1000 Forms of Fear

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1000 Forms of Fear
Sia - 1000 Forms of Fear (Official Album Cover).png
Սիա Ֆուրլերի ստուդիական ալբոմ
Թողարկված հունիսի 4, 2014
Ժանր փոփ
Տևողություն 48:41
Լեզու Անգլերեն
Լեյբլ Monkey Puzzle Records, RCA Records
Պրոդյուսեր Գրեգ Կարստին, Դիպպլո

«1000 Forms of Fear», ավստրալացի երգչուհի, հեղինակ Սիա Ֆուրլերի վեցերորդ ստուդիական ալբոմը, թողարկվել է 2014 թվականի հուլիսի 4-ին Monkey Puzzle Records, RCA Records լեյբլների կողմից[1][2]։ Պրոդյուսերներն են Գրեգ Կարստինը, Դիպլոն և Ջեսս Շատկինը։ Սկավառակը միանգամից գլխավորեց Ամերիկայի Միացյալ Նահանգների, Կանադայի և Ավստրալիայի հիթ շքերթները։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի սեպտեմբերի 13-ին Սիա Ֆուրլերը պրոդյուսեր Գրեգ Կարստինի հետ հայտնեց, որ վերջացրել է վեցերորդ ալբոմի ձայնագրությունը։ 2014 թվականի մայիսի 6-ին հրապարակվեց «Chandelier» (հայերեն թարգմանությամբ՝ «Ջահ») տեսահոլովակը, որտեղ պարում էր սպիտակ կեղծամով աղջիկը։ Տեսանյութը իսկական սենսացիա էր։ Տեսանյութի դերասանուհին 11-ամյա Մեդդի Զիգլերն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Lipshutz Jason (ապրիլի 18, 2014)։ «5 Things We Learned About Sia From Her NY Times Magazine Story»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է ապրիլի 18, 2014 
  2. Lipshutz Jason (մայիսի 14, 2014)։ «Sia Announces '1000 Forms of Fear' Release Date & Track List»։ Billboard։ Prometheus Global Media։ Վերցված է մայիսի 18, 2014