Այա Քեշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Այա Քեշ
Ծնվել էհուլիսի 13, 1982(1982-07-13)[1] (41 տարեկան)
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]
ԿրթությունՄինեսոտայի համալսարան և Ruth Asawa San Francisco School of the Arts?
Քաղաքացիություն ԱՄՆ
Կրոնհուդայականություն և քրիստոնեություն
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ծնողներմայր՝ Kim Addonizio?

Այա Ռեյչել Քեշ (անգլ.՝ Aya Rachel Cash, հուլիսի 13, 1982(1982-07-13)[1], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասանուհի։ 2015 թվականին «Դու բոլորից վատն ես» կատակերգական հեռուստասերիալում որպես լավագույն դերասանուհի առաջադրվել է «Հեռուստատեսային քննադատների ընտրություն» մրցանակին։

Վաղ կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեշը բանաստեղծուհի և գրող Քիմ Ադոնիզիոյի ու բուդդայական ուսուցիչ Յուջին Քեշի դուստրն է և Ուիմբլդոնի հաղթող Փոլին Բեթց Էդիի թոռնուհին։

Նա ավարտել է Սան Ֆրանցիսկոյում գտնվող Ռութ Ասավայի անվան արվեստի դպրոցը[3] և Մինեսոտայի համալսարանում դերասանական վարպետության ծրագրով ստացել գեղարվեստի բակալավրի դիպլոմ[4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեշը նկարահանվել է «Եղբայրություն», «Օրենք ու կարգ», «Օրենք ու կարգ։ Հատուկ կորպուս», «Օրենք ու կարգ։ Հանցավոր մտադրություն», «Գթասրտություն» և «Լուրեր» հեռուստասերիալներում։ 2011 թվականին Fox-ի «Լուսացույց» կատակերգական հեռուստասերիալում, որը տևել է մեկ եթերաշրջան, խաղացել է գլխավոր դերերից մեկը։ 2014 թվականին FX-ի «Դու բոլորից վատն ես» հեռուստասերիալում ստացել է համահաղորդավար Գրեթհեն Կաթլերի դերը[5]։ Այդ շոում Քեշի դերասանական խաղը բարձր է գնահատվել, իսկ The A.V. Club կայքը երկրորդ եթերաշրջանի նրա խաղը անվանել է «2015 թվականի հեռուստատեսության լավագույն կատարում»[6]։ 2020 թվականին միացել է «Տղաները» սերիալի դերասանական կազմին՝ ստանալով Շտորմֆրոնտ անվամբ սուպերհերոսուհու դերը։

Կինո[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեշի անունը հայտնվել է «Սիրային կազմ», «Սառած հույսերի երկիր», «Սկսել նորից» և «Երջանիկ տուն» ֆիլմերի տիտրերում[7]։ «Ուոլ Սթրիթի գայլը» ֆիլմում նա խաղացել է Ջորդան Բելֆորթի ընթերակա Ջանեթի փոքրիկ դերը[8]։ 2020 թվականին հեռարձակվել է նրա մասնակցությամբ «Վախեցրու ինձ» կատակերգական սարսափ ֆիլմը։

Թատրոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեշը մասնակցել է բազմաթիվ Օֆֆ-բրոդվեյական բեմադրություններին[9]։ 2014 թվականին խաղացել է Զոի Կազանի «Տրուդին և Մաքսը սիրահարված են» պրեմիերային ներկայացումում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Քեշն ապրում է Նյու Յորքում[10]։ 2012 թվականին ամուսնացել է Ջոշ Ալեքսանդրի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  3. «Bio: Aya Cash». Fox 50 Raleigh Durham Fayetteville. 2011 թ․ փետրվարի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին.
  4. «A Guthrie 'guinea pig' makes good in Hollywood». Minneapolis Star Tribune. 2011 թ․ փետրվարի 5.
  5. 5,0 5,1 Oliver Lyttleton (2014 թ․ ապրիլի 28). «10 Comic Actresses Who Deserve A Big-Screen Leading Role». Indiewire.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 11-ին.
  6. «The best TV performances of 2015». The A.V. Club. 2015 թ․ դեկտեմբերի 21. Վերցված է 2016 թ․ հուլիսի 24-ին.
  7. Michael Atkinson (2013 թ․ մայիսի 2). «Modestly Made and Executed, The Happy House Is Pretty Likeable The Village Voice May 2, 2013». The Village Voice. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 2-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  8. «Aya Cash From 'You're The Worst' Wasn't An Edgy Girl Next Door in 'Wolf of Wall Street'». Bustle. 2014 թ․ հուլիսի 17. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 30-ին.
  9. «Internet Off-Broadway Database Profile». Lortel.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 10-ին.
  10. «'The Andy Greenwald Podcast': Aya Cash of 'You're the Worst'». Grantland. 2015 թ․ հոկտեմբերի 29.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այա Քեշ» հոդվածին։