Ուրարտական արձանագրություններ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ուրարտական արձանագրություններ, Ուրարտու (Արարատյան) թագավորության սեպագիր արձանագրությունները՝ հիմնականում նորխուռիերեն, մասամբ՝ նաև աքքադերեն, փորագրված ժայռերի, քարակոթողների, շինաքարերի, կավե սալիկների և բրոնզե ու ոսկրե իրերի վրա։ Պարունակում են տեղեկություններ Արարատյան թագավորների մղած պատերազմների, Հայկական լեռնաշխարհի տարանջատ իշխանությունները միասնական պետության մեջ միավորելու, ինչպես նաև շինարարական աշխատանքների մասին։ Հայտնաբերվել են Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա, Արգիշտի Ա, Ռուսա Ա, Արգիշտի Բ, Ռուսա Բ, Ռուսա Գ թագավորների բազմաթիվ արձանագրություններ և մի քանի ուրիշներ, որոնց պատկանելությունը պարզված չէ։ Խոշորագույնը Արգիշտի ԱՎանի ժայռին փորագրած Խորխորյան տարեգրությունն է։ Բոլոր արձանագրությունները փորագրված են մ․ թ․ ա․ 9-7-րդ դարերի ընթացքում, շատ կարևոր աղբյուրներ են Հայաստանի այդ ժամանակաշրջանի պատմության համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։