Ալբերտ Շպեեր
Ալբերտ Շպեեր Albert Speer | |
Կուսակցություն՝ | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Բեռլինի տեխնիկական համալսարան, Մյունխենի տեխնիկական համալսարան, TH Karlsruhe? և Helmholtz-Gymnasium Heidelberg? |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ճարտարապետ |
Ծննդյան օր | մարտի 19, 1905[1][2][3][…] |
Ծննդավայր | Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4] |
Վախճանի օր | սեպտեմբերի 1, 1981[1][2][3][…] (76 տարեկան) |
Վախճանի վայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Թաղված | Բերգֆրայդհոֆ |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Ի ծնե անուն | գերմ.՝ Berthold Konrad Hermann Albert Speer |
Հայր | Ալբերտ Ֆրիդրիխ Շպեեր[4] |
Ամուսին | Margarete Weber? |
Զավակներ | Ալբերտ Շպեեր[4], Hilde Schramm?[4] և Margret Nissen? |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Բերտհոլդ Կոնրադ Գերման Ալբերտ Շպեեր (անգլ.՝ Berthold Konrad Hermann Albert Speer, մարտի 19, 1905[1][2][3][…], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4] - սեպտեմբերի 1, 1981[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), գերմանացի պետական գործիչ, Հիտլերի անձնական ճարտարապետ, Ռեյխի զենքի և զինամթերքի նախարար (1943 թվականի սեպտեմբերի 2-ից Ռեյխի զենքի և ռազմական արտադրության նախարար (1942-1945)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ալբերտ Շպեերը ծագել է Մանհեյմի մեծ բուրժուական ընտանիքից։ Եվ նրա հայրը՝ Ալբերտ Ֆրիդրիխ Շպեերը, և պապը ճարտարապետներ են եղել։ Ալբերտը ունեցել է մի ավագ եղբայր՝ Գերմանը (ծնվել է 1902 թվականին) և կրտսեր եղբայր՝ Էռնեստը (ծնվել է 1906 թվականին, անհայտ կորել է Ստալինգրադի մոտ 1943 թվական)։ Ալբերտի զարմիկը` Էռնեստ Շպեերը դարձել է հոգեբույժ և համարվում է հոգեթերապիայի հիմնադիրներից մեկը։ Ալբերտը հաճախել է Լեսինգի անվան մանհեյմական գիմնազիա, և երբ ընտանիքը տեղափոխվել է Հայդելբերգ, սովորել է տեղի բարձրագույն ռեալական ուսումնարանում, Հայդելբերգում գործող Հելմգոլցի ժամանակակից գիմնազիայում։ Հոր հորդորով Ալբերտը գնացել է ճարտարապետություն սովորելու Կարլսրուեի համալսարանում, իսկ 1924-1925 թվականներին` Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում։ 1925-ի աշնանը Շպեերը տեղափոխվել է Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոց։ Նրան չի հաջողվել գրանցվել Հանս Պյոլցիգի սեմինարին, և 1926 թվականից Շպեերը սովորել է Հայնրիխ Տեսենովի մոտ։ 1927 թվականին ստանալով դիպլոմը՝ Շպեերը մինչև 1932 թվականը աշխատել է Տեսենովի մոտ` որպես գիտական օգնական։
Երկու պատերազմների միջև
[խմբագրել | խմբագրել կոդը]1930 թվականին Շպեերն առաջին անգամ լսել է Հիտլերի ելույթը, որն անջնջելի տպավորություն է թողել նրա վրա։
1931 թվականի հունվարին նա մտել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն (անդամագրման համար՝ 474481), հարձակման ջոկատներ և Ազգային սոցիալիստական մեխանիզացված կորպուս։ Դարձել է Ազգային սոցիալիստական մեխանիզացված կորպուսի ղեկավարը Բեռլինի Վանզե շրջանում[5]։ Մանհայմում բացել է սեփական ճարտարապետական բյուրոն։ 1932 թվականին ստացել է կուսակցական առաջին պատվերները` Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության որոշ փոքր օբյեկտների վերակառուցման համար։
1933 թվականի մարտին Գեբելսի հրամանով վերակառուցել է քարոզչության նախարարության շենքը։ Նա հանդիպել է Հիտլերին, որը, ուշադրություն դարձնելով նրա կազմակերպչական տաղանդին, վերջինիս նշանակել է իր սիրելի ճարտարապետ Պոլ Լյուդվիգ Տրոոստայի տեխնիկական օգնական և հանձնարարել Ռեյխականցլերիայի վերակառուցումը։ Շպեերը շատ արագ մտել է ֆյուրերի մտերիմների շրջանակ։ 1933 թվականին Տեմպելհոֆում մասնակցել է մայիսյան ցույցերի և կուսակցության համագումարի ձևավորմանը Նյուրնբերգում՝ օգտագործելով կարմիր պաստառներ և թևերը շուրջ 30 մետր բացած արծվի կերպար։ Համագումարի բացման հանդիսավոր արարողությունը պատկերել է Լենի Ռիֆենշթայլը իր «Հավատի հաղթանակը» վավերագրական կինոնկարում։ Նույն թվականին Շպեերին վստահվել է Մյունխենում կուսակցության շտաբի վերակառուցումը։
1934 թվականի հունվարին՝ Պոլ Լյուդվիգ Տրոոստայի մահվանից հետո, նա դարձել է Հիտլերի անձնական ճարտարապետը, Նյուրնբերգում նոր Ռեյխիկանցլերիայի և կուսակցության համագումարների տարածքի համար նախագծերի հեղինակը։
«Շպեերը, թերևս, միակ մարդն էր, որի հանդեպ Հիտլերը որևէ զգացմունք ուներ, որին նա լսում էր, և որի հետ երբեմն նույնիսկ զրուցում էր»։ (Թրաուդլ Յունգե)
Երկրորդ համաշխարհային պատերազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին Ալբերտ Շպեերը նշանակվել է կայսերական մայրաքաղաքի կառուցման գլխավոր տեսուչ, որի խնդիրն էր Բեռլինի վերակառուցումը։ 1938—1939 թվականներին նա մշակել է Գերմանիայի մայրաքաղաքի վերակառուցման գլխավոր ծրագիրը։ Հիտլերի ծրագրով՝ Բեռլինը պետք է լիներ նոր աշխարհի մայրաքաղաքը։
1938 թվականին Շպեերը ստացել է պրուսական պետական խորհրդականի կոչում և պարգևատրվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ոսկե կրծքանշանով[6]։ 1941—1945 թվականներին եղել է Ռայխստագի պատգամավոր (Բեռլինի արևմտյան ընտրատարածք)[6]։ 1942 թվականի փետրվարի 8-ին Ֆրից Տոտդի մահից հետո Հիտլերի հրամանով նշանակվել է Կայսերական զենքի նախարարության ռեյխսմինիստր, ճանապարհային, ջրային և էներգետիկ ռեսուրսների գլխավոր տեսուչ[7]։ Այդ պաշտոնում նա հաջողությամբ առաջնորդել է գերմանական բանակի ամբողջ ռազմական արդյունաբերությունը և դրա վերափոխումը տոտալ պատերազմականի։ Չնայած գերմանական վնասված ենթակառուցվածքներին և հումքի մատակարարման ընդհատումներին՝ 1944 թվականին Շպեերին հաջողվել է զգալիորեն ավելացնել զենքի արտադրության ծավալները[6]։ Ռազմական արդյունաբերության Շպեերի կազմակերպումը մասնավորապես ապավինել է հարկադիր աշխատողների և համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների օգտագործմանը։ Այդ պատճառով էլ նա համագործակցել է Հայնրիխ Հիմլերի և նրա ՍՍ կազմակերպության հետ[6]։ 1943 թվականի սեպտեմբերի 2-ին Շպեերի իրավասության տակ գործող տարբեր գերատեսչություններ միավորվել են Կայսերական սպառազինության և ռազմական արդյունաբերության նախարարությունում[6]։
1944 թվականին Շպեերը ծանր հիվանդացել է և ողջ գարնանը չի կարողացել կատարել իր ծառայողական պարտականությունները։ Կապված հումքի և աշխատուժի պակասի հետ՝ ռազմական տնտեսությունը կանգնել է փլուզման եզրին։ Չնայած նրան, որ Շպեերը հանդես է եկել պատերազմը դադարեցնելու կոչով, Հիտլերին հաջողվել է համոզել նրան՝ մնալու զբաղեցրած պաշտոնում[6]։ Հուլիսյան հեղափոխության փորձից հետո հայտնաբերվել են դավադրության մասնակիցների փաստաթղթեր, որոնցում նրան առաջարկել են լինել նոր կառավարության նախարարի պաշտոն։ Միաժամանակ Շպեերին հաջողվել է համոզիչ կերպով արդարանալ, որ ինքը այդ մասին չի իմացել և ոչ մի կապ չի ունեցել դավադրության մասնակիցների հետ[6]։
Շպեերը 1945 թվականի փետրվարից ընդդիմացել է «Խարխլված երկրի մարտավարությանը» և սկսել հրամաններ տալ արդյունաբերական ձեռնարկությունների և Ռեյխի ենթակառուցվածքների ոչնչացման մասին և ինչպես ինքն է ավելի ուշ պնդել, նույնիսկ ցանկացել է թունավորել Հիտլերին[6]։ Պատերազմի վերջին տարիներին նա Հիտլերին անվանել է «անխելք և հանցագործ», սակայն 1945 թվականի ապրիլի 23-ին մեկնել է պաշարված Բեռլին՝ անձնապես նրանից ներողություն խնդրելու[8]։
1945 թվականի ապրիլի 29-ին՝ իր մահվան օրը Հիտլերը քաղաքական կտակով Շպեերին ազատել է զբաղեցրած պաշտոնից։
1945 թվականի մայիսի 23-ին Շպեերը Ֆլենսբուրգի կառավարության մյուս անդամների հետ ձերբակալվել է դաշնակիցների կողմից և բանտարկվել Նյուրնբերգի ռազմական բանտում։ Հիմնական պատերազմական հանցագործների դեմ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ այն եզակի ամբաստանյալներից մեկն էր, որն իրեն մեղավոր է ճանաչել[6]։ Իր վերջին խոսքում Շպեերը ասել է.
Պատերազմից հետո
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյուրնբերգյան դատավարության ավարտին Շպեերի վերաբերյալ պատժի որոշմանը մասնակցող 8 դատավորներից 3-ը կողմ էին մահապատժին, 1-ը՝ ցմահ բանտարկմանը, իսկ 4-ը՝ երկարաժամկետ ազատազրկմանը։ Երկօրյա քննարկումներից հետո բոլոր դատավորներն ընդունել են փոխզիջումային լուծում և 1946 թվականի հոկտեմբերի 1-ին Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը Ալբերտ Շպեերին մեղավոր է ճանաչել պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար, և նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել համակենտրոնացման ճամբարներում բանտարկյալների աշխատանքն օգտագործելու համար։
Վեց այլ դատապարտյալների հետ նա տեղափոխվել է Արևտյան Բեռլինի տարածքում գտնվող Շպանդաուի նախկին ռազմական բանտ[9]։ Շպանդաուի բանտը վերահսկվում էր դաշնակից չորս երկրների ներկայացուցիչների կողմից։ Ընտանիքի և քաղաքական գործիչների կողմից բազմաթիվ ներման խնդրանքները մերժվել են Խորհրդային Միության համար անընդունելիության պատճառով[6][10]։ Ազատազրկման ողջ ժամկետը կրելուց հետո 1966 թվականի սեպտեմբերի 30-ին Շպեերրը դուրս է եկել բանտից։
1969 թվականին նա հրապարակել է բանտում գրված իր հուշերը՝ «Հիշողություններ» անունով (գերմ.՝ Erinnerungen), որոնք մեծ հաջողություն են ունեցել։ 1975 թվականին լույս է տեսել նրա «Շպանդաու. Գաղտնի օրագիր»[11] (գերմ.՝ Spandauer Tagebücher) գիրքը, իսկ 1981 թվականին՝ «Ստրուկների պետություն։ Քննարկումներ ԽՍՀՄ-ի հետ» (գերմ.՝ Der Sklavenstaat — Meine Auseinandersetzung mit der SS) գիրքը։ Դրանցում նա իրեն ներկայացնում էր որպես ապաքաղաքական տեխնոկրատ և մտավորական, որը գրեթե ոչինչ չէր ցանկանում իմանալ ռեժիմի հանցագործությունների մասին և միայն «կատարում էր իր պարտականությունը»[11]։
1981 թվականի սեպտեմբերի 1-ին 77 տարեկան հասակում Լոնդոնի Park Court հյուրանոցում սիրուհու հետ հանդիպման ժամանակ[12] Ալբերտ Շպեերը հանկարծամահ է եղել ուղեղի արյունազեղումից[13]։
Հիմնական աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Շպեեր Ա. «Հիշողություններ» և նրա հետագա հրատարակությունները.
- Շպեեր Ա. Երրորդ ռեյխ ներսից։ Ռազմական արդյունաբերության ռեյխնախարարի հիշողությունները. — М.: Центрполиграф, 2005. — 654 с. — ISBN 5-9524-1531-8
- Շպեեր Ա. Հիշողություններ. — М.: Захаров, 2010. — 688 с. — ISBN 978-5-8159-0974-8
- Շպեեր Ա. Շպանդաու. Գաղտնի օրագիր. — М.: Захаров, 2010. — 528 с. — ISBN 978-5-8159-1015-7
- Ալբերտ Շպեեր. «Հիշողություններ» — Пер. с нем., Смоленск: «Русич», 1997. — 696 с.
- Albert Speer. Der Sklavenstaat. Meine Auseinandersetzungen mit der SS (Государство рабов. Мои дискуссии с СС), 1981
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1982 թվականին Շպեերի հիշողությունների հիման վրա նկարահանվել է «Inside the Third Reich» հեռուստատեսային ֆիլմը, գլխավոր դերում՝ Ռուտգեր Հաուեր։ Շպեերի հոր դերում նկարահանվել է Ջոն Գիլգուդը, Հիտլերի դերը կատարել է Դերեկ Ջեյքոբին։ 2005 թվականին Գերմանիայում ցուցադրվել է Հենրիկ Բրելերի «Շպեերը և նա» (գերմ.՝ Speer und er) եռամաս գեղարվեստական-վավերագրական հեռուստաֆիլմը՝ նվիրված Շպեերի և Հիտլերի փոխհարաբերություններին և Արտյոմ Դեմենկի «Աշխարհի մայրաքաղաք Գերմանիա» (գերմ.՝ Welthauptstadt Germania) վավերագրական ֆիլմը` Բեռլինի վերակառուցման գլխավոր պլանի մասին։
Արվեստում
[խմբագրել | խմբագրել կոդը]Շպեերը առկա է Երրորդ ռայխի մասին բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում։ Ահա դրանցից մի քանիսը.
- գ/ֆ «Նյուրենբերգ» (Շպեերի դերում՝ Հերբերթ Կնաուպ),
- գ/ֆ «Բունկեր» (Շպեերի դերում՝ Ռիչարդ Ջորդան),
- գ/ֆ «Բունկեր» (Շպեերի դերում՝ Հայնո Ֆերխ),
- գ/ֆ «Շպեեր և Հիտլեր» (Շպեերի դերում՝ Սեբաստյան Կոխ)
- հ/ս «Գարնան տասնյոթ ակնթարթ» (Ալեքսեյ Բոյարշին)
2013 թվականին ռուս ֆանտաստ գրող Անդրեյ Մարտյանովը հրատարակել է «Der Architekt. Առանց պատրանքների» այլընտրանքային պատմության ժանրում վեպը, որում Շպեերը գլխավոր հերոսն է։ 2014 թվականին լույս է տեսել գրքի շարունակությունը՝ « Der Architekt. «Գերմանիա» ծրագիրը»։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
- ↑ Альберт Шпеер. Третий рейх изнутри. Воспоминания рейхсминистра военной промышленности. — М., 2005, c. 39
- ↑ 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Biographie: Albert Speer, 1905—1981
- ↑ Официально устно А. Гитлер объявил А. Шпееру о назначении его на эти посты 8 февраля (См.: Альберт Шпеер «Воспоминания». — Пер. с нем., Смоленск: «Русич», 1997. — 696 с., стр. 274. ISBN 5-88590-587-8), письменный указ датируется 9 февраля, как о том следует из официального сообщения 15 февраля 1942 года (См.: «Извещение о назначении генерального инспектора по строительству новой столицы Рейха дипломированного инженера профессора Альберта Шпеера рейхсминистром вооружений и боеприпасов, генерал-инспектором германских дорог и генерал-инспектором по водным и энергоресурсам» — «Reichsgesetzblatt», Teil 1, 1942, S. 80)
- ↑ Kultur: Hitlers unglückliche Liebe — FOCUS Online
- ↑ Шпандау. Тайные дневники. Альберт Шпеер
- ↑ Придворный архитектор Гитлера: Альберт Шпеер | История Германии | Deutsche Welle | 17.08.2010
- ↑ 11,0 11,1 В 2010 году книга вышла на русском языке: Шпеер А. Шпандау: Тайный дневник. — М.: Захаров, 2010. — 528 с. — ISBN 978-5-8159-1015-7
- ↑ Gitta Sereny. Albert Speer: His Battle with Truth. MacMillan 1996, p. 715
- ↑ Залесский К. А. «НСДАП. Власть в Третьем рейхе». — М., Эксмо, 2005, с. 615.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Boog, Horst; Krebs, Gerhard Germany and the Second World War: Volume VII: The Strategic Air War in Europe and the War in the West and East Asia, 1943–1944/5. — London: Oxford University Press, 2006. — ISBN 978-0198228899
- Brechtken, Magnus (2017), Albert Speer: Eine deutsche Karriere, Germany: Siedler Verlag, ISBN 978-3827500403
{{citation}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Buggeln, Marc Slave Labor in Nazi Concentration Camps. — Oxford University Press, 2014. — ISBN 9780198707974
- Conot, Robert (1983), Justice at Nuremberg, New York: Harper & Row, ISBN 978-0-88184-032-2
- Fest, Joachim (1999), Speer: The Final Verdict, translated by Ewald Osers and Alexandra Dring, Harcourt, ISBN 978-0-15-100556-7
{{citation}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Ian Kershaw The End: Hitler's Germany, 1944-45. — London: Penguin Books, 2012. — ISBN 978-0-141-01421-0
- King, Henry T. (1997), The Two Worlds of Albert Speer: Reflections of a Nuremberg Prosecutor, University Press of America, ISBN 978-0-7618-0872-5
{{citation}}
: Invalid|ref=harv
(օգնություն) - Speer: Hitler's Architect. — Yale University Press, 2015. — ISBN 978-0-300-19044-1
- Richard Overy War and Economy in the Third Reich. — Oxford: Oxford University Press, 2002. — ISBN 978-0-19-820599-9
- Schmidt, Matthias (1984), Albert Speer: The End of a Myth, St. Martins Press, ISBN 978-0-312-01709-5
- Schubert, Philipp (2006). Albert Speer: Architekt – Günstling Hitlers – Rüstungsminister – Hauptkriegsverbrecher (Thesis). Munich: GRIN Verlag. ISBN 978-3-638-59047-1.
- Sereny, Gitta (1995), Albert Speer: His Battle with Truth, Knopf, ISBN 978-0-394-52915-8
- Taylor, Blaine (2010), Hitler's Engineers: Fritz Todt and Albert Speer—Master Builders of the Third Reich, Translated by Richard and Clara Winston, Havertown, PA and Newbury, England: Casemate Publishers, ISBN 978-1-932033-68-7
- Залесский К. А. Вожди и военачальники Третьего рейха: Биографический энциклопедический словарь. — М.: «Вече», 2000. — С. 448—450. — 576 [16 илл.] с. — ISBN 5-7838-0550-5
- Залесский К. А. Кто был кто в Третьем рейхе: Биографический энциклопедический словарь. — М.: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002. — С. 750—753. — 942 [2] с. — ISBN 5-17-015753-3 (ООО «Издательство АСТ»); isbn 5-271-05091-2 (ООО «Издательство Астрель»)
- Залесский К. А. НСДАП. Власть в Третьем рейхе. — М.: Эксмо, 2005. — С. 613—615. — 672 с. — ISBN 5-699-09780-5
- Шпеер, Альберт / Матвеева А. Г. // Шервуд — Яя. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 91. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 35). — ISBN 978-5-85270-373-6.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալբերտ Շպեերի ճարտարապետական շինությունների հավաքածու Architime.ru-ում
- Շպեերի կենսագրությունը «Քրոնոսում»
- Կենսագրությունը Գերմանիայի պատմության թանգարանի կայքում(գերմ.)
- «Speer cross-examination», law2.umkc.edu, University of Missouri–Kansas City, Վերցված է 2012 թ․ հունվարի 8-ին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Շպեեր» հոդվածին։ |
|
- Նացիոնալ-սոցիալիստական կուսակցության անդամներ
- Մարտի 19 ծնունդներ
- 1905 ծնունդներ
- Մանհայմ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 1 մահեր
- 1981 մահեր
- Լոնդոն քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Գերմանացի գրողներ
- Գերմանացի ճարտարապետներ
- Գերմանացի պետական գործիչներ
- Գերմանիայի քաղաքական գործիչներ
- Երկրորդ համաշխարհային պատերազմին մասնակցած գերմանացիներ
- Կաթվածից մահացածներ
- Նացիստ առաջնորդներ
- Նացիստական Գերմանիայի նախարարներ
- Նյուրնբերգյան դատավարություն