Let It Be (երգ)
«Let It Be» | ||||
---|---|---|---|---|
![]() | ||||
Բիթլզի երգը «Let It Be» ալբոմից | ||||
Թողարկված | Մայիսի 8, 1970 | |||
Ձայնագրված | Մարտի 3-31 և ապրիլի 30 1969, հունվարի 4 1970 Twickenham Film Studios, Apple Corps, Abbey Road Studios | |||
Ժանր | Գոսպել[1] | |||
Լեզու | անգլերեն | |||
Տևողություն | 4:03 3:55 (Naked version) | |||
Լեյբլ | Apple | |||
Հեղինակ | Փոլ ՄաքՔարթնի Ջոն Լենոն | |||
Կոմպոզիտոր | Փոլ ՄաքՔարթնի[2] և Ջոն Լենոն | |||
Պրոդյուսեր | Ջորջ Մարթին Քրիս Թոմաս | |||
Let It Be ալբոմի երգացանկ | ||||
|
Let It Be (անգլ․ թարգ.՝ Թող լինի), բրիտանական The Beatles ռոք խմբի երգը, որը թողարկվել է 1970 թվականին որպես սինգլ, ավելի ուշ ներառվել է Let It Be ալբոմում։ Երգի հեղինակը Փոլ ՄաքՔարթնին է (հեղինակային իրավունքը պատկանում է Ջոն Լենոնին և ՄաքՔարթնիին)[3][4]։ Երգը դարձավ The Beatles խմբի վերջին սինգլը, նախքան ՄաքՔարթնին հայտարարեց խմբից հեռանալու մասին։
Եվրոպական հիթ-շքերթներում երգը առաջին հորիզոնականն է զբաղեցրել։
Ստեղծագործում և ձայնագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
ՄաքՔարթնի ասել է, որ «Let It Be» երգի միտքը իր մոտ եկել է այն բանից հետո, երբ «Սպիտակ ալբոմի» ձայնագրման ժամանակ, երազում իր մորն է տեսել։ ՄաքՔարթնին բացատրել է, որ նրա մայրը (ով մահացել է քաղցկեղից, երբ Փոլը14 տարեկան էր) ոգեշնչել է «Mother Mary» խոսքերը[5][6]։ Փոլը ասել է՝ «Ես ինձ երջանիկ էի զգում այդ քնից հետո։ Այն ինձ հուշեց, որ գրեմ «Let It Be» երգը»[7][8]։ Ավելի ուշ ՄաքՔարթնին պատմել է, որ քնի մեջ իր մայրը իրեն ասել է՝ «Ամեն ինչ լավ կլինի, ուղղակի թող լինի (let it be)»[9]։
«Let It Be»-ի առաջին փորձը տեղի է ունեցել 1969 թվականի հունվարի 3-ին Twickenham Film Studios ստուդիայում, որտեղ Բիթլզը սկսել էր աշխատել նոր՝ «Թող լինի» ֆիլմի վրա։ Ֆոնոգրամման ձայնագրվել է 1969 թվականի հունվարի 31-ին, որպես «Apple ստուդիայի ներկայացման» մի մաս։ ՄաքՔարթնին դաշնամուր է նվագում, Լենոնը բաս կիթառ, Բիլի Պրեստոնը էլեկտրոնային երգեհոն, Ջորջ Հարիսոնը կիթառ, իսկ Ռինգո Սթարը հարվածային գործիքներ[10]։
1970 թվականի մարտի 6-ին թողարկվել է «Let It Be» սինգլը։ 1970 թվականի մարտի 26-ին Ֆիլ Սպեկտորը «Let It Be» ալբոմի համար ներկայացրել է երգի ռեմիքս տարբերակը[11]։ Ռեմիքսի մեկ այլ տարբերակ ներառվել է 2003 թվականի «Let It Be… Naked» ալբոմի համար։
Ձայնագրման մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Փոլ ՄաքՔարթնի՝ հիմնական վոկալ, բեք վոկալ, դաշնամուր
- Ջոն Լենոն՝ բաս կիթառ, բեք վոկալ
- Ջորջ Հարիսոն՝ կիթառ
- Ռինգո Սթար՝ հարվածային գործիքներ
- Բիլի Պրեստոն՝ Համմոնդ երգեհոն
- Լինդա ՄաքՔարթնի[12]՝ բեք վոկալ
- Հոգևոր և լարավոր գործիքների անսամբլ (արանժիրովկա՝ Ջ․ Մարթին)
Երգի թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Երգը թողարկվել է որպես սինգլ (Ա կողմ՝ Let It Be, Բ կողմ՝ You Know My Name) և ներառվել է «Let It Be» ալբոմում, և այս ամենը թողարկվել է 1970 թվականին։ Երգը նաև ներառվել է այն ալբոմներում, որոնք թողարկվել են խմբի լուծարումից հետո։
Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Unterberger, 2009
- ↑ ISWC-Net
- ↑ MacDonald, Ian (2005). Revolution in the Head: The Beatles' Records and the Sixties (Second Revised ed.). London: Pimlico (Rand). p. 337.
- ↑ Sheff, David (2000). All We Are Saying: The Last Major Interview with John Lennon and Yoko Ono (Paperback). St. Martin’s Griffin. p. 202.
- ↑ Miles, Barry (1997). Many Years From Now. Vintage-Random House. p. 20.
- ↑ Spitz, Bob (2005). The Beatles. Little Brown. pp. 73-76.
- ↑ Spitz, Bob (2005). The Beatles. Little Brown. pp. 88-90.
- ↑ The Beatles (2000). Anthology. Chronicle Books. p. 19.
- ↑ «Let It Be». Sold on Song. 2009
- ↑ Lewisohn, Mark (1988). The Beatles Recording Sessions. New York: Harmony Books. p. 170.
- ↑ Lewisohn, Mark (1988). The Beatles Recording Sessions. New York: Harmony Books. p. 198.
- ↑ Փոլ ՄաքՔարթնիի կինը (1969 թվականից մինչ մահ)
- ↑ «Hot 100. Chart Archives. Week of April 11, 1970» (անգլերեն)։ Music News, Reviews, Articles, Information, News Online & Free Music. Billboard.com։ Վերցված է 2017-1-3
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երգի բառերը
- Երգի բառերը թարգմանության հետ միասինԹեմատիկ կայքեր
Բառարաններ և հանրագիտարաններ Չափորոշչային վերահսկողություն