Քրիս Նորման
Քրիս Նորման | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Chris Norman |
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1950[1][2] (72 տարեկան) Ռեդքար, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | ![]() |
Ժանրեր | փոփ, փոփ ռոք, սոֆթ ռոք, գլեմ ռոք և դիսկո |
Մասնագիտություն | երգիչ, կիթառահար, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և ստուդիական երաժիշտ |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | կիթառ և վոկալ |
Լեյբլ | Bertelsmann Music Group |
Անդամակցություն | Smokie |
Կայք | chris-norman.co.uk |
![]() |
Քրիս Նորման (անգլ.` Chris Norman, ամբողջական անունը` Քրիստոֆեր Ուորդ Նորման (Christopher Ward Norman), հոկտեմբերի 25, 1950[1][2], Ռեդքար, Նորթ Յորքշիր, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի հայտնի երգիչ, կիթառահար և կոմպոզիտոր։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քրիս Նորմանը ծնվել է Անգլիայի Հյուսիսային Յորքշիր կոմսության Ռեդկար քաղաքում։ Մանկության տարիներից նա արդեն գիտեր, թե ինչ է բեմը, քանի որ նրա ծնողները դերասաններ էին և հաճախ էին մի տեղից տեղափոխվում մյուսը` ելույթներ ունենալով Յորքշիր կոմսության տարբեր բեմերում։ Երբ Քրիսը դարձել էր յոթ տարեկան, հայրը նրան կիթառ նվիրեց։ Դա ռոքնռոլի ծննդյան ժամանակաշրջանն էր և Քրիսը, ինչպես իր բոլոր հասակակիցները, տարվել էր այդ երաժշտությամբ։ Հատկապես մեծ էր նրա վրա Էլվիս Փրեսլիի, Լիթլ Ռիչարդի և Լոնի Դոնեգանի ազդեցությունը։
Դեռևս դեռահաս տարիքում, Քրիսը ծնողների հետ ոտքի տակ էր տվել ողջ երկիրը, որի պատճառով սովորել էր 9 տարբեր դպրոցներում։ Նրանց ընտանիքը բնակություն է հաստատել Անգլիայի տարբեր քաղաքներում։ 1962 թվականին նրանք հաստատվեցին Քրիսի մոր հարազատ քաղաքում ` Բրեդֆորդում։ Այնտեղ սովորելու տարիներին Քրիսը ծանոթացավ Ալան Սիլսոնի և Թերի Աթլիի հետ։ 1965 թվականին Քրիսը թողեց ուսումը, քանի որ այնքան էլ լավ չէր սովորում և հրապուրվեց երաժշտությամբ։ 1960-ական թվականների վերջերին, նա իր դպրոցական ընկերներից խումբ հավաքեց և սկսեց ելույթներ ունենալ ակումբներում[3]։
Այդ տարիներին, նրանց վրա մեծ ազդեցություն էին թողնում The Beatles, The Rolling Stones խմբերի և երգիչ Բոբ Դիլանի ելույթները։ Քրիս Նորմանն ու Ալան Սիլսոնը սկսեցին իրենց ազատ ժամանակն անցկացնել միասին և իրենց կիթառներով նոր երգեր սովորել։ Շուտով նրանց միացան նաև Թերի Աթլին և հարվածային գործիքներ նվագող Ռոն Քելլին։ Նրանք միասին ստեղծեցին իրենց առաջին խումբը։ Մինչ նրանց խումբը կանվանվեր Elizabethans, այն բազմիցս փոխել է իր անվանումը` կոչվելով Yen, Sphinx, Essence և Long Side Down[4]։
Երկար ժամանակ Kindness խումբը ելույթներ էր ունենում Բրեդֆորդի ծայրամասերում գտնվող գիշերային ակումբներում։ Ձայնագրման ստուդիաների հետ համագործակցելու բոլոր փորձերն արդյունք չէին տալիս։ 1974 թվականին, Լոնդոնում նրանց նկատեցին երգահաններ Նիկ Չինը և Մայք Չեպմենը, ովքեր մինչ այդ աշխատում էին Սյուզի Քուատրոյի, Sweet և Mud խմբերի հետ։ 1975 թվականին Չին-Չեպմեն ստեղծագործական զույգը հայտարարեց Smokie խմբի ծննդյան մասին, որի դեբյուտային ալբոմը կոչվում էր «Pass It Around»: Խմբի հիմնական կազմի մեջ ընդգրկված էին Քրիս Նորմանը (վոկալ), Ալան Սիլսոնը (կիթառ), Փիթ Սփենսերը (հարվածային) և Թերի Աթլին (բաս-կիթառ)։ Խումբը հսկայական հաջողություններ ունեցավ աշխարհի տարբեր երկրներում և համերգային շրջագայություններով հանդես էր գալիս ամենուր։
1986 թվականից Քրիս Նորմանը սկսեց իր սոլո-կարիերան։ Նա սկսեց համագործակցել հայտնի գերմանացի երաժշտական պրոդյուսեր և կատարող Դիթեր Բոլենի հետ։ Վերջինս հանդիսանում էր Modern Talking, Blue System, C. C. Catch և այլ նախագծերի հեղինակն ու պրոդյուսերը։ BMG ձայնագրման ստուդիայում Քրիսը ձայնագրեց իր սոլո-ալբոմը` բոլորովին նոր երգերով, որոնք գրվել էին Դիթեր Բոլենի կողմից։ Իր «Midnight Lady» երգով, Քրիսը կրկին նվաճեց երաժշտական Օլիմպոսը, գրավելով համարյա բոլոր եվրոպական հիթ-շքերթների առաջին հորիզոնականները։ Նրա մյուս երգերը նույնպես առաջատար տեղերում էին։ 2014 թվականին Քրիս Նորմանը C. C. Catch-ի հետ ձայնագրեց «Another Night In Nashville» զուգերգը[5]։
Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]
1967 թվականին Քրիս Նորմանը Շոտլանդիայի Էլգին քաղաքում ծանոթացել էր իր ապագա կնոջ` Լինդայի հետ։ 1970 թվականին նրանք ամուսնացան և ունեն հինգ երեխա` չորս որդի և մեկ դուստր։ Բացի այդ Քրիսն ունի նաև մեկ ավագ դուստր այլ կնոջից` մինչ Լինդայի հետ ծանոթանալը։ Քրիս Նորմանը ընդգրկված է համաշխարհային երաժիշտների բազմազավակ հայրերի հնգյակի մեջ[6]։
Վերջին 23 տարում Քրիսն ու Լինդան բնակվում են Մեն կղզում և ունեն թոռնիկներ։
Սկավառակագրությունը[7][խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմները Smokie խմբում
- 1975 - Changing all the time
- 1975 - Pass it around
- 1976 - Bravo präsentiert: Smokie (Germany)
- 1976 - Midnight Café
- 1976 - Smokie
- 1977 - Bright Lights & Back Alleys
- 1977 - Greatest Hits
- 1978 - The Montreux Album
- 1979 - The Other Side of the Road
- 1980 - Greatest Hits Vol. 2
- 1981 - Smokie-The Very Best of Smokie
- 1981 - Solid Ground
- 1982 - Die großen Erfolge einer Supergruppe (Germany)
- 1982 - Midnight Delight
- 1982 - Strangers in Paradise
- 1990 - Smokie Forever
- 1994 - The Collection — Komplett 'B' platten 1975-78 (Germany)
- 1998 - The Concert — Von 1978 Essen’s Grugahalle (Germany) — Recorded «Live» for the Smokie film
Սոլո-ալբոմները
- 1982 - Rock Away Your Teardrops
- 1986 - Some Hearts Are Diamonds
- 1987 - Different Shades
- 1988 - Hits From The Heart (հավաքածու) /և մեկ այլ նախկինում չթողարկված երգ I Want To Be Needed (Feat.Shari Belafonte)/
- 1989 - Break the Ice
- 1991 - The Interchange
- 1992 - The Growing Years
- 1993 - Jealous Heart
- 1994 - The Album
- 1994 - Screaming Love Album (հավաքածու)
- 1995 - Every Little Thing (հավաքածու)
- 1995 - Reflections
- 1997 - Into the Night
- 1997 - Christmas Together (Audio Cassete) (Վերաթողարկվել է CD-ով 2003թ-ին` A Christmas Collection անվանումով)
- 1999 - Full Circle
- 2000 - Love Songs (հավաքածու)
- 2001 - Breathe Me In
- 2003 - Handmade
- 2004 - Break Away
- 2005 - One Acoustic Evening — CD & DVD (Live at the Private Music Club/Live in Vienna)
- 2006 - Million Miles
- 2006 - Coming Home (հավաքածու)
- 2007 - Close Up
- 2009 - The Hits! From His Smokie And Solo Years (հավաքածու)
- 2009 - The Hits! Tour — Live at the Tempodrom, Berlin. (Deutschland) DVD
- 2009 - The Hits! Tour — Live at the Tempodrom, Berlin. (Dänemark) DVD
- 2011 - Time Traveller
- 2011 - Time Traveller Tour Live in Concert — Germany DVD
- 2013 - There and Back
- 2015 - Crossover
Սինգլները
- 1978 - Stumblin' in
- 1982 - Hey baby
- 1983 - Love is a battlefield
- 1984 - My girl and me
- 1986 - Midnight lady
- 1986 - Some hearts are diamonds
- 1987 - No arms can ever hold you
- 1987 - Sarah
- 1988 - Broken heroes
- 1988 - I want to be needed
- 1988 - Ordinary heart
- 1988 - Wings of love
- 1989 - Back again
- 1989 - Keep the candle burning
- 1991 - If you need my love tonight
- 1992 - I need your love
- 1993 - Come together
- 1993 - Goodbye Lady Blue
- 1993 - Growing Years
- 1993 - Jealous Heart
- 1994 - As good as it gets
- 1994 - I need your love
- 1994 - Wild wild angel
- 1995 - Goodbye Lady Blue
- 1995 - Obsession
- 1995 - Red hot screaming love (D)
- 1995 - Red hot screaming love (UK)
- 1996 - Fearless Hearts
- 1996 - Reflections of my life
- 1996 - Under your spell
- 1997 - Baby I miss you
- 1997 - Into the night
- 1999 - Oh Carol
- 2000 - Mexican Girl
- 2002 - Ich Mache Meine Augen Zu
- 2003 - Keep talking
- 2004 - Amazing
- 2004 - Only You
- 2004 - Too Much /Without Your Love
- 2006 - Without Your Love (UK)
- 2009 - Endless Night
- 2011 - Chasing Cars
- 2014 - Another Night in Nashville" (with C.C. Catch)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ «Блог «Ботинок» — статья «Крис Норман — разбиватель сердец?»»։ Արխիվացված է օրիգինալից 2013-12-03-ին։ Վերցված է 2017-04-08
- ↑ «Фан-сайт Алана Силсона»։ Արխիվացված է օրիգինալից 2010-03-01-ին։ Վերցված է 2017-04-08
- ↑ «Video C.C.Catch»։ Արխիվացված է օրիգինալից 2015-03-24-ին։ Վերցված է 2017-04-08
- ↑ Биография Криса Нормана на сайте «Люди»
- ↑ Официальный сайт Криса Нормана
|