Ախուրա
Արտաքին տեսք
Գյուղ | ||
---|---|---|
Ախուրա | ||
Axura | ||
Երկիր | Ադրբեջան | |
Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
Շրջան | Շարուրի շրջան | |
Համայնք | Շարուրի շրջան | |
ԲԾՄ | 1203 մետր | |
Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
Բնակչություն | 1․448 մարդ (2010) | |
Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
Ժամային գոտի | UTC+4 | |
|
Ախուրա[1] (ադրբ.՝ Axura), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հնում Ակոռի անվան տակ մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի կազմի մեջ։
Ախուռի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ Գտնվում էր Նորաշենի շրջանում, Նորաշենից 19 կմ հեռու, Արփա գետի ձախ վտակ Կաբախլըչայ գետի միջին հոսանքի աջ ափին։
Նախկինում եղել է հայաբնակ գյուղ։
Սյունիքի Սմբատ իշխանը 1261 թվականին Ակոռի գյուղը Ավիշ գյուղի և Անապատ վանքի հետ միասին նվիրել է Նորավանքին` որպես սեփականություն[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 125
|
|