Լուրեր (հեռուստասերիալ, ԱՄՆ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուրեր
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա
Թեմաքաղաքականություն
ՍտեղծողԱարոն Սորկին
Երկիր ԱՄՆ
Լեզուանգլերեն[1]
Գլխավոր
դերերում
Ջեֆ Դենիելս, Էմիլի Մորտիմեր, Ջոն Գալագեր կրտսեր, Ալիսոն Փիլ, Թոմաս Սադոսկի, Դև Պատել, Օլիվիա Մանն և Սեմ Ուոթերսթոն
ՊրոդյուսերԱարոն Սորկին
Գործադիր պրոդյուսերԱարոն Սորկին
ՍցենարիստԱարոն Սորկին
ԵրաժշտությունԱլեքս Վուրման
Պատմվածքի վայրՆյու Յորք
Նկարահանման վայրՆյու Յորք
Եթերաշրջանների քանակ3
Սերիաների քանակ25
Էկրաններին էհունիսի 24, 2012-ից դեկտեմբերի 15, 2014
ՀեռուստաալիքHBO
ԸնկերությունHBO[2]
ԴիստրիբյուտորWarner Bros. Television և Max
Պատկերի ձևաչափ16:9
Պաշտոնական կայքէջ

«Լուրեր» (անգլ.՝ The Newsroom), ամերիկյան դրամատիկական հեռուստասերիալ հորինված մալուխային հեռուստաալիքի լրատվական բաժնի աշխատանքի մասին։ Գաղափարի հեղինակը Ահարոն Սորկինն է։ Գլխավոր դերակատարն է Ջեֆ Դենիելսը։ Պիլոտային շարքի ռեժիսորն է Գրեգ Մոտտոլան։ Պրեմիերան կայացել է 2012 թվականի հունիսի 24-ին, HBO ալիքով։ Սերիալը երկարացվել է երկրորդ եթերաշրջանի համար, որի առաջին սերիան թողարկվել է 2013 թվականի հուլիսին[3][4]։ 2013 թվականի սեպտեմբերի 3-ին HBO-ն երկարացրել է սերիալը երրորդ եթերաշրջանի համար, որը դարձել է վերջինը[5]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերիալը պատմում է մտացածին լրատվական «ACN» հեռուստաալիքի (Atlantis Cable News) աշխատակիցների աշխատանքային առօրյայի մասին[6][7]։

Ուիլ Մաքևոյը երեկոյան նորությունների հայտնի հեռուստահաղորդավար է, բայց նրա շեֆը՝ Չառլի Սքիները, որոշում է, որ նորությունների շոուն պետք է թարմացվի։ Սքիները որպես գործադիր պրոդյուսեր հրավիրում է փորձառու լրագրող ՄաքՔենզի ՄաքՀեյլին, որն իր հետ բերում է իր թիմի մի քանի անդամների, որոնց հետ լրատվական ռեպորտաժներ է արել Իրաքից։ ՄաքՔենզին մտադիր է նոր «անկեղծ» շոու անել՝ առանց նայելու ժողովրդականության վարկանիշներին, և Սքիներն այդ հարցում աջակցում է նրան։ Առաջին թողարկումները հաջող են ընթանում, բայց երբ Մաքևոյը հաղորդումներում կտրուկ հարձակումներ է անում որոշ քաղաքական կուսակցությունների ուղղությամբ, հեռուստադիտողների վարկանիշները սկսում են ընկնել, իսկ հեռուստաալիքի ղեկավարությունը՝ կասկածել Սքիների և ՄաքՀեյլի որդեգրած ուղղությանը։

Նախկինում Մաքևոյը և ՄաքՀեյլը սերտ հարաբերություններ են ունեցել, սակայն նրանք բաժանվել են։ Դա ազդում է նրանց ներկա հարաբերությունների վրա։

Շատ նորություններ, որոնք լուսաբանվում են հորինված «ACN» ալիքով, իրական իրադարձություններ են։ Այսպես, առաջին եթերաշրջանում «Ուիլ Մաքևոյի հետ նորություններում» պատմվում է Մեքսիկական ծոցում «Deepwater Horizon» նավթային պլատֆորմի պայթյունի մասին, ինչպես նաև, ներկայացվում են այսպես կոչված, թեյախմության շարժումը, ԱՄՆ-ի պետական պարտքի աճը, Ուսամա բեն Լադենի սպանությունը, խռովությունները Եգիպտոսում։ Երկրորդ եթերաշրջանում ցուցադրվում են այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Գրավիր Ուոլ Սթրիթը արշավը, փրայմերիզը և նախընտրական մրցավազքը, 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների տարելիցը։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրորդական կազմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն և վարկանիշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պիլոտային դրվագը հեռուստաքննադատների կողմից ստացել է ոչ միանշանակ արձագանքներ[8][9]։ «Metacritic» կայքում առաջին սերիայի վարկանիշը 100 միավորից կազմել է 57՝ հիմնված 31 արձագանքի վրա[10], հեռուստատեսային լսարանի թվաքանակը կազմել է 2,14 միլիոն մարդ[11]։ Առաջին եթերաշրջանի եզրափակիչ սերիան սկզբնապես նայել է 2,3 միլիոն հեռուստադիտող[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Fernsehserien.de (գերմ.)
  2. Internet Movie Database — 1990.
  3. Patten Dominic (July 2, 2012)։ «HBO Renews Aaron Sorkin's 'The Newsroom' And 'True Blood'» (անգլերեն)։ Deadline.com։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է July 2, 2012 
  4. Furlong Maggie (August 2, 2012)։ «'The Newsroom' Creator Aaron Sorkin And Star Jeff Daniels Face The Critics At TCA 2012»։ Huffington Post (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է August 8, 2012 
  5. Nellie Andreeva (3 сентября 2013)։ «HBO’s ‘The Newsroom’ Renewed For Season 3, Jeff Daniels Says»։ Deadline.com։ Վերցված է 2013-09-04 
  6. Ausellio Michael (2011-12-14)։ «Exclusive: Jane Fonda Joins Aaron Sorkin's HBO Series (And You Won't Believe Who She's Playing)»։ TVLine։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2011-12-22 
  7. Weprin Alex (2012-02-08)։ «Introducing 'Atlantis Cable News,' The Cable News Channel On Aaron Sorkin's 'The Newsroom'»։ TV Newser։ Վերցված է 2012-02-08 
  8. Thurston Michael (2012-06-21)։ «Critics turned off by 'West Wing' creator's TV news show» (անգլերեն)։ AFP։ Արխիվացված է օրիգինալից 2014-02-26-ին։ Վերցված է 2012-06-22 
  9. Berman Judy (2012-06-21)։ «Review Roundup: Why Are Critics So Disappointed in 'The Newsroom'?» (անգլերեն)։ Flavorwire։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2012-06-22 
  10. «The Newsroom: Season 1» (անգլերեն)։ Metacritic։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է 2012-06-22 
  11. Bibel Sara (June 26, 2012)։ «Sunday Cable Ratings: 'True Blood' Wins Night, 'Falling Skies', 'Real Housewives of New Jersey', 'The Newsroom', 'Army Wives' ,'The Glades' & More» (անգլերեն)։ TV by the Numbers։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-03-ին։ Վերցված է June 26, 2012 
  12. Kondolojy Amanda (August 28, 2012)։ «Sunday Cable Ratings: 'True Blood' Finale Dominates, + 'Keeping Up with the Kardashians', 'Breaking Bad', 'Real Housewives of NJ', 'Army Wives' & More»։ TV by the Numbers (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2012-10-04-ին։ Վերցված է August 28, 2012 


Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]