Jump to content

ASOS (ապրանքանիշ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
ASOS
Изображение логотипа
Տեսակբիզնես ձեռնարկություն, ձեռնարկություն և հանրային ընկերություն
Ընկերության տեսակհանրային
Հիմնադրված է2000թ հունիսի 3
Հիմնադիր

Նիք Ռոբերտսոն Էնդրյու Ռեյգան Քուենթին Գրիֆիթս

Դեբորա Թորփ
ՎայրԼոնդոն, Մեծ Բրիտանիա
Երկիր Միացյալ Թագավորություն
Արդյունաբերություն

հագուստի արտադրություն

օնլայն գնումներ
Արտադրանքհագուստ

կոշիկ

աքսեսուարներ
Զուտ շահույթ£25 միլիոն (2019)
Աշխատողների թիվ4,000+ (2019)
Դուստր ընկերություններ

Topshop Topman

Miss Selfridge
Կայքasos.com
asosplc.com
marketplace.asos.com
]
ԲորսաLSE: ASC
 ASOS.com Վիքիպահեստում

ASOS (արտասանվում է՝ /ˈsɒs/ )[1], բրիտանական հագուստի և կոսմետիկայի օնլայն խանութ։ Ընկերությունը հիմնադրվել է 2000 թվականին Լոնդոնում, որի նպատակն էր իր գործունեությունը ծավալել երիտասարդների շրջանում[2]։ Վեբ կայքը վաճառում է ավելի քան 850 ապրանքանիշ, ինչպես նաև սեփական հագուստնի և աքսեսուսարների տեսականի և Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Եվրոպայից առաքման ծառայություններ է մատուցում դեպի 196 երկիր[2]։

ASOS անվանումը եկել է «AsSeenOnScreen»[3] արտահայտությունից, ինչը նշանակում է․ «գնիր այն, ինչ տեսնում ես ֆիլմում կամ հեռուստատեսությամբ»[4], քանի որ խանութը զբաղվում էր հայտնի մարդկանց հագուստի վաճառքով (օրինակ՝ վաճառել է Բրեդ Փիթի Մարտական ակումբ ֆիլմի կարմիր կաշվե բաճկոնը)։ Ներկայումս խանութը կենտրոնացած է նորաձև իրերի և հագուստի վաճառքով։

ASOS-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Քամդեն Թաունում, ունի մասնաճյուղեր Բեռլինում և Բիրմինգհեմում։ 2013 թվականի տվյալներով նրանց գլխավոր մասնաճյուղը գտնվում է Հարավային Յորքշիրում՝ Բարնսլիում, որտեղ նրանք ունեն 3500 աշխատակից[5]։ Հաճախորդների սպասարկման մասնաճյուղը գտնվում է Լիվեսդենում՝ Ուորդֆորդից ոչ հեռու, Հարթֆորդշիրի հարավ-արևմուտքում[6]։

Դանիական Bestseller A/S ընկերությունը, որը պատկանում է գործարար Անդերս Հոլչ Պավլսենին, հանդիսանում է ASOS-ի ամենախոշոր բաժնետերը՝ 26% բաժնեմասով։

ASOS-ը հիմնադրվել է 2000 թվականի հունիսի 3-ին Նիք Ռոբերտսոնի[5], Էնդրյու Ռեյգանի[7], Քուենթին Գրիֆիթսի և Դեբորա Թորփի կողմից։ 2001 թվականին ընկերությանը թույլատրվել է Լոնդոնի ֆոնդային բորսայում այլընտրանքային ներդրումային շուկա մուտք գործել[8]։ 2003 թվականին ASOS-ի բաժնետերերը որոշեցին փոխել «AsSeenOnScreen» անվանումը և ընկերությունն անվանեցին ASOS։ 2004 թվականին ընկերությունը ներկայացրել է իր շահույթի մասին առաջին հաշվետվությունը, որը գրեթե կրկնապատկվել է առաջին կիսամյակում[9]։ 2004 թվականին ASOS-ը ներկայացրել կանացի հագուստի իր սեփական ապրանքանիշը[9]։

2005 թվականին Բանսֆիլդի վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով ընկերությունը փակվել է 6 շաբաթով և հանգեցրել կորստի՝ 5 միլիոն Ֆունտ ստերլինգի չափով[10]։ 2008 թվականին ASOS-ը իր կայքում ներկայացրել է մանկական հագուստ, սակայն հետագայում շուկան անկում ապրեց, մանկական հագուստի արագ աճող պահանջարկի պատճառով։ 2010 թվականին ASOS-ը հայտարարեց, որ այլևս չի զբաղվի մանկական հագուստի վաճառքով, որպեսզի կենտրոնանա իր հիմնական շուկայի՝ երիտասարդների համար հագուստի արտադրության վրա[11]։

2010 թվականի վերջին քառորդում ASOS-ը ստեղծեց երեք միջազգային օնլայն խանութներ՝ Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ-ում։ 2010 թվականի նոյեմբերին ASOS-ը ստեղծեց իր շուկայական հարթակը բուտիկների, վինտաժ իրերի կոլեկցիոներների, անհատների և դիզայներների համար, որպիսի գլոբալ եղանակով վաճառի վիրտուալ շուկայի վաճառողներից գնորդներին[12]։

2011 թվականի սեպտեմբերին ASOS-ը ստեղծեց ևս երեք օնլայն խանութ Ավստրալիայում, Իտալիայում և Իսպանիայում[13]։ 2012 թվականին ASOS-ը բացեց իր առաջին միջազգային գրասենյակը Սիդնեյում, Ավստրալիայում, որին էլ հետևեց Նյու Յորքյան գրասենյակը[14]։

2013 թվականին ASOS-ը բացեց հարավ-արևելքից դուրս իր առաջին գրասենյակը Բիրմինգհեմում[15]։ Ռուսաստանի և Չինաստանի ASOS օնլայն խանութները ստեղծվեցին միևնույն թվականին[5]։ 2014 թվականին տեղի է ունեցել հրդեհ իրենց պահեստներից մեկում՝ Բարնսլիում , որի պատճառով պատվերների ընդունումը կասեցվել է մոտ երեք օրով[16][17]։ 2014 թվականին տեղի ունեցած Ֆորմուլա 1-ի ընթացքում ASOS-ը հանդիսացավ Մաքլարեն թիմի հովանավորը[18][19]։ 2015 թվականին ASOS-ն ուներ շուրջ 4 հազար աշխատակից և համարվում էր Միացյալ Թագավորության հագուստի և աքսեսուարների խոշորագույն անկախ օնլայն ապրանքանիշը[20]։

2020 թվականի ապրիլին, COVID-19 համաճարակի ընթացքում, ASOS-ը մեղադրվեց որոշ աշխատակազմի անդամների և աշխատակիցների կողմից նրանում, որ «ռուսական ռուլետկա է խաղում մարդկանց կյանքերի հետ» և համատասխան կանխարգելիչ միջոցառումներ չի իրականցնում իր գլխավոր ֆիլիալում՝ Գրիմետորպում, Բարնսլիի շրջանում[21][22][23]։ Հաստատվել է, որ պահեստի աշխատակազմը չէր կարող անվտանգ աշխատել՝ պահպանելով սոցիալական հեռավորություն, աշխատակիցները չէին կարող ապահով զգալ իրենց, և որ ASOS-ի արտադրանքը իրականում էական չէր, հետևաբար այն չէր համապատասխանում Միացյալ Թագավորության կառավարության առաջարկությանը, որ միայն կարևոր աշխատատեղերը պետք է բաց մնան[24]։ Ընկերությունը հերքեց այս պնդումները, պնդելով, որ նրանք փոխել են իրենց գործելաոճը՝ պահանջներին համապատասխանելու համար, Բարնսլեյի խորհուրդը նաև ստուգել է կայքը և գտել, որ ընկերությունը բավարարում է պահանջներին[25]։

2020 թվականի հոկտեմբերին ASOS-ը հայտարարեց, որ միջնորդավճար չի գանձի փոքր բիզնեսով զբաղվողներից, որպիսի աջակցություն ցուցաբերի վաճառողներին՝ COVID-19 համաճարակի շրջանում[26]։

2021 թվականի փետրվարին հայտարարվեց, որ ASOS-ը փլուզված Philip Green-ի Arcadia Group-ից պետք է ձեռք բերի Topshop, Topman, Miss Selfridge և HIIT ապրանքանիշները։Փետրվարի 4-ին Arcadia Group-ի երեք նախկին ապրանքանիշներ ամբողջությամբ դարձան ASOS-ի դուստր ընկերությունները Arcadia-ի և Topshop/Topman-ի գլխավոր գրասենյակի 300 աշխատակիցների հետ միասին։ ASOS-ը նշել է, որ նրանք դեմ չեն խորհրդանշական Օքսֆորդ փողոցի 214-րդ հասցեում գտնվող Topshop/Topman խանութը պահպանելուն։ Այնուամենայնիվ, գլխավոր գործադիր տնօրեն Նիք Բեյթոնը իր հարցազրույցներից մեկում նշել է, որ ASOS-ը միայն բիզնես նպատակներ հետապնդող խանութ չէ և ներկա ժամանակշրջանում ASOS-ի կողմից առաջնահերթություն չի տրվում դրան։

Ինտերնետ մարքեթինգ

[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականի նոյեմբերին ASOS-ը նշում է թվիթթերի մեկ հետևորդի հարաբերությունը ֆեյսբուքյան 8 երկրպագուների և էլեկտրոնային փոստի 100 ակտիվ բաժանորդների նկատմամբ։ Նրանց 2008 թվականի զեկույցում նշվել է, որ վաճառքի մոտ 10%-ը կարող է ուղղակիորեն կապված լինել էլեկտրոնային փոստի մարքեթինգի հետ[27]։

2017 թվականին ASOS-ը սկսեց արշավ, որի նպատակն էր ամբողջությամբ գործածել 'Instagram Stories' գործառույթը՝ խրախուսելով օգտատերերին ներբեռնել ASOS-ից գնված ապրանքի տեսանյութը։ Մեծ Բրիտանիայում 3 միլիոն մարդ միացավ այդ արշավին[28][29]։ ASOS-ն օգտագործում է #AsSeenOnMe հեշթեգը և ցանկացած լուսանկար, որտեղ օգտագործվել է հեշթեգը, ավելացվում է ASOS-ի առցանց տվյալների բազա[30]։

Յութուբյան իր ալիքում ASOS-ը ցուցադրում է այնպիսի սերիաներ, ինչպիսիք են «ինչպես ոճավորել» և «սպորտային կոշիկներ 60 վայրկյանում», որոնք տեղադրվում են ազդեցիկ մոդելավորողների կողմից՝ ոգեշնչելու օգտվողներին նորաձևության ընտրության համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Wang, Connie; Marinelli, Gina (2012 թ․ մարտի 19). «29 of Fashion's Biggest Mysteries, Solved!». Refinery29. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 7-ին.
  2. 2,0 2,1 «About ASOS». ASOS.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. «From AsSeenOnScreen the world's number one fashion destination for 20-somethings». ASOS.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ մայիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 29-ին.
  4. «Wayback Machine entry for AsSeenOnScreen.com captured 18 Մայիս 2001». Internet Archive. Արխիվացված է օրիգինալից 2001 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 Young, Vicki M. (2013 թ․ հոկտեմբերի 30). «WWD CEO Summit: Asos.com's Nick Robertson Looks to the Future». WWD. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 1-ին.
  6. «ASOS office building fit for 'Millennial' robotic generation wins office awards». Watford Observer. Վերցված է 2018 թ․ հուլիսի 3-ին.
  7. Fildes, Nic. «City puts on its best to greet Asos successor» (անգլերեն). ISSN 0140-0460. Վերցված է 2020 թ․ հուլիսի 10-ին.
  8. Richard Fletcher (2014 թ․ հունիսի 6). «Darling of the dotcoms was a born survivor». The Times. Վերցված է 2014 թ․ հուլիսի 1-ին.
  9. 9,0 9,1 «The timeline of ASOS.com – Telegraph». The Telegraph. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 1-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 22-ին.
  10. Card, Jon. «Growing Business Success Stories – ASOS». Growing Business. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ դեկտեմբերի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  11. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 26-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  12. Milligan, Lauren. «To Market». British Vogue (բրիտանական անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  13. «ASOS profits jump 41pc on international expansion». The Daily Telegraph. London. 2011 թ․ հունիսի 2.
  14. Kollewe, Julia (2014 թ․ հունիսի 5). «Asos timeline: from tiny startup to dressing Michelle Obama». The Guardian.
  15. Enda Mullen (2013 թ․ ապրիլի 1). «Fashion chain ASOS opens up in Birmingham». Birmingham Post. Վերցված է 2014 թ․ փետրվարի 23-ին.
  16. Scott Campbell (2014 թ․ հունիսի 21). «ASOS fashion warehouse "badly damaged" in fire». The Telegraph. Վերցված է 2014 թ․ հունիսի 21-ին.
  17. «ASOS status monitoring». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 3-ին.
  18. «ASOS join McLaren sponsors for Australian GP». Auto Race Sponsor. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 1-ին.
  19. «The History of ASOS». The Fact Shop. 2016 թ․ սեպտեմբերի 29. Վերցված է 2018 թ․ մարտի 19-ին.
  20. «ASOS». Business of Fashion. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 21-ին.
  21. Butler, Sarah (2020 թ․ մարտի 30). «'Cradle of disease': Asos warehouse staff reveal coronavirus fears». The Guardian. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  22. «Coronavirus: Calls to protect 'vital' warehouse workers». BBC. 2020 թ․ ապրիլի 2. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  23. Saad, Laith (2020 թ․ մայիսի 2). «'This Isn't Essential': Asos Workers Fight for Safety During Coronavirus». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ մայիսի 3-ին. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  24. «ASOS are 'playing Russian roulette with people's lives' as they refuse to enforce social distancing in packed warehouses amid the Coronavirus crisis». GMB. 2020 թ․ մարտի 28. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  25. Olulode, Celestina (2020 թ․ ապրիլի 1). «Coronavirus: ASOS denies claims staff are unsafe at work during outbreak». BBC. Վերցված է 2020 թ․ մայիսի 9-ին.
  26. «Asos Marketplace axes commission rates until the end of 2020». FashionNetwork.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.{{cite web}}: CS1 սպաս․ url-status (link)
  27. Chaffey, Dave (2010). «Applying organisational capability models to assess the maturity of digital-marketing governance». Journal of Marketing Management. 26:3–4 (3–4): 187–196. doi:10.1080/02672571003612192. S2CID 167722437.
  28. «Great Work: ASOS on Instagram Stories». Creative Review. 2017 թ․ դեկտեմբերի 18.
  29. «Digital Marketing». Ekwik Classes (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ մարտի 10-ին.
  30. Hobbs, Thomas (2017 թ․ մարտի 20). «Asos on why digital must be a balance between mass reach and targeting». Marketing Week.