Ախուրա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գյուղ
Ախուրա
Axura
Կոորդինատներ: 39°33′44″ հս․ լ. 45°09′41″ ավ. ե. / 39.56222° հս․. լ. 45.16139° ավ. ե. / 39.56222; 45.16139
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Ինքնավար Հանրապետություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն
Շրջան Շարուրի շրջան
ԲԾՄ 1203 մետր
Պաշտոնական լեզու Ադրբեջաներեն
Բնակչություն 1․448 մարդ (2010)
Ազգային կազմ Ադրբեջանցիներ
Կրոնական կազմ Շիա իսլամ
Ժամային գոտի UTC+4
##Ախուրա (Ադրբեջան)
Red pog.png

Ախուրա[1] (ադրբ.՝ Axura), գյուղ ներկայիս Ադրբեջանական Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում Ակոռի անվան տակ մտնում էր Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Վայոց ձոր գավառի կազմի մեջ:

Ախուռի անվան տակ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Շարուր-Դարալագյազի գավառի կազմում։ Գտնվում էր Նորաշենի շրջանում, Նորաշենից 19 կմ հեռու, Արփա գետի ձախ վտակ Կաբախլըչայ գետի միջին հոսանքի աջ ափին:

Նախկինում եղել է հայաբնակ գյուղ:

Սյունիքի Սմբատ իշխանը 1261 թվականին Ակոռի գյուղը Ավիշ գյուղի և Անապատ վանքի հետ միասին նվիրել է Նորավանքին` որպես սեփականություն:[2]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը
  2. «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 1, էջ 125