Ալեքսանդր Երոխին
Ալեքսանդր Երոխին ռուս.՝ Алекса́ндр Еро́хин | |||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Անձնական տվյալներ | |||||||||||||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ռուսաստան | ||||||||||||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 13, 1989[1] (35 տարեկան) | ||||||||||||||||||||||||||
Ծննդավայր | Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ | ||||||||||||||||||||||||||
Հասակ | 195 սանտիմետր | ||||||||||||||||||||||||||
Քաշ | 79 կիլոգրամ | ||||||||||||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | ||||||||||||||||||||||||||
Պատանեկան կարիերա | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | |||||||||||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | ||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
| |||||||||||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Ալեքսանդր Յուրևիչ Երոխին (ռուս.՝ Александр Юрьевич Ерохин, հոկտեմբերի 13, 1989[1], Բառնաուլ, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռուս ֆուտբոլիստ, Պետերբուրգի «Զենիթի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլով սկսել է զբաղվել Բառնաուլում, որտեղ նրան տեսել է Գենադի Սմերտինը՝ Ալեքսեյ Սմերտինի հայրը։ Շուտով Երոխինը մասնակցել է դիտումների Մոսկվայի «Լոկոմոտիվում»։ Կարմրականաչների կազմում մասնակցելով ցուցադրական խաղի` Երոխինն ակումբի ղեկավարությանն ու մարզիչներին համոզել է իրեն վերցնել երիտասարդական թիմ։ 17 տարեկան հասակում տեղափոխվել է Տիրասպոլ, որտեղ խաղացել է «Շերիֆ» ակումբում։ 18 տարեկանում մշտական տեղ է զբաղեցրել է հիմնական կազմում և դարձել նրա լավագույն ռմբարկու՝ մրցաշրջանում խփելով 16 գնդակ։ Հետո նվաճել է Մոլդավայի առաջնության ոսկե մեդալ, երկրի գավաթը և հաջողության հասել Համգործակցության չեմպիոնների գավաթում, որտեղ Երոխինը Դոնեցկի «Շախտյորի» դեմ խաղում ձևակերպել է հեթ-տրիկ։ 2010 թվականին խփել է գոլերից մեկը Զագրեբի «Դինամոյի» դարպասին՝ աչքի ընկնելով Չեմպիոնների լիգայի երրորդ որակավորման փուլում և օգնել թիմին պատմության մեջ առաջին անգամ դուրս գալ 4-րդ փուլ։ Սեպտեմբերի 30-ին «Շերիֆը» տանը հաղթել է Կիևի «Դինամոյին» 2:0 հաշվով։ Առաջին գնդակը խփել է Երոխինը «Դինամոյի» դարպասապահ Դենիս Բոյկովի սխալի պատճառով։ Այդ հաղթանակից հետո ֆուտբոլստի նկատմամբ սկսել են հետաքրքրություն ցուցաբերել մի քանի եվրոպական, ինչպես նաև ռուսական ակումբներ[2]։
2010 թվականի դկտեմբերի 27-ին Երոխինը տեղափոխվել է «Կասնոդար»։ Պայմանագրի ժամկետը չի հրապարակվել[3]։ 2013 թվականի հունվարի 15-ին վարձավճարով տեղափոխվել է «ՍԿԱ-Էներգիա» մինչև մրցաշրջանի ավարտը[4]։ Հունիսի 26-ին «ՍԿԱ-Էներեգիա» ակումբը աբողջությամբ գնել է խաղացողի պայմանագիրը[5]։ Սակայն արդեն 2013 թվականին վարձավճարով տեղափոխվել է Պրեմիեր Լիգայի «Ուրալ» ակումբ[6], որը մեկ տարի անց գնել է ֆուտբոլիստի պայմանագիրը[7]։ 2014 թվականի հոկտեմբերին և 2015 թվականի հուլիս-օգոստոս ամիսներին Երոխինը ճանաչվել է «Ուրալ» ակումբի ամսվա լավագույն խաղացող՝ երկրպագուների վարկածով[8][9]։
2016 թվականի հունվարի 15-ին հայտնի է դարձել, որ Երոխինը նախնական երեքամյա պայմանագիր է կնքել է «Ռոստով» ակումբի հետ[10]։ Փետրվարի 4-ին ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն կիսապաշտպանի՝ ժամկետից շուտ տեղափոխման վերաբերյալ[11]։
Հունիսի 28-ին որպես ազատ գործակալ տեղափոխվել է «Զենիթ», որի կազմում իր նորամուտը կատարել է մրցաշրջանի առաջին՝ «ՍԿԱ-Խաբարովսկ» ակումբի դեմ խաղում։ 2017 թվականի օգոստոսի 6-ին խփել է առաջին գոլը ակումբի կազմում՝ գրավելով «Սպարտակի» դարպասը։ Սեպտեմբերի 24-ին աչքի է ընկել «Կրասնոդարի» դեմ խաղում (2:0)։ 2018 թվականի մայիսի 13-ին «ՍԿԱ-Խաբարովսկի» դեմ խաղում ձևակերպել է պոկեր։
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]2011 թվականի սեպտեմբերի 5-ին կատարել է նորամուտը Ռուսաստանի երկրորդ հավաքականի կազմում՝ մասնակցելու Բելառուսի օլիմպիական հավաքականի դեմ խաղին (0:0)։ 2015 թվականի օգոստոսին հավաքականի նոր մարզիչ Լեոնիդ Սուցկինը նրան հրավիրել է Ռուսաստանի հավաքական։ 2016 թվականի օգոստոսի 31-ին կատարել է նորամուտը հիմնական թիմում՝ մասնակցելով Թուրքիայի դեմ ընկերական խաղին[12]։
2018 թվականի հուլիսի 1-ին աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Իսպանիայի դեմ խաղում դուրս է եկել 4-րդ փոխարինման իր ակումբակից Դալեր Կուզյաևի փոխարեն՝ դառնալով առաջին խաղացողն այդ մրցաշարի պատմության մեջ, որի նկատմամբ կիրառվել է այդ կանոնը[13]։
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2019 թվական մայիսի 26-ի դրությամբ
Ելույթներ | Լիգա | Գավաթներ | Եվրագավաթ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ակումբ | Լիգա | Մրցաշրջան | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր |
Շերիֆ | Պրեմիեր Լիգա | 2008/2009 | 17 | 7 | 0 | 0 | 4 | 1 | 21 | 8 |
2009/2010 | 28 | 11 | 0 | 0 | 8 | 0 | 36 | 11 | ||
2010/2011 | 18 | 6 | 0 | 0 | 11 | 3 | 29 | 9 | ||
Ընդհանուր | 63 | 24 | 0 | 0 | 23 | 4 | 86 | 28 | ||
Կրասնոդար | Պրեմիեր Լիգա | 2011/12 | 17 | 1 | 2 | 1 | — | 19 | 2 | |
2012/13 | 2 | 0 | 1 | 1 | — | 3 | 1 | |||
Ընդհանուր | 19 | 1 | 3 | 2 | 0 | 0 | 22 | 3 | ||
ՍԿԱ-Էներգիա | ՖԱԼ | → 2012/13 | 9 | 2 | 2 | 0 | — | 11 | 2 | |
Ընդհանուր | 9 | 2 | 2 | 0 | 0 | 0 | 11 | 2 | ||
Ուրալ | Պրեմիեր Լիգա | → 2013/2014 | 25 | 2 | 1 | 0 | — | 26 | 2 | |
2014/15 | 25 | 6 | 1 | 0 | — | 26 | 6 | |||
2015/16 | 12 | 4 | 2 | 0 | — | 14 | 4 | |||
Ընդհանուր | 62 | 12 | 4 | 0 | 0 | 0 | 66 | 12 | ||
Ռոստով | Պրեմիեր Լիգա | 2015/16 | 11 | 2 | 0 | 0 | — | 11 | 2 | |
2016/17 | 25 | 4 | 0 | 0 | 13 | 1 | 38 | 5 | ||
Ընդհանուր | 36 | 6 | 0 | 0 | 13 | 1 | 49 | 7 | ||
Զենիթ (Սանկտ.) | Պրեմիեր Լիգա | 2017/18 | 27 | 7 | 0 | 0 | 12 | 1 | 39 | 8 |
2018/19 | 16 | 6 | 1 | 0 | 9 | 0 | 26 | 6 | ||
Ընդհանուր | 43 | 13 | 1 | 0 | 21 | 1 | 65 | 14 | ||
Ամբողջ կարիերա | 232 | 59 | 10 | 2 | 57 | 6 | 299 | 67 |
Հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2018 թվական նոյեմբերի 21-ի դրությամբ
Ռուսաստան | Տարի | ԱԱ-ՈԽ | ԱԱ | ԵԱ-ՈԽ | ԵԱ | ԿԳ | ԸԽ | ԱԼ | Ընդհանուր | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
2016 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 4 | 0 | |
2017 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 8 | 0 | 0 | 0 | 11 | 0 | |
2018 | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 4 | 1 | 2 | 0 | 8 | 1 | |
Ընդհանուր կարիերայում | 0 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 16 | 1 | 2 | 0 | 23 | 1 |
Երոխինի խաղերը Ռուսաստանի հավաքականում | ||||||
---|---|---|---|---|---|---|
№ | Ամսաթիվ | Հակառակորդ | Հաշիվ | Երոխինի գոլերը | Առաջնություն | |
1 | 2016 թվական օգոստոսի 31 | Թուրքիա | 0:0 | - | Ընկերական խաղեր | |
2 | 2016 թվական հոկտեմբերի 9 | Կոստա Ռիկա | 3:4 | - | Ընկերական խաղեր | |
3 | 2016 թվական նոյեմբերի 10 | Կատար | 1:2 | - | Ընկերական խաղեր | |
4 | 2016 թվական նոյեմբերի 15 | Ռումինիա | 1:0 | - | Ընկերական խաղեր | |
5 | 2017 թվական մարտի 24 | Կոտ դ'Իվուար | 0:2 | - | Ընկերական խաղեր | |
6 | 2017 թվական մարտի 28 | Բելգիա | 3:3 | - | Ընկերական խաղեր | |
7 | 2017 թվական հունիսի 5 | Հունգարիա | 3:0 | - | Ընկերական խաղեր | |
8 | 2017 թվական հունիսի 9 | Չիլի | 1:1 | - | Ընկերական խաղեր | |
9 | 2017 թվական հունիսի 17 | Նոր Զելանդիա | 2:0 | - | Կոնֆեդերացիաների գավաթ 2017 | |
10 | 2017 թվական հունիսի 21 | Պորտուգալիա | 0:1 | - | Կոնֆեդերացիաների գավաթ 2017 | |
11 | 2017 թվական հունիսի 24 | Մեքսիկա | 1:2 | - | Կոնֆեդերացիաների գավաթ 2017 | |
12 | 2017 թվական հոկտեմբերի 7 | Հարավային Կորեա | 4:2 | - | Ընկերական խաղեր | |
13 | 2017 թվական հոկտեմբերի 10 | Իրան | 1:1 | - | Ընկերական խաղեր | |
14 | 2017 թվական նոյեմբերի 11 | Արգենտինա | 0:1 | - | Ընկերական խաղեր | |
15 | 2017 թվական նոյեմբերի 14 | Իսպանիա | 3:3 | - | Ընկերական խաղեր | |
16 | 2018 թվական մարտի 23 | Բրազիլիա | 0:3 | - | Ընկերական խաղեր | |
17 | 2018 թվական մարտի 27 | Ֆրանսիա | 1:3 | - | Ընկերական խաղեր | |
18 | 2018 թվական հուլիսի 1 | Իսպանիա | 1:1 (4:3) | - | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր 2018 | |
19 | 2018 թվական հուլիսի 7 | Խորվաթիա | 2:2 (3:4) | - | Աշխարհի առաջնության եզրափակիչ խաղեր 2018 | |
20 | 2018 թվական եպտեմբերի 7 | Թուրքիա | 2:1 | - | ՈՒԵՖԱ ազգերի լիգա 2018/2019 | |
21 | 2018 թվական սեպտեմբերի 10 | Չեխիա | 5:1 | 1 | Ընկերական խաղեր | |
22 | 2018 թվական նոյեմբերի 15 | Գերմանիա | 0:3 | - | Ընկերական խաղեր | |
23 | 2018 թվական նոյեմբերի 20 | Շվեյցարիա | 0:2 | - | Ազգերի լիգա 2018/2019 |
Պրոֆեսիոնալ խաղերի արդյունքները՝ 23 խաղ, 1 գոլ, 7 հաղթանակ, 5 ոչ-ոքի, 11 պարտություն
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անձնական
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռուսաստանի Դաշնության նախագահի պատվոգիր (2018 թվական հուլիսի 27) – հայրենական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի և մարզական բարձր ձեռքբերումների համար[14]։
Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մոլդովայի չեմպիոն (2) – 2008/09, 2009/10
- Մոլդովայի գավաթի դափնեկիր (2) – 2008/09, 2009/10
- Համագործակցության Չեմպիոնների Գավաթի դափնեկիր (1) – 2009
- Ռուսաստանի առաջնության արծաթե մեդալակիր – 2015/16
- Ռուսաստանի չեմպիոն (1) – 2018/19
- Ռուսաստանի Սուպերգավաթի խաղարկության զրափակչի մասնակից (1) – 2019
Ծանոթագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ «Интервью Александра Ерохина». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Александр Ерохин перешел в «Краснодар»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Ерохин арендован «СКА-Энергией»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 13-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Александр Ерохин перешел из «Краснодара» в «СКА-Энергию»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 4-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Урал» арендовал полузащитника «СКА-Энергии» Ерохина
- ↑ «Урал» подтвердил подписание контракта с Ерохиным
- ↑ Болельщики «Урала» признали Ерохина лучшим игроком октября
- ↑ «Александр Ерохин — лучший футболист «Урала» по итогам июля и августа». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 4-ին.
- ↑ «Александр Ерохин подписал контракт с «Ростовом»». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Александр Ерохин перешел в «Ростов»». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ Алтайский футболист Александр Ерохин дебютировал за сборную России
- ↑ Впервые в истории ЧМ состоялась 4-я замена в дополнительное время. Ерохин заменил Кузяева
- ↑ Распоряжение Президента Российской Федерации от 27 июля 2018 года № 200-рп «О награждении Почётной грамотой Президента Российской Федерации спортсменов и специалистов спортивной сборной команды Российской Федерации по футболу»
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալեքսանդր Երոխին» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 13 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Զենիթի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Մոսկվայի ֆուտբոլիստներ
- Կրասնոդարի ֆուտբոլիստներ
- Շերիֆի ֆուտբոլիստներ
- Ուրալի ֆուտբոլիստներ
- Ռոստովի ֆուտբոլիստներ
- Ռուս ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի խաղացողներ
- Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ