Jump to content

Զեյվա (Շարուրի շրջան)

Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Զեյվա (այլ կիրառումներ)
Գյուղ
Զեյվա
ադրբ.՝ Zeyvə
39°34′57.6″N 45°00′18.1″E / 39.582667°N 45.005028°E / 39.582667; 45.005028
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
ՀամայնքՇարուրի շրջան և Շարուր-Դարալագյազի գավառ
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն2797 մարդ (2009)
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Զեյվա (Շարուրի շրջան) (Ադրբեջան)##
Զեյվա (Շարուրի շրջան) (Ադրբեջան)

Զեյվա (ադրբ.՝ Zeyvə), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում[1][2]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Զեյվա գյուղը գտնվում է Շարուրի շրջանի վարչական կենտրոն Շարուր քաղաքից 4 կմ հեռու դեպի հյուսիս։ Շրջապատված է եղել այգիներով[1]։

Զեյվա գյուղի մասին բավականին քիչ տեղեկատվություն է հայտնի։ Զեյվան նախկինում եղել է հայկական բնակավայր։ Ունեցել է 150-ից 200 տուն հայ բնակչություն, ովքեր այդտեղից տեղահան են արվել 19-րդ դարի կեսերին[1]։

Դեռևս խորհրդային ժամանակներում գյուղի շրջակա դաշտերում նկատելի են վաղ շրջանի դամբարանատեղիներ և այլ շինությունների հետքեր[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական։
  2. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը