Blow Me (One Last Kiss)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Blow Me (One Last Kiss)»
P!nkսինգլը
Թողարկված3 հուլիսի, 2012
ՖորմատCD
ԺանրՓոփ, Պարային
ԵրգահանԳրեգ Քերսթին
Տևողություն4:16
ԼեյբլRCA
ՊրոդյուսերԳրեգ Քերսթին
P!nk-ի սինգլների ժամանակագրություն
««Bridge of Light»»
(2011)
«Blow Me (One Last Kiss)»
(2012)
««Try»»
(2012)

«Blow Me (One Last Kiss)», ամերիկացի երգչուհի, երգերի հեղինակ և դերասանուհի P!nk-ի երգը, որը ընտրվել է որպես The Truth About Love վեցերորդ ստուդիական ալբոմի գլխավոր սինգլ։ Սինգլը թողարկվել է «RCA Records» լեյբլի կողմից։ Երգի թողարկումը նախատեսված է եղել հուլիսի 9-ին, սակայն սինգլը մեկ շաբաթ շուտ է թողարկվել, այն բանից հետո, երբ համացանցում հայտնվել է երգի դեմո տարբերակը։ Քննադատները «Blow Me (One Last Kiss)» երգը անվանել են «Փինքի դասական ստեղծագործություն»։ Billboard Hot 100 հիթ-շքերթում գտնվելու երկրորդ շաբաթում iTunes խանութում հայտնիության շնորհիվ երգը 56-րդ հորիզոնականից բարձրացել է 9-րդ հորիզոնական[1]։ Երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանել է Դեյվ Մեյերսը, որը նկարահանել է Փինկի երաժշտական տեսահոլովակների մեծ մասը։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2012 թվականի հուլիսի 27-ին MTV և VEVO ինտերնետ ալիքով։ 2013 թվականի մարտին երգը մասնակցել է Billboard ամսագրի առցանց հարցմանը, որտեղ զբաղեցրել է երրորդ հորիզոնականը will.i.am-ի և Բրիթնի Սփիրսի «Scream & Shout» և Քելլի Քլարկսոնի «Stronger (What Doesn't Kill You)» երգից հետո[2]։

Երգի մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի հոկտեմբերի 7-ին հայտարարվել էր, որ Jive Records, Arista Records և J Records ձայնագրման ընկերությունները լուծարվել են։ Մինչ այդ հայտարարությունը, այդ լեյբլներում աշխատող շատ արտիստներ (ներառյալ Փինքը) պայմանագրեր էին կնքել ձայնագրման այլ ընկերությունների հետ։ 2012 թվականի հունիսի 19-ին Փինքը տեսաուղերձի միջոցով հայտարարել է, որ նոր ալբոմի առաջին սինգլի վերնագիրը կլինի «Blow Me (One Last Kiss)», և այն կթողարկվի 2012 թվականի հուլիսի 9-ին[3][4]։ Փինքը նաև հավելել է, որ երգը պետք է շատերին դուր գա[5]։ Դեմո տարբերակի արտահոսքը տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 1-ին[6]։ Հաջորդ օրը սինգլը տեղադրվել է Փինքի ՅուԹյուբյան էջում։ Billboard ամսագրին տված հարցազրույցում Գրեգ Քերսթինը պարզել է, որ Փինքը դժվարություններ է ունեցել երգի անվան ընտրության հարցում։ Գրեգը Փինքի հետ աշխատել է ինը օր, որի ընթացքում ստեղծվել են 6 երգ[7]։ Նաև հավելել Է, որ Փինքը, աշխատելով «Blow Me (One Last Kiss)» երգի վրա, ամեն ինչ արել է այնպես, ինչպես հարկ է համարել[8]։

«Blow Me (One Last Kiss)» երգը արագ տեմպով էլեկտրո և դանս-փոփ ստեղծագործություն է[9][10][11], որն ունի 4 րոպե 16 վայրկյան տևողություն։ Երգը սկսվում է կարճ էլեկտրոնային ներածությունով, որը խառնվում է էլեկտրական կիթառի ձայնի հետ։ Ջեսիկա Սաջերը նշել է, որ հարվածային գործիքներն իրենց կառուցվածքով հիշեցնում են իր «Raise Your Glass» երգը։ Երգը գրվել է սոլ-մաժոր տոնայնությամբ, րոպեում 114 հարված չափավոր տեմպով։ Երգի հնչողությունը բաղկացած է G6-G-Bm-Em-C ակորդներից[12]։ Ստեղնաշարային հնչեղությունը ողջ երգի ընթացքում չի փոխվում։ Այն մնում է G տոնայնության մեջ[13]։ Փինքի վոկալը ընդգրկում է E3-ից մինչև g5 ձայնածավալը[14]։

«Blow Me (One Last Kiss)» երգը դրական արձագանքներ է ստացել քննադատների կողմից, որոնցից մի քանիսը նշել են Քելլի Քլարկսոնի «Stronger (What Doesn't Kill You)» երգի հետ նմանությունը, որի պրոդյուսերը նույնպես Գրեգ Քերսթինն է եղել։ Billboard ամսագրից Էնդրյու Համփը դրական է արտահայտվել երգի մասին՝ տալով նրան 100-ից 85 միավոր և հավելելով, որ սինգլը ստեղծվել է «So What» երգի ոգով։ Նույն Billboard ամսագրից Դանիել Լևին երգը նկարագրել է որպես «վրեժխնդիր, էներգետիկ և դառնացած երգ» փոփ-բեմի վետերանից։ Դրական գնահատական է տվել նաև PopCrush-ից Ջեսիկա Սեգերը, որը երգին հինգ աստղերից չորս ու կեսն է տվել և նշել, որ երգը ստիպում է ավելի լավ զգալ իրեն բաժանումից հետո։ The Herald Sun-ից Քեթի Մաքեյբը դրական արձագանք է տվել՝ ավելացնելով, որ «եթե ապացույցներ էին անհրաժեշտ, որ Փինքը միջազգային աստղ է, ապա դրանք հայտնվել են հենց որ երկար սպասված սինգլը համացանցում հայտնվել է թողարկումից մեկ շաբաթ առաջ»։ Entertainment Weekly-ից Թեներ Ստրանսկին կարծում է, որ երգը կարող էր հայտնվել Քելլի Քլարկսոնի ալբոմում։ Ռոբի Դոուն նշել է, որ Փինքը միշտ էլ հոյակապ է, երբ համատեղում է իր հզոր վոկալն ու անպատկառ երաժշտությունը։

2012 թվականի հունիսի 16-ին «Blow Me (One Last Kiss)» երգը Ավստրալիայի սինգլների հիթ-շքերթում զբաղեցրել է առաջին հորիզոնականը։ Երգը գլխավորել է նաև գերմանական Airplay Chart հիթ-շքերթը՝ դառնալով Փինքի այդ հիթ-շքերթը գլխավորած տասներորդ երգը՝ այդ երկրում սահմանելով № 1 սինգլային ռեկորդը։ Բացի այդ, «Blow Me (One Last Kiss)» երգը հայտնվել Է Հարավային Աֆրիկայի հիթ-շքերթում՝ հասնելով 2-րդ հորիզոնականին։ Hot Dance Airplay հիթ-շքերթում երգը հասել է առաջին հորիզոնականին՝ այստեղ դառնալով Փինքի չորրորդ հիթը։

Երգի տեսահոլովակի պրեմիերան տեղի է ունեցել 2012 թվականի հուլիսի 26-ին, ժամը 19:50-ին MTV-ում և VEVO-ում[15][16]։ Ռեժիսորը եղել է Դեյվ Մեյերսը, որը արդեն աշխատել էր Փինքի հետ նրա տեսահոլովակների մեծ մասում։ Տեսահոլովակի գունավոր տարբերակը թողարկվել է օգոստոսի 31-ին[17]։

2012 թվականի սեպտեմբերի 6-ին MTV Video Music Awards 2012-ի ժամանակ Փինքը կատարել Է «Get the Party Started» և «Blow Me (One Last Kiss)» երգերը։ Դա երգի առաջին կենդանի կատարումն է եղել։ Ելույթի ընթացքում Փինքը հագել էր սպիտակ շապիկով սև կոմբինեզոն, իսկ սանրվածքը մոհաք էր։ Երգի ընթացքում և ավարտին Փինքը ակրոբատիկ հնարք է կատարել։ Փինքը սինգլը սեպտեմբերի 10-ին կատարել Է The Ellen DeGeneres Show-ում, իսկ սեպտեմբերի 14-ին՝ Alan Carr: Chatty Man-ում։ 2012 թվականի սեպտեմբերի 18-ին Փինքը կատարել է երգի ցենզուրային տարբերակը և իր հիթերից մեկը՝ «Who Knew»։ Փինքը նաև The Truth About Love Tour-ի սեթ-թերթի հիմնական մասը ավարտում է երգով, որին հաջորդում են «So What» և «Glitter in the Air» երգերը։

Ձայնագրության մասնակիցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հեղինակներ[18]

  • Փինք՝ կոմպոզիտոր, վոկալ
  • Գրեգ Քերսթին՝ կոմպոզիտոր, պրոդյուսեր, ստեղնաշարային գործիքներ, կիթառ, բաս կիթառ, երաժշտական ինժեներ
  • Ջեսի Շեթքին՝ ինժեների օգնական
  • Շերբան Գենեա՝ տեղեկություն
  • Ֆիլ Շեֆորդ՝ ինժեների տեղեկատվական օգնական

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Digital download[19]
  1. «Blow Me (One Last Kiss)» — 4:16
  1. «Blow Me (One Last Kiss)» — 4:16
  2. «The King is Dead But the Queen is Alive» — 3:44

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շաբաթական հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2012–13) Հորիզոնական
Ավստրալիա ARIA[22] 1
Australia (ARIA Airplay Chart)[23] 1
Ավստրիա Ö3 Austria Top 75[24] 14
Բելգիա Ultratop Flanders[25] 36
Բելգիա Ultratop Wallonia[26] 14
Brazil (Billboard Hot 100 Airplay)[27] 12
Brazil (Billboard Hot Pop Songs)[28] 2
Canada (Canadian Hot 100)[29] 4
Չեխիա IFPI[30] 4
Դանիա Tracklisten[31] 24
Europe (Euro Digital Songs)[32] 3
Finland (Finnish Download Chart)[33] 14
Ֆրանսիա SNEP[34] 22
Գերմանիա Media Control AG[35] 10
Հունգարիա Rádiós Top 40[36] 1
Իռլանդիա IRMA[37] 11
Italy (FIMI)[38] 14
Japan (Japan Hot 100)[39] 3
Lebanon (Lebanese Top 20)[40] 8
Luxembourg Digital Songs (Billboard)[41] 5
Mexico Airplay (Billboard)[42] 3
Նիդերլանդներ Dutch Top 40[43] 14
Նոր Զելանդիա RIANZ[44] 8
Լեհաստան Polish Airplay Top 20[45] 3
Romania (Airplay 100)[46] 72
Շոտլանդիա Scottish Singles Top 40[47] 1
Սլովակիա IFPI[48] 6
South Korea International Singles (Gaon)[49] 138
Իսպանիա PROMUSICAE[50] 18
Sweden (Digilistan)[51] 13
Շվեյցարիա Schweizer Hitparade[52] 15
Միացյալ Թագավորություն UK Singles Chart[53] 3
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Billboard Hot 100[54] 5
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Contemporary (Billboard)[55] 11
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Adult Pop Songs (Billboard)[56] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Hot Dance Club Songs (Billboard)[57] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Dance/Mix Show Airplay (Billboard)[58] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Pop Songs (Billboard)[59] 1
Ամերիկայի Միացյալ Նահանգներ Rhythmic (Billboard)[60] 20

Տարեկան հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2012) Հորիզոնական
ARIA Singles Chart 48
Canadian Hot 100 33
France (SNEP)[61] 161
Germany (Media Control AG)[62] 91
Hungary (Rádiós Top 40)[63] 22
Japan (Japan Hot 100)[64] 83
UK Singles Chart[65] 88
US Billboard Hot 100[66] 37

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածաշրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[67] 3× Պլատինե 0^
Կանադա (Music Canada)[68] 3× Պլատինե 0^
Դանիա (IFPI Denmark)[69] Ոսկե 15,000^
Իտալիա (FIMI)[70] Պլատինե 0*
Մեքսիկա (AMPROFON)[71] Ոսկե 30,000^
Նոր Զելանդիա (RIANZ)[72] Պլատինե 0*
Շվեյցարիա (IFPI Switzerland)[73] Ոսկե 0x
ԱՄՆ (RIAA)[74] 2,164,000^

*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։

Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Համաշխարհային թողարկում[75] 3 հուլիսի, 2012 Թվային ներբեռնում Sony Music/RCA Records
ԱՄՆ[76][77] 10 հուլիսի, 2012 Ռադիո
17 հուլիսի, 2012 Ռադիո
Գերմանիա[20] 27 հուլիսի, 2012 CD սինգլ
Մեծ Բրիտանիա[78] 31 օգոստոսի, 2012 Թվային ներբեռնում
ԱՄՆ[79] 7 սեպտեմբերի, 2012 Ռադիո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Latest Music News, Band, Artist, Musician & Music Video News». Billboard.com. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  2. Hot 100 March Madness 2013: Vote In The Finals! | Billboard
  3. Eames, Tom (2012 թ․ հունիսի 20). «Pink announces new single 'Blow Me (One Last Kiss)' - video». Digital Spy. Hachette Filipacchi Médias. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  4. Greenwald, David; Caulfield, Keith (2012 թ․ հունիսի 19). «Pink Announces 'Blow Me (One Last Kiss)' Single, New Album». Billboard. Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ հուլիսի 3-ին.
  5. Levy, Danielle (2012 թ․ հուլիսի 2). «Hear Pink's New Breakup Anthem, 'Blow Me (One Last Kiss)'». Billboard. Nielsen Business Media. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  6. McCabe, Kathy (2012 թ․ հուլիսի 4). «Demo version of pop star Pink's new single Blow Me (One Last Kiss) leaked». Herald Sun. Australia. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  7. «Blow Me Up: The Man Behind Pink's Monster Hit». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  8. «Blow Me Up: The Man Behind Pink's Monster Hit». Վերցված է 2012 թ․ օգոստոսի 20-ին.
  9. Vena, Jocelyn (2012 թ․ հուլիսի 2). «Pink's Sassy New Single 'Blow Me (One Last Kiss)' Leaks». MTV News. MTV Networks. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 7-ին.
  10. Aaron Zorgel (2012 թ․ հուլիսի 3). «Listen to Pink's new single, "Blow Me (One Last Kiss)"». Pop Hunter. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 26-ին.
  11. «Track Review: Pink, 'Blow Me (One Last Kiss)'». Billboard (magazine). 2012 թ․ հուլիսի 3. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 18-ին.
  12. «Musicnotes.com: Unsupported Browser or Operating System». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 13-ին.
  13. Hampp, Andrew (2012 թ․ հուլիսի 3). «Track Review: Pink, 'Blow Me (One Last Kiss)'». Billboard. New York City: Prometheus Global Media. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  14. Musicnotes.com: Unsupported Browser or Operating System
  15. «P!nk to Premiere the Music Video for First Single "Blow Me (One Last Kiss)" | The Official RCA Records Site». Rcarecords.com. 2012 թ․ հուլիսի 26. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  16. 07/26/2012 00:00:00 (2012 թ․ հուլիսի 26). «Pink's 'Blow Me (One Last Kiss)' Video Premieres! - Music, Celebrity, Artist News». MTV.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին. {{cite web}}: |author= has numeric name (օգնություն)
  17. «P!nk "Blow Me (One Last Kiss)" [Colored Version]». josepvinaixa.com. 2012 թ․ օգոստոսի 31. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 31-ին.
  18. (Media notes). RCA Records, Sony Music. {{cite AV media notes}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |Format= ignored (|format= suggested) (օգնություն); Unknown parameter |Type= ignored (|type= suggested) (օգնություն); Unknown parameter |Year= ignored (|year= suggested) (օգնություն)
  19. «Blow Me (One Last Kiss) - Single by Pink». iTunes Store (US). Apple Inc. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  20. 20,0 20,1 «P!nk - Blow Me (One Last Kiss)». Sony Music Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 10-ին.
  21. «iTunes - Música - Blow Me (One Last Kiss) - Single de P!nk». Itunes.apple.com. 2012 թ․ հուլիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  22. Australian-charts.com — P!nk — Blow Me (One Last Kiss). ARIA Top 50 Singles. Hung Medien. Ստուգվել է July 16, 2012.
  23. [1] AUM Report. retrieved 2013-1-13
  24. P!nk — Blow Me (One Last Kiss) Austriancharts.at (գերմ.). Ö3 Austria Top 40. Hung Medien. Ստուգվել է July 16, 2012.
  25. Ultratop.be — P!nk — Blow Me (One Last Kiss) (նիդեր.). Ultratop 50. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է July 16, 2012.
  26. Ultratop.be — P!nk — Blow Me (One Last Kiss) (ֆր.). Ultratop 40. ULTRATOP & Hung Medien / hitparade.ch. Ստուգվել է July 16, 2012.
  27. "Brasil Hot 100 Airplay". Billboard Brasil (Brasil: bpp) (2): 80. October 25, 2012.
  28. "Brasil Hot Pop & Popular Songs". Billboard Brasil (Brasil: bpp) (2): 97. October 2012.
  29. «Canadian Hot 100 - Saturday July 14, 2012».
  30. ČNS IFPI (չեխ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiální. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201237. Ստուգվել է November 22, 2018.
  31. Danishcharts.com — P!nk — Blow Me (One Last Kiss). Tracklisten. Hung Medien. Ստուգվել է July 16, 2012.
  32. «Chart Search Results - Euro Digital Songs 2012-09-22». Billboard.biz. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 13-ին.
  33. «Suomen Virallinen Latauslista» (Finnish). Musiikkituottajat – IFPI Finland. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 30-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  34. Lescharts.com — P!nk — Blow Me (One Last Kiss) (ֆր.). French Singles Chart. Hung Medien. Ստուգվել է July 16, 2012.
  35. P!nk - Blow Me (One Last Kiss) (գերմ.). Charts.de. Media Control. Ստուգվել է October 26, 2018.
  36. Archívum — Slágerlisták — MAHASZ — Magyar Hanglemezkiadók Szövetsége (հունգարերեն). Rádiós Top 40 játszási lista. Magyar Hanglemezkiadók Szövetsége.
  37. "Chart Track: Week 39, 2012". Irish Singles Chart.
  38. «Archivio - Top Digital Download - Classifica settimanale WK 36 (dal 03-09-2012 al 09-09-2012)» (Italian). Federation of the Italian Music Industry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 26-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «Chart Search Results - Japan Hot 100 Singles 2012-08-25». Billboard.biz. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
  40. «The Official Lebanese Top 20 - Pink». The Official Lebanese Top 20. 2012 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 6-ին.
  41. «Chart Search Results - Luxembourg Digital Songs 2012-09-29». Billboard.biz. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 20-ին.
  42. «Chart Search Results - Mexico Airplay 2012-10-27». Billboard.biz. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 27-ին.(չաշխատող հղում)
  43. Nederlandse Top 40 - P!nk search results (նիդեր.). Stichting Nederlandse Top 40. Ստուգվել է July 16, 2012.
  44. Charts.org.nz — P!nk — Blow Me (One Last Kiss). Top 40 Singles. Hung Medien. Ստուգվել է July 16, 2012.
  45. Listy bestsellerów, wyróżnienia: Związek Producentów Audio-Video. Polish Airplay Top 20. ZPAV.
  46. «Airplay 100 – Cristi Nitzu | Kiss FM – September 23, 2012». Kiss FM. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2018 թ․ հունվարի 27-ին. Note: User may scroll down the 'Podcasturi' menu to play or download the respective podcast.
  47. Archive Chart. Scottish Singles Top 40. The Official Charts Company.
  48. SNS IFPI (սլովակ.). Hitparáda — RADIO TOP100 Oficiálna. IFPI Czech Republic. Примечание: вставьте в строку поиска 201231.
  49. «South Korea Gaon International Chart (Week: September 16, 2012 to September 22, 2012)». Gaon Chart. 2012 թ․ դեկտեմբերի 15. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 19-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 21-ին.
  50. Spanishcharts.com — P!nk — Blow Me Canciones Top 50. Hung Medien. Ստուգվել է August 12, 2012.
  51. «DigiListan 2012-07-22». Sveriges Radio. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 10-ին.
  52. P!nk — Blow Me (One Last Kiss) swisscharts.com. Swiss Singles Chart. Hung Medien. Ստուգվել է July 16, 2012.
  53. Archive Chart UK Singles Chart. The Official Charts Company.
  54. P!nk Album & Song Chart History Billboard Hot 100 for P!nk.
  55. P!nk Album & Song Chart History Billboard Adult Contemporary for P!nk.
  56. P!nk Album & Song Chart History Billboard Adult Pop Songs for P!nk.
  57. P!nk Album & Song Chart History Billboard Hot Dance/Club Play for P!nk.
  58. P!nk Album & Song Chart History Billboard Dance/Mix Show Airplay for P!nk.
  59. P!nk Album & Song Chart History Billboard Pop Songs for P!nk.
  60. P!nk Album & Song Chart History Billboard Rhythmic Songs for P!nk.
  61. «SNEP Chart» (PDF). Վերցված է 2013 թ․ փետրվարի 3-ին.
  62. «Top 100 Singles Jahrescharts 2012» (German). VIVA. Viacom International Media Networks. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 6-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  63. «MAHASZ Rádiós TOP 100 2012» (hungarian). Mahasz. Վերցված է 2013 թ․ հունվարի 18-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  64. "Japan Hot 100 – Year-End 2012" Արխիվացված 2019-10-11 Wayback Machine. Billboard. Retrieved August 6, 2018.
  65. «Top 100 Singles of 2012». BBC Radio 1. BBC Online. 2012 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2013 թ․ հունվարի 5-ին.
  66. «Best of 2012 - Hot 100 Songs». Billboard.com. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 14-ին.
  67. «ARIA Charts - Accreditations - 2012 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  68. «Gold Platinum Searchable Database». Music Canada. Արխիվացված է օրիգինալից 2013-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  69. «IFPI Denmark - Certifications». International Federation of the Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  70. «FIMI Certifications» (PDF). Federazione Industria Musicale Italiana. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 25 April, 2013-ին.
  71. «"The Truth About Love" es Oro en México». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ օգոստոսի 31-ին.
  72. «NZ Top 40 Singles Chart - 15 October 2012». Recording Industry Association of New Zealand. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  73. «Swiss Hitparade - Searchable Database». International Federation of the Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 7-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 25-ին.
  74. «American single certifications – Pink – Blow Me (One Last Kiss)». Recording Industry Association of America.
  75. «Blow Me (One Last Kiss) - Single by Pink». MTV3 Download. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 4-ին.
  76. «Error». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  77. «Error». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2012 թ․ հուլիսի 8-ին.
  78. «Blow Me (One Last Kiss) - Single by P!nk - Preorder Blow Me (One Last Kiss) - Single on iTunes». Itunes.apple.com. 1979 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 8-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 1-ին.
  79. ®R&R :: Going For Adds™ :: AC Արխիվացված 2013-07-28 Wayback Machine