Ադա Սարի
Ադա Սարի | |
---|---|
Բնօրինակ անուն | լեհ.՝ Ada Sari |
Ծնվել է | հունիսի 29, 1886[1][2][3][…] Վադովիցե, Վադովիցե, Wadowice County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4][5] |
Երկիր | Լեհաստան |
Մահացել է | հուլիսի 12, 1968[1][2][3][…] (82 տարեկան) Ciechocinek[5] |
Գերեզման | Պովոնզկի գերեզմանատուն |
Ժանրեր | օպերա |
Մասնագիտություն | օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և համալսարանի դասախոս |
Երգչաձայն | սոպրանո |
Գործիքներ | վոկալ |
Աշխատավայր | Ֆրիդերիկ Շոպենի անվան երաժշտական համալսարան |
Պարգևներ | |
Ada Sari Վիքիպահեստում |
Ադա Սարի (լեհ.՝ Ada Sari, բնօրինակ անունը (լեհ․)՝ Jadwiga Szajerównaհունիսի 29, 1886[1][2][3][…], Վադովիցե, Վադովիցե, Wadowice County, Lesser Poland Voivodeship, Լեհաստան[4][5] - հուլիսի 12, 1968[1][2][3][…], Ciechocinek[5]), լեհ օպերային երգչուհի (սոպրանո), դերասանուհի և մանկավարժ[6]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1886 թվականի հունիսի 29-ին Գալիցիայի Վադովիցե քաղաքում, փաստաբանի ընտանիքում։ Երբ նա երեք տարեկան էր, ընտանիքը տեղափոխվել է Հին Սոնչ քաղաք։
Նախնական կրթության ավարտից հետո նա սովորել է երաժշտության և երգեցողության տեսությունը Ցեշինում և Կրակովում։ 1905 թվականին ընդունվել Է Վիեննայի մասնավոր երաժշտական դպրոց, այնուհետև սովորել է Վարշավայի երաժշտական ակադեմիայում, 1907-1909 թվականներին Միլանում սովորել է Անտոնիո Ռուպնիկի մոտ[7], 1909 թվականից հետո՝ Հռոմում։
Ադայի դեբյուտը տեղի է ունեցել 20-րդ դարի սկզբին։ Օպերային երգչուհու կարիերայի ընթացքում հանդես է եկել աշխարհի ամենահայտնի օպերային թատրոններում, այդ թվում՝ Լա Սկալայում։
Նրա երգացանկում ընդգրկված էին Վագների, Վերդիի, Գունոյի օպերաների պարտիաները։
1929 թվականի և 1965 թվականի միջև պարբերաբար աշխատել է Մարիանսկե Լազնե քաղաքում։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ապրել է Վարշավայում և իրեն նվիրել դասախոսական գործունեությանը։ Նրա աշակերտներն էին Գալինա Միցկևիչովա դե Լարզակը, Բոգնա Սոկորսկան, Ուրշուլա Տրավինսկա-Մորոզը, Նինա Ստանոն, Մարիա Ֆոլտինը, Զդիսլավ Դոնատը և Լիդիա Կլոբուցկան։ Պատերազմից հետո նա կարճ ժամանակով վերադարձել է օպերային բեմ, սակայն իր կյանքի մեծ մասը տվել է դասավանդմանը։ Ի սկզբանե դասավանդել է Կրակովի կոնսերվատորիայում, ապա Վարշավայի պետական բարձրագույն երաժշտական ուսումնարանում։
Մահացել է 1968 թվականի հուլիսի 12-ին Լեհաստանի Ցեխոցինեկ քաղաքում[7]։
Հիշողություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հին Սոնչի տանը, որտեղ ապրում էր երգչուհին, հուշատախտակ է տեղադրվել ։
- Լեհաստանում (Նովի Սոնչ քաղաք) անցկացվում է Ադա Սարի անվան միջազգային փառատոնը[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Առցանց լեհական կենսագրական բառարան (польск.)
- ↑ 4,0 4,1 4,2 http://janek.czarnieckiego.pl/artysta/ada-sari/
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 http://janek.czarnieckiego.pl/artysta/ada-sari/ (польск.)
- ↑ Ада Сари
- ↑ 7,0 7,1 «Ada Sari | Życie i twórczość | Artysta». Culture.pl (լեհերեն). Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 22-ին.
- ↑ Międzynarodowy Festiwal i Konkurs Sztuki Wokalnej im. Ady Sari Արխիվացված 2021-03-09 Wayback Machine(լեհ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադա Սարի» հոդվածին։ |
|