Jump to content

Ալբերտ Շպեեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալբերտ Շպեեր
Albert Speet
 
Կուսակցություն՝ Նացիոնալ-սոցիալիստական ​​գերմանական բանվորական կուսակցություն
Կրթություն՝ Բեռլինի տեխնիկական համալսարան, Մյունխենի տեխնիկական համալսարան, Կարլսրուեի տեխնոլոգիական ինստիտուտ և Helmholtz-Gymnasium Heidelberg?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարապետ
Ծննդյան օր մարտի 19, 1905(1905-03-19)[1][2][3][…]
Ծննդավայր Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4]
Վախճանի օր սեպտեմբերի 1, 1981(1981-09-01)[1][2][3][…] (76 տարեկան)
Վախճանի վայր Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Թաղված Բերգֆրայդհոֆ
Քաղաքացիություն  Գերմանիա
Ի ծնե անուն գերմ.՝ Berthold Konrad Hermann Albert Speer
Հայր Ալբերտ Ֆրիդրիխ Շպեեր[4]
Ամուսին Margarete Weber?
Զավակներ Ալբերտ Շպեեր[4], Hilde Schramm?[4] և Margret Nissen?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ
ՆՍԳԲԿ ոսկե կուսակցական նշան

Բերտհոլդ Կոնրադ Գերման Ալբերտ Շպեեր (անգլ.՝ Berthold Konrad Hermann Albert Speer, մարտի 19, 1905(1905-03-19)[1][2][3][…], Մանհայմ, Բադենի Մեծ Դքսություն, Գերմանական կայսրություն[4] - սեպտեմբերի 1, 1981(1981-09-01)[1][2][3][…], Լոնդոն, Միացյալ Թագավորություն), գերմանացի պետական գործիչ, Հիտլերի անձնական ճարտարապետ, Ռեյխի զենքի և զինամթերքի նախարար (1943 թվականի սեպտեմբերի 2-ից Ռեյխի զենքի և ռազմական արտադրության նախարար (1942-1945)։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբերտ Շպեերը ծագել է Մանհեյմի մեծ բուրժուական ընտանիքից։ Եվ նրա հայրը՝ Ալբերտ Ֆրիդրիխ Շպեերը, և պապը ճարտարապետներ են եղել։ Ալբերտը ունեցել է մի ավագ եղբայր՝ Գերմանը (ծնվել է 1902 թվականին) և կրտսեր եղբայր՝ Էռնեստը (ծնվել է 1906 թվականին, անհայտ կորել է Ստալինգրադի մոտ 1943 թվական)։ Ալբերտի զարմիկը` Էռնեստ Շպեերը դարձել է հոգեբույժ և համարվում է հոգեթերապիայի հիմնադիրներից մեկը։ Ալբերտը հաճախել է Լեսինգի անվան մանհեյմական գիմնազիա, և երբ ընտանիքը տեղափոխվել է Հայդելբերգ, սովորել է տեղի բարձրագույն ռեալական ուսումնարանում, Հայդելբերգում գործող Հելմգոլցի ժամանակակից գիմնազիայում։ Հոր հորդորով Ալբերտը գնացել է ճարտարապետություն սովորելու Կարլսրուեի համալսարանում, իսկ 1924-1925 թվականներին` Մյունխենի բարձրագույն տեխնիկական դպրոցում։ 1925-ի աշնանը Շպեերը տեղափոխվել է Բեռլինի բարձրագույն տեխնիկական դպրոց։ Նրան չի հաջողվել գրանցվել Հանս Պյոլցիգի սեմինարին, և 1926 թվականից Շպեերը սովորել է Հայնրիխ Տեսենովի մոտ։ 1927 թվականին ստանալով դիպլոմը՝ Շպեերը մինչև 1932 թվականը աշխատել է Տեսենովի մոտ` որպես գիտական օգնական։

Երկու պատերազմների միջև

[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականին Շպեերն առաջին անգամ լսել է Հիտլերի ելույթը, որն անջնջելի տպավորություն է թողել նրա վրա։

1931 թվականի հունվարին նա մտել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն (անդամագրման համար՝ 474481), հարձակման ջոկատներ և Ազգային սոցիալիստական մեխանիզացված կորպուս։ Դարձել է Ազգային սոցիալիստական մեխանիզացված կորպուսի ղեկավարը Բեռլինի Վանզե շրջանում[5]։ Մանհայմում բացել է սեփական ճարտարապետական բյուրոն։ 1932 թվականին ստացել է կուսակցական առաջին պատվերները` Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության որոշ փոքր օբյեկտների վերակառուցման համար։

1933 թվականի մարտին Գեբելսի հրամանով վերակառուցել է քարոզչության նախարարության շենքը։ Նա հանդիպել է Հիտլերին, որը, ուշադրություն դարձնելով նրա կազմակերպչական տաղանդին, վերջինիս նշանակել է իր սիրելի ճարտարապետ Պոլ Լյուդվիգ Տրոոստայի տեխնիկական օգնական և հանձնարարել Ռեյխականցլերիայի վերակառուցումը։ Շպեերը շատ արագ մտել է ֆյուրերի մտերիմների շրջանակ։ 1933 թվականին Տեմպելհոֆում մասնակցել է մայիսյան ցույցերի և կուսակցության համագումարի ձևավորմանը Նյուրնբերգում՝ օգտագործելով կարմիր պաստառներ և թևերը շուրջ 30 մետր բացած արծվի կերպար։ Համագումարի բացման հանդիսավոր արարողությունը պատկերել է Լենի Ռիֆենշթայլը իր «Հավատի հաղթանակը» վավերագրական կինոնկարում։ Նույն թվականին Շպեերին վստահվել է Մյունխենում կուսակցության շտաբի վերակառուցումը։

1934 թվականի հունվարին՝ Պոլ Լյուդվիգ Տրոոստայի մահվանից հետո, նա դարձել է Հիտլերի անձնական ճարտարապետը, Նյուրնբերգում նոր Ռեյխիկանցլերիայի և կուսակցության համագումարների տարածքի համար նախագծերի հեղինակը։

«Շպեերը, թերևս, միակ մարդն էր, որի հանդեպ Հիտլերը որևէ զգացմունք ուներ, որին նա լսում էր, և որի հետ երբեմն նույնիսկ զրուցում էր»։ (Թրաուդլ Յունգե)

Երկրորդ համաշխարհային պատերազմ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբերտ Շպեերը և Ադոլֆ Հիտլերը Բերգհոֆում, 1938 թվական

1937 թվականին Ալբերտ Շպեերը նշանակվել է կայսերական մայրաքաղաքի կառուցման գլխավոր տեսուչ, որի խնդիրն էր Բեռլինի վերակառուցումը։ 1938—1939 թվականներին նա մշակել է Գերմանիայի մայրաքաղաքի վերակառուցման գլխավոր ծրագիրը։ Հիտլերի ծրագրով՝ Բեռլինը պետք է լիներ նոր աշխարհի մայրաքաղաքը։

1938 թվականին Շպեերը ստացել է պրուսական պետական խորհրդականի կոչում և պարգևատրվել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության ոսկե կրծքանշանով[6]։ 1941—1945 թվականներին եղել է Ռայխստագի պատգամավոր (Բեռլինի արևմտյան ընտրատարածք)[6]։ 1942 թվականի փետրվարի 8-ին Ֆրից Տոտդի մահից հետո Հիտլերի հրամանով նշանակվել է Կայսերական զենքի նախարարության ռեյխսմինիստր, ճանապարհային, ջրային և էներգետիկ ռեսուրսների գլխավոր տեսուչ[7]։ Այդ պաշտոնում նա հաջողությամբ առաջնորդել է գերմանական բանակի ամբողջ ռազմական արդյունաբերությունը և դրա վերափոխումը տոտալ պատերազմականի։ Չնայած գերմանական վնասված ենթակառուցվածքներին և հումքի մատակարարման ընդհատումներին՝ 1944 թվականին Շպեերին հաջողվել է զգալիորեն ավելացնել զենքի արտադրության ծավալները[6]։ Ռազմական արդյունաբերության Շպեերի կազմակերպումը մասնավորապես ապավինել է հարկադիր աշխատողների և համակենտրոնացման ճամբարների բանտարկյալների օգտագործմանը։ Այդ պատճառով էլ նա համագործակցել է Հայնրիխ Հիմլերի և նրա ՍՍ կազմակերպության հետ[6]։ 1943 թվականի սեպտեմբերի 2-ին Շպեերի իրավասության տակ գործող տարբեր գերատեսչություններ միավորվել են Կայսերական սպառազինության և ռազմական արդյունաբերության նախարարությունում[6]։

1944 թվականին Շպեերը ծանր հիվանդացել է և ողջ գարնանը չի կարողացել կատարել իր ծառայողական պարտականությունները։ Կապված հումքի և աշխատուժի պակասի հետ՝ ռազմական տնտեսությունը կանգնել է փլուզման եզրին։ Չնայած նրան, որ Շպեերը հանդես է եկել պատերազմը դադարեցնելու կոչով, Հիտլերին հաջողվել է համոզել նրան՝ մնալու զբաղեցրած պաշտոնում[6]։ Հուլիսյան հեղափոխության փորձից հետո հայտնաբերվել են դավադրության մասնակիցների փաստաթղթեր, որոնցում նրան առաջարկել են լինել նոր կառավարության նախարարի պաշտոն։ Միաժամանակ Շպեերին հաջողվել է համոզիչ կերպով արդարանալ, որ ինքը այդ մասին չի իմացել և ոչ մի կապ չի ունեցել դավադրության մասնակիցների հետ[6]։

Շպեերը 1945 թվականի փետրվարից ընդդիմացել է «Խարխլված երկրի մարտավարությանը» և սկսել հրամաններ տալ արդյունաբերական ձեռնարկությունների և Ռեյխի ենթակառուցվածքների ոչնչացման մասին և ինչպես ինքն է ավելի ուշ պնդել, նույնիսկ ցանկացել է թունավորել Հիտլերին[6]։ Պատերազմի վերջին տարիներին նա Հիտլերին անվանել է «անխելք և հանցագործ», սակայն 1945 թվականի ապրիլի 23-ին մեկնել է պաշարված Բեռլին՝ անձնապես նրանից ներողություն խնդրելու[8]։

1945 թվականի ապրիլի 29-ին՝ իր մահվան օրը Հիտլերը քաղաքական կտակով Շպեերին ազատել է զբաղեցրած պաշտոնից։

1945 թվականի մայիսի 23-ին Շպեերը Ֆլենսբուրգի կառավարության մյուս անդամների հետ ձերբակալվել է դաշնակիցների կողմից և բանտարկվել Նյուրնբերգի ռազմական բանտում։ Հիմնական պատերազմական հանցագործների դեմ Նյուրնբերգյան դատավարության ժամանակ այն եզակի ամբաստանյալներից մեկն էր, որն իրեն մեղավոր է ճանաչել[6]։ Իր վերջին խոսքում Շպեերը ասել է.

Հիտլերի դիկտատուրան ժամանակակից տեխնոլոգիաների դարաշրջանում արդյունաբերական պետության առաջին բռնապետությունն էր, բռնապետություն, որը կատարելագործեց տեխնոլոգիական գործիքները սեփական ժողովրդին ղեկավարելու համար։ Ռադիոյի և բարձրախոսների տեխնիկական միջոցների օգնությամբ ութսուն միլիոն մարդ զրկվեց ինքնուրույն մտածելակերպից։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Նյուրնբերգյան դատավարության ավարտին Շպեերի վերաբերյալ պատժի որոշմանը մասնակցող 8 դատավորներից 3-ը կողմ էին մահապատժին, 1-ը՝ ցմահ բանտարկմանը, իսկ 4-ը՝ երկարաժամկետ ազատազրկմանը։ Երկօրյա քննարկումներից հետո բոլոր դատավորներն ընդունել են փոխզիջումային լուծում և 1946 թվականի հոկտեմբերի 1-ին Նյուրնբերգի միջազգային ռազմական տրիբունալը Ալբերտ Շպեերին մեղավոր է ճանաչել պատերազմական և մարդկության դեմ հանցագործություններ կատարելու համար, և նա դատապարտվել է 20 տարվա ազատազրկման։ Նա մեղավոր է ճանաչվել համակենտրոնացման ճամբարներում բանտարկյալների աշխատանքն օգտագործելու համար։

Վեց այլ դատապարտյալների հետ նա տեղափոխվել է Արևտյան Բեռլինի տարածքում գտնվող Շպանդաուի նախկին ռազմական բանտ[9]։ Շպանդաուի բանտը վերահսկվում էր դաշնակից չորս երկրների ներկայացուցիչների կողմից։ Ընտանիքի և քաղաքական գործիչների կողմից բազմաթիվ ներման խնդրանքները մերժվել են Խորհրդային Միության համար անընդունելիության պատճառով[6][10]։ Ազատազրկման ողջ ժամկետը կրելուց հետո 1966 թվականի սեպտեմբերի 30-ին Շպեերրը դուրս է եկել բանտից։

1969 թվականին նա հրապարակել է բանտում գրված իր հուշերը՝ «Հիշողություններ» անունով (գերմ.՝ Erinnerungen), որոնք մեծ հաջողություն են ունեցել։ 1975 թվականին լույս է տեսել նրա «Շպանդաու. Գաղտնի օրագիր»[11] (գերմ.՝ Spandauer Tagebücher) գիրքը, իսկ 1981 թվականին՝ «Ստրուկների պետություն։ Քննարկումներ ԽՍՀՄ-ի հետ» (գերմ.՝ Der Sklavenstaat — Meine Auseinandersetzung mit der SS) գիրքը։ Դրանցում նա իրեն ներկայացնում էր որպես ապաքաղաքական տեխնոկրատ և մտավորական, որը գրեթե ոչինչ չէր ցանկանում իմանալ ռեժիմի հանցագործությունների մասին և միայն «կատարում էր իր պարտականությունը»[11]։

1981 թվականի սեպտեմբերի 1-ին 77 տարեկան հասակում Լոնդոնի Park Court հյուրանոցում սիրուհու հետ հանդիպման ժամանակ[12] Ալբերտ Շպեերը հանկարծամահ է եղել ուղեղի արյունազեղումից[13]։

Հիմնական աշխատանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Շպեեր Ա. «Հիշողություններ» և նրա հետագա հրատարակությունները.
    • Շպեեր Ա. Երրորդ ռեյխ ներսից։ Ռազմական արդյունաբերության ռեյխնախարարի հիշողությունները. — М.: Центрполиграф, 2005. — 654 с. — ISBN 5-9524-1531-8
    • Շպեեր Ա. Հիշողություններ. — М.: Захаров, 2010. — 688 с. — ISBN 978-5-8159-0974-8
  • Շպեեր Ա. Շպանդաու. Գաղտնի օրագիր. — М.: Захаров, 2010. — 528 с. — ISBN 978-5-8159-1015-7
  • Ալբերտ Շպեեր. «Հիշողություններ» — Пер. с нем., Смоленск: «Русич», 1997. — 696 с.
  • Albert Speer. Der Sklavenstaat. Meine Auseinandersetzungen mit der SS (Государство рабов. Мои дискуссии с СС), 1981

Հիշողություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականին Շպեերի հիշողությունների հիման վրա նկարահանվել է «Inside the Third Reich» հեռուստատեսային ֆիլմը, գլխավոր դերում՝ Ռուտգեր Հաուեր։ Շպեերի հոր դերում նկարահանվել է Ջոն Գիլգուդը, Հիտլերի դերը կատարել է Դերեկ Ջեյքոբին։ 2005 թվականին Գերմանիայում ցուցադրվել է Հենրիկ Բրելերի «Շպեերը և նա» (գերմ.՝ Speer und er) եռամաս գեղարվեստական-վավերագրական հեռուստաֆիլմը՝ նվիրված Շպեերի և Հիտլերի փոխհարաբերություններին և Արտյոմ Դեմենկի «Աշխարհի մայրաքաղաք Գերմանիա» (գերմ.՝ Welthauptstadt Germania) վավերագրական ֆիլմը` Բեռլինի վերակառուցման գլխավոր պլանի մասին։

Շպեերը առկա է Երրորդ ռայխի մասին բազմաթիվ գեղարվեստական ֆիլմերում։ Ահա դրանցից մի քանիսը.

  • գ/ֆ «Նյուրենբերգ» (Շպեերի դերում՝ Հերբերթ Կնաուպ),
  • գ/ֆ «Բունկեր» (Շպեերի դերում՝ Ռիչարդ Ջորդան),
  • գ/ֆ «Բունկեր» (Շպեերի դերում՝ Հայնո Ֆերխ),
  • գ/ֆ «Շպեեր և Հիտլեր» (Շպեերի դերում՝ Սեբաստյան Կոխ)
  • հ/ս «Գարնան տասնյոթ ակնթարթ» (Ալեքսեյ Բոյարշին)

2013 թվականին ռուս ֆանտաստ գրող Անդրեյ Մարտյանովը հրատարակել է «Der Architekt. Առանց պատրանքների» այլընտրանքային պատմության ժանրում վեպը, որում Շպեերը գլխավոր հերոսն է։ 2014 թվականին լույս է տեսել գրքի շարունակությունը՝ « Der Architekt. «Գերմանիա» ծրագիրը»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  5. Альберт Шпеер. Третий рейх изнутри. Воспоминания рейхсминистра военной промышленности. — М., 2005, c. 39
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 Biographie: Albert Speer, 1905—1981
  7. Официально устно А. Гитлер объявил А. Шпееру о назначении его на эти посты 8 февраля (См.: Альберт Шпеер «Воспоминания». — Пер. с нем., Смоленск: «Русич», 1997. — 696 с., стр. 274. ISBN 5-88590-587-8), письменный указ датируется 9 февраля, как о том следует из официального сообщения 15 февраля 1942 года (См.: «Извещение о назначении генерального инспектора по строительству новой столицы Рейха дипломированного инженера профессора Альберта Шпеера рейхсминистром вооружений и боеприпасов, генерал-инспектором германских дорог и генерал-инспектором по водным и энергоресурсам» — «Reichsgesetzblatt», Teil 1, 1942, S. 80)
  8. Kultur: Hitlers unglückliche Liebe — FOCUS Online
  9. Шпандау. Тайные дневники. Альберт Шпеер
  10. Придворный архитектор Гитлера: Альберт Шпеер | История Германии | Deutsche Welle | 17.08.2010
  11. 11,0 11,1 В 2010 году книга вышла на русском языке: Шпеер А. Шпандау: Тайный дневник. — М.: Захаров, 2010. — 528 с. — ISBN 978-5-8159-1015-7
  12. Gitta Sereny. Albert Speer: His Battle with Truth. MacMillan 1996, p. 715
  13. Залесский К. А. «НСДАП. Власть в Третьем рейхе». — М., Эксмо, 2005, с. 615.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Boog, Horst; Krebs, Gerhard Germany and the Second World War: Volume VII: The Strategic Air War in Europe and the War in the West and East Asia, 1943–1944/5. — London: Oxford University Press, 2006. — ISBN 978-0198228899
  • Brechtken, Magnus (2017), Albert Speer: Eine deutsche Karriere, Germany: Siedler Verlag, ISBN 978-3827500403 {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Buggeln, Marc Slave Labor in Nazi Concentration Camps. — Oxford University Press, 2014. — ISBN 9780198707974
  • Conot, Robert (1983), Justice at Nuremberg, New York: Harper & Row, ISBN 978-0-88184-032-2
  • Fest, Joachim (1999), Speer: The Final Verdict, translated by Ewald Osers and Alexandra Dring, Harcourt, ISBN 978-0-15-100556-7 {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Ian Kershaw The End: Hitler's Germany, 1944-45. — London: Penguin Books, 2012. — ISBN 978-0-141-01421-0
  • King, Henry T. (1997), The Two Worlds of Albert Speer: Reflections of a Nuremberg Prosecutor, University Press of America, ISBN 978-0-7618-0872-5 {{citation}}: Invalid |ref=harv (օգնություն)
  • Speer: Hitler's Architect. — Yale University Press, 2015. — ISBN 978-0-300-19044-1
  • Richard Overy War and Economy in the Third Reich. — Oxford: Oxford University Press, 2002. — ISBN 978-0-19-820599-9
  • Schmidt, Matthias (1984), Albert Speer: The End of a Myth, St. Martins Press, ISBN 978-0-312-01709-5
  • Schubert, Philipp (2006). Albert Speer: Architekt – Günstling Hitlers – Rüstungsminister – Hauptkriegsverbrecher (Thesis). Munich: GRIN Verlag. ISBN 978-3-638-59047-1.
  • Sereny, Gitta (1995), Albert Speer: His Battle with Truth, Knopf, ISBN 978-0-394-52915-8
  • Taylor, Blaine (2010), Hitler's Engineers: Fritz Todt and Albert Speer—Master Builders of the Third Reich, Translated by Richard and Clara Winston, Havertown, PA and Newbury, England: Casemate Publishers, ISBN 978-1-932033-68-7
  • Залесский К. А. Вожди и военачальники Третьего рейха: Биографический энциклопедический словарь. — М.: «Вече», 2000. — С. 448—450. — 576 [16 илл.] с. — ISBN 5-7838-0550-5
  • Залесский К. А. Кто был кто в Третьем рейхе: Биографический энциклопедический словарь. — М.: ООО «Издательство АСТ»: ООО «Издательство Астрель», 2002. — С. 750—753. — 942 [2] с. — ISBN 5-17-015753-3 (ООО «Издательство АСТ»); isbn 5-271-05091-2 (ООО «Издательство Астрель»)
  • Залесский К. А. НСДАП. Власть в Третьем рейхе. — М.: Эксмо, 2005. — С. 613—615. — 672 с. — ISBN 5-699-09780-5
  • Шпеер, Альберт / Матвеева А. Г. // Шервуд — Яя. — М. : Большая российская энциклопедия, 2017. — С. 91. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 35). — ISBN 978-5-85270-373-6.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբերտ Շպեեր» հոդվածին։