Դենվերի դրամահատարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Museum Silhouette.svg
Դենվերի դրամահատարան
Denver mint.jpg
Տեսակդրամահատարան
ԵրկիրFlag of the United States.svg ԱՄՆ[1]
ՏեղագրությունԿոլորադո
Ղեկավար կազմակերպությունUnited States Department of the Treasury?
Հիմնադրված էփետրվարի 1, 1906
ՃարտարապետJames Knox Taylor?
Ժառանգության կարգավիճակՎայր՝ ԱՄՆ պատմական վայրերի ազգային ցանկից
Պաշտոնական կայք

Դենվերի դրամահատարան, ԱՄՆ դրամահատարանի մասնաճյուղ է, որն իր առաջին մետաղադրամը հատել է 1906 թվականի փետրվարի 1-ին[2]: Դրամահատարանը գործում է մինչ այսօր և արտադրում է շրջանառության մետաղադրամներ, ինչպես նաև դրամահատական շարքեր և հիշատակի մետաղադրամներ: Դենվերի դրամահատարանում հատված մետաղադրամները կրում են D դրամահատարանային տարբերանշանը (չպետք է շփոթել Դալոնեգայի դրամահատարանի տարբերանշանի հետ): Դենվերի դրամահատարանը աշխարհում մետաղադրամների միակ ամենամեծ արտադրողն է[փա՞ստ]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարկ, Գրուբեր & Ընկ.[խմբագրել | խմբագրել կոդը]

Կլարկ, Գրուբեր & Ընկ ոսկե մետաղադրամները ցուցադրվում են Կոլորադոյի պատմության կենտրոնում, ձախից՝ 10 դոլարի զույգ, իսկ աջից՝ 20 դոլար, հայտնի է որպես արծիվ և կրկնակի արծիվ:

Դենվերի դրամահատարանի նախահայրերը Քլարկ, Գրուբեր և Ընկերության տղամարդիկ էին: Փայքս Պիկի ոսկու տենդի ընթացքում նրանք մետաղադրամներ էին հատում հանքագործների կողմից ոսկու հանքավայրից բերված ոսկու փոշուց: 1858 թվականին Օսթին Մ. Կլարկը, Միլթոն Է. Կլարկը և Էմանուել Հենրի Գրուբերը Կանզաս նահանգի Լիվենուորթ քաղաքում հիմնեցին բրոքերային ընկերություն, այնուհետև Կոլորադոյի ոսկու տենդի սկզբում Դենվերում գրասենյակ բացեցին: Ցանկանալով խնայել առաքման և ապահովագրության ծախսերը, կապված արևելքից ոսկու տեղափոխման հետ, գրասենյակը բացեց մասնավոր դրամահատարան: 1860 թվականի հուլիսի 25-ին դրամահատարանը բացվեց Շուկայի և 16-րդ փողոցների անկյունում գտնվող երկհարկանի աղյուսե շենքում, որտեղ հատվում էին 10 դոլարանոց մետաղադրամներ «րոպեում տասնհինգ կամ քսան մետաղադրամ» նորմայով: «Դիմերեսի վրա պատկերված է գագաթ, նրա հիմքը շրջապատված է անտառով և «Փայքս Պիկի ոսկի» բառերով: Անմիջապես հիմքում գրված է «Դենվեր» բառը, իսկ դրա տակ` «Տաս Դ.»: Դարձերեսին Ամերիկյան արծիվն է, որը շրջապատված է «Կլարկ, Գրուբեր & Ընկ.» ֆիրմայի անվանումով, իսկ ներքևում «1860» ամսաթվով[3]:26–27:

Ավելացվեց ոսկե 20 դոլարը, «քաշը կլինի ավելի մեծ, բայց արժեքը նույնն է, ինչ Միացյալ Նահանգների նմանատիպ դրամական միավորինը»: Ավելացվեցին ոսկե 5 դոլար և 2,5 դոլարները շաբաթական 18,000 դոլար արտադրողականությամբ: Դիմերեսին 13 աստղով շրջապատված «Ազատության աստվածուհու» գլուխն էր՝ թագի վրա «Կլարկ, Գրուբեր & Ընկ.» գրությամբ, դարձերեսին՝ «Փայքս Պիկի ոսկի, Դենվեր» և «5Դ» կամ «2 1/2Դ»[3]:27:

Գործունեության գրեթե երեք տարիների ընթացքում նրանք Փայքս Պիկի ոսկուց հատել են 594,305 դոլար արժողությամբ ոսկե մետաղադրամներ: Բացի այդ, նրանք ձեռք էին բերել 77,000 տրոյական ունցիայի ոսկու հումք և Ֆիլադելֆիայի դրամահատարանին են առաքել «մեծ քանակությամբ փոշի»: Շենքը, փորձաքննության և դրամահատական սարքավորումները ԱՄՆ Գանձապետարական դեպարտամենտի կողմից պաշտոնապես գնվել են 1863 թվականի ապրիլին: «Կլարկ, Գրուբեր & Ընկ.» ընկերությունը վերանվանվեց բանկ, մինչև 1865 թվականին գնվեց Դենվերի Առաջին ազգային բանկի կողմից[3]:27:

Կոնգրեսի 1862 թվականի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դենվերի դրամահատարանը մայիսին, 1972 թվականի լուսանկար:

Հիմնադրվելով Կոնգրեսի 1862 թվականի ապրիլի որոշմամբ, Դենվերում գտնվող ԱՄՆ դրամահատարանը գործարկվեց 1863 թվականի վերջին, որպես Միացյալ Նահանգների փորձաքննության գրասենյակ: Գործառույթները սկսվել են 16-րդ և Շուկայի փողոցներում գտնվող Կլարկ, Գրուբեր և Ընկ. ընկերության ձեռնարկությունում, որը ձեռք է բերվել կառավարության կողմից 25,000 ԱՄՆ դոլարով:

Ի տարբերություն Կլարկ, Գրուբեր և Ընկ. ընկերության, Դենվերի գործարանը սկզբում նախատեսված չէր ոսկե մետաղադրամների արտադրության համար[3]:77: Դենվերի դրամահատարանի տնօրենի կողմից ներկայացված Դենվերում մետաղադրամի բացակայության պատճառներից մեկը հետևյալն էր. «... Հնդկական ցեղերի թշնամանքը ճանապարհի երկայնքով, անշուշտ, հրահրվում է ապստամբ դեսպանների (գտնվելով Քաղաքացիական պատերազմի մեջ) և վատ սպիտակ տղամարդկանց կողմից»:

Շրջակա տարածքից հանքափորների կողմից ձեռք բերված ոսկին և բնակտորները ձուլման փորձաքննության գրասենյակի կողմից քննվում էին, ապա դրոշմվում էին ոսկու շերտերի: Ոսկու շերտերը այնուհետև վերադարձան ավանդատուներին որպես ոսկու քաշով և հարգորոշմամբ կնքված շերտեր: Ոսկու մեծ մասը հանդիպում էր գետակների մեջ հայտնաբերված հանքավայրային ոսկու հարուստ շերտերից, և առաջինը հայտնաբերվեց 1858 թվականին, նույն թվականին ստեղծվեց Դենվերը:

Երբ ոսկու մատակարարումը սպառվել էր հոսանքներից, շեշտը դրվեց հանքաշերտերի արդյունահանման վրա, բացահայտելով ոսկու և արծաթի բարձր տոկոսով հանքաքարերի երակները: 1859 թվականին Փորձարկման գրասենյակում պահվող ոսկու և արծաթի տարեկան արժեքը գերազանցել է 5.6 միլիոն դոլարը: Նախորդ տարիների ընթացքում, որպես Փորձաքննության գրասենյակ, Դենվերի գործարանը քաղաքային ամենակարևոր կառույցն էր:

Միացյալ Նահանգների գանձապետարանը չի ընդլայնել իր ձուլման և վերամշակման գործառույթները այն նույն չափով, ինչպիսին է ոսկու հայտնաբերման և արտադրության չափը: 1872 թվականին մի խումբ գործարարներ դատավոր Հիրամ Բոնդի (նախկինում Նյու Յորքի ոսկու բորսայում խոշորագույն բրոքերներից մեկը), Ջոզեֆ Միների և Դենվերի քաղաքապետ Ջոզեֆ Բ. Բեյթսի գլխավորությամբ ստեղծել են Դենվերի ձուլման և վերամշակման աշխատանքներ ընկերությունը, որը կառուցել է անկախ լրացուցիչ գործարան որը հանքաքարը վերամշակում էր ձուլակտորի, որն այնուհետև փորձաքննվում էր, կշռվում և դրոշմակնքվում Դենվերի դրամահատարանի կողմից:

Դրամահատարանի մասնաճյուղի կարգավիճակի վերաբերյալ նոր հույս կար, երբ Կոնգրեսը նախատեսեց Դենվերում հիմնադրել դրամահատարան ոսկե և արծաթե մետաղադրամների արտադրության համար: Ուոլթ Կոլֆաքս և Դելավեր փողոցների վրա գտնվող նոր դրամահատարանի շենքը ձեռք է բերվել 1896 թվականի ապրիլի 22-ին մոտավորապես 60.000 դոլարով: Շինարարությունը սկսվել է 1897 թվականին:

Դրամահատարան հանրային մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դրամահատարանը նշվում է Ջիմմի Իթ ՈՒորլդի «Երջանիկ Դենվերի դրամահատարան» երգի վերնագրում և բառերում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. archINFORM — 1994.
  2. "United States Mint at Denver Celebrates 100 Years of Change". The United States Mint. Retrieved Jun 20, 2009.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Voynick S. M. (1992)։ Colorado Gold: From the Pike's Peak Rush to the Present։ Missoula, Mont.: Mountain Press Publishing Company։ ISBN 0878424555։ OCLC 314614194 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]