Jump to content

Էմիլի Մորտիմեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էմիլի Մորտիմեր
անգլ.՝ Emily Mortimer
Ծնվել էհոկտեմբերի 6, 1971(1971-10-06)[1] (54 տարեկան)
ԾննդավայրFinsbury Park
ԿրթությունԼինկոլն Քոլեջ և Սբ Պետրոսի աղջկական դպրոց
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, լրագրող, կինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, հեռուստառեժիսոր, կատակերգու և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Ջոն Մորթիմեր
Ամուսին(ներ)Ալեսանդրո Նիվոլա
Երեխա(ներ)Sam Nivola?
Պարգևներ և մրցանակներ
Էմիլի Մորտիմեր, 2007 թ.
Էմիլի Մորտիմեր, 2011 թ.

Էմիլի Մորտիմեր ([Emily Mortimer] error: {{lang}}: text has italic markup (help) , հոկտեմբերի 6, 1971(1971-10-06)[1], Finsbury Park), կինոյի և հեռուստատեսության անգլիացի դերասանուհի, ով տպավորիչ դերակատարումներով աչքի է ընկել հատկապես «Նոթինգ Հիլ», «Գրախանութ», «Մատչ Փոյնթ», «Նզովյալների կղզին», «Մերի Փոփինսը վերադառնում է», «Վարդագույն հովազը», «Սիրելի Ֆրենկի», «Ոսկի երիտասարդություն», «Երիտասարդ Ադամը» կինոնկարներում, «Ռոքֆելեր Պլազա 30» և «Նյուզրում» սերիալներում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էմիլին «Դատավոր Ռամփոլը» սերիալի հեղինակ, թատերագիր Ջոն Մորտիմերի[2] և նրա երկրորդ կնոջ՝ Պենելոպե Գոլլոպի դուստրն է[3][4]։ Ծնվել է 1971 թվականի դեկտեմբերի 1-ին Անգլիայի Համերսմիթ քաղաքում[5]; Սովորել է Լոնդոնի բարձրահամբավ ուսումնական հաստատություններից մեկում՝ Սուրբ Պողոսի անվան իգական դպրոցում[6], ապա ուսումը շարունակել Օքսֆորդի համալսարանում, որտեղ 1990-1994 թվականներին խորացել է անգլիագիտության և ռուսագիտության ուսումնասիրության մեջ և, բացի այդ, խաղացել է Լինքոլն քոլեջի սիրողական թատերախմբի ներկայացումներում։ Համալսարանն ավարտելուց հետո որոշ ժամանակ աշխատակցել է The Daily Telegraph պարբերականին՝ որպես սյունակագիր, միաժամանակ օգնել է Լոռնա Սեյջին՝ տպագրության պատրաստելու կյանքի վաղ շրջանի մասին հուշերի գիրքը՝ Bad Blood («Վատ արյուն») վերնագրով[7][8]։

2002 թվականին ամուսնացել է ամերիկացի դերասան Ալեսանդրո Նիվոլայի հետ[9]. 2003 թվականին ծնվել է նրանց առաջնեկը, 2010 թվականին՝ երկրորդ զավակը[10]։

Էմիլին երկուական քույր ու եղբայր ունի, ընդ որում՝ եղբայրներից Ռոս Բենթլին ծնվել է դերասանուհի Ուենդի Քրեյգի հետ Ջոն Մորտիմերի ունեցած արտաամուսնական կապից[11]։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կինոնկարներ
Տարին Հայերեն վերնագիրը Բնօրինակի վերնագիրը Դերը
2018 «Մերի» Mary Սառա Գրիր
2018 Մերի Փոփինսը վերադառնում էMary Poppins Returns Ջեյն Բենքս
2017 ԵրեկույթThe Party Ջիննի
2017 ԳրախանութըThe Bookshop Ֆլորենս Գրին
2016 Սպեկտրալ վերլուծությունSpectral Ֆրեն Մեդիսոն
2015 Տասը հազար սուրբ Ten Thousand Saints Դիանա (Դի) Ուրբանսկի
2011 ՀյուգոHugo Լիսեթ
Մեքենաներ 2Cars 2 Հոլլի Դելյուքս
2010 Նզովյալների կղզինShutter Islandթվացյալ Ռեյչել Սոլանդո / բուժքույր
2009 Հարրի ԲրաունHarry BrownՖրամփտոն
Սիթի ԱյլենդCity IslandՄոլլի
2008 Վարդագույն հովազը 2The Pink Panther 2Նիքոլ
Կարմիր գոտիRedbeltԼորա Բլեք
Անդրսիբիրյան ճեպընթացըTranssiberianՋեսսի
2007 Քաոսի տեսությունChaos TheoryՍյուզան Ալեն
Լարսն ու իսկական աղջիկըLars and the Real GirlԿարին
2006 Վարդագույն հովազըThe Pink PantherՆիքոլ
Ես սիրում եմ քեզ, ՓարիզParis, je t’aimeՖրանսիս
2005 Մատչ ՓոյնթMatch PointՔլոյա Հյուեթ Ուիլտոն
2004 Քայլող ամրոցըHowl’s Moving Castleերիտասարդ Սոֆի (հնչյունավորում)
Սիրելի ՖրենկիDear FrankieԼիզզի
2003 Երիտասարդ ԱդամըYoung AdamՔեթի Դիմլի
Ոսկի երիտասարդությունBright Young ThingsՆինա Բլաունթ
Ինտիմ բառարանThe Sleeping DictionaryՍեսիլ
Ոչ ոք չպետք է իմանաNobody Needs to KnowԷմիլի
Արտասահմանյան սիրավեպA Foreign AffairԷնջելա Բեք
2001 Ֆորմուլա 51The 51st State aka Formula 51Դակոտա Փարքեր
Հմայիչ ու հրապուրիչLovely and AmazingԷլիզաբեթ Մարքս
2000 ՊստիկըThe KidԷմի
Սիրո ապարդյուն ջանքերLove’s Labour’s LostՔեթրին
Ճիչ 3Scream 3Անջելինա Թայլեր
1999 Նոթինգ ՀիլNotting HillԻդեալական աղջիկ
1998 ԵղիսաբեթElizabethՔեթ Էշլի
1997 Սուրբը Saint ինքնաթիռի կինը
1996 Մեծ արքաներից վերջինըThe Last of the High KingsՌոմի Թոմաս
Ուրվականն ու խավարըThe Ghost and the DarknessՀելենա Պատերսոն
Հեռուստասերիալներ
Տարին Հայերեն վերնագիրը Բնօրինակի վերնագիրը Դերը
2021 Սիրո հետապնդում Pursuit of Love Բոլթեր
2014 — 2015 Դոլլ և ԷմDoll and EmԷմիլի
2012 — 2014 ՆորություններThe NewsroomՄաքենզի Մաքհեյլ
2007 Ստուդիա 3030 RockՖիբի («Corporate Crush», «Cleveland» և «Hiatus» դրվագներ)
2002 Jeffrey Archer: The TruthԴիանա՝ Ուելսի իշխանուհի (հեռուստաֆիլմ)
1999 Նոյյան տապան Noah’s Ark Իսթեր
1998 Cider with RosieՄիսս Ֆլին (հեռուստաֆիլմ)'
ՏունդարձComing HomeՋուդիթ Դանբար (հեռուստաֆիլմ)
1997 Ժամանակի երաժշտության պարը A Dance to the Music of Time Փոլլի
Զուտ անգլիական սպանություն Midsomer Murders Քեթրին Լեյսի
1996 Ոչ մի բանան No Bananas Ունա
Jack and Jeremy’s Real Lives Թիլլի
Լուռ վկան Silent WitnessՖրեն
Ռութ Ռենդելի գաղտնիքները Ruth Rendell MysteriesԷլվիրա
1995 Երկրորդ էկրան Screen Two Ամանդա Էլիս
Ապակե կույսը The Glass VirginԱննաբելլա Լեգրեյնջ
Շարփի թուրըSharpe’s SwordԼեսս
1994 Բլու Հիլերս Blue Heelers Քելլի

Մրցանակներ և առաջադրումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարին Ընկերակցությունը Անվանակարգը Աշխատանքը Արդյունքը
2003 Չիկագոյի կինոքննադատների ընկերակցություն Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի Հմայիչ ու հրապուրիչ Առաջադրված
«Անկախ ոգի» մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի Հաղթանակ
«Արբանյակ» մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի կատակերգությունում կամ մյուզիքլում Առաջադրված
2004 «Կայսրություն» մրցանակ Բրիտանացի լավագույն դերասանուհի Երիտասարդ Ադամը Առաջադրված
Լոնդոնի կինոքննադատների շրջանակի մրցանակ Տարվա լավագույն բրիտանացի դերասանուհի երկրորդական դերում Առաջադրված
2005 Տարվա լավագույն բրիտանացի դերասանուհի Սիրելի Ֆրենկի Առաջադրված
2007 Դեթրոյթի կինոքննադատների ընկերություն Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի Լարսն ու իսկական աղջիկը Առաջադրված
«Արբանյակ» մրցանակ Լավագույն դերասանուհի կինոյում, կատակերգությունում կամ մյուզիքլում Առաջադրված
2009 «Սատուրն» մրցանակ Լավագույն դերասանուհի Անդրսիբիրյան ճեպընթացը Առաջադրված
2018 «Գոյա» մրցանակ Լավագույն դերասանուհի Գրախանութը Առաջադրված
2022 Բրիտանական ակադեմիայի հեռուստատեսային մրցանակ Երկրորդ պլանի լավագույն դերակատարուհի Սիրո հետապնդում (հեռուստասերիալ) Առաջադրված

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 filmportal.de — 2005.
  2. LIZ THOMAS, NICOLA BODEN (2009 թ․ հունվարի 17). «Rumpole's Sir John Mortimer dies at 85». Daily Mail. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  3. Gordon, Giles (1999 թ․ հոկտեմբերի 21). «Penelope Mortimer». The Guardian (անգլերեն). 0261-3077. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.
  4. Gaby Wood, Sometimes I think this is so undignified, The Observer, 7 Feb 2010.
  5. Profile, familysearch.org; accessed 13 January 2016.
  6. GQ, September 2005, p. 212
  7. Stadlen, Matthew (2015 թ․ հունիսի 29). «The kind of movies I'm in, you're lucky if your mum sees it». The Daily Telegraph (բրիտանական անգլերեն). ISSN 0307-1235. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2018 թ․ ապրիլի 9-ին.
  8. Merritt, Stephanie (2001 թ․ դեկտեմբերի 2). «Interview: Emily Mortimer». The Guardian (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 11-ին.
  9. «Get Reading». Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  10. Helena de Bertodano (2011 թ․ հուլիսի 24). «Emily Mortimer interview: 'I hope my kids don't look like my father'». The Daily Telegraph. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 18-ին.
  11. Tim Walker and Richard Eden (2004 թ․ սեպտեմբերի 12). «Mortimer's joy at son with Wendy Craig». The Daily Telegraph. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 14-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 21-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էմիլի Մորտիմեր» հոդվածին։