Ադրբեջանի ռազմաօդային ուժեր
Ադրբեջանի ռազմաօդային ուժեր | |
---|---|
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի էմբլեմ | |
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմա-օդային ուժեր |
Երկիր | Ադրբեջանի հանրապետություն |
Ենթարկոում | Ադրբեջանի զինված ուժեր |
Մտնում է | Ադրբեջանի զինված ուժեր և Ադրբեջանի հակաօդային պաշտպանության զորքեր |
Թվակազմ | 12, 000 անձնակազմ, ~220 օդանավ (IISS 2014) |
. | |
Տեղաբաշխում | Նասոսնայա ռազմաօդային բազա (Սումգաիթ քաղաքի մերձակայքում) |
Շրաբ | Բաքու, Ադրբեջան |
Թալիսման | |
Ստեղծվեց | 1992 |
Ճակատամարտեր | Արցախյան հակամարտություն, Արցախա-ադրբեջանական սահմանային պատերազմ (2016) և Հայ-ադրբեջանական ընդհարումներ (հուլիս, 2020) |
Հրամանատարներ | |
Ներկա հրամանատար | գեներալ-մայոր Ռամիզ Թահիրով[1] |
Ադրբեջանի ռազմաօդային ուժերը (հապավումը՝ ՌՕՈՒ), որոնց հաճախ անվանում են նաև Ադրբեջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժեր (ադրբ.՝ Azərbaycan hərbi hava qüvvələri) Ադրբեջանի զինված ուժերի օդային և հակաօդային պաշտպանության ուժերն են։
Արդի ժամանակաշրջանում ռազմաօդային ուժերը գնալով ավելի մեծ դեր են խաղում պատերազմական գործողությունների մեջ։ Այս առումով բացառություն չեն կազմելու նաև Ադրբեջանի ռազմաօդային ուժերը, որոնց զարգացմանը Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել։
Ըստ ադրբեջանական կողմի՝ ներկայիս ռազմաօդային ուժերի (ՌՕՈՒ) արմատները հասնում են մինչև 1918 թվականի հունիսի 26-ը, երբ Ադրբեջանի Դեմոկրատական հանրապետությունը գնեց իր առաջին ռազմական օդանավը։ 1991 թվականին անկախություն ձեռք բերելուց հետո, Ադրբեջանի բախտը մեծապես բերեց նաև ռազմաօդային ուժեր ստեղծելու և զարգացնելու առումով, քանզի նրան անցած տարածքներում էին տեղակայված փլուզված Խորհրդային Միության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության բազմաթիվ զորամասեր[2]։
Ադրբեջանի ՌՕՈՒ-ի թվաքանակը
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի դրությամբ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի անձնակազմի թվաքանակը կազմել է 7900 զինծառայող[3].
Ներկայիս կազմակերպչական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]ՄիԳ-29-ը համարվում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի (AzAF) ստանդարտ օդանավ[4]։
Ըստ Brinkster.net տեղեկատվական կայքի հաղորդման՝ 2004 թվականի հոկտեմբերի դրությամբ Ադրբեջանի ռազմաօդային և հակաօդային պաշտպանության ուժերը բաղկացած էին հետևյալ զորամասերից ու ստորաբաժանումներից.
- կործանիչ ինքնաթիռների էսկադրիլիա, որը տեղակայված էր Նասոսնայա ռազմաբազայում և հանդերձված ՄիԳ-25ՊԴ-ներով և դրանց ուսումնավարժական տարբերակներով,
- ռմբակոծիչ զորագունդ, որը տեղակայված էր Քյուրդամիր ռազմաբազայում և հանդերձված Սու-17/24/25 ինքնաթիռներով, ՄիԳ-21-ներով և Լ-29/39 ուսումնամարտական ինքնաթիռներով,
- ռազմափոխադրական օդային էսկադրիլիա, որը տեղակայված էր Գյանջայի օդանավակայանում և հանդերձված Իլ-76-ներով(?), Ան-12/24-ներով և Տու-134-ներով,
- ուղղաթիռային էսկադրիլիա, որը տեղակայված էր Բաքու Կալա ռազմաօդային բազայում (Ղալա) և հանդերձված Մի-2/8/24 ուղղաթիռներով,
- երկու օդանավաավերանորոգման գործարաններ,
- երկու հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային զորամասեր։
Որոշ տվյալներով՝ Ադրբեջանի ՀՕՊ-ի կազմի մեջ մտնում են՝
- չորս զենիթահրթիռային բրիգադ,
- մեկ զենիթահրթիռային զորագունդ,
- երկու առանձին ռադիոտեխնիկական գումարտակ։
Բացի այդ, կային այլ ռազմաօդային բազաներ, ներառյալ՝
- Դալյարի ռազմաօդային բազան (որն ըստ Jane's Sentinel հանդեսի, իբր, չգործող է)[1],
- Նախիջևանի օդանավակայանը, որը գտնվում է Նախիջևանի ինքնավար հանրապետություն էքսկլավային տարածքում (exclave),
- Սանգաչալը ռազմաօդային բազան,
- Սիտալչայի ռազմաօդային բազան։
Հաշվի առնելով ադրբեջանական զանգվածային լրատվամիջոցներում առկա տեղեկությունները Ադրբեջանի ՌՕՈՒ-ի ստանդարտ օդանավը հանդիսացող ՄիԳ-29-ները (տես «Azerbaijan shows 4th generation MiG-29 multirole fighter jets»։ Today.az։ March 29, 2007։ Վերցված է 2012-06-21) տեղեկայաված են վերը թվարկվածներից հենց վերջին երկու ռազմաօդային բազաներում։
Կա նաև
- Ադրբեջանի ռազմաօդային դպրոց։
Ադրբեջանցի օդաչուները ուսումնավարժական դասընթացներ են անցնում Ադրբեջանի ռազմաօդային դպրոցում, ապա` իրենց հմտությունները զարգացնում իրենց զորամասերում։ Ադրբեջանը լայնածավալ ուսումնավարժական գործունեություն է իրականացնում իր օդաչուների համար Թուրքիայի, ԱՄՆ-ի, Ուկրաինայի և մի շարք այլ արևմտյան երկրների հետ։ Թուրքիայի ռազմաօդային ուժերի ակադեմիան մեծագույն դեր է խաղում Ադրբեջանի օդաչուների կատարելագործման գործում։ Ադրբեջանցի օդաչուները հատկապես լայն ուսուցում են անցնում Ուկրաինայի օդաչուների ռազմական դպրոցում[5]։
Ըստ ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) ներառում են հետևյալ զորամասերը.[6]
- 843-րդ խառը ավիացիոն զորագունդը («Ղալա» ռազմաօդային բազա),
- 416-րդ կործանիչ-ռմբակոծիչ էսկադրիլիա (Քյուրդամիր),
- 408-րդ կործանիչ էսկադրիլիա (Զեյնալաբդին-Նասոսնի),
- 422-րդ հետախուզական էսկադրիլիա (Դալյար),
- 115-րդ ուսումնական էսկադրիլիա (Սանգաչալը)
- ռազմափոխադրական էսկադրիլիա (Զեյնալաբդին-Նասոսնի)։
Մարտական կազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինքնաթիռ | Արտադրող պետություն | Տիպ | Պատկեր | Քանակություն | Աղբյուր |
---|---|---|---|---|---|
Մարտական ինքնաթիռներ | |||||
ՄիԳ-29 ՄիԳ-29ՈՒԲ՝ ուսումնամարտական |
ԽՍՀՄ | բազմանպատակ ինքնաթիռ ուսումնամարտական կործանիչ |
14[6][7][8] | 14 միավոր ՄիԳ-29 գնվել և արդիականացվել են Ուկրաինայում 2006—2007 թվականներին։ 2 միավոր ՄիԳ-29ՈՒԲ մատակարարվել են Ուկրաինայից 2009 և 2011 թվականներին[9]։ | |
ՄիԳ-25Պ ՄիԳ-25ՊԴ ՄիԳ-25ՌԲ |
ԽՍՀՄ | կործանիչ-կալանիչ կործանիչ-կալանիչ մարտավարական հետախույզ-ռմբակոծիչ |
Մինչև 20 միավոր պահեստավորված պահպանվում են (10 ՄիԳ-25, 6 ՄիԳ-25ՊԴ, 4 ՄիԳ-25ՌԲ)[10][11] | 1998 թվականին 8 միավոր ՄիԳ-25 է գնվել Հայաստանի դաշնակից պետություն Ղազախստանից։ 2014 թվականին պլանավորվում էր արդիականացնել և վերադարձնել ՌՕՈՒ-ի կազմի մեջ[12] | |
Սու-24 | ԽՍՀՄ | Ռազմաճակատային ռմբակոծիչ | 2[13] | Որոշ տեղեկությունների համաձայն՝ առավել հավանական է, որ դրանք մարտունակ չեն[13] | |
Սու-17
Սու-17ՈՒԲ |
ԽՍՀՄ | Կործանիչ-ռմբակոծիչ | 5 | Ըստ որոշ տեղեկությունների՝ հավանական է, որ բոլորն էլ անմարտունակ են կամ հանված են Ադրբեջանի ՌՕՈՒ-ի սպառազինությունից։ Բազավորվում է Քյուրդամիր ավիաբազայում | |
Սու-25
Սու-25ՈՒԲ |
ԽՍՀՄ/ Վրաստան | գրոհիչ ուսումնա-մարտական գրոհիչ |
16[13]
3[13] |
Բազավորվում է Քյուրդամիր ավիաբազայում։ Վրաստանից 2002 թվականին մատակարարվել է 6 միավոր Սու-25Տ, ևս 6 միավոր Սու-25 և 1 միավոր Սու-25ՈՒԲ փոպանցվել են 2005 թվականին։ 2009—2012 թվականներին Հայաստանի դաշնակից պետությունում՝ Բելառուսում Ադրբեջանը ձեռք է բերել ևս 6 միավոր Սու-25 գրոհիչ ինքնաթիռ։ | |
Ուսումնա-վարժական ինքնաթիռներ | |||||
Աէրո Լ-29 Դելֆին | Կաղապար:CZS | ուսումնա-վարժական | 28[14] | Բազավորվում է Քյուրդամիր ավիաբազայում։ | |
Աէրո Լ-39 Ալբատրոս | Կաղապար:CZS | ուսումնա-վարժական | 12[13] | Բազավորվում են Քյուրդամիր ավիաբազայում։ | |
Հարվածային ուղղաթիռներ | |||||
Մի-24 Մի-24Գ |
ԽՍՀՄ ԽՍՀՄ/ Ուկրաինա/ Հարավային Աֆրիկա |
Հարվածային բազմանպատակ ուղղաթիռ Հարվածային բազմանպատակ ուղղաթիռ |
26[13] 12[15] |
Մի-24Գ — Մի-24Կ ուղղաթիռի ձևափոխումն է, արտադրվել է Հարավաֆրիկյան հանրապետության Advanced Technologies & Engineering (ATE) ընկերության, Ուկրաինայի «Կոնոտոպի ավիանորոգման ձեռնարկություն» («Авиакон») և «Կիևի պետական կոնստրուկտորական բյուրո»յի («Луч») կողմից՝ Ադրբեջանի ռազմադային ուժերի համար՝ 2010—2011 թվականներին։ Ըստ արտադրողների նոմեկլատուրայի կոչվել է Մի-24 Super Hind Mk.4[16]. | |
Փոխադրական ուղղաթիռներ | |||||
Մի-2 | Լեհաստան | Թեթև տրանսպորտային | Պատկեր:Barkol Mil mi-2.jpg | 7[14] | |
Մի-8 | ԽՍՀՄ/ Ռուսաստան | Տրանսպորտային-մարտական | 13[14] | ||
Մի-8, Մի-17-1Վ | Ռուսաստան | Տրանսպորտային-մարտական | >20[17] | Մատակարարվել են 2010—2014 թվականներին[9]։ | |
Փոխադրական ինքնաթիռներ | |||||
Ան-12 | ԽՍՀՄ | Ռազմափոխադրական | 1[7] | ||
Յակ-40 | ԽՍՀՄ | Ուղևորատար | 3[7] | ||
ԱՕԹՍ-ներ՝ անօդաչու թռչող սարքեր | |||||
Օրբիտեր՝ անօդաչու թռչող սարք (ԱՕԹՍ) Orbiter2M | Իսրայել Ադրբեջան |
Հետախուզական | ավելի քան 60 միավոր | [18] Արտադրվում է Ադրբեջանում | |
Հերոն ՏՊ՝ անօդաչու սարք (ԱՕԹՍ) Heron TP | Իսրայել | Հարվածային և հետախուզական | 10 միավոր գնվել է 2011 թվականին | [19] | |
Սըրչեր2՝ անօդաչու թռչող սարք (ԱՕԹՍ), Searcher2 | Իսրայել | Հետախուզական | 10 միավոր գնվել է 2011 թվականին | [19] | |
Աէրոստաթ՝ Աէրոնավտիկս Աէրոստար, Aeronautics Aerostar]] | Իսրայել Ադրբեջան |
Հետախուզական | 4[13] | Արտադրվում է Ադրբեջանում | |
Էլբիթ Հերմես 450՝ Elbit Hermes 450 | Իսրայել | Հարվածային և հետախուզական | 15 | ||
Էլբիթ Հերմես 900 | Իսրայել | Հետախուզական | 15[20] | ||
IAI Harop կամ IAI Harpy 2 | Իսրայել | Հետախուզահարվածային | շուրջ 100 միավոր? | նախագծվել է իսրայելական Israel Aerospace Industries կազմակերպության կողմից՝ 2001-ից 2005 թվականները։ Առաջին փորձնական թռիչքը իրականացվել է Նեգև անապատում գտնվող ռազմական օդանավակայանից, 2003 թվականի աշնանը[21]։ «Harop» ԱԹՍ-ն առաջին անգամ ներկայացվել է Aero-India 2009 ցուցահանդեսում։ ԱԹՍ-ն ստեղծվել է նրա նախորդ հարվածային IAI Harpy սարքի կիրառման փորձի գնահատումից հետո։ Նրա վրա տեղադրված է ռադիոլոկացիոն կայան և բարձր թույլտվությամբ թվային տեսախցիկ 360 աստիճան տեսադաշտով[22]։ |
ՌՕՈՒ-ի մարտական կազմի ընդլայնումը և Ադրբեջանի միջազգային պարտավորությունների խախտումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ռուսաստանցի ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինի՝ Ադրբեջանի ռազմաօդային ուժերը (ՌՕՈՒ) 843-րդ խառը ավիացիոն զորագունդը («Ղալա» ռազմաօդային բազա), 416-րդ կործանիչ-ռմբակոծիչ (Քյուրդամիր), 408-րդ կործանիչ (Զեյնալաբդին-Նասոսնի), 422-րդ հետախուզական (Դալյար), 115-րդ ուսումնական (Սանգաչալը) և փոխադրական (Զեյնալաբդին-Նասոսնի) էսկադրիլիաները բոլորը միասին իրենց սպառազինության մեջ ունեն հետևյալ ավիացիոն մարտական տեխնիկան.[6]
- մինչև 5 միավոր Սու-24 ռմբակոծիչներ,
- 33 միավոր Սու-25 գրոհիչներ (այդ թվում` 4 ուսումնամարտական Սու-25ՈՒԲ),
- մինչև 5 միավոր Սու-17 (1 ՍՈՒ-17ՈՒ),
- 15 միավոր ՄիԳ-29 կործանիչներ (2 միավորը` ուսումնամարտական),
- մինչև 4 միավոր ՄիԳ-21 (ևս 1 միավոր` պահպանման է հանձնված),
- 32 միավոր ՄիԳ-25 ՀՕՊ-ի կործանիչ-կալանիչներ։
Ըստ Խրամչիխինի տվյալների՝ հարաբերականորեն արդիական են սոսկ ՄիԳ-29-ները և Սու-25-ները, արդիականացված են 6 միավոր ՄիԳ-25ՊԴ կալանիչները և 4 միավոր ՄիԳ-25ՌԲ կալանիչները։ Մնացած ինքնաթիռների մարտունակությունը հարցականի տակ է։ Հավանական է, բոլոր Սու-24-ները, Սու-17-ները, ՄիԳ-21-ները և ՄիԳ-25-ների մեծ մասը դուրս է հանված ՌՕՈՒ-ի կազմից` առանց վերադարձի հնարավորության[6]։
ՌՕՈՒ-ի կազմում կա նաև հետևյալ ավիացիոն տեխնիկան[6]՝
- 2 միավոր ռազմափոխադրական Իլ-76 (ևս 1 միավորը` պահպանման է հանձնված),
- մինչև 23 միավոր ուսումնական Լ-39,
- ավելի քան 50 միավոր մարտական (27 միավոր Մի-24, 24 միավոր նորագույն Մի-35Մ),
- շուրջ 100 միավոր բազմանպատակ և փոխադրական ուղղաթիռներ` այդ թվում՝
- մինչև 82 միավոր Մի-17 և Մի-8,
- 7 միավոր Մի-2,
- 6 միավոր Կա-27 և Կա-32։
Մեկնաբանություն. Հարձակողական մարտական ինքնաթիռների թիվը 94 միավոր է, ըստ Խրամչիխինի` բաց աղբյուրներից քաղված տվյալների, դրան ավելացնենք նաև չեխական Լ-39 ուսումնական ինքնաթիռները, որոնք լիովին ի վիճակի են մարտական խնդիրներ կատարելու, Ադրբեջանի քվոտան մարտական ինքնաթիռների գծով (100 միավոր) գերազանցված կտեսնենք 17 միավորով։ Ուղղաթիռների գծով Ադրբեջանն իր քվոտան (50 միավոր) գերազանցում է ոչ պակաս քան 3 անգամ[6]։
Ի դեպ, ի թիվս մի շարք բացթողումների, Ալեքսանդր Խրամչիխինը տեղյակ չի եղել նաև Ադրբեջանի ՌՕՈՒ-ում առկա «Հարոփ» (IAI Harop) անօդաչու թռչող սարքերի մասին։
«Հարոփ» կամիկաձե ԱՕԹՍ-ների կիրառումը 2016 թվականի Ապրիլյան Քառօրյա պատերազմում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամիկաձե-ԱՕԹՍ-ները նոր մահաբեր զենք են, որոնց առաջին անգամ լայնորեն կիրառումը մեծ առավելություն էր տալիս ագրեսոր կողմին` Ադրբեջանին։ Սակայն հայկական կողմին հաջողվեց վայր գցել կամ վայր իջեցնել 12 տարատեսակ ԱՕԹՍ։ Այնուամենայնիվ, Ադրբեջանի ԱՕԹՍ-ներին հաջողվեց որոշակի վնասներ պատճառել հայկական կողմին։ Կամիկաձե-ԱՕԹՍ-ի զոհ դարձավ նաև Մարտակերտի շրջանի տարածք հասած Սիսիանի երկրապահ-կամավորների ավտոբուսը, որտեղ զոհվեցին հայ քաջարի 6 կամավորականներ։ Զուտ պատահականությամբ ԱՕԹՍ-ի զոհ չդարձավ նաև հայ լրագրողների ավտոբուսը, որից տասնյակ մետր հեռավորության վրա ընկավ երկնքից սրընթաց գրոհի իջած մահաբեր սարքը։ Պարզվեց, որ հարվածային այդ սարքերը իսրայելական IAI Harop-ներ են, որոնք արտադրել է «Israel Aerospace Industries» ռազմաօդային կոնցեռնի «Տաասիա Ավիրիտ» ռազմարդյունաբերական ընկերությունը։ Նաև համացանցում հայտնվեց հայկական ռազմական դիրքերը գրոհող իսրայելական ԱՕԹՍ-ի տեսանկարահանությունը։ Իսրայելական «Հարոփ» ԱՕԹՍ-ը իսկական կամիկաձե է, որը, ի տարբերություն հայտնի ամերիկյան «Փրիդեյթըր» (Predator) ԱՕԹՍ-ի, որը հակառակորդի թիրախների վրա արձակում է իր վրա տեղակայված «Հելֆայըր» (Hellfire) հրթիռները, հենց ինքն է նպատակաուղղվում դեպի թիրախը և ոչնչացնում է վերջինիս` երկնքից քարի նման ընկնելով նրա վրա։ Իսրայելական այդ 135 կգ-անոց ԱՕԹՍ-ները օդ են բաց թողնվում թվով 12 հատուկ շարժական կոնտեյներներից, որոնք գտնվում են բեռնատար մեքենայի վրա։ Ցամաքային թիրախները գրոհելու համար այդ ԱՕԹՍ-ն ունի 15-ից 23 կգ-անոց մարտագլխիկ։ ԱՕԹՍ-ը օդում շարժվում է պրոպելլերի օգնությամբ, կարող է 6 ժամ լինել երկնքում` փնտրելով նպատակակետեր։ «Հարոփը» կարող է գործել մեծ բարձրությունների վրա, ինչը ընդլայնում է նրա տեսադաշտը և նվազեցնում իր նկատելիությունն ու ոչնչացման հավանականությունը։ Նպատակակետը գտնելուն և ընտրելուն պես` դրոնը ցած է ընկնում` նրա վրա տանելով իր մահաբեր պայթուցիկ լիցքը։ Իսկ եթե թռիչքի ընթացքում չի հաջողվում ոչնչացման ենթակա նպատակակետ գտնել, ապա դրոնը հետ է վերադառնում իր արձակման վայր։ Քառօրյա պատերազմում առաջին անգամ կիրառված կամիկաձե-ԱՕԹՍ-ները փորձարկում անցան իրական պատերազմական գործողություններում` հետագա ավելի մեծ պատերազմում լայնորեն կիրառվելու համար[23]։ Ըստ Harop-ների արտադրողի` Israel Aerospace Industries-ի պաշտոնական կայքի տվյալների` այդ ԱՕԹՍ-ը կարող է հեռակառավարվել կամ ինքնանպատակաուղղվել դեպի թիրախը` սեփական ռադարի օգնությամբ կամ էլ գետնից արձակվող ռադիոճառագայթները որսալու շնորհիվ[23]։ Harop-ը համարվում է հակառակորդի Հակաօդային պաշտպանության դեմ պայքարի հիանալի միջոց, քանզի այդ դրոնի փոքր չափսերը թույլ են տալիս խուսափել ցամաքային ռադարների կողմից հայտնաբերվելուց[23]։ «Հարոփը» համարվում է «Հարփի» (Harpy) դրոնի կատարելագործված տարբերակը, որը հեռակառավարման հնարավորություն չի ունեցել։ Ի դեպ, իսրայելական հետախուզական ԱՕԹՍ-ները կիրառվել են Ադրբեջանի կողմից նաև այլ հարևան պետությունների դեմ։ Օրինակ` 2014թ. օգոստոսին Ադրբեջանի տարածքից Իրանի օդային տարածք էր ներթափանցել իսրայելական հետախուզական ԱՕԹՍ-ներից մեկը։ Համենայն դեպս, հայտնաբերվել էր այդ մեկը[23]։
Մինչև Քառօրյա պատերազմը տեղի ունեցած նշանավոր իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2009 թվականի փետրվարի 11-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարը՝ գեներալ-լեյտենանտ Ռահիլ Ռզաևը սպանվեց իր տան մոտակայքում[24]։ Ռզաևը, ըստ որոշ տեղեկությունների, մահից առաջ սերտորեն բանակցում էր ԱՄՆ-ի հետ՝ իր ենթակա ռազմաօդային ուժերի արդիականացման և արևմտականացման համար, հնարավոր է, ներառելով ԱՄՆ-ից կործանիչ օդանավերի հավանական գնումը[25]։ Հավանական է, ռուսական հատուկ ծառայությունները, Ադրբեջանը չկորցնելու մտահոգությամբ, ոչնչացրեցին ադրբեջանական զինված ուժերը դեպի արևմուտք տանող և ռուսական ազդեցությունից կտրող այդ զինվորականին։ Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատարի պաշտոնը թափուր մնաց, մինչև որ 2009 թվականի դեկտեմբերին այդ պաշտոնին նշանակվեց Մեհտիևը[26]։
2010 թվականի մարտի 3-ին Ադրբեջանի ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռը կործանվեց Ադրբեջանի արևմուտքում գտնվող Թովուզի շրջանում[27]։ Ինքնաթիռի օդաչուն՝ Ֆամիլ Մամեդլին զոհվեց։ Երկար ժամանակ հետաքննություն էր վարվում, այդ օդային աղետի պատճառները պարզելու համար։
2011 թվականի փետրվարի 3-ին Ադրբեջանի ՌՕՈՒ-ի մեկ այլ ինքնաթիռ՝ Սու-25ՈՒԲ կործանվեց Ադրբեջանի Քյուրդամիրի շրջանի երկնքում։ Անձնակազմի երկու անդամներն էլ, ըստ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության պետի հաղորդագրության, ողջ մնացին[28][29][30][31]։
Արդիականացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ | Գեներալներ | Ավագ սպաներ | Կրտսեր սպաներ | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ուսադիր | ||||||||||
Ադրբեջանական կոչում | General-Polkovnik | General-Leytenant | General-Mayor | Polkovnik | Polkovnik-Leytenant | Mayor | Kapitan | Baş Leytenant | Leytenant | Kiçik Leytenant |
Համապատասխան հայկական կոչում |
Գեներալ-գնդապետ | Գեներալ-լեյտենանտ | Գեներալ-մայոր | Գնդապետ | Փոխգնդապետ | Մայոր | Կապիտան | Ավագ լեյտենանտ | Լեյտենանտ | Կրտսեր լեյտենանտ |
Շարքայիններ և կրտսեր հրամկազմ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատեգորիաներ | Ենթասպաներ | Սերժանտներ | Զինվորներ | |||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Ուսադիր | ||||||||
Ադրբեջանական կոչում | Baş Gizir | Gizir | Kiçik Gizir | Baş Çavuş | Çavuş | Kiçik Çavuş | Baş 'Əsgər | Siravi |
Համապատասխան հայկական կոչում |
Ավագ ենթասպա | Ենթասպա | Ավագ | Ավագ սերժանտ | Սերժանտ | Կրտսեր սերժանտ | Եֆրեյտոր | Շարքային |
Հակաօդային պաշտպանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հակաօդային պաշտպանությունը, լինելով առանձին զորատեսակ, կազմակերպչական առումով մնում է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի կազմում և հանդիսանում Ադրբեջանի զինված ուժերի երեք հիմնական բաղադրիչներից մեկը[1]։ Փաստացիորեն 1990 թվականից Ռուսաստանը Ադրբեջանին էր թողել վերջինիս տարածքում դեռևս Սառը պատերազմի ժամանակներից գործող հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորամասերը։
Որոշ տվյալներով՝ Ադրբեջանի ՀՕՊ-ի կազմի մեջ մտնում են՝
- չորս զենիթահրթիռային բրիգադ,
- մեկ զենիթահրթիռային զորագունդ,
- երկու առանձին ռադիոտեխնիկական գումարտակ։
Ադրբեջանի ՀՕՊ-ի հիմնական սպառազինությունը և տեխնիկան
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքենան | Ծագումը | Տարբերակները | Թիվը | Ծանոթագրություններ |
---|---|---|---|---|
Բարաք 8 | Իսրայել | Barak-8[32] | 2 | 150 հրթիռ |
Ս-300 (հրթիռ) | Ռուսաստան | S-300ՊՄՈՒ2 Ֆավորիտ | 2 համակարգ[33] | մասն է կազմում $300 միլիոն արժողությամբ գործարքի[33] |
Ս-200 Անգարա/Վեգա/Դուբնա | ԽՍՀՄ | Ս-200 Անգարա | ||
Ս-125 Նևա/Պեչորա | Բելառուս | Պեչորա-2ՏՄ | 27 համակարգ | Արդիականացրել է Բելառուսը |
ՏՈՐ հրթիռային համակարգ | Ռուսաստան | Տոր-2ՄԵ | Մի քանի մարտկոց[34] | |
ԲՈՒԿ հրթիռային համակարգ | Ռուսաստան/ Բելառուս | Բուկ-ՄԲ | 1[33] | |
9Կ33 Օսա | Բելառուս | Օսա-1Տ | 80 | Արդիականացրել է Բելառուսը |
9Կ35 Ստրելա-10 | ԽՍՀՄ | 9Կ35 | 54 | |
9Կ38 Իգլա | Ռուսաստան | ՍԱ-24 Իգլա-Ս | 300 արձակման կայանքներ 1500 հրթիռներով[33][35] |
Օդանավերի ներմուծումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ներկայիս ներմուծումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Jane's Sentinel Security Assessments – Russia and the CIS: Air Force, dated June 18, 2009
- ↑ "Military Balance 2013"., March 14, 2013.
- ↑ http://noravank.am/ru/?page=analitics&nid=510 IISS Military Balance 2005/2006
- ↑ «Azerbaijan shows 4th generation MiG-29 multirole fighter jets». Today.az. 2007 թ․ մարտի 29. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
- ↑ Azerbaijani Press Agency, Azerbaijan's military aviation opportunities, February 14, 2009
- ↑ 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 http://www.hayzinvor.am/38081.html | ՄԵ՛Կ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲԱՆԱԿԸ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԲԱՆԱԿԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՑԻ ՌԱԶՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ, Հոդվածը ներկայացվում է ռազմական պատմաբան, գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյանի թարգմանությամբ և մեկնաբանություններով։ ՀՀ Պաշտպանության նախարարության «Հայ զինվոր» պաշտոնաթերթ, #13 (1133) 13.04.2016 - 19.04.2016:
- ↑ 7,0 7,1 7,2 Military Balance 2014, page 172
- ↑ Александр Храмчихин, Армия одной войны | http://vpk-news.ru/articles/29699 Արխիվացված 2020-10-01 Wayback Machine | Военно-промышленный курьер, 2016, 16 марта, номер 10(625), issn=1729-3928
- ↑ 9,0 9,1 «ЦАМТО: База данных по мировому импорту вооружений и военной техники 2006—2017» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ Азербайджан вернет в строй истребители-перехватчики МиГ-25: Оружие: Силовые структуры: Lenta.ru
- ↑ «ЦАМТО / Новости / Азербайджан модернизирует самолеты МиГ-25, состоящие на вооружении ВВС страны – АПА». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «APA — Азербайджан будет модернизировать имеющиеся в арсенале ВВС боевые самолёты МиГ-25». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 The Military Balance 2016, p.180
- ↑ 14,0 14,1 14,2 Military Balance 2014, էջ 172
- ↑ The Military Balance 2014, p.172
- ↑ «НІЧНІ КРОКОДИЛИ» Արխիվացված 2016-02-04 Wayback Machine// Видання Міністерства оборони України «Народна армія», Березень 6, 2015
- ↑ Military Balance 2014, стр. 172
- ↑ «APA — Ministry of Defense Industry to produce 60 unmanned flying vehicles for Azerbaijani Armed Forces». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 25-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ 19,0 19,1 [http:// [SIPRI (Stockholm International Peace Research Institute) 2011] Azerbaijani Armed Forces]
- ↑ «www.sipri.org» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 27-ին.
- ↑ «Израильский» «HAROP» — это РУССКИЙ «G-1»!!! Արխիվացված 2009-12-14 Wayback Machine // «Цельнотянутая Россия», 7 սեպտեմբերի 2009 (ռուս.)
- ↑ http://www.hayzinvor.am/38064.html | ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ «ՀԱՐՈՓ» ԿԱՄԻԿԱՁԵ-ԱԹՍ-Ը ՔԱՌՕՐՅԱ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ, Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան, պահեստազորի գնդապետ
- ↑ 23,0 23,1 23,2 23,3 Քառօրյա պատերազմ, գնդապետ Մնացական Ռ. Խաչատրյան, ռազմական պատմաբան, «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #14, 15-04-2016
- ↑ New York Times, Head of Azerbaijan's Air Force Shot Dead(չաշխատող հղում), February 11, 2009
- ↑ Eurasia Critic, Only Bridge Between West and Caspian Falling Apart Արխիվացված 2011-07-10 Wayback Machine
- ↑ «Ադրբեջանում ՌՕՈՒ և ՀՕՊ նոր հրամանատար է նշանակվել». Այսօր. 2009 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «Military aircraft crashed in Azerbaijan». Today.az. 2010 թ․ մարտի 4. Վերցված է 2012 թ․ հունիսի 21-ին.
- ↑ https://lenta.ru/news/2011/02/04/crash1/ | 06:27, 4 февраля 2011 Названа предварительная причина падения Су-25 в Азербайджане
- ↑ http://armtoday.info/default.asp?Lang=_Ru&NewsID=38458&SectionID=0&RegionID=2&Date=03/02/2011&PagePosition=6 Արխիվացված 2020-08-04 Wayback Machine | Что стало причиной падения военного самолета в Азербайджане Armenia Today [ 04.02.2011 | 10:10 ] Происшествия, Азербайджан
- ↑ http://www.tert.am/ru/news/2011/02/04/azerbaijan/1358799 Արխիվացված 2022-02-11 Wayback Machine | В Азербайджане разбился Су-25 09:55 • 04.02.11
- ↑ http://www.aex.ru/news/2011/2/4/82400/ | Aviation Explorer, Содружество авиационных экспертов | Названа предварительная причина крушения Су-25 в Азербайджане
- ↑ SIPRI
- ↑ 33,0 33,1 33,2 33,3 «Trade Registers». Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «-». Vedomosti.ru. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.
- ↑ «APA – List of weapons and military vehicles sold by Russia to Azerbaijan last year publicized». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 24-ին.