Jump to content

ԱՄՆ դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ԱՄՆ դրամահատարան
Տեսակդրամահատարան և պետական մարմին
Երկիր ԱՄՆ
Ղեկավար կազմակերպությունՄիացյալ Նահանգների ֆինանսների նախարարություն
Հիմնադրված էապրիլի 2, 1792
Քարտեզ
Քարտեզ
Պաշտոնական կայք

ԱՄՆ դրամահատարանը Միացյալ Նահանգների համար արտադրում է շրջանառության մետաղադրամներ ապրանքափոխանակության և առևտրի իրականացման համար, ինչպես նաև վերահսկում է ձուլակտորներիի շարժը։ Այն թղթադրամ չի արտադրում. այդ պատասխանատվությունը պատկանում է Փորագրության և տպագրության գրասենյակին (Bureau of Engraving and Printing): Դրամահատարանը ստեղծվել է Ֆիլադելֆիայում 1792 թվականին և անմիջապես միացել է այլ կենտրոնների, որոնց մետաղադրամները դրոշմվել են իրենց սեփական դրամահատարանի տարբերանշաններով։ Ներկայումս գործում են մետաղադրամներ արտադրող չորս ակտիվ դրամահատարաններ` Ֆիլադելֆիա, Դենվեր, Սան Ֆրանցիսկո և Վեստ Փոյնթ։

Դրամահատարանը ստեղծվել է Կոնգրեսի կողմից դրամահատման 1792 որոշմամբ և սկզբնապես տեղակայվել է Պետական դեպարտամենտում։ Դրամահատման որոշման պայմանների համաձայն, առաջին դրամահատարանի շենքը Ֆիլադելֆիայում էր, այն ժամանակ ԱՄՆ մայրաքաղաքը; դա Սահմանադրության համաձայն կառուցված Հանրապետության առաջին շենքն էր։ Ներկայումս դրամահատարանի գլխամասային գրասենյակը գտնվում է Վաշինգտոնում։ Այն ղեկավարում է Ֆիլադելֆիայում, Դենվերում, Սան Ֆրանցիսկոյում և Վեսթ Փոյնթում (Նյու Յորք) գտնվող դրամահատարանները և Ֆորտ Նոքսի, Կենտուկի, ոսկու պահեստարանները։ Պաշտոնապես դրամահատարաններ (մասնաճյուղեր) են տեղակայված եղել նաև Կարսոն Սիթիում, Նևադա; Շառլոտում, Հյուսիսային Կարոլինա; Դալոնեգայում, Ջորջիա; Նոր Օռլեանում, Լուիզիանա; և նույնիսկ Մանիլայում, Ֆիլիպիններ[1]։

Սկզբնապես լինելով Պետական դեպարտամենտի մաս, դրամահատարանն անկախ կազմակերպություն է դարձել 1799 թվականին[2]։ 1873 թվականի դրամահատման որոշման համաձայն, դրամահատարանը դարձավ Գանձապետական դեպարտամենտի մի մասը։ 1981 թվականին այն գտնվում էր Միացյալ Նահանգների Գանձապետարանի հովանու ներքո։ Այսօրվա շրջանառվող մետաղադրամները հատվում են բացառապես Գանձապետարանի հաշվին։

1792-1795 թվականներին Միացյալ Նահանգների դրամահատարանի առաջին տնօրենը հայտնի գիտնական Դեյվիդ Ռիթենհաուսն էր։ Այդ պաշտոնը վերջին ժամանակներս զբաղեցրել էր Էդմունդ Ս. Մոյը մինչև 2011 թվականի հունվարի 9-ի իր հրաժարականը։ Պաշտոնը թափուր էր մնացել մինչև 2018 թվականը Դեյվիդ Ջ. Ռայդերի կողմից զբաղեցնելը[3]։ Հենրի Վոյթը առաջին կառավարիչն էր և գլխավոր դրամահատը, որին է վստահվել ԱՄՆ առաջին մետաղադրամներից որոշների էսքիզները։ Դրամահատարանում մեկ այլ կարևոր պաշտոն է գլխավոր փորագրիչի պաշտոնը, որը զբաղեցվել է այնպիսի մարդկանց կողմից, ինչպիսիք են Ֆրենկ Գասպարոն, Ուիլյամ Բարբերը, Շառլ Ի. Բարբերը, Ջեյմս Բ. Լոնգակրը և Քրիստիան Գոբրեխտը։

1792 թվականին «Ye Olde Mint» անունով հայտնի շենքում Ֆիլադելֆիայի դրամահատարանի բացման ժամանակից ի վեր դրամահատարանը ղեկավարում է Միացյալ Նահանգների տարբեր մասնաճյուղային ձեռնարկությունները։ Դրամահատարանի մասնաճյուղերի բացումը առաջ բերեց դրամահատարանների տարբերանշանների անհրաժեշտություն, որը ցույց կտար մետաղադրամների վրա դրանք արտադրողների հաստատումը։ Այս մասնաճյուղերից առաջինը եղել են Շառլոտ, Հյուսիսային Կարոլինա (1838-1861), Դալոնեգա, Ջորջիա (1838-1861) և Նոր Օռլեան, Լուիզիանա (1838-1909) մասնաճյուղերը։ Եվ Շառլոտը (C տարբերանշան), և Դալոնեգան (D տարբերանշան) բացվել են, որպեսզի օժանդակեն ոսկու տեղական պաշարները մետաղադրամի վերածմանը, և հատում էին միայն ոսկե դրամներ։ 1861 թվականի քաղաքացիական պատերազմը մշտապես փակեց այս երկու հիմնարկները։ Նոր Օռլեանի դրամահատարանը (տարբերանշանը՝ Օ) փակվեց քաղաքացիական պատերազմի սկզբում (1861 թվականին) և չի վերաբացվել մինչև 1879 թվականի Վերակառուցման ավարտը։ Այս երկու կրճատումների ընթացքում որպես դրամահատման ձեռնարկություն այն արտադրում էր տասնմեկ տարբեր անվանումներով ոսկե և արծաթե դրամներ, չնայած միայն 10 անվանումներն են միաժամանակ հատվել այնտեղ (1851 թվականի արծաթե երեք սենթանոց դրամներ, հինգ սենթանոցներ, տասը սենթանոցներ, քսանհինգ սենթանոցներ, կես դոլարանոցներ և ոսկե մեկ դոլարանոցներ, ոսկե երկուսուկես դոլարանոցներ (քառորդ արծիվներ), ոսկե հինգ դոլարանոցներ (կես արծիվներ), ոսկե տասը դոլարանոցներ (արծիվներ) և ոսկե քսան դոլարանոցներ (կրկնակի արծիվներ)։ Դրամահատարանի նոր մասնաճյուղը բացվեց 1870 թվականին Կարսոն քաղաքում, Նևադա։ Այն գործեց մինչև 1893 թվականը, 1886-ից մինչև 1888 թվականը երեք տարի տևողությամբ դադարով։ Շառլոտի և Դալոնեգայի մասնաճյուղերի նման, Կարսոն քաղաքի դրամահատարանը (CC տարբերանշանով) բացվել է տեղական թանկարժեք մետաղների պաշարների իրացմանը նպաստելու համար, այս դեպքում՝ արծաթե մեծ հանքերակի։ Թեև այնտեղ արտադրվել են նաև ոսկե մետաղադրամներ, ոչ մի ոչ ազնիվ մետաղադրամներ չեն եղել։

1911 թվականին դրամահատարանը տնօրենի կին պաշտոնակատար ուներ, Մարգարետ Քելլին, այդ ժամանակ ամենաբարձր վարձատրվող կինը կառավարության աշխատավարձի ցուցակում։ Նա հայտարարեց, որ գրասենյակի ներսում կանայք հավասարապես են վճարվում[4]։

ԱՄՆ դրամահատարանի մասնաճյուղը (Մանիլայի դրամահատարանը) հիմնադրվել է 1920 թվականին Մանիլայում, Ֆիլիպիններում, որն այն ժամանակ Միացյալ Նահանգների տարածք էր։ Մինչ օրս Մանիլայի դրամահատարանը միակ ամերիկյան դրամահատարանն է, որը կառուցվել է մայրցամաքային ԱՄՆ-ից դուրս և պատասխանատու էր մետաղադրամների արտադրության համար (մեկ, հինգ, տասը, քսան և հիսուն սենտավո դրամական միավորներ)։ Այս մասնաճյուղը գործել է 1920-1922 թվականներին, այնուհետև՝ կրկին 1925-1941 թվականներին։ Այս դրամահատարանի կողմից հատված մետաղադրամները կրում են M տարբերանշանը (Մանիլայի համար) կամ չեն կրում ընդհանրապես, այդ ժամանակվա Ֆիլադելֆիայի դրամահատարանի նման։

1864 թվականին թույլատրվել է Դը Դալլեսում (Օրեգոն) մասնաճյուղի կառուցումը։ Շինարարությունը դադարեցվել է 1870 թվականին, և շենքը երբեք չի արտադրել որևէ մետաղադրամ, թեև շենքը դեռ կանգուն է։

Գործող ձեռնարկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործող դրամահատարանները չորսն են՝ Ֆիլադելֆիայի, Դենվերի, Սան ֆրանցիսկոյի և Վեսթ Փոյնթի։

Ֆիլադելֆիայի դրամահատարան

Դրամահատարաններից ամենամեծ ձեռնարկությունն է Ֆիլադելֆիայի դրամահատարանը։ Գործող դրամահատարանը, որը բացվել է 1969 թվականին, Ֆիլադելֆիայի չորրորդ դրամահատարանն է։ Առաջինը կառուցվել է 1792 թվականին, երբ Ֆիլադելֆիան դեռևս Միացյալ Նահանգների մայրաքաղաքն էր, և սկսել է գործել 1793 թվականից։ Մինչև 1980 թվականը Ֆիլադելֆիայում հատվող դրամները ոչ մի տարբերանշան չունեին, բացառությամբ Սյուզան Բ. Էնթոնիի դոլարի և պատերազմի ժամանակվա Ջեֆերսոն Նիկելի։ 1980 թվականին P տարբերանշանն ավելացվեց ԱՄՆ բոլոր մետաղադրամներին, բացառությամբ ցենտի։ Մինչև 1968 թվականը Ֆիլադելֆիայի դրամահատարանը պատասխանատու էր գրեթե բոլոր պաշտոնական կայուն դրամահատման համար։ Ֆիլադելֆիան նաև ԱՄՆ մետաղադրամի արտադրության գործընթացի վերջնական ձևավորման վայր է, և այնտեղ տեղակայված են նաև դրամի փորագրման և նախագծման բաժինները։

Դենվերի դրամահատարան

Դենվերի մասնաճյուղը կյանքի կոչվեց 1863 թվականին, որպես տեղական ստուգիչ գրասենյակ, ընդամենը հինգ տարի հետո ոսկի է հայտնաբերվել տարածքում։ Դարասկզբին գրասենյակը բերում էր տարեկան ավելի քան 5 միլիոն դոլարի ոսկու և արծաթի դեպոզիտ, իսկ 1906 թվականին դրամահատարանը բացեց իր նոր Դենվեր մասնաճյուղը։ Դենվերը օգտագործում է D դրամահատարանային տարբերանշանը և հատում է դրամներ միայն շրջանառության համար, չնայած այն երեք այլ դրամահատարանների հետ հատեց տասը դոլարանոց ոսկե մետաղադրամ՝ 1984 թվականի Լոս Անջելեսի Օլիմպիական մրցաշարի պատվին։ Այն ունի նաև իր սեփական արտադրությունը, ինչպես նաև դրամների հատման աշխատանքներ է կատարում այլ դրամահատարանների համար։ Թեև Դենվերը և Դալոնեգան օգտագործում էին միևնույն տարբերանշանը՝ D, նրանք միաժամանակ երբևէ չեն շահագործվել, ուստի դա հիմք չէ անորոշության և երկիմաստության համար։

Սան Ֆրանցիսկո

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մետաղադրամի մամլիչ կառուցված 1873 թվականին Մորգանի և Օրրի կողմից: Ներկայումս այն գտնվում է Ամերիկյան դրամագիտական ասոցիացիայի թանգարանում, Կոլորադո Սպրինգսում

Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանը բացվել է 1854 թվականին Կալիֆոռնիայի Ոսկե Ռուշ ոսկու հանքավայրին սպասարկելու համար, օգտագործում է S տարբերանշանը։ Այն շատ արագ մեծացավ և տեղափոխվեց նոր հաստատություն 1874 թվականին։ Այս շենքը, 1906 թվականի Մեծ երկրաշարժից և հրդեհից փրկված սակավաթիվ շենքերից մեկը, ծառայեց մինչև 1937 թվականը, երբ բացվեց ներկայիս ձեռնարկությունը։ Այն փակվել է 1955 թվականին, այնուհետև մեկ տասնամյակ անց վերաբացվել է 60-ականների կեսերի մետաղադրամների սակավության ընթացքում։ 1968 թվականին այն Ֆիլադելֆիայից ստացավ ամենաշատ կայուն մետաղադրամների արտադրանքը, իսկ 1975 թվականից ի վեր այն օգտագործվել է բացառապես ամուր մետաղադրամների համար, բացառությամբ Էնթոնիի դոլարի և 1980-ականների սկզբին հատված ցենտի մի խմբաքանակի։ (Այս ցենտերը չեն տարբերվում Ֆիլադելֆիայում հատված մետաղադրամներից)։

Վեստ Փոյնթի մասնաճյուղը հանդիսանում է նորագույն դրամահատարան, որը դրամահատարանի մասնաճյուղի պաշտոնական կարգավիճակ 1 ստացել 1988 թվականին։ Նրա նախորդը՝ Վեստ Փոյնթի ձուլակտորների գանձարանը, բացվել է 1937 թվականին, և ցենտերը այնտեղ արտադրվել են 1973 թվականից մինչև 1986 թվականը։ Սրա հետ միասին, որոնք Ֆիլադելֆիայում արտադրվածներին նույնական են, Վեստ Փոյնթը հատել է W տարբերանշան կրող հիշատակի և կայուն մետաղադրամների մեծ խմբաքանակ։ 1996 թվականին Վեստ Փոյնթը արտադրում էր տասը սենթանոցներ, բայց կոլեկցիոներների, այլ ոչ թե շրջանառության համար, և Վեստ Փոյնթի դրամահատարանը մինչև այժմ օգտագործվում է որպես Միացյալ Նահանգների ոսկու ձուլակտորի պաշարների մի մասի պահեստարան, և Վեստ Փոյնթը այժմ Միացյալ Նահանգների ոսկե, արծաթե և պլատինե Ամերիկյան Արծիվ մետաղադրամների համար նախատեսված արտադրական ձեռնարկություն է։

Ոչ որպես դրամահատարան, Միացյալ Նահանգների Ֆորտ Նոքսի ձուլակտորների պահեստարանը Կենտուկիում դրամահատարանի մեկ այլ ձեռնարկություն է։ Նրա հիմնական նպատակը Միացյալ Նահանգների և այլ երկրների ոսկու և արծաթի ձուլակտորների պահուստների պահպանումն է։

Գործառույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դրամահատարանը ղեկավարում է խոշոր առևտրային մարկետինգային ծրագրեր։ Արտադրանքի շարքը ներառում է կոլեկցիոներների համար հատուկ մետաղադրամներ, ազգային մեդալներ, Ամերիկյան ոսկե, արծաթե և պլատինե Արծիվ ներդրումային մետաղադրամներ, ինչպես նաև ազգային իրադարձություններ նշող հիշատակի մետաղադրամներ, ինչպիսին է Սահմանադրության երկու հարյուր ամյակը։ Դրամահատարանի գործառույթները ներառում են՝

  • Հայրենական, ձևավոր կամ արտասահմանյան մետաղադրամների արտադրություն;
  • Ազգային հուշամեդալների արտադրություն և վաճառք;
  • Կոնգրեսի ոսկե մեդալների նախագծում և արտադրություն;
  • Հատուկ մետաղադրամների նախագծում, արտադրություն և վաճառք;
  • Ձուլակտորների շարժի ապահովում և վերահսկողություն;
  • Ոսկու և արծաթի ձեռք բերում պաշտոնական նպատակներով;
  • Տարբեր դրամահատարաններից մետաղադրամների բաշխում Դաշնային պահուստային բանկ։

Նշենք, որ դրամահատարանը պատասխանատու չէ ամերիկյան թղթադրամների արտադրության համար, Դա Փորագրության և տպագրության գրասենյակի պատասխանատվությունն է։

2000 թվականին դրամահատարանը պատասխանատու էր 28 միլիարդ մետաղադրամների արտադրության համար։ Տես Միացյալ Նահանգների մետաղադրամի արտադրությունը ամենամյա արտադրական ծավալի համար։

ԱՄՆ-ի դրամահատական ոստիկանությունը, դաշնային իրավապահ ուժային գործակալությունը պատասխանատու են դրամահատական ձեռնարկությունների, աշխատողների և պահուստների պաշտպանության համար։

Դրամական տարբերանշաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Լինքոլնի հիշատակի ցենտ Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանի S տարբերանշանով

Բացառությամբ 1838 և 1839 թվականների կարճ ժամանակահատվածի, Միացյալ Նահանգների դրամահատարանների մասնաճյուղերում հատված բոլոր մետաղադրամները 1908 թվականից առաջ որպես այդ մասնաճյուղի տարբերանշան դրոշմվում էին դրամի հակառակ կողմում։ Ոսկե և արծաթե մետաղադրամների բավականին շատ անվանումները այս երկու տարիների ընթացքում դրոշմվում էին այդ դրամի դիմերեսի (ճակատային) կողմում Դալոնեգայի, Շառլոտի և Նոր Օռլեանի դրամահատարանների մասնաճյուղերի տարբերանշաններով (համապատասխանաբար D, C և O) ուղղակի թվանշանի վերևում։ Կարսոն Սիթին, որը 1870-ից մինչև 1893 թվականները ծառայել է որպես ԱՄՆ դրամահատարանի մասնաճյուղ, թողարկում էր մետաղադրամներ՝ CC տարբերանշանով։ Մանիլայի դրամահատարանը (Միացյալ Նահանգների միակ արտասահմանյան դրամահատարանը, որն արտադրում է ԱՄՆ տերիտորիալ և կառավարության մետաղադրամներ) 1920-1941 թվականներին օգտագործում էր M տարբերանշանը։

Հինգ սենթանոցի (նիկելի), տասը սենթանոցի (դայմի), քառորդ և կես դոլարանոցների տարբերանշանները տեղափոխվեցին մետաղադրամի դիմերես 1968 թվականին, ինչպես նաև մեկ դոլարանոց մետաղադրամի դիմերեսին հայտնվեցին 1971 թվականին՝ դրա վերաթողարկումից սկսած։

  • Պեննի. ի տարբերություն մյուս բոլոր մետաղադրամների, որոնք մինչև 1964 թվականը իրենց տարբերանշանն ունեին դրամի դարձերեսին, Լինքոլնի ցենտը միշտ իր տարբերանշանն ունեցել է դրամի դիմերեսին Լինքոլնի կիսանդրու աջ կողմում գրված տարեթվի ներքևում 1909 թվականից սկսած։
  • Նիկել. տարբերանշանը 1968 թվականից մինչև 2005 թվականը գտնվում էր դրամի դիմերեսի կողմի եզրաշերտի մոտ, տարեթվից ժամացույցի սլաքի ուղղությամբ, Թոմաս Ջեֆերսոնի կիսանդրու աջ կողմում։ 2006 թվականին հայտնված վերափոխված դիմերեսով նիկելի տարբերանշանը գտնվում է աջ կողմի ներքևում գտնվող տարեթվի տակ։ Ավելի վաղ՝ 1938-1964 թվականների նիկելները դեռևս շրջանառության մեջ են, և դրանց տարբերանշանները կարող են գտնվել դրամի դիմերեսին Մոնտիչելլոյի աջ կողմում, բացառությամբ 1942-1945 թվականների պատերազմի՝ նիկելները ամենուր վկայակոչվում են այս կետով։
  • Դայմ. տարբերանշանը գտնվում է դրամի դիմերեսի կողմի Ֆրանկլին Դելանո Ռուզվելտի

կիսանդրու աջ մասի տարեթվի վրա։

Պատերազմի ժամանակվա նիկելի դարձերես Մոնտիչելոյի վերևում գտնվող Ֆիլադելֆիայի դրամահատարանի P տարբերանշանով

Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում նիկելի պակասի պատճառով հինգ ցենտանոց մետաղադրամի բաղադրությունը փոխվել է արծաթի պարունակության առումով։ Այս փոփոխության կատարման արդյունքում Ֆիլադելֆիայում հատված նիկելների վրա (որոնք մինչ այդ տարբերանշան չունեին) հայտնվեց P տարբերանշանը Մոնտիչելոյի գմբեթի վերևում գտնվող դաշտում։ Սան Ֆրանցիսկոյի դրամահատարանի նիկելները հատված էին նույն ձևով, իսկ Դենվերի դրամահատարանի նիկելները արտացոլում էին 1943 թվականի փոփոխությունը։ Տարբերանշանի այս նոր դիրքը շարունակվեց մինչև 1946 թվականը, երբ նիկելը վերադարձավ իր նախապատերազմական բաղադրությանը։

P տարբերանշանի օգտագործումը դադարեց պատերազմից հետո, իսկ 1979 թվականին հայտնվեց Էնթոնիի դոլարի վրա։ 1982 թվականին այն հայտնվեց կանոնավոր թողարկվող յուրաքանչյուր այլ մետաղադրամի վրա, որը, բացառությամբ 2017 թվականի Լինքոլնի ցենտի, դեռևս չունի P տարբերանշան։ 1980-ականներին Սան Ֆրանցիսկոյում (բացի կայուններից) և Վեսթ Փոյնթում հատված շրջանառվող ցենտերը նույնպես չունեին տարբերանշաններ, քանի որ իրենց ձեռնարկությունները օգտագործվում էին Ֆիլադելֆիայի արտադրությունը համալրելու համար։ Հաշվի առնելով յուրաքանչյուր հաստատությունում արտադրված սահմանափակ քանակությունը, դրանք կարող էին պահվել որպես հավաքածուի դրամներ։

2017 թվականին ԱՄՆ դրամահատման 225-ամյակի հիշատակի համար մետաղադրամի ավելի քան հարյուրամյա պատմության մեջ P տարբերանշանը տեղադրվեց Ֆիլադելֆիայում հատված Լինքոլնի ցենտի դիմերեսին։ P տարբերանշանը Ֆիլադելֆիայում հատված 2018 շրջանառության մետաղադրամների վրա նորից չհայտնվեց[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The United States Mint · About Us». Usmint.gov. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 28-ին.
  2. «About: United States Mint». treasury.gov. Վերցված է 2013 թ․ փետրվարի 19-ին.
  3. About the Mint(չաշխատող հղում) at usmint.gov (retrieved 20 April 2015).
  4. «"A Talk with Miss Margaret Kelly, Director of the U.S Mint"» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2022 թ․ փետրվարի 21-ին. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
  5. http://www.coinweek.com/us-mint-news/philadelphia-mint-quietly-releases-2017-p-lincoln-cent/

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]