Jump to content

Ալեքսիս Ցիպրաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսիս Ցիպրաս
Αλέξης Τσίπρας
Ալեքսիս Ցիպրասը 2017
Դրոշ
Դրոշ
(185-րդ) Հունաստանի Հանրապետության վարչապետ
սեպտեմբերի 21, 2015 - հուլիսի 8, 2019
Նախորդող Վասիլիկի Թանու-Խրիստոֆիլու (ժ.պ.)
Հաջորդող Կիրիակոս Միցոտակիս
 
Կուսակցություն՝ Ձախակողմյան արմատական կոալիցիա (ՍԻՐԻԶԱ)
Կրթություն՝ Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ ինժեներ
Ազգություն հույն
Դավանանք աթեիզմ
Ծննդյան օր հուլիսի 28, 1974(1974-07-28)[1][2] (50 տարեկան)
Ծննդավայր Աթենք, Հունաստան
Քաղաքացիություն  Հունաստան
Ի ծնե անուն հուն․՝ Αλέξης Τσίπρας
Ամուսին Բեթի Բատզիանա
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ալեքսիս Ցիպրաս (հուն․՝ Αλέξης Τσίπρας, հուլիսի 28, 1974(1974-07-28)[1][2], Աթենք, Հունաստան), հույն պետական և քաղաքական գործիչ, որը 2015 թվականից ի վեր զբաղեցնում է Հունաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը[5]։ 2009 թվականից ի վեր վերջինս ղեկավարում է նաև «Ձախակողմյան արմատական կոալիցիա» կուսակցությունը։

Ծնվել է 1974 թվականին Աթենքում։ 1980-ական թվականների վերջին Ցիպրասը սկսում է անդամակցել Հունաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևին։ 1990-ականներին ներքաշվում է կրթական բարեփոխումների դեմ ուղղված ուսանողական ցույցերի մեջ՝ դառնալով շարժման խոսնակը։ 2000 թվականին ավարտել է Հունաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի շինարարության բաժինը, որից հետո ստացել քաղաքային և տարածաշրջանային նախագծում մասնագիտության ասպիրանտի աստիճան։ Այնուհետև, Աթենքում աշխատելի է որպես շինարարական ոլորտի ինժեներ։

1999-2003 թվականներին եղել է «Սինասպիսմոս» երիտասարդական կազմակերպության քարտուղար։ Շուտով ընտրվում է Սինասպիսմոսի կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ ավելի ուշ՝ 2004 թվականին՝ քարտուղարության անդամ։ Աթենքի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ՝ 2006 թվականին, Ցիպրասը առաջադրվում է որպես «Ձախակողմյան արմատական կոալիցիա» կուսակցության թեկնածու և հաղթանակ տանում՝ առաջ անցնելով իր կուսակից ընկեր Ալեկոս Ալավանոսից։ 2009 թվականին Ալեքսիս Ցիպրասն ընտրվել է Հունաստանի խորհրդարանի պատգամավոր՝ «Աթենք Ա» ընտրատարածքից։ 2012 թվականին վերընտրվել է՝ դառնալով ընդդիմության առաջնորդ։ Այդ ընթացքում նա ձևավորել է իր ստվերային կաբինետ։

2015 թվականի հունվարին Ալեքսիս Ցիպրասը՝ «Սիրիզա» կուսակցության հետ միասին, հաղթանակ է տանում արտահերթ խորհրդարանական ընտրություններում՝ դաշինք կազմելով «Անկախ հույներ» կուսակցության հետ։ Արդյունքում, վերջինիս ղեկավարած քաղաքական ուժը զբաղեցնում է Հունաստանի խորհրդարանի 300 մանդատներից 149-ը։ Վարչապետի պաշտոնում յոթ ամիս պաշտոնավարելուց հետո Ցիպրասը հրաժարական է տալիս և կոչ անում արտահերթ ընտրություններ անցկացնել հաջորդ ամիս։ 2015 թվականի սեպտեմբերին կայացած վարչապետի ընտրություններում Ցիպրասը տանում է բացարձակ հաղթանակ՝ հաջորդիվ վերականգնելով «Անկախ հույներ»-ի հետ կոալիցիոն դաշինքը։ Վարչապետի պաշտոնավարման ընթացքում նա բանակցություններ է վարում Հունաստանի կառավարության պարտքային ճգնաժամի վերաբերյալ և արձագանքում Եվրոպայի միգրացիոն ճգնաժամին։ 2015 թվականին Ալեքսիս Ցիպրասը «Time» ամսագրի կողմից ճանաչվել է որպես աշխարհի հարյուր ամենաազդեցիկ մարդկանցից մեկը[6]։ Ըստ մի շարք հետազոտությունների, Ցիպրասի իշխանությունը Հունաստանում այնքան էլ լեգիտիմ չէ[7]։

Ալեքսիս Ցիպրասը ծնվել է 1974 թվականի հուլիսի 28-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում։ Վերջինիս ընտանիքն արմատներով Արևելյան Թրակիայի Բաբաեսկի գյուղից է (Թուրքիայի Քըրքլարելիի մարզ

Վերջիններս Աթենքում հաստատվել են 1923 թվականին՝ հույն-թուրքական բնակչության փոխանակության հետևանքով։ Ալեքսիսի հայրը՝ Պավլոսը, ծնվել է Էպիրոսում և զբաղվել հասարակական աշխատանքով, իսկ մայրը եղել է Էլևթերուպոլիսից։ 1980-ական թվականների վերջին Ցիպրասը միանում է Հունաստանի կոմունիստական կուսակցության երիտասարդական թևին։ 1990-ականների սկզբին, որպես Ամպելոկիպոյի ավագ դպրոցի ուսանող, սկսել է ծավալել ակտիվ քաղաքական գործունեություն՝ դառնալով ուսանողական ապստամբության շարժման ղեկավար։ Երիտասարդների դժգոհության պատճառը Հունաստանի կրթության նախարար Վասիլիս Կոնտոյանոպուլոսի ընդունած հակասական օրենքներն ու որոշումներն էին։ Ցիպրասը հատկապես մեծ հայտնիություն է ձեռք բերում լրագրող Աննա Պանայոտարեային տված քննադատական հարցազրույցից հետո։

1996 թվականին Ալեքսիսն ընդունվում է Հունաստանի պոլիտեխնիկական համալսարանի քաղաքացիական շինարարության բաժին, որն էլ գերազանցությամբ ավարտել է 2000 թվականին։ Մի քանի տարի անց ստանում է քաղաքային և տարածաշրջանային նախագծում մասնագիտության ասպիրանտի աստիճան։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին Ալեքսիսը շինարարական կազմակերպությունում զուգահեռաբար աշխատել է նաև ինժեներ։ Այս տարիներին կատարել է Աթենքի մասին բազմաթիվ ուսումնասիրություններ և հետազոտություններ, որի արդյունքում էլ գրել է գիտական աշխատություններ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. https://www.securityconference.de/de/news/article/ewald-von-kleist-preis-an-alexis-tsipras-und-zoran-zaev-verliehen/
  4. https://www.wirtschaftliche-gesellschaft.de/?id=280
  5. «Ի՞նչ պետք է իմանալ Ալեքսիս Ցիպրասի մասին՝ հույն առաջնորդի, որը ցանկանում է փոխել Եվրոպան». Հուֆինգթոնի փոստ. 2015 թ․ հունվարի 26.
  6. «Time 100՝ Ալեքսիս Ցիպրաս, աշխարհի ամենաազդեցիկ դեմքերը time.com». Alexis Tsipras | TIME. 2015 թ․ ապրիլի 16.
  7. «Հունաստանի մերօրյա ղեկավարությունը». 2017 թ․ մայիսի 23. Վերցված է 2018 թ․ մայիսի 17-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսիս Ցիպրաս» հոդվածին։