Հոուփ Դևիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հոուփ Դևիս
անգլ.՝ Hope Davis
Ծնվել էմարտի 23, 1964(1964-03-23)[1] (59 տարեկան)
ԾննդավայրԷնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ
ԿրթությունԹենաֆլայ ավագ դպրոց, Վասար քոլեջ և HB Studio
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունթատրոնի դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի և ձայնային դերասանուհի

Հոպ Դևիս (անգլ.՝ Hope Davis, մարտի 23, 1964(1964-03-23)[1], Էնգլվուդ, Բերգեն շրջան, Նյու Ջերսի, ԱՄՆ), ամերիկյան թատրոնի և կինոյի դերասանուհի, «Էմմի», «Թոնի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների դափնեկիր[2][3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիսը 1990 թվականին կատարել է իր նորամուտը կինոյում՝ կատարելով ոչ մեծ դեր «Կոմայի մեջ գտնվողները» ֆիլմում։ Նույն թվականին նա նկարահանվել է «Տանը մենակ» կատակերգությունում։ Հետագայում նա հաջողությունների է հասել «Ցերեկային ճանապարհորդներ» և «Հաջորդ կանգառը՝ հրաշքների աշխարհ» ֆիլմերում կատարած գլխավոր դերերով։ 2009 թվականին նա ստացել է «Թոնի» մրցանակ «Կոտորածի աստվածը» ներկայացման մեջ իր դերակատարման համար[4]։

2000 թվականին Դևիսն արժանացել է կինոքննադատների ուշադրությանը «Շմիդտեի մասին», «Ատամնաբույժի գաղտնի կյանքը» և «Ամերիկյան շքեղություն» ֆիլմերում կատարած դերերի շնորհիվ։ Վերջինում կատարած դերի համար նա ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։ Հաջորդ մի քանի տարիների ընթացքում նա կատարել է փոքր դերեր տարբեր ֆիլմերում։ 2010 թվականին ներկայացվել է «Էմմի» և «Ոսկե գլոբուս» մրցանակների «Հատուկ հարաբերություններ» ֆիլմում Հիլարի Քլինթոնի դերի համար։ Նախկինում նա ներկայացվել էր «Էմմի» մրցանակի «Հիվանդները» ֆիլմի համար։ Դևիսը կատարել է գլխավոր դերեր մի քանի սերիալներում՝ «Վերջին ժամկետը», «Վեցը» և «Նվիրվածություն»։ Նա կատարել է երկրորդ պլանի դերեր HBO-ի «Միլդրեդ Փիրս», «Լուրեր» նախագծերում և «Ամերիկյան հանցագործություն» անթոլոգիայի երկրորդ եթերաշրջանում[5]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դևիսը ամուսնացել է դերասան Ջոն Պատրիկ Ուոքերի հետ։ Նրանք ունեն երկու երեխա։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր Ծանոթագրություններ
1990 Կոմայի մեջ գտնվողները Flatliners Anne Coldren
1990 Տանը մենակ Home Alone French Ticket Agent
1995 Run for Cover Prescott’s Secretary
1995 Մահվան համբույրը Kiss of Death Junior’s Girlfriend
1996 Ցերեկային ճանապարհորդները The Daytrippers Eliza Malone D’Amico
1996 Պարոն Սխալը Mr. Wrong Annie
1997 Անցյալի ստվերներ The Myth of Fingerprints Margaret
1997 Գայ Guy Camera
1998 Հաջորդ կանգառը՝ հրաշքների աշխարհ Next Stop Wonderland Erin Castleton
1998 Ինքնակոչները The Impostors Emily Essendine
1999 Ճանապարհ դեպի Արլինգտոն Arlington Road Brooke Wolfe
1999 Բժիշկ Մամֆորդ Mumford Sofie Crisp
2000 Ջո Գուլդի գաղտնիքը Joe Gould’s Secret Therese Mitchell
2001 Եզրափակիչ Final Dr. Ann Johnson
2001 Սիրտը Ատլանտիդայում Hearts in Atlantis Liz Garfield
2002 Շմիդտի մասին About Schmidt Jeannie Schmidt New York Film Critics Circle մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար
2002 Ատամնաբույժի գաղտնի կյանքը The Secret Lives of Dentists Dana Hurst New York Film Critics Circle մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար
Անկախ հոգի մրցանակ երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար
2003 Ամերիկյան շքեղություն American Splendor Joyce Brabner New York Film Critics Circle մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար
«Ոսկե գլոբուս» կինոֆիլմում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար
Ներկայացվել է «Արբանյակ» մրցանակի կինոֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար
Չիկագոյի կինոքննադատների մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար
2005 Ցլամարտիկ The Matador Carolyn 'Bean' Wright
2005 Ազատության մտքեր Duma Kristin
2005 Ապացույց Proof Claire
2005 Օդերևութաբան The Weather Man Noreen
2006 Վատ համբավ Infamous Slim Keith
2006 Պատրանք The Hoax Andrea Tate
2007 Իննյակ The Nines Sarah / Susan / Sierra
2007 Չարլի Բարթլեթ Charlie Bartlett Marilyn Bartlett
2008 Նյու-Յորք, Նյու-Յորք Synecdoche, New York Madeleine Gravis Անկախ հոգի մրցանակ դերասական լավագույն կազմի համար
2008 Ջենովա Genova Marianne
2009 Կենվոր The Lodger Ellen Bunting
2011 Ընտանեկան ծառ The Family Tree Bunnie Burnett
2011 Կենդանի պողպատ Real Steel Aunt Debra
2012 Կապ չկա Disconnect Լիդյա Բոիդ
2014 Վայրի քարտ Wild Card Cassandra

Հեռուստատեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Հայերեն անվանում Անգլերեն անվանում Դեր Ծանոթագրություններ
2000-2001 Վերջնաժամկետ Deadline Brooke Benton Պարբերական դեր, 13 էպիզոդ
2006-2007 Վեցը Six Degrees Laura Morgan Պարբերական դեր, 13 էպիզոդ
2009 Հիվանդներ In Treatment Mia Պարբերական դեր, 7 էպիզոդ
Ներկայացվել է «Էմմի» մրցանակի դրամատիկական սերիալում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար
2010 Հատուկ հարաբերություններ The Special Relationship Հիլարի Քլինթոն Հեռուստաֆիլմ
Ներկայացվել է «Էմմի» մրցանակի մինի-սերիալում կամ ֆիլմում կնոջ լավագույն դերակատարման համար
Ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակի մինի-սերիալում երկրորդ պլանի կնոջ լավագույն դերակատարման համար
Ներկայացվել է «Արբանյակ» մրցանակի մինի սերիալում կնոջ լավագույն դերակատարման համար
2011 Միլդրեդ Փիրս Mildred Pierce Mrs. Forrester Մինի-սերիալ
2013 Օրենք և կարգ Law & Order: Special Victims Unit Վիոլա Միսներ Էպիզոդ՝ «Born Psychopath»
2012-2013 Նորություններ The Newsroom Նինա Հովարդ 5 էպիզոդ
2015 Նվիրվածություն Allegiance Եկատերինա Օկոննոր Կանոնավոր դեր, 13 էպիզոդից
2015 Սոճիներ Wayward Pines Մագան Ֆիշեր 20 էպիզոդ
2016 Ամերիկյան հանցագործություն American Crime Ստեֆ Սալիվան
2018 Մարդկանց համար For the People Ջիլ Մարկուս Գլխավոր դեր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. «Awards for Hope Davis». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 25-ին.
  3. Hope Davis at Emmys.com
  4. Gandolfini Stars on Broadway in God of Carnage(չաշխատող հղում) The Associated Press, January 12, 2009
  5. Steve Pond (22 июля 2015). «'American Crime' Adds Hope Davis to Season 2 Cast (Exclusive)». The Wrap. Վերցված է 2016 թ․ հունվարի 7-ին.