Քսերքսես I-ի արձանագրությունը Վանում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վանի բերդը, որի հարևանությամբ էլ գտնվում է Քսերքսես I-ի արձանագրությունը։
Քսերքսեսի արձանագրությունը Վանի բերդի հարևանությամբ։
Վանի բերդի կողքին գտնվող մի ժայռ, որի վրա փորագրված է Քսերքսեսի արձանագրությունը

Քսերքսես I-ի արձանագրությունը Վանում (պարս.՝ سنگ‌نبشته خشایارشا در ترکیه), Աքեմենյան տերության արքա Քսերքսես I-ի (մ․թ․ա․ 486-465 թվականներ) եռալեզու սեպագիր արձանագրությունը[1], որը հայտնաբերվել է Հայկական լեռնաշխարհի Վանա լճի (գտնվում է ներկայիս Թուրքիայի Հանրապետության տարածքում) շրջակայքում գտնվող համանուն բերդի հարևանությամբ։ Այդ ժամանակահատվածում Վանը Հայաստանի սատրապական կենտրոնն էր։

Արձանագրությունը տեղակայված է բերդի շուրջ 20 մետր բարձրության վրա գտնվող ժայռի աջակողմյան հարթեցված հատվածում։ Արձանագրության սալիկը ստեղծվել է Քսերքսեսի հոր՝ Դարեհի կողմից (մ․թ․ա․ 522-486 թվականներ), սակայն մահվան պատճառով մակերեսը թողնվել է դատարկ։

Արձանագրությունը եռալեզու է՝ գրված հին պարսկերեն, բաբելոներեն և էլամերեն լեզուներով։ Բովանդակությունը հետևյալն է․

Հզոր աստված Ահուրամազդան՝ աստվածներից մեծագույնը, որ ստեղծել է երկիրը, որ ստեղծել է երկինքը, որ ստեղծել է մարդկանց և նրանց երջանկությունը, որ ստեղծել է Քսերքսես արքային՝ բազում արքաներից մեկին, բազում գահակալներից մեկին։ Ես Քսերքսեսն եմ, մեծ արքա, արքայից արքա, ժողովուրդների բոլոր աքաների արքա, երկրի արքա, Դարեհի որդի, Աքեմենյանների արժանի հաջորդ։

Քսերքսես մեծ արքան հայտնում է․ «իմ հայրը՝ Դարեհ արքան, Ահուրամազդայի զորությամբ շատ գործեր է կատարել և քանի որ այստեղ ոչինչ չի նշել, ես հրամայեցի գրել նրա խոսքերը։

Թող որ Ահուրամազդան պահպանի իմ թագավորությունը և այն ամենը, ինչ որ արարել եմ։
- Քսերքսես I Աքեմենյան

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Bachenheimer, Avi (2018). Old Persian: Dictionary, Glossary and Concordance. John Wiley & Sons.