Ավարտել է Կազանի համալսարանի հասարակական գիտությունների ֆակուլտետը (1921) և Մոսկվայի առաջին բժշկական ինստիտուտը (1937)։ 1924-1934 թթ. Լև Վիգոտսկու հետ զբաղվել է հոգեկանի զարգացման պրոբլեմներով, մշակել գերզգայական պրոցեսների ուսումնասիրման հոգեֆիզիոլոգիական մեթոդները։ Հետագայում զբաղվելով գլխուղեղի տեղային (լոկալ) արգելակման ժամանակ բարձրագույն հոգեկան ֆունկցիաների խանգարման ուսումնասիրությամբ՝ դարձել է նյարդահոգեբանության հիմնադիրներից մեկը։ Եղել է գիտական հոգեբանության Միջազգային միության փոխպրեզիդենտ (1969 - 1972)։ ԱՄՆ-ի ազգային ԳԱ արտասահմանյան անդամ (1968)։ Լուրիայի աշխատությունները թարգմանվել են արտասահմանյան շատ լեզուներով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 698)։