Beyoncé (ալբոմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Beyoncé
Բեյոնսեի ստուդիական ալբոմ
Թողարկված13 դեկտեմբերի, 2013
Ձայնագրված2012-13
ԺանրPBR&B, փոփ
Տևողություն66:35
Լեզուանգլերեն
ԼեյբլParkwood, Columbia
ՊրոդյուսերԲեյոնսե, Ammo, Boots, Detail, Ջերոմի Հարմոն, Hit-Boy, HazeBanga, Key Wane, Թերիուս Նաշ, Քերոլայն Պոլաչեկ, Ռեյ Ռիլ, Նոյ "40" Շեբիբ, Ռայան Թեդեր, Թիմբալենդ, Ջասթին Թիմբերլեյք, Ֆարել Վիլյամս
Բեյոնսեի ալբոմների ժամանակագրություն
4: The Remix (2012) Beyoncé (2013) Beyoncé: Platinum Edition (2014)
Սինգլներ Beyoncé  ալբոմից
  1. ««XO»»
    Թողարկվել է՝ 16 դեկտեմբերի, 2013
  2. ««Drunk in Love»»
    Թողարկվել է՝ 17 դեկտեմբերի, 2013
  3. ««Partition»»
    Թողարկվել է՝ 25 փետրվարի, 2014
  4. ««Pretty Hurts»»
    Թողարկվել է՝ 10 հունիսի, 2014
  5. ««Flawless»»
    Թողարկվել է՝ 12 օգոստոսի, 2014

Beyoncé (ոճավորված գրելաձև` BEYONCÉ), ամերիկացի երգչուհի Բեյոնսեի հինգերորդ ստուդիական ալբոմը, որը թողարկվել է 2013 թվականի դեկտեմբերի 13-ին։ Նոուլզը հանդես է եկել որպես երաժշտական տեսահոլովակների գործադիր պրոդյուսեր, համահեղինակ և համառեժիսոր. զգալի ներդրում են ունեցել Թիմբալենդը, Ջասթին Թիմբերլեյքը, Ֆարել Վիլյամսը և Բութսը։ Ձայնագրությունը սկսվել է 2012 թվականին՝ Բեյոնսեի համաշխարհային շրջագայության ժամանակ։

Ալբոմը թողարկվել է առանց հայտարարությունների կամ պրոմոների iTunes Store-ում՝ զարմացնելով երկրպագուներին և հանրությանը։ Նկարագրելով այն որպես «վիզուալ ալբոմ»՝ Բեյոնսեն ներկայացրել է տեսահոլովակ յուրաքանչյուր երգի համար։

Երգչուհու առաջին վիզուալ ալբոմը պարունակել է 14 նոր երգ և 17 տեսահոլովակ[1]։ Բոլոր տեսանյութերը նկարահանվել են 2013 թվականի ընթացքում աշխարհի մի շարք վայրերում, այդ թվում՝ Հյուսթոնում, Նյու Յորքում, Փարիզում, Սիդնեյում, Մելբուռնում և Ռիո դե Ժանեյրոյում[2][3]։

Ձայնագրություն և կոմպոզիցիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոուլզը Beyoncé ալբոմն առաջին անգամ քննարկել է 2013 թվականի հունվարին Vogue-ից Ջեյսոն Գայի հետ։ Գոյը Նոուլզի ուշադրությունը մանրուքներին նկարագրում է որպես «աներեսություն»՝ նշելով ոգեշնչման համար ստեղծած նրա երևակայական կաղապարները, որոնք պարունակում էին երգի պոտենցիալ վերնագրեր, ալբոմի հին շապիկներ և անցած կատարումների լուսանկարներ[4]։ Ձայնագրությունը սկսվել է 2012 թվականին Նյու Յորքի The Hamptons-ում։ Նոուլզին ուղեկցում էին նրա ամուսինը Jay-Z-ն, դուստրը՝ Բլյու Այվին, ինչպես նաև Թիմբալենդը, Ջասթին Թիմբերլեյքը և The-Dream-ը։ Նոուլզը հանգստացնող մթնոլորտ է գտել, ասելով․ «Մենք ամեն օր պրոդյուսերների հետ ճաշում էինք որպես ընտանիք․․․ դա նման էր ճամբարին։ Հանգստյան օրերի արձակուրդին։ Կարող եք գնալ և ցատկել լողավազանի մեջ, հեծանիվ վարել․․․ օվկիանոս, խոտ և արև․․․ դա իսկապես անվտանգ վայր էր»։

Չնայած լրատվամիջոցների և երկրպագուների սպասումներին, Նոուլզի Super Bowl կատարումը և համաշխարհային շրջագայությունը նոր երաժշտություն չեն պարունակել[5]։ 2013 թվականի մարտի 17-ին երգչուհին «Bow Down/I Been On» անվանումով երգը տեղադրել է SoundCloud առցանց-հարթակի իր օգտահաշվում, որն ավելի ուշ դարձել է «Flawless»-ի մաս։ Նոուլզը նաև նախապես ներկայացրել է «Grown Woman»-ը Pepsi-ի գովազդում և «Standing on the Sun»-ը, որն օգտագործվել է H&M-ի «Standing on the Sun» L'Oreal-ի գովազդում[6]։

Առևտրային հաջողություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի դեկտեմբերի 13-ին Billboard-ը հայտարարել է, որ ալբոմը առաջին երեք ժամվա ընթացքում վաճառվել է 80 000 միավոր տպաքանակով։ Նման թվերը բարենպաստ էին Գարթ Բրուքսի Blame It All On My Roots: Five Decades of Influences (2013) երգի հետ համեմատած, որը երեք շաբաթում 150-160 հազար օրինակ վաճառքով ինչպես սպասվում էր, կմնար ամերիկյան Billboard 200 հիթ-շքերթի 1-ին հորիզոնականում։ Բեյոնսեն 617 000 օրինակ վաճառքով առաջնաելույթ է ունեցել Billboard 200 հիթ-շքերթի առաջին հորիզոնականում[7][8][9]։

Ալբոմը գլխավորել է iTunes-ը 108 երկրներում, ինչը ռեկորդային է եղել, քանի դեռ Ադելը նույն iTunes-ը չէր գլխավորել ավելի քան 115 երկրներում։ «BEYONCÉ» ալբոմն երկար ժամանակ առաջին կին կատարողի ալբոմն էր, որը 3 շաբաթ անընդմեջ գլխավորել է Billboard-ը, մինչ այն ժամանակ, երբ 2012 թվականի վերջին այնտեղ մուտք է գործել Թեյլոր Սվիֆթը։ 2014 թվականի մարտին ամբողջ աշխարհում վաճառվել է մոտ 3 միլիոն օրինակ[10], իսկ Մեծ Բրիտանիայում վաճառվել է ավելի քան 300 000 օրինակ, որի համար ալբոմը ստացել է պլատինե հավաստագիր[11]։

Վերաթողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբնական ալբոմի թողարկումից մեկ տարի չանցած, այն վերաթողարկվել է երկու տարբերակով. «Beyoncé: Platinum Edition» և «Beyonce: Platinum Edition (More)»:

«Beyoncé: Platinum Edition» ալբոմը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 24-ին՝ ֆիզիկական կրիչներով և երաժշտական առցանց խանութներում[12]։ Վերահրատարակումը բաղկացած է եղել չորս սկավառակներից. բնօրինակ ալբոմ, 17 տեսահոլովակներ վիզուալ նյութերով սկավառակում, 10 համերգային ելույթներ The Mrs. Carter Show World Tour շրջագայության շրջանակներում և նոր նյութերով սկավառակ (ալբոմի համար երկու նոր ձայնագրված երգեր. «7/11» և «Ring Off»[13], ինչպես նաև 4 ռեմիքս, որոնք ձայնագրվել են Քանյե Ուեսթի, Նիքի Մինաժի, Pharell-ի և Mr.Vegas-ի հետ և 2015 թվականի պաշտոնական օրացույցը Բեյոնսեի կողմից։

Վերաթողարկման առաջին սինգլը դարձել է «7/11» երգը[14]։ Տեսահոլովակը թողարկվել է 2014 թվականի նոյեմբերի 21-ին[15]։

Երկրորդ երգը՝ «Ring Off»-ը, Բեյոնսեն նվիրել է իր մորը[16]՝ ամերիկյան բիզնեսվումեն և մոդելավորող Թինա Նոուլզին, որն իր ամուսնու՝ Բեյոնսեի հոր Մեթյու Նոուլզի հետ դժվարին ամուսնալուծություն է ունեցել։ Թինա Նոուլզը 30 տարվա ամուսնությունից հետո ամուսնալուծվել է Մեթյու Նոուլզից անհավատարմության պատճառով[17]։ Այժմ Թինան հանդիպում է 66-ամյա դերասան Ռիչարդ Լոսոնի հետ։ Բեյոնսեն աջակցում է մորը և ուրախ է իր նոր հարաբերությունների համար «You found a new man now», «You shine and you’re fine»:

Երգացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Beyoncé – Disc 1
# Անվանում Տևողություն
1. «Pretty Hurts»   4:17
2. «Ghost» / «Haunted»   6:09
3. «Drunk in Love» (Jay Z-ի մասնակցությամբ) 5:23
4. «Blow»   5:09
5. «No Angel»   3:48
6. «Yoncé» / «Partition»   5:19
7. «Jealous»   3:04
8. «Rocket»   6:31
9. «Mine»   6:18
10. «XO»   3:35
11. «***Flawless» (Chimamanda Ngozi Adichie-ի մասնակցությամբ) 4:10
12. «Superpower» (Frank Ocean-ի մասնակցությամբ) 4:36
13. «Heaven»   3:50
14. «Blue» (Blue Ivy-ի մասնակցությամբ) 4:26

Հիթ-շքերթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիթ-շքերթ (2013) Լավագույն
արդյունք
French Albums (SNEP)[18] 24
Scottish Albums (OCC)[19] 10
UK Albums (OCC)[20] 2
US Billboard 200[21] 1

Թողարկման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկիր Ամսաթիվ Ձևաչափ Լեյբլ
Ավստրալիա Ավստրալիա[22] 2013 թվականի դեկտեմբերի 13 Թվային բաշխում Parkwood Entertainment
Columbia
Բրազիլիա Բրազիլիա[23]
Կանադա Կանադա[24]
Ֆրանսիա Ֆրանսիա[25]
Գերմանիա Գերմանիա[26]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն[27]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[28]
Ռուսաստան Ռուսաստան[29]
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ[30] 2013 թվականի դեկտեմբերի 21 CD

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակաբաշխություն Տարի Երգ Մրցանակ Արդյունք
World Music Award 2014 BEYONCÉ Լավագույն համաշխարհային ալբոմ Առաջադրված
Billboard Music Awards 2014 BEYONCÉ Լավագույն ռիթմ-ն-բլյուզ-ալբոմ Առաջադրված
2014 BEYONCÉ Լավագույն Billboard 200 ալբոմ Առաջադրված
American Music Award 2014 BEYONCÉ Սոուլ ոճի լավագույն ալբոմ/R&B Հաղթանակ
Soul Train Music Award 2014 BEYONCÉ Տարվա ալբոմ Հաղթանակ
Գրեմմի[31] 2015 «Drunk In Love» (с Jay-Z) Լավագույն R&B երգ Հաղթանակ
2015 BEYONCÉ Սոուլ ոճի լավագույն ալբոմ/R&B Առաջադրված
2015 BEYONCÉ Լավագույն ալբոմ ծավալուն հնչողությամբ Հաղթանակ
2015 BEYONCÉ Տարվա ալբոմ Առաջադրված
2015 «Drunk In Love» (с Jay-Z) Լավագույն R&B կատարում Հաղթանակ
NAACP Image Award 2015 Beyoncé: Platinum Edition Լավագույն ալբոմ Առաջադրված
BET Awards 2015 «7/11» Տարվա տեսանյութ Հաղթանակ
2015 «7/11» Տարվա կլիպմեյքեր Հաղթանակ
2015 «7/11» Հեռուստադիտողների ընտրություն Առաջադրված
ASCAP Rhythm & Soul Music Awards 2015 «Drunk In Love» Լավագույն R&B/հիփ հոփ երգ Հաղթանակ
2015 «***Flawless» Լավագույն R&B/հիփ հոփ երգ Հաղթանակ
2015 «Partition» Լավագույն R&B/հիփ հոփ երգ Հաղթանակ

Հավաստագրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջան Հավաստագրում Վաճառք
Ավստրալիա (ARIA)[32] Պլատինե 70 000
Բրազիլիա (ABPD)[33] 2× Պլատինե 80 000
Դանիա (IFPI) Ոսկի 10 000
Իռլանդիա (IRMA)[34] Ոսկի 7 500
Իսպանիա(PROMUSICAE)[35] Ոսկի 20 000
Կանադա (CRIA)[36] Պլատինե 80 000
Նիդեռլանդներ (NVPI) Պլատինե 50 000
Նոր Զելանդիա (RMNZ)[37] Պլատինե 15 000
Լեհաստան(ZPAV) Պլատինե 20 000
Միացյալ թագավորություն (BPI) Պլատինե 418 000
ԱՄՆ (RIAA)[38] 2× Պլատինե 2 200 000
Ֆրանսիա (SNEP)[39] Ոսկի 100 000[40]
Շվեյցարիա (IFPI) Ոսկի 15 000
Ամբողջ աշխարհ 5 000 000[41]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Beyoncé releases surprise new album — Telegraph».
  2. «BEYONCÉ Available Worldwide Now — NEW YORK, Dec. 13, 2013 /PRNewswire/».
  3. «Beyonce shocks fans as she releases new album and 17 new videos | Mail Online».
  4. «Beyoncé Knowles: The Queen B — Magazine». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
  5. «The secret diary of a disappointed Beyoncé fan | Music | theguardian.com».
  6. «Beyonce Previews New Song, 'Standing On The Sun': Listen | Billboard».
  7. «Beyonce's Surprise Album Trending Towards No. 1 on Billboard 200 | Billboard».
  8. «Rap-Up.com || Beyoncé's First Singles Revealed».
  9. «BEYONCÉ Shatters iTunes Store Records With 828,773 Albums Sold in Just Three Days». Apple Newsroom (անգլերեն). Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 13-ին.
  10. «Beyonce – kolejne rekordy nowej płyty!» (pol). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  11. «Beyonce & Celine Dion Albums Go Platinum In UK» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 28-ին.
  12. «Beyonce's New 'Platinum Edition' Album Is Streaming on Spotify Now!».
  13. «Listen to Beyoncé's Two New Tracks, '7/11' & 'Ring Off'!».
  14. «Beyoncé Just Dropped Her Greatest Video Ever !».
  15. «Beyoncé's 7/11 video: carefully cultivated candour !».
  16. «"So Proud You Took The High Road": Beyoncé's New Song "Ring Off" About Tina Leaving Mathew Knowles, Finding Love Again !». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 27-ին.
  17. «Beyonce's parents Mathew and Tina Knowles divorce after 31 years of marriage!».
  18. "Beyoncé – Beyoncé". Lescharts.com. Hung Medien. Retrieved December 17, 2013.
  19. "2013-12-21 Top 40 Scottish Albums Archive". Official Charts Company. Retrieved December 15, 2013.
  20. "2013-12-21 Top 40 UK Albums Archive". Official Charts Company. Retrieved December 15, 2013.
  21. «It's Official: Beyoncé Makes History With Fifth No. 1 Album». Billboard. 2013 թ․ դեկտեմբերի 17. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 17-ին. {{cite web}}: |first= missing |last= (օգնություն)
  22. «BEYONCÉ». iTunes Store (AUS). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  23. «BEYONCÉ». iTunes Store (Brazil). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  24. «BEYONCÉ». iTunes Store (Canada). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  25. «BEYONCÉ». iTunes Store (France). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  26. «BEYONCÉ». iTunes Store (Germany). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  27. «BEYONCÉ». iTunes Store (UK). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  28. «BEYONCÉ». iTunes Store (U.S.). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  29. «BEYONCÉ». iTunes Store (Russia). Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 13-ին.
  30. «How 'Beyonce' Stayed a Secret, and Which Songs Will Be the First Singles | Billboard».
  31. Grammys 2015: See the Full Winners List | Billboard
  32. «ARIA Charts – Accreditations – 2014 Albums» (անգլերեն). Australian Recording Industry Association.
  33. «Certification list» (պորտուգալերեն). Associação Brasileira dos Produtores de Discos.
  34. «2013 Certification Awards» (անգլերեն). Irish Recorded Music Association. 2013-12.
  35. «Top 100 Albumes – Semana 6: del 2.2.2015 - 8.2.2015» (իսպաներեն). Productores de Música de España.
  36. «Certification list» (անգլերեն). Music Canada. 2014-01. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  37. «NZ Top 40 Albums Chart» (անգլերեն). Official New Zealand Music Chart. Recorded Music NZ. 2014 թ․ հունվարի 13.
  38. «Searchable Database: Beyonce» (անգլերեն). RIAA. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 14-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  39. «Certification Awards» (PDF) (ֆրանսերեն). Syndicat National de l'Édition Phonographique. 2013-12.
  40. Hamard J. (2014 թ․ դեկտեմբերի 28). «Beyoncé remixe "7/11" avec French Montana, Diplo et Skrillex. Ecoutez!» (ֆրանսերեն). Charts in France.
  41. Copsey R. (2014 թ․ նոյեմբերի 24). «Beyonce's surprise album 1 year on: 10 amazing #ChartFacts» (անգլերեն). Official Charts Company. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]