Stumblin’ In
«Stumblin’ In» | |
---|---|
-ի սինգլը | |
Ֆորմատ | վինիլային սկավառակ |
Ժանր | փոփ ռոք և սոֆթ ռոք |
Լեյբլ | RSO Records |
Պրոդյուսեր | Սյուզի Քուատրո, Քրիս Նորման և Mike Chapman? |
«Stumblin’ In», երգ, որի կատարողներն են Քրիս Նորման և Սյուզի Քուատրո դուետը[1]։ Ընդգրկվել է Սյուզի Քուատրոյի «if You Knew Suzi» …» ալբոմում[1]։
Քրիս Նորմանն այդ ժամանակ Smokie խմբի վոկալիստն էր (ֆրոնտմեն), ուստի այս երգը նրա համար հեռացում էր իր խմբի հարդ ռոք հնչողությունից[1]։
Երգը պատմում է այն մասին, թե ինչպես անսպասելիորեն սիրահարվում ես մի մարդու, որին երբեք չէիր սպասի, որ կսիրահարվես[1]։
Երգը ԱՄՆ-ում հասել է 4-րդ հորիզոնականին (Billboard Hot 100-ում)[2]։ Իսկ Մեծ Բրիտանիայում այն պակաս հաջողակ է եղել՝ UK Singles Chart սինգլային հիթ-շքերթում հասնելով ընդամենը 41-րդ հորիզոնականին[3]։
Սյուզի Քուատրոյի կարիերայում, որը բրիտանական հիթ-շքերթներում ունեցել է հիթերի մի ամբողջ շարք, այդ երգն այդպես էլ մնացել է միակը, որն ԱՄՆ ազգային վարկանիշում ընդգրկվել է Թոփ 5-ում[1]։
Ե՛վ Սյուզի Քվատրոյի, և՛ Քրիս Նորմանի (որպես մենակատար) համար այս երգը, ի վերջո, դարձել է կարիերայի ամենահաջողված երգը[1]։ Քրիս Նորմանն հետագայում ունեցել է «Midnight Lady»[4] երգը, բայց այն հաջողություն է ունեցել միայն մայրցամաքային Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում հիթ-շքերթներում չի հայտնվել։
Քննադատների արձագանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամերիկյան երաժշտական մամուլը ջերմորեն է ընդունել սինգլի թողարկումը։ Այսպես, Record World շաբաթաթերթը 1979 թվականի հունվարի 20-ին գրել է, որ երգը բրենդավորված է Chinnichap որակի նշանով, ինչն ինքնին բավարար առիթ է լսելու և Թոփ 40-ում հայտնվելու համար։ Billboard-ի գրախոսները նույնպես նշել են, որ պրոդյուսերն ու հեղինակը հստակ գիտեն, թե ինչպես օգտագործել հուկը լավագույն արդյունքի հասնելու համար։ Վոկալ դուետը համոզիչ է, իսկ խորամանկ գործիքավորումն ու մեղեդին պահպանվում են ամեն ինչում։ Cashbox-ի՝ ԱՄՆ երաժշտական արդյունաբերության երրորդ ամենշաբաթյա պրոֆեսիոնալ ամսագրի արձագանքը բացառություն չէր։ Նրա մեկնաբանները նույնպես բարձր են գնահատել կոմպոզիցիան և կանխատեսել են, որ այն կհայտնվի հիթ-շքերթներում։ «Նույնիսկ, չափավոր ռիթմը և կիթառի նուրբ հպումները, ընդհանուր լարային աջակցությունը և լավ երգելը այս նյութը դարձնում են Top 40-ին արժանի»։
Երգացանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կողմ Ա | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «Stumblin’ In» | Նիքի Չին, Մայք Չեփմեն | 3:57 |
Կողմ Բ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Հեղինակ(ներ) | Տևողություն | ||||||
1. | «A Stranger With You» | Նիքի Չին, Մայք Չեփմեն | 3:52 |
Ձայնագրության մասնակիցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սյուզի Քուատրո – առաջատար վոկալ, բաս կիթառ
- Քրիս Նորման – առաջատար վոկալ, կիթառ
- Լեն Տակի – կիթառ
- Մայկ Դիկոն – ստեղնաշարային գործիքներ
- Դեյվ Նիլ– հարվածային գործիքներ
- Մայք Չեմփմեն – պրոդյուսեր, երգահան
- Նիքի Չին – երգահան
Հորիզոնականներ հիթ-շքերթներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիթ-շքերթում
սինգլի հայտնվելու տարի |
Հիթ-շքերթի անվանում | Ամենաբարձր
հորիզոնական |
Մնալով աղյուսակում | Աղբյուր(ներ) |
---|---|---|---|---|
Ավստրալիա (Kent Music Report) | ||||
Ավստրալիա (Ö3 Austria Top 40) | ||||
Բելգիա (Ultratop 50) | ||||
Միացյալ Թագավորություն (UK Singles Chart) | ||||
Իռլանդիա (Irish Singles Chart) | ||||
Կանադա (RPM 100 Singles) | ||||
Կանադա (RPM Adult Contemporary) | ||||
Նիդերլանդներ (Single Top 100) | ||||
Նոր Զելանդիա (Recorded Music NZ Charts) | ||||
ԱՄՆ (Billboard Hot 100) | ||||
ԱՄՆ (Cashbox Top 100 Singles) | ||||
Գերմանիա (Offizielle Top 100) | ||||
Շվեյցարիա (Schweizer Hitparade) | ||||
Շվեդիա (Topplistan) | ||||
Հարավաֆրիկյան Հանրապետություն (Springbok Radio) |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 «Stumblin' In by Suzi Quatro Songfacts». Songfacts. 2017 թ․ մայիսի 9. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունիսի 15-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 11-ին.
- ↑ 2,0 2,1 «Suzi Quatro Chart History: Billboard Hot 100: «Stumblin' In»» (անգլերեն). Billboard. 1979 թ․ մայիսի 12. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ 3,0 3,1 «Suzi Quatro — «Stumblin' In»: single overview». The Official Charts Company (անգլերեն). 1978 թ․ նոյեմբերի 11. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Chris Norman — Midnight Lady 1986». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 12-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 1-ին.
- ↑ «Peak position in Kent Music Report: Chris Norman and Suzi Quatro — «Stumblin' In»». Rate Your Music (անգլերեն). 1979 թ․ փետրվարի 26. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «Last appearance in Kent Music Report: Chris Norman and Suzi Quatro — «Stumblin' In»». Rate Your Music (անգլերեն). 1979 թ․ մայիսի 28. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 3-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 3-ին.
- ↑ Կաղապար:Источник информации
- ↑ «„Stumblin' In" Chart History (Ö3 Austria Top 40)». austriancharts.at (գերմաներեն). Hung Medien. 15.02.1979. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 9-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 5-ին.
- ↑ «„Stumblin' In" Chart History (Ultratop 50)». ultratop.be (հոլանդերեն). Hung Medien. 03.02.1979. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «Поисковая база данных The Irish Charts». Irishcharts.ie (անգլերեն). IRMA. 1973 թ․ մայիսի 31. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 26-ին.
- ↑ «RPM Weekly: Chart performance in RPM 100 Singles: Suzi Quatro and Chris Norman — «Stumblin' In»» (անգլերեն). Library and Archives Canada — RPM Volume 30—31, No. 23—26 & 1—14. 1979. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Image: RPM Weekly: Peak position in RPM 100 Singles: Suzi Quatro and Chris Norman — «Stumblin' In»» (անգլերեն). Library and Archives Canada — RPM Volume 31, No. 7. 12.05.1979. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «RPM Weekly: Chart performance in RPM Adult Oriented Playlist: Suzi Quatro and Chris Norman — «Stumblin' In»» (անգլերեն). Library and Archives Canada — RPM Volume 30—31, No. 23—26 & 1—15. 1979. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ օգոստոսի 11-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «Image: RPM Weekly: Peak position in RPM Adult Oriented Playlist: Suzi Quatro and Chris Norman — «Stumblin' In»» (անգլերեն). Library and Archives Canada — RPM Volume 31, No. 11. 09.06.1979. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 7-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «„Stumblin' In" Chart History (Single Top 100)». dutchcharts.nl (հոլանդերեն). Hung Medien. 20.01.1979. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 23-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ «„Stumblin' In" Chart History (Recorded Music NZ Charts)». charts.nz (անգլերեն). Hung Medien. 20.01.1979. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ Peak position in Cashbox Top 100 Singles: Suzi Quatro and Chris Norman — «Stumblin’ In»(անգլ.) // Cashbox : magazine. — New York: The Cash Box Publishing Co. Inc., 1979. — Т. 40. — № 50. — С. 4. — ISSN 0008-7289. Архивировано из первоисточника 25 Հուլիսի 2021.
- ↑ Last appearance in Cashbox Top 100 Singles: Suzi Quatro and Chris Norman — «Stumblin’ In»(անգլ.) // Cashbox : magazine. — New York: The Cash Box Publishing Co. Inc., 1979. — Т. 41. — № 1. — С. 4. — ISSN 0008-7289. Архивировано из первоисточника 14 Մայիսի 2021.
- ↑ «„Stumblin' In" Chart History (Offizielle Top 100)». offiziellecharts.de (գերմաներեն). GfK Entertainment GmbH. 1979 թ․ հունվարի 29. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 12-ին.
- ↑ «„Stumblin' In" Chart History (Schweizer Hitparade)». hitparade.ch (գերմաներեն). Hung Medien. 14.01.1979. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «„Stumblin' In" Chart History (Topplistan)». swedishcharts.com (անգլերեն). Hung Medien. 23.03.1979. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «„Stumblin' In" Chart History (Springbok Radio)». rock.co.za (անգլերեն). South Africa’s Rock Lists. 12.01.1979. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2021 թ․ օգոստոսի 13-ին.
|