Sweet Love

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Sweet Love»
«Sweet Love» սինգլի շապիկը (Քրիս Բրաուն, )
Քրիս Բրաունի սինգլը
«Fortune» ալբոմից
ԹողարկվածԱպրիլի 10, 2012 (2012-04-10)
ՖորմատԹվային ներբեռնում
ԺանրR&B
Տևողություն3:19
ԼեյբլRCA Records
ՊրոդյուսերՋեյսոն Փերրի, Polow da Don
Քրիս Բրաունի սինգլների ժամանակագրություն
«Take It to the Head»
(2012)
«Sweet Love»
(2012)
«Till I Die»
(2012)

«Sweet Love», ամերիկացի R&B երգիչ Քրիս Բրաունի երգն է։ Այն թողարկվել է 2012 թվականի ապրիլի 10-ին՝ որպես նրա «Fortune» (2012) կոչվող հինգերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Քրիս Բրաունի, Քորի Մարկսի, Գրեգ Քրթիսի, Polow da Don-ի, Ջեյսոն Փերրիի և Թոմի Դոյլ կրտսերի կողմից։ «Sweet Love»-ը R&B բալլադ է, որի բառերում Քրիս Բրաունը իր սիրեցյալին խնդրում է մերկանալ և սիրով զբաղվել։

Երգը հիմնականում դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, ովքեր բարձր են գնահատել երգի սեքսուալ բառերը։ Երգը զբաղեցրել է 89-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում, իսկ Billboard Hot R&B/Hip-Hop Songs հիթ շքերթում 25-րդ հորիզոնականն է զբաղեցրել։

Նախապատմություն և թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Sweet Love» երգի հեղինակներն են Քրիս Բրաունը, Քորի Մարկսը, Գրեգ Քրթիսը, Polow da Don-ը, Ջեյսոն Փերրին և Թոմի Դոյլ կրտսերը։ Polow da Don-ը և Ջեյսոն Փերրին նաև զբաղվել են երգի պրոդյուսերական աշխատանքով։ Աուդիո միքսինգով զբաղվել է Ջեյսեն Ջաշուան, ում օգնել է Թրեյհի Հարիսը։ Գրեգ Քրթիսը նվագել է ստեղնաշարային գործիքները։ 2012 թվականի մարտի 28-ին Բրաունը իր Թվիթթերի էջի միջոցով հայտարարեց, որ «Sweet Love» և «Till I Die» երգերը լինելու են «Fortune» ալբոմի հաջորդ երկու սինգլները և հաջորդելու են «Turn Up the Music» երգին, որը ալբոմի առաջին սինգլն է[1]։ Նույն օրը «Sweet Love» երգը հայտնվեց համացանցում[2]։ Երգի շապիկի պատկերը լուսանկարվել է սև/սպիտակ գույներով և համացանցում տեղադրվել է մարտի 30-ին[3]։ Շապիկի վրա պատկերված է Բրաունը, ով կրում է կոստյում և նստած է հատակին՝ երեք կանանց ոտքերի առջև[3]։ Երգը որպես ալբոմի երկրորդ սինգլ թողարկվեց ապրիլի 10-ին[4]։ Ապրիլի 13-ին այն արդեն մի շարք երկրեներում հասանելի դարձավ թվային ներբեռնման համար iTunes-ում[5]։ Նույն տարվա հուլիսի 26-ին համացանցում տեղադրվեց երգի ռեմիքս տարբերակը, որում իր մասնակցությունն ունի նաև ամերիկացի երգիչ Ար Քելլին[6]։

Հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2012) Զբաղեցրած
տեղ
ԱՄՆ (Billboard Hot 100) 89
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 25

Տարեվերջի հիթ շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ շքերթ (2012) Տեղ
ԱՄՆ (Billboard Hot R&B/Hip-Hop Songs) 80

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Chris Brown Announces Two New Singles». Rap-Up. 2012 թ․ մարտի 28. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  2. «Chris Brown reveals new single 'Sweet Love'». Digital Spy. 2012 թ․ մարտի 29. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  3. 3,0 3,1 «Single Cover: Chris Brown – 'Sweet Love'». Rap-Up. 2012 թ․ մարտի 30. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  4. «Urban/UAC Future Releases». All Access Music Group. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 11-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 2-ին.
  5. «iTunes – Music – Sweet Love – Single by Chris Brown». iTunes. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
  6. «New Music: R. Kelly – 'Sweet Love (Remix)'». Rap-Upe. 2012 թ․ հուլիսի 26. Վերցված է 2012 թ․ մարտի 21-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]