Ալջի Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալջի Սմիթ
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 7, 1994(1994-11-07)[1] (29 տարեկան)
ԾննդավայրՍագինո, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասան, երգիչ և հեռուստատեսային դերասան

Ալջի Սմիթ (անգլ.՝ Algee Smith, նոյեմբերի 7, 1994(1994-11-07)[1], Սագինո, Միչիգան, ԱՄՆ)[2], ամերիկացի դերասան և երգիչ։ Կատարելով մի քանի փոքր հեռուստատեսային դերեր 2017 թվականին, Սմիթն առաջին անգամ իր մասին հայտնել է կատարելով Ռալֆ Թրեսվանթի դերը BET-ի «Նոր հրատարակության պատմություն» մինի սերիալում։ Նույն թվականին նա քննադատների կողմից բարձր գնահատական է ստացել՝ կատարելով Լարի Ռիդի դերը Քաթրին Բայգլոուի Դետրոյթ ֆիլմում[3][4]։ Սակայն նրան հռչակ է բերել HBO«Էյֆորիա» հեռուստասերիալում կատարած դերը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սմիթը ծնվել է Միչիգան նահանգի Սագինո քաղաքում[2]։ Երբ նա 8 տարեկան էր, նրա ընտանիքը տեղափոխվել է Միչիգանից Ատլանտա, որտեղ սկսել է իր դերասանական կարիերան[3]։ Նրա հայրն երաժիշտ էր, իսկ մայրը՝ դիզայներ, ինչի շնորհիվ Սմիթը ներգրավված էր արվեստի մեջ և թողարկել է իր առաջին ռեփ ձայնագրությունը 9 տարեկանում։ Այդ ժամանակի ընթացքում նա մի քանի երկրորդական հեռուստատեսական դերեր է ունեցել[3]։ Սմիթը տեղափոխվել է Լոս Անջելես 20 տարեկանում[3]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնվելով այնպիսի նախագծերում, ինչպիսիք են Disney Channel-ի «Թույլ տուր շողա»-ն և «Էխո Երկրի վրա»-ն, Սմիթը ստացել է իր առաջին խոշոր դերասանական փորձը՝ կատարելով Ռալֆ Թրեսվանթի դերը BET-ի «Նոր հրատարակության պատմություն» մինի սերիալում։ Նա նաև կատարել է Լարի Ռիդի դերը Քաթրին Բայգլոուի Դետրոյթ ֆիլմում։ Նրա աշխատանքը բարձր է գնահատվել քննադատների կողմից։ Ալջին նաև հայտնվել է Ամանդլա Սթենբերգի «Ատելություն, որը դու տալիս ես»-ի դերասանական կազմում, որը նույնանուն դեռահասային վեպի ադապտացիան էր[5]։

2017 թվականի հունիսի 22-ին Սնիթը թողարկել է իր առաջին մինի ալբոմը՝ «Listen»-ը, որը R&B և հիփ հոփ ժանրերի խառնույթն էր։ Այն նաև հանդես է եկել «Դետրոյթ» ֆիլմի սաունդթրեքում, որի անվանումը «Grow» էր[3]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարեթիվ Անվանում Բնօրինակ անվանում Դեր Նշումներ
2012 Ինչպես վառ ապրել How to Rock Սփենսեր հեռուստասերիալ
2012 Բանակի կանայք Army Wives Սեմ հեռուստասերիալ
2012 Թույլ տուր շողա Let it Shine Դա Բոսս ֆիլմ
2014 Էխո Երկրի վրա Earth to Echo Մարքուս Սիմս
2015 Բարդություններ Complications Թեո հեռուստասերիալ
2016 Տխրահռչակը The Infamous Դանտե ֆիլմ
2016 Եվ կրկին մենք Here We Go Again Ուորեն հեռուստասերիալ
2016 Սրբերը և մեղավորները Saints & Sinners E.J.
2017 Նոր հրատարակության պատմություն The New Edition Story Ռալֆ Թրեսվանթ մինի սերիալ
2017 Դետրոյթ Detroit Լարի Ռիդ
2018 Ատելություն, որը դու տալիս ես The Hate U Give Քալիլ
2018 Բոբի Բրաունի պատմությունը The Bobby Brown Story Ռալֆ Թրեսվանթ մինի սերիալ
2019 Էյֆորիա Euphoria Քրիս ՄաքՔեյ գլխավոր դեր
2020 Ֆրեդ Հեմփթոնի անանուն նախագիծ Untitled Fred Hampton project Ջեյք Ուինթերս հետարտադրություն

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմների ցանկ՝ մանրամասնություններով
Անվանում Մանրամասնություններ
Listen[6]
24[7]
  • Թողարկվել է՝ Նոյեմբերի 8, 2018
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում

Միքսթեյփներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միքսթեյփների ցանկ՝ մանրամասնություններով
Անվանում Մանրամասնություններ
Flight Delayed[8]
  • Թողարկվել է՝ Հուլիսի 19, 2018
  • Ձևաչափ՝ թվային ներբեռնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 ČSFD (չեխերեն) — 2001.
  2. 2,0 2,1 «Saginaw native Algee Smith brings New Edition role to lif e». MLive.com. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lindsay, Benjamin. «Algee Smith, Detroit's Magnetic Breakout, Has Swag to Spare». HWD (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  4. Gleiberman, Owen (2017 թ․ հուլիսի 23). «Film Review: Kathryn Bigelow's Detroit». Variety.
  5. «YA Adaptation 'The Hate U Give' Adds 'Detroit' Star Algee Smith (Exclusive)». The Hollywood Reporter (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 20-ին.
  6. «Listen - EP by Algee Smith». iTunes. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  7. «24 by ALGEE SMITH». SoundCloud. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.
  8. «Flight Delayed by ALGEE SMITH». SoundCloud. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 12-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]