Shaed

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Shaed
Ժանրերէլեկտրոփոփ[1]
Գործունեություն2011
ԼեյբլPhoto Finish Records?
Կայքshaedband.com
 Shaed Վիքիպահեստում

Shaed (ոճավորվում է` SHAED, արտասանվում է` Shade, հայերեն՝ Ստվեր), ամերիկյան ինդի փոփ տրիո, հիմնված Վաշինգտոնում։ Խումբը կազմված է գլխավոր վոկալիստ Չելսի Լիից և բազմագործիքավորողներ Սպենսեր և Մաքս Էռնստներից։ Նրանց բեկումնային` «Trampoline» սինգլը թողարկվել է 2018 թվականի հունիսին։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

SHAED-ի լոգո

Երկվորյակներ Մաքս և Սպենսեր Էռնստները մեծացել են Սիլվեր Սփրինգում և երաշտությամբ հետաքրքրվել են շատ վաղ տարիքից։ Միջնակարգ դպրոցում, նրանք և մի քանի ընկերներ կազմավորել են Upslide անվամբ ռոք խումբը։ Խումբը մի քանի տարիների ընթացքում ելույթ է ունեցել Վաշինգտոնում, որը հանգեցրեց նրան, որ երկվորյակներին նկատեց նյույորքյան Magus Entertainment-ը, որը նրանց հետ պայմանագիր կնքեց Cherry Lane Music լեյբլում։ Ավագ դպրոցում նրանք կազմեցին Trust Fall փոփ դուոն և սկսեցին շրջագայել երկրի տարբեր մասերում[2]։ Ավագ դպրոցում, 2006 թվականի կեսերին, նրանք առաջին անգամ հանդիպեցին վոկալիստ Չելսի Լիին։ 2009 թվականին Լին և Սպենսերը սկսեցին հանդիպել, և Լին, որպես սոլո արտիստ, պայմանագիր կնքեց Atlantic Records լեյբլի հետ[3]։

Ավագ դպրոցն ավարտելուց հետո նրանք հետաձգեցին քոլեջի հաճախումը, հույս ունենալով, որ պայմանագիր կկնքեն Epic Records լեյբլի հետ։ Արդյունքում պայմանագիրը կնքվեց, և նրանք երկուսով գարնանը մեկնեցին Մերիլենդի համալսարան։ Քոլեջում սովորելու ժամանակ նրանք ստեղծեցին ֆոլկ ռոք դուո The Walking Sticks անվամբ։ Դուոն իր դեբյուտային` «World So Bright» անվամբ մինի ալբոմը թողարկել է 2012 թվականի հունիսի 27-ին, երբ երկվորյակները սովորում էին քոլեջի ավագ կուրսերում[2]։ Ալբոմի բոլոր երգերը կենդանի են ձայնագրվել և ունեն ակուստիկ ռոք հնչողություն։

2011 թվականին Atlantic Records-ի հետ պայմանագրի ավարտից հետո Լին միանում է The Walking Sticks-ին[4]։ 2013 թվականի վերջին The Walking Sticks-ը թողարկում է իր երկրորդ` «Send the Night» մինի ալբոմը։ Այդ թողարկումով խումբը ամբողջովին փոխել է իր երաժշտական ոճը` ֆոլկ ռոքից անցնելով դրիմ փոփ ժանրի[5]։

2016 թվականի մարտին The Walking Sticks-ը փոխել է իր անվանումը Shaed-ով[6]։ 2016 թվականի հունիսին նրանք պայմանագիր են կնքել Photo Finish Records լեյբլի հետ և աշնանը շրջագայել են Marian Hill-ի և Vérité-ի հետ։ Սեպտեմբերին խումբը թողարկել է իր դեբյուտային ալբոմը նոր` «Just Wanna See» անվամբ[7]։ Նրանց «Name On It» սինգլը հայտնի երգ էր Victoria's Secret-ի գովազդում[8]։ 2017 թվականի ապրիլին խումբը մեկնել է Բիշոփ Բրիգսի շրջագայությանը[7]։

2017 թվականի սեպտեմբերին խումբը միասին տեղափոխվեց տնային ստուդիա և սկսեց ձայնագրել հինգերորդ` «Melt» ալբոմը։ 2018 թվականի մայիսի 18-ին խումբը թողարկեց ալբոմի առաջին` «Trampoline» սինգլը[9]։ Ալբոմը թողարկվել է սեպտեմբերի 21-ին Photo Finish Records լեյբլում։ 2018 թվականի հոկտեմբերի 30-ին Apple-ը թողարկեց իր MacBook Air-ը «Trampoline» երգի ուղեկցությամբ[10]։ Լին և Սպենսերը ամուսնացել են 2018 թվականի հոկտեմբերին Արլինգտոնում[3]։

Անդամներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • World So Bright (2012)
  • Send the Night (2013)
  • Pop Dreams (2014)
  • Just Wanna See (2016)
  • Melt (2018)[11]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տարեթիվ Բարձրագույն դիրքը չարթում Հավաստագրումներ Ալբոմ
US
[12]
US
Alt.

[13]
AUS
[14]
BEL
(FL)

[15]
BEL
(WA)

[16]
CAN
[17]
FRA
[18]
IRE
[19]
SWI
[20]
UK
[21]
Name On It 2016 Just Wanna See և Melt
Too Much 2017 Melt
Lonesome
Trampoline
(բնօրինակ կամ ռեմիքս Զեյնի հետ համատեղ)
2018 13 1 27 24 4 39 29 21 18 52
You Got Me Like
(Snny-ի հետ համատեղ)
Thunder 2019 20 Just Wanna See և Melt
2 in a Million
(Սթիվ Աոկիի և Սթինգի մասնակցությամբ)[28]
Neon Future IV
«—» նշանակում է, որ սինգլը չի ընդգրկվել չարթում կամ չի թողարկվել տվյալ տարածաշրջանում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Donelson M. (unspecified title)
  2. 2,0 2,1 Raghavendran, Beena (2012 թ․ հոկտեմբերի 14). «Staff writer Beena Raghavendran profiles Max and Spencer Ernst, who play in local band The Walking Sticks». The Diamondback. Arc Publishing. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  3. 3,0 3,1 DeMarco, Nicole; Ongley, Hannah (2018 թ․ հոկտեմբերի 3). «Shaed makes hypnotic pop songs in a tiny family home». i-D. Vice Media. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  4. Reed, Dawn (2013 թ․ հոկտեմբերի 3). «Interview with the Walking Sticks: DC Deli's Band of the Month (Oct.)». The Deli. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  5. Ostrin, llana (2013 թ․ հոկտեմբերի 23). «Rising Artists: The Walking Sticks». D.C. Music Download. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  6. Rudow, Bryce (2016 թ․ մարտի 2). «A Debutante Interview with SHAED». Random Nerds (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  7. 7,0 7,1 Barr, Natalie (2017 թ․ հունվարի 30). «SHAED». Interview Magazine. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  8. Victoria's Secret (May 15, 2018), Victoria's Secret Stretch Cotton Collection Commercial, Վերցված է December 14, 2018-ին – via YouTube
  9. Draughorne, Kenan (2018 թ․ մայիսի 17). «PREMIERE: Ahead of New EP, Melt into SHAED's Atmospheric 'Trampoline'». Ones to Watch. Live Nation Worldwide. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  10. Kress, Bryan (2018 թ․ նոյեմբերի 16). «SHAED and Dounia Deliver Scorching Performances at Billboard Industry Nights Showcase». Billboard. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 14-ին.
  11. «Billboard 200: Week of November 30, 2019». Billboard. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 26-ին.
  12. «Chart Search: Shaed – Trampoline». Billboard. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  13. Peaks on Billboard Alternative Songs chart:
  14. «Shaed in Australian Charts». australian-charts.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 8-ին.
  15. «Discografie SHAED». Ultratop. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  16. «Discografie SHAED». Ultratop. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  17. «Chart Search: Shaed – Trampoline». Billboard. Վերցված է 2020 թ․ հունվարի 14-ին.
  18. «Discografie SHAED». Hung Medien. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 11-ին.
  19. «Discography Shaed». Hung Medien. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  20. «Shaed». Hung Medien. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  21. «Shaed full Official Chart history». Official Charts Company. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  22. «Certifications for Shaed». RIAA Ոսկե and Պլատինե Certification Database. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 13-ին.(չաշխատող հղում)
  23. «ARIA Chart Watch #562». auspOp. 2020 թ․ փետրվարի 1. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2020 թ․ փետրվարի 1-ին.
  24. «The Official Swiss Charts and Music Community». Hitparade.ch – Swiss Charts. Վերցված է 2020 թ․ փետրվարի 2-ին.
  25. «Ոսկե/Պլատինե». Music Canada. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 21-ին.
  26. «New Zealand single certifications – Shaed and Zayn – Trampoline». Recorded Music NZ. Վերցված է February 8, 2020-ին.
  27. «Les certifications». SNEP (ֆրանսերեն). Վերցված է 2020 թ․ ապրիլի 2-ին.
  28. «2 In a Million – Single by Steve Aoki, Sting & SHAED». Apple Music. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Shaed» հոդվածին։