Ovio
| Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
| Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
| Ուշադրություն։ Այս հոդվածը խմբագրվում է/խմբագրվել է մի անձի կամ անձանց կողմից, որոնք ենթադրաբար սերտ կապ ունեն դրա առարկայի (թեմայի) հետ, և կարող է վերամշակման կարիք ունենալ՝ Վիքիպեդիայի կանոններին համապատասխանեցնելու համար։ Ավելի մանրամասն՝ հոդվածի քննարկման էջում։ |
Ovio | |
|---|---|
| Տեսակ | ՓԲԸ |
| Հիմնադրված է | 2012 |
| Վայր | Մոսկվա, Ռուսաստան |
| Երկիր | |
| Տնօրեն | Հայկ Ֆարամազյան |
| Արդյունաբերություն | mobile telephony? և հեռուստահաղորդակցության արդյունաբերություն |
| Արտադրանք | Ֆիքսված ինտերնետ, թվային հեռուստատեսություն, ֆիքսված հեռախոսակապ, տվյալների մշակման կենտրոնի ծառայություններ |
| Մայր ընկերություն | «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ |
| Կարգախոս | Բացահայտի՛ր... |
| Կայք | ovio.am |
Ovio («ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ) Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի օպերատորներից մեկն է։ «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2007 թ․-ին։ Ընկերությունը Ovio ապրանքանիշով հանդես է գալիս 2024 թվականից:
Ընկերությունը մատուցում է լայնաշերտ ինտերնետի, թվային հեռուստատեսության և օնլայն կինոթատրոնի, Ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ և մի շարք ամպային լուծումներ։[1]
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ընկերության մուտքը հայաստանյան հեռահաղորդակցության ոլորտ հատկանշական էր ցանցի զարգացման ուղղությամբ խոշոր ներդրումներով, ինչի արդյունքում հաջողությամբ գործարկվեց «օպտիկան յուրաքանչյուր բնակարանում» (GPON) տեխնոլոգիան հայաստանյան մի շարք քաղաքներում։
Ընկերության ցանցը հիմնված է օպտիկամանրաթելային ենթակառուցվածքի վրա և կառուցված է ստորգետնյա տեղակայման եղանակով՝ միացնելով Հայաստանը արտաքին աշխարհի հետ Վրաստանի և Իրանի սահմաններով: OVIO-ն ապահովված է երեք միջազգային կապուղիներով դեպի Ռուսաստան և Եվրոպա, որոնք միմյանցից ֆիզիկապես և աշխարհագրորեն տարանջատված են՝ երաշխավորելով ընկերության հուսալի և անխափան ծառայությունների մատուցումը:
OVIO-ի օպտիկամանրաթելային մալուխը և նրա միջոցով մատուցվող ծառայությունները հասանելի են Երևանում, Աբովյանում, Չարենցավանում, Հրազդանում, Վանաձորում, Գյումրիում, Աշտարակում, Մեծամորում, Արմավիրում, Մասիսում, Արտաշատում Սևանում, Դիլիջանում, Իջևանում, Կապանում, Մարտունիում, Ալավերդիում և Քաջարանում։
Ցանցը
[խմբագրել | խմբագրել կոդը]OVIO-ի ցանցը Հայաստանում եզակի է իր կառուցվածքային հնարավորություններով և առավելություններով՝
- տվյալների հաղորդման օպտիկական համակարգեր
- ավելի քան 3000 կմ երկարություն
- 92% ներկայություն ՀՀ քաղաքներում
- համացանցին միանալու հնարավորություն մինչև 200 ԳԲ/վ արագությամբ[1]։
Տվյալների մշակման կենտրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]2023թ․ մարտին ընկերությունը սկսել և 2024թ․-ի մայիսին կոմերցիոն շահագործման է հանձնել Հայաստանում խոշորագույն և ամենահզոր տվյալների մշակման կենտրոն[2]ի նախագիծը Կոտայքի մարզում՝ քաղաք Աբովյանում։
Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցվող տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը և ներառվել ՀՀ Էկոնոմիկայի նախարարության՝ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» ծրագրում։[3]
Տվյալների մշակման կենտրոնի հզորությունը 2 ՄՎտ է, և այն միացված է ՀՀ էներգոհամակարգին 35 կՎ հզորությամբ իրարից անկախ սնուցվող 2 ենթակայանով և ապահովված է Mitsubishi մակնիշի երկու դիզելային գեներատորներով, որոնք երաշխավորում են կենտրոնի անխափան աշխատանքը։
Կենտրոնը կառուցված է ISO 27001, ISO 27017, ISO 27018, PCI DSS և Tier III միջազգային հեղինակավոր սերտիֆիկատների չափանիշներով։ OVIO-ի տվյալների մշակման կենտրոնում տեղակայված են 216 սերվերային պահարաններ։
Տվյալների մշակման կենտրոնում ընկերությունն առաջարկում է համատեղակայման ծառայություներ և ամպային լուծումներ, որոնք առանցքային տեղ են զբաղեցնում ընկերության առաջարկների մեջ և նպատակ ունեն վերափոխելու և արդիականացնելու ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Department, OVIO It. «About Us». ovio.am. Վերցված է 2024-07-26-ին.
- ↑ Department, OVIO It. «OVIO | Տվյալների Մշակման Կենտրոն». ovio.am. Վերցված է 2025-01-15-ին.
- ↑ www.arlis.am https://www.arlis.am/DocumentView.aspx?docID=181147. Վերցված է 2025-01-15-ին.
{{cite web}}: Missing or empty|title=(օգնություն)