Անդրեյ Մալիշկո
Անդրեյ Մալիշկո ուկրաիներեն՝ Андрій Самійлович Малишко | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 1 (14), 1912 կամ նոյեմբերի 14, 1912[1] |
Ծննդավայր | Օբուխով, Կիևի մարզ[2] |
Վախճանվել է | փետրվարի 17, 1970[2][1] (57 տարեկան) |
Վախճանի վայր | Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Բայկովո գերեզմանատուն |
Մասնագիտություն | բանաստեղծ, լրագրող, գրական քննադատ և թարգմանիչ |
Լեզու | ուկրաիներեն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Շևչենկոյի անվան համալսարան |
Ժանրեր | բանաստեղծություն, երգ և քնարապատմողական |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Պարգևներ | |
Ամուսին | Լյուբով Զաբաշտա |
Andrij Malyshko Վիքիպահեստում |
Անդրեյ Սամոյլովիչ Մալիշկո (ուկրաիներեն՝ Андрій Самойлович Малишко, նոյեմբերի 1 (14), 1912 կամ նոյեմբերի 14, 1912[1], Օբուխով, Կիևի մարզ[2] - փետրվարի 17, 1970[2][1], Կիև, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ[2]), ուկրաինացի խորհրդային բանաստեղծ, թարգմանիչ։ Ստալինյան երկու մրցանակների (1947, 1951), ԽՍՀՄ պետական մրցանակի (1969) և Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակի դափնեկիր (1964)։ ԽՄԿԿ անդամ 1943 թվականից։ Հայտնի «Կիևյան վալս»-ի (1950) տեքստի հեղինակը, որի հիման վրա երաժշտություն է գրել կոմպոզիտոր Պլատոն Մայբորոդան («Կիևյան վալսը» երբեմն շփոթում են «Києве мій» երգի հետ, որը գրել է կոմպոզիտոր Իգոր Շամոն 1962 թվականին բանաստեղծ Դմիտրի Լուցենկոյի խոսքերով)։ ԽՍՀՄ-ում «Կիևյան վալսը» դարձել է Կիևի ոչ պաշտոնական օրհներգը, իսկ կրկներգի մեղեդին («...знову цвітуть каштани, хвиля дніпровська б'є, молодість мила — ти щастя моє...»)՝ կիևյան ռադիոյի ազդականչ։ Մ. Շևչենկոյի և Մ. Ֆոկինի դուետի ձայնագրությունը համարվում է վալսի դասական կատարում և վերադաշնակում։ Երգը կատարվել է երկու տարբերակով՝ ուկրաիներեն և ռուսերեն (ուկրաիներենից հրաշալի թարգմանություն է կատարել կիևցի հայտնի թարգմանիչ, բանաստեղծ և բանահավաք Գրիգորի Լիտվակը)։
Մալիշկոն համարվում է նաև «Пісня про рушник» («Рідна мати моя, ти ночей не доспала...») հայտնի երգի հեղինակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Անդրեյ Մալիշկոն ծնվել է 1912 թվականի նոյեմբերի 1-ին (14) Օբուխով բնակավայրում (այժմ՝ Ուկրաինայի Կիևի մարզի Օբուխով քաղաք), աղքատ կոշկակարի բազմանդամ ընտանիքում։ 1912 թվականի գրանցամատյանում կա գրառում՝ «Նոյեմբեր. ծնված - 2, մկրտված - 3. Անուն - Անդրեյ։ Հայրը - գյուղացի Օբուխովա Սամոյլո Նիկիտովիչ Մալիշկոյից և նրա օրինական կինը՝ Եվգենիա Եվստաֆիևնան (Իվգա Օստապովնա)։ Երկուսն էլ ուղղափառ»[3]։
1920 թվականին Անդրեյն ընդունվել է Օբուխովի աշխատանքային դպրոցի առաջին դասարան։ Իր ավագ եղբայրներից՝ Վասիլիից և Պետերից, նա սովորել է կարդալ և հաշվել[4]։
1927 թվականին Մալիշկոն ավարտել է Օբուխովի յոթնամյա դպրոցը և մեկնել Կիև ընդունվելու բժշկական տեխնիկում, բայց քննություններից ուշացավ։ Հաջորդ տարի նա դարձել է այդ տեխնիկումի սան[5]։ Անդրեյի ուսուցիչների թվում են եղել Ուկրաինական ԽՍՀ գիտության ապագա վաստակավոր գործիչներ վիրաբույժ Միխայիլ Սիդորովիչ Կոլոմիյչենկոն և նյարդաբան-ախտաբան Դմիտրի Իվանովիչ Պանչենկոն[6]։ Այնուհետև Մալիշկոն թողեց տեխնիկումը և ընդունվեց Կիևի ժողովրդական կրթության ինստիտուտի գրականության ֆակուլտետ, որն ավարտեց 1932 թվականին։ 1932-1934 թվականներին աշխատել է որպես ուսուցիչ և վարիչ, Ժիտոմիրի մարզի Օվրուչ բնակավայրի միջնակարգ դպրոցում՝ որպես ուսուցիչ և ուսումնական մասի վարիչ։ 1934-1935 թվականներին ծառայել է Կարմիր բանակում։ 1936-1939 թվականներին եղել է «Կոմսոմոլեց ուկրաինի» թերթի գրական բաժնի վարիչ, 1939-1941 թվականներին աշխատել է ուկրաինական «Երիտասարդ բոլշևիկ» ամսագրի պատասխանատու խմբագիր,1940 թվականից եղել է ՀամԼԿԵՄ Ուկրաինայի Կենտկոմի անդամ։
1941-1944 թվականներին բանաստեղծը ծառայել է որպես «Կարմիր բանակ», «Հայրենիքի պատվի համար» և «Խորհրդային Ուկրաինա» ռազմաճակատային թերթերի հատուկ թղթակից։ Ականի պայթյունից նա կոնտուզիա էր ստացել։ Հրապարակել է պոեզիայի յոթ ժողովածու, մասնավորապես՝ «Իմ Ուկրաինա»-ն (1942), որը համարվում է պատերազմական տարիների առավել ցայտուն բանաստեղծական երևույթներից մեկը։
1945-1947 թվականներին աշխատել է որպես «Дніпро» ամսագրի պատասխանատու խմբագիր։ 1947 թվականից եղել է «Вітчизна» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ, Ուկրաինական ԽՍՀ Գերագույն խորհրդի ІІІ գումարման պատգամավոր։ Մալիշկոն եղել է Ուկրաինական ԽՍՀ գրողների միության խորհրդի, նախագահության և քարտուղարության անդամ։
Գրող Մալաշկինը քննադատաբար է վերաբերվել Մալիշկոյի ազգայնական արարմունքներին[7]։
Անդրեյ Մալիշկոն մահացել է 1970 թվականի փետրվարի 17-ին «Ֆեոֆանիա» կլինիկական հիվանդանոցում։ Թաղված է Կիևի Բայկովո գերեզմանատանը։
Պարգևներ և մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Լենինի երկու շքանշան (11/24/1960, 11/14/1962)
- Կարմիր դրոշի շքանշան (03/09/1944)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (28.10.1967)
- Կարմիր Աստղի շքանշան (09/13/1943)
- «Պատվո նշան» շքանշան (03/05/1939)
- Ստալինյան երկրորդ աստիճանի մրցանակ (1947) - «Պրոմեթևս» պոեմի (1946) և «Քնարերգություն» բանաստեղծությունների ժողովածուի համար (1938)
- Ստալինյան առաջին աստիճանի մրցանակ (1951) - «Կապույտ ծովի վրայով» բանաստեղծությունների ժողովածուի համար (1950)
- ԽՍՀՄ Պետական մրցանակ (1969) - համանուն գրքից «Ճանապարհ սպիտակ թխկիների տակ» բանաստեղծությունների շարքի համար
- Ուկրաինայի Տարաս Շևչենկոյի անվան ազգային մրցանակ (1964) - «Հեռավոր ուղեծրեր» քնարական գրքի համար
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1971 թվականին բանաստեղծի անունով է կոչվել Կիևի Դնեպրովսկի շրջանում գտնվող մի փողոց։ Անդրեյ Մալիշկոյի անունով փողոցներ կան նաև Բոգուսլավ, Բորիսպոլ, Գորլովկա, Դոնեցկ, Կովել, Կոլոմիա, Կորոստեն, Լուգանսկ, Օբուխով, Սմելա, Տերնոպոլքաղաքներում։
- 1991 թվականին Օբուխովի այն տանը, որտեղ ծնվել է բանաստեղծը, բացվել է նրա անվան թանգարան-առանձնատունը։
- 2003 թվականի հոկտեմբերի 31-ին Ուկրաինայի ազգային բանկը թողարկել է 2 գրիվնյա հուշադրամ` նվիրված Անդրեյ Մալիշկոյին[8]։
- 2016 թվականի հունիսի 17-ին Կիևի պուրակի Մալիշկոյի փողոցի 17-19-ին (Սեվերո-Բրովարսկի զանգված) հասցեում բացվել է Անդրեյ Մալիշկոյի հուշարձանը, քանդակագործ՝ Ռոման Զախարչուկ, ճարտարապետ՝ Լեոնիդ Մալիյ[9]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 2,8 Малышко Андрей Самойлович // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Костенко Анатоль. Андрій Малишко: Біографічна повість. — Київ: Дніпро, 1987. — С. 10.
- ↑ Костенко Анатоль. Андрій Малишко: Біографічна повість. — Київ: Дніпро, 1987. — С. 11.
- ↑ Костенко Анатоль. Андрій Малишко: Біографічна повість. — Київ: Дніпро, 1987. — С. 26—27.
- ↑ Костенко Анатоль. Андрій Малишко: Біографічна повість. — Київ: Дніпро, 1987. — С. 34.
- ↑ Феликс Чуев. 140 бесед с Молотовым. Второй после Сталина. — Москва : Родина, 2019. — С. 532. — 656 с. — ISBN 978-5-907149-23-6.
- ↑ «Сайт НБУ». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 8-ին.
- ↑ Памятник Андрею Малышко
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Шевченківські лауреати 1962—2007: Енциклопедичний довідник. — К., 2007. — С. 363—365.
- Проценко Людмила. Київський некрополь: Путівник-довідник. — Київ, 1994. — С. 89—90.
- Дем’янівська Л. С. Андрій Малишко: Життя і творчість. — Київ: Дніпро, 1977. — 116 с. — (Літературний портрет).
- Автобиография // Малишко Андрій. Твори в десяти томах. — Т. 10. — Київ: Дніпро, 1974. — С. 315—329.
- Костенко Анатоль. Андрій Малишко: Біографічна повість. — Київ: Дніпро, 1987. — 412 с.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Произведения Андрея Малышко в электронной библиотеке ukrclassic.com.ua (ուկր.)
- Малышко Андрей Самойлович / Коваленко Л. Н. // Большая советская энциклопедия : [в 30 т.] / гл. ред. А. М. Прохоров. — 3-е изд. — М. : Советская энциклопедия, 1969—1978.
- Водолазкин Е. Г. Малышко Андрей Самойлович // Энциклопедия «Слова о полку Игореве». — Т. 3.
- Некрополи Киева (сайт Игоря Сердюкова). Малышко Андрей Самойлович (1912—1970)
- Сергей Сак, внук поэта: «Отец хотел, чтобы Андрей Малышко стал сапожником» // Сегодня. — 2008. — 22 октября.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Անդրեյ Մալիշկո» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 14 ծնունդներ
- 1912 ծնունդներ
- Փետրվարի 17 մահեր
- 1970 մահեր
- Կիև քաղաքում մահացածներ
- Կիևի համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- ԽՄԿԿ անդամներ
- Լենինի շքանշանի ասպետներ
- Կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- Պատվո շքանշանի ասպետներ (ԽՍՀՄ)
- ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիրներ
- Ստալինյան մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- Անձինք նամականիշերի վրա
- Բանաստեղծներ այբբենական կարգով
- Խորհրդային բանաստեղծներ
- Խորհրդային թարգմանիչներ
- Ուկրաինացի բանաստեղծներ
- Ուկրաինացի թարգմանիչներ
- Ուկրաինացի լրագրողներ