Ալեքսանդր Խրամչիխին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ալեքսանդր Խրամչիխին
Ծնվել էհունիսի 3, 1967(1967-06-03) (56 տարեկան)
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Ռուսաստան
ԿրթությունՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքագետ

Ալեքսանդր Անատոլիի Խրամչիխին (ռուս.՝ Храмчихин Александр Анатольевич, հունիսի 3, 1967(1967-06-03)), ռուսաստանցի քաղաքագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի ֆիզիկայի ֆակուլտետը (1990)։ Բանակում չի ծառայել։

1995—1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի պետական դումայի ընտրությունների ժամանակ «Մեր տունը Ռուսաստանն է» (ռուս.՝ «Наш дом — Россия») կուսակցության ընտրական շտաբի վերլուծական կառույցներում, այնուհետև 1996 թվականի Ռուսաստանի նախագահական ընտրությունների ժամանակ՝ Բորիս Ելցինի շտաբում։

1995-1998 թվականներին աշխատել է Ժովորդական տների համառուսաստանյան միության՝ ԺՏՀՄ (ռուս.՝ Всероссийский Союз Народных домов (ВСНД)) կառույցներում (ղեկավար՝ սկզբում Սերգեյ Ֆիլատով, ապա Սերգեյ Պոպով, ով «Միասնական Ռուսաստան» (ռուս.՝ «Единая Россия») կուսակցության հիմնադիրներից ու ղեկավարներից էր), հետագայում աշխատել է ԺՏՀՄ-ի մոսկովյան բաժանմունքում որպես շարքային աշխատակից։

1999 թվականին մասնակցել է Ռուսաստանի Պետական դումայի պատգամավորների ընտրության 1999 թվականի, ինչպես նաև Մոսկվայի քաղաքապետի ընտրարշավին ` հօգուտ «Աջ ուժերի միության» (ռուս.՝ «Союза правых сил») և Սերգեյ Կիրիենկոյի։

Ռուսաստանի Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտում աշխատում է նրա ստեղծման պահից` 1996 թվականի հունվարից։ Տվյալ ինստիտուտը ստեղծվել է «Մեր տունը Ռուսաստանն է» (ռուս.՝ «Наш дом — Россия») կուսակցության շտաբի տեղեկատվական-վերլուծական ծառայության հիման վրա։ Ալքսանդր Խրամչիխինը ինստիտուտի վերլուծական բաժնի պետն է եղել, Ռուսաստանի տարածաշրջաններում քաղաքական իրավիճակի վերաբերյալ տվյալների բազայի հեղինակն ու վարողը։ Ներկայումս ինստիտուտի փոխտնօրենն է։

Գործունեության ոլորտներն են՝ Ռուսաստանի դաշնային և տարածաշրջանային մակարդակի ներքին քաղաքականությունը, արտաքին քաղաքականությունը, ռազմական շինարարության հարցերը և զինված ուժերը Ռուսաստանում և արտերկրում։

Որպես փորձագետ մասնակցում է Համառուսաստանյան պետական հեռուստատեսային և ռադիոհաղորդումների ընկերության (ռուս.՝ Всероссийская государственная телевизионная и радиовещательная компания), ՌենՏէվէ-ի (РЕН ТВ), «Ռուսաստանի ռադիոյի» (ռուս.՝ «Радио России»), «Մայակ-24» (ռուս.՝ «Маяк-24») ծրագրերին։

Ծայրաստիճան հոռետեսական (pessimistic) հայացքներ ունի ռուսաստանյան բանակի և ռազմարդյունաբերական համալիրի` ՌԱՀԿ հեռանկարների նկատմամբ[1]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1996 թվականին Քաղաքական և ռազմական վերլուծության ինստիտուտի հրատարակած «6-րդ պետական դումայի ընտրությունները. արդյունքներ և եզրակացություններ» (ռուս.՝ «Выборы в шестую Государственную думу: итоги и выводы») և «ՌԴ նախագահի ընտրությունները. արդյունքներ և եզրակացություններ» (ռուս.՝ «Выборы президента РФ: итоги и выводы») գրքերի հիմնական հեղինակն է։

Հեղինակել է քաղաքական և ռազմական թեմաներով մի քանի հարյուր հրապարակումներ Ռուսաստանի հետևյալ տպագիր պարբերականներում. «Անկախ ռազմական տեսություն» (ռուս.՝ «Независимое военное обозрение»), «Ժամանակ ՄՆ» (ռուս.՝ «Время МН»), «Դրոշ» (ռուս.՝ «Знамя»), «Հայրենական գրություններ» (ռուս.՝ «Отечественные записки») և այլն, ինչպես նաև Русский Журнал, GlobalRus.ru, ima-press.ru, РБК և այլ համացանցային կայքերում։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կայքերում և բոլգներում[2][3], որոնք նվիրված են բանակին և ռազմական շինարարությանը, Խրամչիխինի գաղափարները ենթարկվել են կոշտ քննադատության[4][5][6]. Հիմնականում նրան մեղադրում են Ռուսաստանի համար Չինաստանի սպառնալիքի չափազանցման մեջ։ Քննադատները կարծում են, որ նա զբաղվում է ոչ թե Ռուսաստանի դեմ Չինաստանի ագրեսիայի վերլուծությամբ, այլ ցանկացած փաստերի մեկնաբանությամբ՝ հօգուտ այդ գաղափարի։

Բացի այդ, Խրամչիխինի թեզիսների վերլուծության մեջ, որը կատարվել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Հեռավոր Արևելքի ինստիտուտի Հյուսիս-Արևելյան Ասիայի և Շանհայյան համագործակցության կազմակերպության ռազմավարական հիմնախնդիրների Կենտրոնի առաջատար գիտաշխատող, ռազմական գիտությունների թեկնածու Յուրի Վասիլիի Մորոզովի կողմից[5][7][8], նշվում է, որ Ալեքսանդր Խրամչիխինը չափազանցնում է Չինաստանի գերբնակեցվածության և բնական հանածոների անբավարարության հիմնախնդիրը, որն ըստ Խրամչիխինի, կարող է լուծվել միայն ռուսաստանյան տարածքների զավթմամբ։ Դրանից զատ, ըստ Մորոզովի, Խրաչիխինը չափազանցնում է չինական բանակի հզորությունը, ինչպես նաև չի պատկերացնում մարտական գործողությունների վարման ժամանակակից մարտավարությունը և, դրա հետևանքով չինական հնարավոր ներխուժման սցենարը կառուցում է 2-րդ աշխարհամարտի փորձի վրա և անտեսում է բնական գործոնները։

Խրամչիխինը Ռուսաստանի միջուկային զենք կրող միջոցներին ԱՄՆ-ի զինաթափող հարվածի տեսության հեղինակներից մեկն է, և յուրօրինակ բացատրություն է տալիս այդ հարվածին. Ռուսաստանին առիթ տալ իր տարածք հրավիրելու ՆԱՏՕ-ի զորքերը՝ Ռուսաստանին Չինաստանից պաշտպանելու համար.

ՆԱՏՕ-ի իմպոտենտների խառնախումբը չի համարձակվի Ռուսաստանը ուժային զինակալման ենթարկել նույնիսկ այն դեպքում, երբ Ռուսաստանը զրկվեի միջուկային զսպման միջոցներից։ Չէ որ ամեն դպեպքում մեզ կմնա մարտավարական միջուկային զենքը։ Եվ սովորական զինված ուժերը, թեպետ արագ այլասերվող, սակայն դեռևս կմնան։ Ուստի զինակալողների կորուստները, միևնույն է կլինեն անթսույլատրելիիորեն մեծ։ Բայց բանն այն է, որ մնալով առանց միջուկային զսպման միջոցների, մենք կարող ենք ՆԱՏՕ-ի զորքերը հրավիրել «խաղաղորեն» և կամավորաբար։ Քանզի դրա այլընտրանքը կդառնա չինական զինակալումը։ Ինչպես գրվել է նախորդ հոդվածներում, Չինաստանի համար դա ոչ թե քմահաճույք է, այլ կենսական անհրաժեշտություն։ Նատոյական զինակալումը փոքրագույն չարիքն է, քանզի մտածողության տեսակետից այն ակնհայտորեն ավելի մոտ է և շատ ավելի մեղմ իր ռեժիմով։ Նրանից կարելի է, թեկուզ տեսականորեն, ապագայում ազատվել։ Չինականից հնարավոր չի լինի ազատագրվել ոչ մի պարագայում։

2008 թվականի օգոստոսի 7-ին, Հարավային Օսիայում պատերազմի (2008 թվական) սկսվելուց մեկ օր առաջ Խրամչիխինը հայտարարել է, թե բացառում է զինված հակամարտության սցենարը[9]։ Հաջորդած իրադարձությունները Խրամչիխինի քննադատներին հիմք տվեցին նրան մեղադրելու անիրազեկության մեջ։

2012 թվականին Խրամչիխինը, վերլուծելով "արաբական գարնան" իրադարձությունները, կանխատեսում էր, որ ամենագլխավոր գործողությունը 99 տոկոսով կլինի 2012 թվականին։ Դա Սիրիայի և Իրանի ջախջախումն է[10]։

2015 թվականի սեպտեմբերին "ВПК" (ՌԱՍ՝ ռազմարդյունաբերական սուրհանդակ) թերթում Խրամչիխինը միտք է հայտնել, որ թուրքական վարչապետ Էրդողանը լիովին կարող է՝ հանուն իր խախտված դիրքերի ամրապնդման, «փոքրիկ հաղթական պատերազմի» գնալ ընդդեմ Սիրիայի։ Նման իրադարձության հավանականությունը մեծ է, գրել էր Խրամչիխինը[11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Мемориальное кладбище российского авиастроения (28 мая 2011 года)
  2. Храмчихин — Мои статьи — Каталог статей — Сеансы разоблачения
  3. «Храмчихин Александр Анатольевич». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  4. «Китай против России: Победа будет не за нами?». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  5. 5,0 5,1 «Китайская угроза «в голове» у Храмчихина (часть 2)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 26-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  6. Мир глазами Храмчихина
  7. «Китайская угроза «в голове» у Храмчихина (часть 1)». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  8. «К чему может привести публикация мифов о китайской угрозе». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 17-ին.
  9. http://www.regnum.ru/news/1037955.html Эксперты: Войны в Южной Осетии не будет — Новости России — ИА REGNUM|Никакого грузинского наступления не будет, это абсолютно исключено. … Никакой войны не будет ни в коем случае. Видимо, цель Грузии состоит в том, чтобы дестабилизировать ситуацию в Южной Осетии с тем, чтобы как можно больше народу убежало оттуда в Россию. Это делается для того, чтобы ослабить республику в военном, экономическом и психологическом плане
  10. http://rus.ruvr.ru/radio_broadcast/no_program/63437903/ Արխիվացված 2014-03-10 Wayback Machine "Арабская весна" наступает // Радио "Голос России", 10.01.2012|Самый главный акт будет с вероятностью 99 процентов в 2012 году. Это разгром Сирии, очевидно, Ирана. Это практически абсолютно неизбежно
  11. В тесном блоке с радикалами. Главная цель Анкары – восстановление Оттоманской империи Արխիվացված 2016-03-09 Wayback Machine|"Эрдоган вполне может захотеть ради укрепления пошатнувшихся позиций пойти на «маленькую победоносную войну»" против Сирии. "Вероятность подобного развития событий достаточно велика"

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]