Wind of Change
| «Wind of Change» | ||||
|---|---|---|---|---|
| Սքորպիոնսի սինգլը | ||||
| «Crazy World» ալբոմից | ||||
| Թողարկված | 1990 | |||
| Ձայնագրված | 1990 | |||
| Ժանր | Ռոք բալլադ | |||
| Երգահան | Կլաուս Մայնե | |||
| Տևողություն | 5:10 | |||
| Լեյբլ | Մերկուրի Ռեքորդս և Vertigo Records | |||
| Պրոդյուսեր | Քեյթ Օլսեն | |||
| Հորիզոնականները չարթերում | ||||
| ||||
| Սքորպիոնսի սինգլների ժամանակագրություն | ||||
| ||||
Wind of Change (բառացի՝ «Փոփոխությունների քամի»), ռոք-բալլադ, որը գրվել է գերմանացի ռոք երգիչ Կլաուս Մայնեի և գերմանական ռոք-խումբ Սքորպիոնս-ի կողմից։ Այն սկզբնապես ձայնագրվել է անգլերենով, սակայն այն ձայնագրվել է նաև ռուսերենով («Ветер перемен») և իսպաներենով («Vientos de cambio»)[1][2]: Երգը նվիրված է Խորհրդային միության վերակառուցմանն ու սառը պատերազմի ավարտին։ Խմբի ամենահայտնի երգերից մեկն է։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստեղծագործությունը լույս է տեսել 1990 թվականին «Crazy World» ալբոմի կազմում և շատ շուտով, բարձրանալով Եվրոպայի և Ամերիկայի հիթ-շքերթների բարձր աստիճաններ, դառնում է իսկական հիթ։
Երգը գրվել է Մայնե Կլաուսի կողմից Ռուսաստան առաջին այցի տպավորությունների տակ 1988 թվականին և «Moscow Music Peace Festival»-ից, որն անցկացվել է 1989 թվականին (1991 թվականի նրանք արդեն կատարել են ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովի ներկայությամբ, ով խմբի երկրպագուն էր և նույնիսկ նրանց հրավիրել է Կրեմլ)։ Երգում մասնավորապես հիշատակվում է Ռուսաստանը և Մոսկվան։
Ստեղծագործության թողարկումից մեկ տարի առաջ քանդվել է Բեռլինյան պատը, իսկ շուտով նաև ԽՍՀՄ-ը, դրա համար է «Wind of change» («Փոփոխություններ քամի») ընկալվել է որպես Վերակառուցման, սառը պատերազմի ավարտի հիմն, Գերմանիայի և Ռուսաստանի ժողովուրդների, ամբողջ աշխարհում խաղաղության խորհրդանիշ։ Կլաուսը ասում էր․ «Մեր հայրերը եկել են Ռուսաստան տանկերով»։ Մենք գալիս ձեզ մոտ կիթառներով։
| Let your Balalaika sing, what my guitar wants to say - «...թող Ձեր բալալայկան երգի այն, ինչ ուզում է ասել իմ կիթառը» |
1991 թվականին դուրս է եկել «փոփոխությունների քամի» սինգլը, որն առաջին հերթին ներառում էր երգի՝ խմբի կողմից ռուսերեն կատարումը, ինչպես նաև անգլերեն և իսպաներեն տարբերակները[1][2]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Scorpions single Wind Of Change (Russian) — www.the-scorpions.com
- 1 2 Scorpions - Ветер Перемен — discogs.com