Back to Sleep

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
«Back to Sleep»
«Back to Sleep» սինգլի շապիկը (Քրիս Բրաուն, )
Քրիս Բրաունի սինգլը
«Royalty» ալբոմից
ԹողարկվածՆոյեմբերի 9, 2015 (2015-11-09)
Ձայնագրված2015
ԺանրR&B
Տևողություն3:21
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերVinylz, Boi-1da, Ալեն Ռիտեր
Քրիս Բրաունի սինգլների ժամանակագրություն
«Play No Games»
(2015)
«Back to Sleep»
(2015)
«Drifting»
(2015)

«Back to Sleep» (նաև հայտնի է «Fuck You Back to Sleep» և «Sex You Back to Sleep» անվանումներով[1]), ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի երգը։ Այն թողարկվել է 2015 թվականի նոյեմբերի 9-ին՝ որպես նրա «Royalty» անվանումը կրող յոթերորդ ալբոմի երրորդ սինգլ[2]։ Երգը գրվել է Քրիս Բրաունի, Vinylz-ի, Boi-1da-ի, Ալեն Ռիտերի և Ավգուստ Ռիգոյի կողմից։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի պրեմիերան կայացել է 2015 թվականի նոյեմբերի 5-ին[1], իսկ որպես սինգլ iTunes-ում թողարկվել է նոյեմբերի 9-ին[2]։ «Royalty» ալբոմը, որում ընդգրկված է երգը, վաճառքի դուրս եկավ նույն տարվա դեկտեմբերի 18-ին[3]։

Տեսահոլովակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգի տեսահոլովակը ներկայացվել է 2015 թվականի դեկտեմբերի 14-ին երգչի VEVO ալիքում[4]։ Տեսահոլովակի սկզբում Բրաունը զանգում է իր ընկերուհուն և գնում նրա տուն։ Հասնելով այնտեղ՝ Բրաունը և իր ընկերուհին սկսում են համբուրվել խոհանոցում, իսկ այնուհետև՝ սիրով զբաղվում անկողնում և ցնցուղի տակ։ Տեսահոլովակը նաև ցուցադրում է կադրեր, որոնցում Բրաունը երգում է ակումբում[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Chris Brown drops a single from his upcoming album "Royalty."»։ HotNewHipHop։ Նոյեմբերի 5, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 14, 2015 
  2. 2,0 2,1 «Back To Sleep - Single by Chris Brown»։ iTunes։ Վերցված է Դեկտեմբերի 14, 2015 
  3. «Royalty by Chris Brown»։ iTunes։ Վերցված է Մարտի 20, 2016 
  4. «Watch Chris Brown's New Video For “Back To Sleep”»։ The Source։ Դեկտեմբերի 14, 2015։ Վերցված է Դեկտեմբերի 14, 2015 
  5. «Video: Chris Brown – 'Back to Sleep'»։ Rap-Up։ Դեկտեմբերի 14, 2015։ Վերցված է Մարտի 20, 2016 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]