Ֆրիդրիխ Էդուարդ Շուլց
Ֆրիդրիխ Էդուարդ Շուլց | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 12, 1799[1] Դարմշտադտ |
Մահացել է | 1829[2] Ադամակերտ, Վանի մարզ, Թուրքիա |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Մասնագիտություն | մարդաբան, հնագետ, ասորագետ և համալսարանի դասախոս |
Հաստատություն(ներ) | Գիսենի համալսարան |
Տիրապետում է լեզուներին | գերմաներեն |
![]() |
Ֆրիդրիխ Էդուարդ Շուլց (գերմ.՝ Friedrich Eduard Schulz, հուլիսի 12, 1799[1], Դարմշտադտ - 1829[2], Ադամակերտ, Վանի մարզ, Թուրքիա), գերմանացի արևելագետ, որ առաջին եվրոպացին էր, որ ուսումնասիրել է ուրարտական արձանագրությունները։
Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1827 թվականին Շուլցը, որ այն ժամանակ Գիսենի համալսարանի երիտասարդ դասախոս էր, գործուղվել է Վան Ֆրանսիայի կառավարության կողմից՝ հայագետ Անտուան-Ժան Սեն-Մարտենի առաջարկով[3]։ 1828 թվականին Շուլցը հայտնաբերել և ընդօրինակել է 38 սեպագիր արձանագրություններ, որոնցից 18 Վանում և նրա շրջակայքում, 1՝ Լեզք գյուղում, 2՝ Շուշանց, 2՝ Արտամետ, 1՝ Սղգա գյուղերում, 9՝ Վարագա լեռան տարբեր կողմերում, 1՝ Աղթամար կղզում, 1՝ Մանազկերտում, 2՝ Արճեշում, 1՝ Կելիշին գյուղի մոտ, թուրք-պարսկական (այժմ՝ իրաքա-իրանական) սահմանի վրա[4]։ Նրա նախնական հայտնագործությունների ամփոփումը հրատարակվել է 1828 թվականին։ 1829 թվականին Շուլցը պարսկական բանակի երկու սպաների և իր չորս ծառաների հետ միասին սպանվել է քուրդ ավազակների կողմից Ադամակերտի (Բաշքալեի) մոտ[5][6][7]։
1840 թվականին Շուլցի ընդօրնակությունները հրատարակվել են Փարիզի «Journal Asiatique» ուսումնաթերթի մեջ[4]։ Սա ուրարտական քաղաքակրթության մասին առաջին բնօրինակ տեղեկություններից էր, որ հասանելի են դարձել Եվրոպայում։
Ֆրիդրիխ Էդուարդ Շուլցի Վանի ժայռի գծանկարը
Վանում Քսերքսես I-ի արձանագրության Ֆրիդրիխ Էդուարդ Շուլցի ընդօրինակում, 1827 թ.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #117236799 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 AlKindi
- ↑ Lynch, H. F. B. (1901), Armenia, Travels and Studies, Volume 2, London: Longmans, p. 54, https://books.google.com/books?id=HC_spgqzsL4C&pg=RA1-PA55
- ↑ 4,0 4,1 Լեո․ Երկերի ժողովածու տասը հատորով։ Առաջին հատոր։ Երևան: «Հայաստան» հրատարակչություն։ 1966։ էջեր 11–12
- ↑ Adkins, Lesley, Empires of the Plain: Henry Rawlinson and the Lost Languages of Babylon, p. 42
- ↑ Studies in the Social Sciences, University of Minnesota, p. 11
- ↑ Chahin, M (2001), The Kingdom of Armenia: A History (2 տպ.), Richmond, Surrey, UK: Curzon Press, pp. 46, 48