Օժանդակ դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դասաժամ

Օժանդակ (հատուկ) դպրոց, մտավոր թերզարգացած երեխաների ուսումնադաստիարակչական հատուկ հիմնարկություն։ Հիմնականում ընդգրկվում են օլիգոֆրենիա հիվանդությամբ տառապող, ինչպես նաև մեխանիկական վնասվածքների կամ ուղեղային հիվանդությունների հետևանքով թեթև ինտելեկտուալ անբավարարություն ունեցող երեխաները։ Հանրակրթական դպրոցում առաջին տարվա ուսուցումից հետո հիվանդ երեխային օժանդակ դպրոցը գործուղելու հարցը, մանրակրկիտ ստուգումից հետո, որոշում է բժշկամանկավարժական հանձնաժողովը։ Օժանդակ դպրոցը ունի 8 դասարան (աշխատանքային բազայի առկայության դեպքում նաև 9-րդ՝ մասնագիտության խորացման դասարան)։ Օժանդակ դպրոցի հիմնական խնդիրն է՝ երեխայի հոգեկան և ֆիզիկական վիճակի բարելավումը, ճանաչողական գործունեության, խոսքի զարգացման թերությունների շտկումը, ինչպես նաև պարզ մասնագիտություն ձեռք բերելու նախապատրաստումը։ Հայաստանում օժանդակ դպրոցները գործում են 1930 թվականից։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 525
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օժանդակ դպրոց» հոդվածին։