«3500», ամերիկացի ռեփեր Թրևիս Սքոթի երգն է, համագործակցությամբ ռեփերներ Future-ի և Թու Չեյնսի հետ։ Երգը թողարկվել է 2015 թվականի հունիսի 8-ին՝ որպես Թրևիս Սքոթի «Rodeo» կոչվող դեբյուտային ստուդիական ալբոմի առաջին սինգլ։ Երգը գրվել է Թրևիս Սքոթի, Future-ի, Թու Չեյնսի, Metro Boomin-ի, Zaytoven-ի, Մայք Դինի, Million $ Mano-ի և Ալեն Ռիտերի կողմից։
2015 թվականի հունիսի 5-ին Թրևիս Սքոթը իր Ինստագրամի էջում հրապարակում է երգի շապիկի պատկերը և հայտարարում է, որ այն լինելու է «Rodeo» ալբոմի առաջին սինգլը[1]։ Հունիսի 7-ին նա առաջին անգամ կատարում է երգը Summer Jam փառատոնի ժամանակ, իսկ հաջորդ օրը երգը թողարկվում է iTunes-ում ներբեռնման համար[2]։ Երգում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Future-ը և Թու Չեյնսը[1]։ Նախկինում Future-ը իր մասնակցությունն է ունեցել նաև Թրևիսի «High Fashion» (2015) երգում[3], իսկ Թու Չեյնսը «Upper Echelon» (2013) սինգլում[4]։