Jump to content

Դեմիրձի (Շարուրի շրջան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Դեմիրչի (Շարուրի շրջան)ից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Դեմիրչի (այլ կիրառումներ)
Գյուղ
Դեմիրչի
Dəmirçi
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
Ինքնավար ՀանրապետությունՆախիջևանի Ինքնավար Հանրապետություն
ՇրջանՇարուրի շրջան
ՀամայնքՇարուրի շրջան և Սանդրուքի շրջան
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն4․980 մարդ
Ազգային կազմԱդրբեջանցիներ
Կրոնական կազմՇիա իսլամ
Ժամային գոտիUTC+4
Դեմիրձի (Շարուրի շրջան) (Ադրբեջան)##
Դեմիրձի (Շարուրի շրջան) (Ադրբեջան)

Դեմիրձի (ներկայում կոչվում է Դեմիրչի, ադրբ.՝ Dəmirçi), գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության կազմում գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Շարուրի շրջանում[1][2]։

Տեղադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնվում է չգործող E002 միջպետական ճանապարհի (Նախիջևան - Երևան) վրա[1], Նորաշեն քաղաքից 11 կմ հյուսիս-արևմուտք[3]։

Դեմիրձի գյուղի մասին պատմական բավականին քիչ տեղեկատվություն է հայտնի։ Եղել է միջին մեծության բնակավայր։ Գտնվել էր պատմական Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շարուրդաշտ գավառում։ Գյուղից հայերը տեղահան են արվել 19-րդ դարի կեսերին[1]։

Պատմամշակութային հուշարձաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում եղել են պատմամշակութային մի շարք հուշարձաններ։ Հայտնի է, որ գյուղի եկեղեցին հիմնահատակ ավերակ էր դեռևս 19-րդ դարի վերջերին։ Այժմյան գյուղի դաշտերի տարբեր մասերում դեռևս Խորհրդային տարիներին նկատելի էին հին շրջանի շինությունների հետքեր[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 19-րդ դարի կեսերը բնակավայրը բնակեցված է եղել հայերով։ Վերջինների տեղահանությունից հետո այնտեղ բնակություն են հաստատել ադրբեջանցիներ[1]։ 1974 թվականին գյուղը ուներ 2782 բնակիչ[3]։

Բնակչությունը զբաղվում էր անասնապահությամբ, դաշտավարությամբ, այգեգործությամբ, ծխախոտագործությամբ։

Գյուղում գործում է միջնակարգ դպրոց։ 20-րդ դարի կեսերին բացվել է նաև գրադարան[3]։

Առողջապահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գյուղում գործում է բուժկետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Արգամ Այվազյան, «Նախիջևան։ Բնաշխարհիկ պատկերազարդ հանրագիտակ», Երևան, 1995 թվական, էջ 159։
  2. Նախիջևանի ԻՍՍՀ բնակավայրերը։
  3. 3,0 3,1 3,2 Թ.Խ. Հակոբյան, Ստ.Տ. Մելիք-Բախշյան, Հ.Խ. Բարսեղյան։ Հայաստանի եւ հարակից շրջանների տեղանունների բառարան, Երեւանի Համալսարանի Հրատարակչություն, Երեւան, 1988 թվական, Հատոր 2, Ցուցակ 1, Էջ 78