Սարխանլու
| բնակավայր | ||
|---|---|---|
| Սարխանլու | ||
| Sərxanlı | ||
| 39°33′34″N 45°00′41″E / 39.55944°N 45.01139°E | ||
| Երկիր | ||
| Ինքնավար Հանրապետություն | Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն | |
| Շրջան | Շարուրի շրջան | |
| Համայնք | Շարուրի շրջան, Նախիջևանի գավառ և Շարուր-Դարալագյազի գավառ | |
| Պաշտոնական լեզու | Ադրբեջաներեն | |
| Բնակչություն | 514 մարդ | |
| Ազգային կազմ | Ադրբեջանցիներ | |
| Կրոնական կազմ | Շիա իսլամ | |
| Ժամային գոտի | UTC+4 | |
|
| ||
Սարխանլու[1] (ադրբ.՝ Sərxanlı), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարուխանլու գյուղը գտնվում է պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում, նախկինում Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառում, Երևան-Նախիջևան ավտոմայրուղու աջ կողմում[2]։ Կովկասի 5-վերստանոց քարտեզում անվանվում է Սարուխանլի, 10-վերստանոց և Լինչի քարտեզներում՝ Սարխան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1873 թվականին ուներ 117, իսկ 1974 թվականին՝ 324 թուրք բնակիչ[2]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայումս գյուղում գործում է ութամյա դպրոց[2]։
Առողջապահություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղում հիմնադրվել է բուժկայան[2]։
Հուշարձան
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատմական աղբյուրներում և վիմական արձանագրություններում չի հանդիպում որևէ տեղեկատվություն գյուղի պատմաճարտարապետական հուշարձանների վերաբերյալ։
Այլ տեղեկատվություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գյուղը միացվել է Գարխուն գյուղին։ Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ[2]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
| ||||||||||||||||||
