր» հեռուստասերիալների հետ։ Առավել ընդգծված էր հեռուստասերիալի երանգը, ինչպես նաև այն ներկայացնելու ընթացքը և բարդությունը[13]։ Շատ քննադատներ սերիալն համարել են ավելի խորն ու խավարոտ, քան «Տարօրինակ դեպքեր»-ը, և երանգներով ավելի նման «Թվին Փիքս»-ին[14]։
Քննադատությունների մեծ մասը ուղղված է սերիալի հղման ծանր մոտեցմանը, քիչ թե շատ դրական հերոսների բացակայությանը և սերիալի տեսակետների ոչ ինքնատիպությանը[15]։
Rotten Tomatoes կայքում առաջին եթերաշրջանը պահպանում է իր «թարմությունը» 87 %-ով՝ 7/10 միջին վարկանիշով[16]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 «DARK, THE FIRST NETFLIX ORIGINAL SERIES PRODUCED IN GERMANY COMMENCES PRINCIPAL PHOTOGRAPHY»։ Netflix Media Center (անգլերեն)։ Վերցված է 2019-03-25
- ↑ «Netflix Drops Teaser for New German Series Dark»։ ComingSoon.net (en-US)։ 2017-03-01։ Վերցված է 2019-03-25
- ↑ Netflix (2017-10-04), Dark | Date Announcement [HD | Netflix], https://www.youtube.com/watch?v=pi2k1u6eZuI, վերցված է 2019-03-25
- ↑ «Netflix Renews 'Dark' for Season 2»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-03-25
- ↑ «Dark renewed for season 2 by Netflix»։ The Independent (անգլերեն)։ 2017-12-21։ Վերցված է 2019-06-25
- ↑ Netflix Dark (2019-04-26)։ «DARK Season 2 comes out June 21st!pic.twitter.com/iaY9SZq0NY»։ @DarkNetflixDE (անգլերեն)։ Վերցված է 2019-06-25
- ↑ «@baranboodar on Instagram: “And we are back! Shooting Dark Season 3. On our 1st shooting day. @darknetflix @netflixde @netflix #darknetflix”»։ Instagram (անգլերեն)։ Վերցված է 2019-10-27
- ↑ Gelman Vlada (2019-05-30)։ «TVLine Items: Monica Potter's New Series, Netflix's Dark to End and More»։ TVLine։ Վերցված է 2019-07-02
- ↑ Grater Tom (2020-05-26)։ «'Dark' Season 3: Netflix Dates Final Entry In Time-Twisting German Original; Watch Debut Trailer»։ Deadline։ Վերցված է 2020-05-26
- ↑ «Netflix Confirms First German Series 'Dark' From Baran bo Odar»։ The Hollywood Reporter (անգլերեն)։ Վերցված է 2019-03-25
- ↑ «Dark»։ Netflix Media Center (անգլերեն)։ Վերցված է 2019-03-25(չաշխատող հղում)
- ↑ «NETFLIX CONTINUES TO BRING NEW AND DIVERSE STORIES FROM EUROPE, MIDDLE EAST AND AFRICA TO THE WORLD»։ Netflix Media Center (անգլերեն)։ Վերցված է 2019-03-25
- ↑ Bakare Lanre (2017-12-01)։ «Dark review – a classy, knotty, time-travelling whodunnit for TV»։ The Guardian (en-GB)։ ISSN 0261-3077։ Վերցված է 2019-03-25
- ↑ Romero Ariana։ «Is This New Netflix Show The Next "Stranger Things?"»։ www.refinery29.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-25
- ↑ December 1 Glenn Garvin |, 2017 (2017-12-01)։ «You Won’t Be Afraid of This Dark, But You Might Be Bored»։ Reason.com (անգլերեն)։ Վերցված է 2019-03-25
- ↑ (անգլերեն) Dark: Season 1, https://www.rottentomatoes.com/tv/dark/s01, վերցված է 2019-03-25
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|