Մամեդսաբիր
| Գյուղ | ||
|---|---|---|
| Մամեդսաբիր | ||
| Məmmədsabir | ||
| 39°33′0″N 45°0′0″E / 39.55000°N 45.00000°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Շարուրի շրջան | |
| Համայնք | Շարուրի շրջան | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 955 մարդ (2008) | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Մամեդսաբիր[1] (հայտնի է նաև Մահմադ Սաբուր, Մուհամմեդ Սաբիր անուններով, ադրբ.՝ Məmmədsabir), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամեդսաբիր գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու աջ կողմում[2]։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1831 թվականին ուներ 40, 1906 թվականին՝ 55, իսկ 1974 թվականին՝ 514 թուրք բնակիչ[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս գյուղում գործում է տարրական դպրոց[2]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում հիմնադրվել է բուժկայան[2]։
Հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։
Այլ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը միացվել է Գարխուն գյուղին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||
