Don't Wake Me Up

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Don't Wake Me Up»
«Don't Wake Me Up» սինգլի շապիկը (Քրիս Բրաուն, )
Քրիս Բրաունի սինգլը
«Fortune» ալբոմից
ԹողարկվածՄայիսի 18, 2012 (2012-05-18)
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրEDM
Տևողություն3:42
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերԲենի Բենասի, Ալե Բենասի, Ժան-Բատիստ, Վիլյամ Օրբիթ, Բրայան Քենեդի
Քրիս Բրաունի սինգլների ժամանակագրություն
«Put It Down»
(2012)
«Don't Wake Me Up»
(2012)
«Don't Judge Me»
(2012)

«Don't Wake Me Up», ամերիկացի R&B երգիչ Քրիս Բրաունի երգն է։ Այն թողարկվել է 2012 թվականի մայիսի 18-ին RCA Records լեյբլի կողմից, որպես նրա «Fortune» (2012) կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի չորրորդ սինգլ։

Երգի հիմնականում ստացել է դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից և ունեցել է կոմերցիոն հաջողություններ։ Երգը ընդգրկվել է Ավստրալիայի, Ավստրիայի, Հունգարիայի, Իռլանդիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի և Մեծ Բրիտանիայի հիթ շքերթների տասնյակներում, ինչպես նաև ամերիկյան Billboard Hot 100-ի տասնյակում։ Երգի տեսահոլովակի, որի ռեժիսորն է Քոլին Թիլին, թողարկվել է 2012 թվականի հունիսի 11-ին։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը ի սկզբանե գրվել է Մադոննայի համար

«Don't Wake Me Up» երգը գրվել է Ալեն Ուայթի, Ալե Բենասիի, Բրայան Քենեդիի, Քրիս Բրաունի, Ժան-Բատիստի, Բենի Բենասիի, Մայքլ Մակ Հենրիի, Նիք Մարշի, Պրիսցիլա Համիլթոնի, Ռայան Բուենդիայի և Վիլյամ Օրբիթի կողմից։ Այն ի սկզբանե նախատեսված է եղել ամերիկացի երգչուհի Մադոննայի «MDNA» ալբոմի համար, սակայն ժամանակի սղության պատճառով նա չի կարողացել ձայնագրել երգը և համահեղինակ Վիլյամ Օրբիթը այն տվել է Քրիս Բրաունին[1][2]։ Երբ 2012 թվականի հունվարին երգի ոչ պաշտոնական տարբերակը հայտնվել է համացանցում[3], մի շարք կայքեր սկսել են գրել, որ երգի պրոդյուսերն է ֆրանսիացի դիջեյ Դեյվիդ Գետտան։ Սակայն նա իր Ֆեյսբուքի և Թվիթթերի էջերում հերքել այդ լուրը[4], քանի որ երգի պրոդյուսերներն են Բենի Բենասին, Ալե Բենասին, Ժան-Բատիստը, Վիլյամ Օրբիթը և Բրայան Քենեդին։

2012 թվականի մայիսի 12-ին Քրիս Բրաունը իր Թվիթթերի էջում գրում է, որ «Don't Wake Me Up» երգը նա թողարկելու որպես «Fortune» ալբոմի հաջորդ սինգլ[5]։ Մայիսի 18-ին այն թողարկվում է որպես ալբոմի չորրորդ սինգլ[6]։

Քննադատների արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից։ Բրիտանական Digital Spy կայքի լրագրող Լյուիս Քորները երգին տվել է 5/5 աստղ և այն անվանել է «այս ամառվա ամենամեծ հիթը»[1]։ Time ամսագրի լրագրող Մելիսա Լոքերը գրել է, որ «Don't Wake Me Up» և «Turn Up the Music» երգերը միակ հավանական հիթերն են «Fortune» ալբոմից[7]։ AOL Radio օնլայն ռադիոյի լրագրող Ֆիլ Կուկավինսկին գրել է, որ երգը «հանգստի և էներգետիկայի գեղեցիկ համադրում է», և շարունակելով իր հոդվածը նշել է, որ սա այն երգերից է, որը կատարյալ ձևով է միավորել այդ երկուսը[8]։ Idolator կայքի լրագրող Ռոբբի Դաուն գրել է, որ եթե ընթերցողները սիրում են Auto-Tune երգեր, ապա չեն հիասթափվի այս երգը լսելուց[9]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսաահոլովակը, որի ռեժիսորն է Քոլին Թիլին, նկարահանվել է 2012 թվականի մայիսի 14-ին[10]։ Հաջորդ օրը համացանցում հայտնվում են տեսահոլովակի նկարահանումների առաջին լուսանկարները[10], իսկ հունիսի 11-ին կայանում է տեսահոլովակի պրեմիերան[11]։ Տեսահոլովակի նկարահանումների ընթացքի տեսանյութը տեղադրվել է Քրիս Բրաունի VEVO էջում հունիսի 26-ին, 2012[12]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսահոլովակի սկզբում Քրիս Բրաունը կանգնած է անապատում, իսկ նրա ետևում մայրամուտ է։ Հաջորդ կադրում նա արթնանալով ննջանարանում նկատում է մի խորհրդավոր աղջկա, ով բացում է նրա կողքին գտնվող երեք դռներից մեկը։ Յուրաքանչյուր դռան վրա պատկերված են հիերոգլիֆներ։ Նա գնում է այդ աղջկա ետևից և նրանք հայտնվում է լաբիրինթոս այգում։ Այնուհետև Քրիսը կրկին վերադառնում է ննջարան, որտեղ աղջիկը բացում է երկրորդ դուռը, իսկ նա գնում է նրա ետևից։ Նրանք հայտնվում են ամպերի մեջ գտնվող մի քաղաքում, որտեղ ավելի ուշ նրան հարվածում է ջրի ալիքը և ետ է ուղարկում ննջարան։ Նա այնուհետև մտնում է երրորդ դռնով և հայտնվում է մի անապատում, որտեղ վարում է մեքենա։ Նա մեքենայով մրցակցության մեջ է մտնում աղջկա հետ, սակայն չնկատելով «ճանապարհը փակ է» զգուշացումը, հարվածում է դրան և ընկնում է ձորը։ Տեսահոլովակը, ապա ավարտվում է նրանով, որ նա և աղջիկը պառկած են անկողնում, իսկ նրանց գլխին միացված է էլեկտրոդ։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2012–13) Ամենաբարձր
հորիզոնական
Ավստրալիա ARIA[13] 2
Ավստրիա Ö3 Austria Top 75[14] 1
Բելգիա Ultratop Flanders[15] 12
Բելգիա Ultratop Wallonia[16] 17
Բրազիլիա (Billboard Brasil Hot 100)[17] 55
Բրազիլիա Hot Pop Songs[17] 16
Կանադա Canadian Hot 100[18] 22
Չեխիա (IFPI)[19] 34
Դանիա Tracklisten[20] 16
Ֆրանսիա SNEP[21] 11
Գերմանիա Media Control AG[22] 11
Հունգարիա Rádiós Top 40[23] 8
IRMA[24]
Italy (FIMI)[25] 66
Ճապոնիա (Japan Hot 100)[26] 9
Լյուքսեմբուրգ (Billboard)[27] 6
Նիդերլանդներ Dutch Top 40[28] 34
Նոր Զելանդիա RIANZ[29] 2
Նորվեգիա VG-lista[30] 8
Շոտլանդիա Scottish Singles Top 40[31] 1
Սլովակիա (IFPI)[32] 27
Իսպանիա PROMUSICAE[33] 31
Շվեդիա Sverigetopplistan[34] 20
Շվեյցարիա Schweizer Hitparade[35] 12
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[36] 2
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[37] 10
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[38] 30
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[39] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[40] 12
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[41] 6
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[42] 2

Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2012) Հորիզոնական
Ավստրալիա (ARIA)[43] 46
Ավստրիա (Ö3 Austria Top 40)[44] 38
Բելգիա (Ultratop 50 Flanders)[45] 49
Բելգիա (Ultratop 40 Wallonia)[46] 89
Գերմանիա (Media Control AG)[47] 62
Հունգարիա (Rádiós Top 40)[48] 81
Նոր Զելանդիա (RIANZ)[49] 40
Շվեդիա (Sverigetopplistan)[50] 69
Շվեյցարիա (Schweizer Hitparade)[51] 64
UK Singles (Official Charts Company)[52] 37
US Billboard Hot 100[53] 56
US Pop Songs (Billboard)[54] 48
US Rhythmic (Billboard)[55] 29

Certifications[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[56] 4× Platinum 280 000^
Ավստրիա (IFPI Austria)[57] Gold 15 000x
Բելգիա (BEA)[58] Gold 15 000*
Դանիա (IFPI Denmark)[59] Gold 15,000^
Գերմանիա (BVMI)[60] Gold 150 000^
Մեքսիկա (AMPROFON)[61] Gold 30,000^
Ճապոնիա (RIAJ)[62] Gold 100,000^
Նոր Զելանդիա (RIANZ)[63] Platinum 15 000*
Շվեդիա (GLF)[64] Platinum 40 000x
Մեծ Բրիտանիա (BPI)[65] Gold 416,684[52]
ԱՄՆ (RIAA)[66] 2× Platinum 2 000 000^
Սթրիմինգ
Դանիա (IFPI Denmark)[67] Platinum 1,800,000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Corner, Lewis (2012 թ․ հունիսի 13). «Chris Brown: 'Don't Wake Me Up' – Single Review». Digital Spy. Hachette Filipacchi Médias. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2012 թ․ հունիսի 16-ին.
  2. Corner, Lewis (2012 թ․ մայիսի 28). «Madonna's best 'MDNA' songs handed to Chris Brown, says William Orbit». Digital Spy. Hachette Filipacchi Médias. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5–ին-ին.
  3. «New Music: Chris Brown 'Don't Wake Me Up'». Vibe. Vibe Media. 2012 թ․ մայիսի 12. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  4. Gruger, William (2012 թ․ մայիսի 24). «Lady Gaga's 'Simpsons' Turn, Tour Controversy Spark Billboard Chart Gain». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ հունիսի 2-ին.
  5. Daniels, Colin (2012 թ․ մայիսի 13). «Chris Brown's David Guetta collaboration 'Don't Wake Me Up'». Digital Spy. Hachette Filipacchi Médias. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  6. «iTunes – Music – Don't Wake Me Up – Single by Chris Brown». iTunes Store (Australia). Apple. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  7. Locker, Melissa (2012 թ․ հուլիսի 3). «Chris Brown's Fortune Album Review: A Mix of Bangers and Ballads, But Not Regrets». Time. Time Inc. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 6–ին-ին.
  8. Kukawinski, Phil (2012 թ․ մայիսի 22). «Chris Brown, 'Don't Wake Me Up' – New Song». AOL Radio. AOL. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  9. Daw, Robbie (2012 թ․ մայիսի 11). «UPDATED: Chris Brown's "Don't Wake Me Up": Breezy Hits the Dance Floor». Idolator. Buzz Media. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  10. 10,0 10,1 «Chris Brown Heats Up the Desert in 'Don't Wake Me Up' Video». Rap-Up. Devin Lazerine. 2012 թ․ մայիսի 15. Վերցված է 2012 թ․ մայիսի 31-ին.
  11. Corner, Lewis (2012 թ․ հունիսի 11). «Chris Brown releases new single 'Don't Wake Me Up' music video». Digital Spy. Hachette Filipacchi Médias. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23-ին.
  12. «Go Behind the Scenes of Chris Brown's 'Don't Wake Me Up' Video». Vibe. 2012 թ․ հունիսի 27. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 23–ին-ին.(չաշխատող հղում)
  13. Australian-charts.com — Chris Brown — Don't Wake Me Up. ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է 2012-07-01.
  14. Chris Brown — Don't Wake Me Up Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է 2012-08-08.
  15. Ultratop.be — Chris Brown — Don't Wake Me Up (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 2012-08-17.
  16. Ultratop.be — Chris Brown — Don't Wake Me Up (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է 2012-08-17.
  17. 17,0 17,1 BPP, ed. (April 2013). «Billboard Brasil Hot 100 Airplay». Billboard Brasil (39): 84–89.
  18. Chris Brown Album & Song Chart History Canadian Hot 100 for Chris Brown.
  19. «Radio Top 100 Oficiální: Don't Wake Me Up». International Federation of the Phonographic Industry (IFPI). Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
  20. Danishcharts.com — Chris Brown — Don't Wake Me Up. Tracklisten. Hung Medien. Ստուգվել է 2012-08-03.
  21. Lescharts.com — Chris Brown — Don't Wake Me Up (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 2012-09-05.
  22. Chris Brown - Don't Wake Me Up (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է 2018-10-31.
  23. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége. Ստուգվել է 2012-09-19.
  24. "The Irish Charts – Search Results – Don't Wake Me Up". Irish Singles Chart. Ստուգվել է January 28, 2020.
  25. http://www.fimi.it/classifiche#/category:digital/year:2015/id:1042/page:1
  26. «Chris Brown Album & Song Chart History: Japan Hot 100». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ հունիսի 8-ին.
  27. «Luxembourg Digital Songs – August 25, 2012». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
  28. Nederlandse Top 40 - Chris Brown search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է 2012-07-26.
  29. Charts.org.nz — Chris Brown — Don't Wake Me Up. Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է 2012-07-16.
  30. Norwegiancharts.com — Chris Brown — Don't Wake Me Up. VG-lista. Hung Medien. Ստուգվել է 2012-09-07.
  31. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company. Ստուգվել է 2012-07-09.
  32. «Radio Top 100 Oficiálna: Don't Wake Me Up» (Slovak). International Federation of the Phonographic Industry (IFPI). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ դեկտեմբերի 8-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  33. Spanishcharts.com — Chris Brown — Don't Wake Me Up Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է 2012-09-21.
  34. Swedishcharts.com — Chris Brown — Don't Wake Me Up. Singles Top 60. Hung Medien. Ստուգվել է 2012-08-03.
  35. Chris Brown — Don't Wake Me Up swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է 2012-08-08.
  36. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company. Ստուգվել է 2012-07-09.
  37. Chris Brown Album & Song Chart History Billboard Hot 100 for Chris Brown.
  38. Chris Brown Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for Chris Brown.
  39. Chris Brown Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for Chris Brown.
  40. Chris Brown Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for Chris Brown.
  41. Chris Brown Album & Song Chart History Billboard Pop Songs for Chris Brown.
  42. Chris Brown Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for Chris Brown.
  43. «ARIA Top 100 Singles Chart – 2012». Australian Recording Industry Association (ARIA). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ նոյեմբերի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 9-ին.
  44. «Jahreshitparade Singles 2012» (German). Austrian Charts. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  45. «Ultratop Jaaroverzichten 2012 – Singles» (Dutch). Ultratop. Hung Medien. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  46. «Ultratop Rapports Annuels 2012 – Singles» (French). Ultratop. Hung Medien. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  47. «Top 100 Singles Jahrescharts 2012» (German). VIVA. Viacom International Media Networks. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  48. «Mahasz Rádiós Top 100 2012» (Hungarian). Mahasz. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  49. «Top Selling Singles of 2012». Recording Industry Association of New Zealand (RIANZ). Վերցված է 2013 թ․ հունվարի 1-ին.
  50. «Årslista Singlar – År 2012» (Swedish). Sverigetopplistan. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  51. «Schweizer Jahreshitparade 2012 – Singles» (German). Swiss Charts. Hung Medien. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 12-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  52. 52,0 52,1 Lane, Dan (2013 թ․ հունվարի 2). «The Official Top 40 Biggest Selling Singles of 2012 revealed!». Official Charts Company. Վերցված է 2013 թ․ հունվարի 2-ին.
  53. «Best of 2012 – Hot 100 Songs». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  54. «Best of 2012 – Pop Songs». Billboard. Prometheus Global Media. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 15-ին.
  55. «Rhythmic Songs – Year-End 2012». Billboard. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 27-ին.
  56. «ARIA Charts – Accreditations – 2012 Singles». Australian Recording Industry Association.
  57. «Austrian single certifications – Chris Brown – Don't Wake Me Up» (German). IFPI Austria.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  58. «Ultratop − Goud en Platina – singles 2013». Ultratop. Hung Medien.
  59. «Certification - Chris Brown - Don't Wake Me Up» (դանիերեն). IFPI Denmark. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  60. «Gold-/Platin-Datenbank (Chris Brown; 'Don't Wake Me Up' (German). Bundesverband Musikindustrie.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  61. «Certificaciones» (Spanish). Asociación Mexicana de Productores de Fonogramas y Videogramas.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) Type Chris Brown in the box under the ARTISTA column heading and Don't Wake Me Up in the box under the TÍTULO column heading.
  62. «Japanese single certifications – Chris Brown – Don't Wake Me Up» (Japanese). Recording Industry Association of Japan.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. «New Zealand single certifications – Chris Brown – Don't Wake Me Up». Recorded Music NZ.
  64. «Chris Brown - Don't Wake Me Up» (շվեդերեն). Grammofon Leverantörernas Förening. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 24-ին.
  65. «British single certifications – Chris Brown – Don't Wake Me Up». British Phonographic Industry. Select singles in the Format field. Select Gold in the Certification field. Type Don't Wake Me Up in the "Search BPI Awards" field and then press Enter.
  66. «American single certifications – Chris Brown – Don't Wake Me Up». Recording Industry Association of America.
  67. «Certification - Chris Brown - Don't Wake Me Up» (դանիերեն). IFPI Denmark. Վերցված է 2012 թ․ հունիսի 11-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]