Ալջի Սմիթ (անգլ.՝ Algee Smith, նոյեմբերի 7, 1994(1994-11-07)[1], Սագինո, Միչիգան, ԱՄՆ)[2], ամերիկացիդերասան և երգիչ։ Կատարելով մի քանի փոքր հեռուստատեսային դերեր 2017 թվականին, Սմիթն առաջին անգամ իր մասին հայտնել է կատարելով Ռալֆ Թրեսվանթի դերը BET-ի «Նոր հրատարակության պատմություն» մինի սերիալում։ Նույն թվականին նա քննադատների կողմից բարձր գնահատական է ստացել՝ կատարելով Լարի Ռիդի դերը Քաթրին Բայգլոուի Դետրոյթ ֆիլմում[3][4]։ Սակայն նրան հռչակ է բերել HBO-ի «Էյֆորիա» հեռուստասերիալում կատարած դերը։
Սմիթը ծնվել է Միչիգան նահանգի Սագինո քաղաքում[2]։ Երբ նա 8 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Միչիգանից Ատլանտա, որտեղ սկսել է իր դերասանական կարիերան[3]։ Նրա հայրն երաժիշտ էր, իսկ մայրը՝ դիզայներ, ինչի շնորհիվ Սմիթը ներգրավված էր արվեստի մեջ և թողարկել է իր առաջին ռեփ ձայնագրությունը 9 տարեկանում։ Այդ ժամանակի ընթացքում նա մի քանի երկրորդական հեռուստատեսական դերեր է ունեցել[3]։ Սմիթը տեղափոխվել է Լոս Անջելես 20 տարեկանում[3]։
Հայտնվելով այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Disney Channel-ի «Թույլ տուր շողա»-ն և «Էխո Երկրի վրա»-ն, Սմիթը ստացել է իր առաջին խոշոր դերասանական փորձը՝ կատարելով Ռալֆ Թրեսվանթի դերը BET-ի «Նոր հրատարակության պատմություն» մինի սերիալում։ Նա նաև կատարել է Լարի Ռիդի դերը Քաթրին Բայգլոուի Դետրոյթ ֆիլմում։ Նրա աշխատանքը բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Ալջին նաև հայտնվել է Ամանդլա Սթենբերգի «Ատելություն, որը դու տալիս ես»-ի դերասանական կազմում, որը նույնանուն դեռահասային վեպի ադապտացիան էր[5]։
2017 թվականի հունիսի 22-ին Սնիթը թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Listen»-ը, որը R&B և հիփ հոփ ժանրերի խառնույթն էր։ Այն նաև հանդես է եկել «Դետրոյթ» ֆիլմի սաունդթրեքում, որի անվանումը «Grow» էր[3]։