Հենրի Լինչ
Հենրի Լինչ անգլ.՝ H. F. B. Lynch | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 18, 1862[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Մահացել է | նոյեմբերի 24, 1913[1][2] (51 տարեկան) |
Մահվան վայր | Կալե |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն |
Կրթություն | Իթըն քոլեջ, Թրինիթի քոլեջ և Հայդելբերգի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ և ձեռնարկատեր |
Ծնողներ | հայր՝ Thomas Kerr Lynch?, մայր՝ Harriet Sophia Taylor?[3] |
Զբաղեցրած պաշտոններ | Միացյալ Թագավորության 28-րդ խորհրդարանի անդամ |
Կուսակցություն | Լիբերալ կուսակցություն |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Թագավորական աշխարհագրական ընկերություն |
H. F. B. Lynch Վիքիպահեստում |
Հենրի Ֆինիս Բլոս Լինչ (անգլ.՝ Henry Finnis Blosse (H. F. B.) Lynch, ապրիլի 18, 1862[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - նոյեմբերի 24, 1913[1][2], Կալե), անգլիացի հայագետ, աշխարհագետ, ճանապարհորդ, հասարակական-քաղաքական գործիչ։
Իռլանդական ազնվական տոհմից (տատը սեբաստացի հայուհի)։
Հայաստան կատարած երկու ճանապարհորդությունների (1893-1894, 1898) ժամանակ հավաքած նյութերի հիման վրա գրել է լայն ճանաչում գտած «Հայաստան» աշխատությունը (1901, հայերեն համառոտ թարգմանություն՝ 1913-1914), որը կազմված է երկու հատորից «Ռուսական Հայաստան» և «Տաճկահայաստան»։ Աշխատությունը պարունակում է արժեքավոր տեղեկություններ Հայաստանի պատմության, աշխարհագրության. ժողովրդագրության, հայ բանահյուսության վերաբերյալ, վիճակագրական նյութեր։ Լինչը փորձել է ամեն կերպ ցույց տալ, որ ցարական և թուրքական կառավարությունները վարում են հետադիմական քաղաքականություն Հայաստանում, հալածում հայերին, հայ եկեղեցին և հայոց լեզուն։
Լինչը հետաքրքրվել է նաև Հայկական հարցով։ Լինելով անգլիական պառլամենտի անդամ (1906-1910 թթ․)՝ քննադատել է արտգործնախարար Է. Գրեյի քաղաքականությունը, հանդես եկել հայ ժողովրդի իրավունքների պաշտպանությամբ։ Մահից ոչ շատ առաջ անգլիական մամուլում հրապարակել է «Բաց նամակ»՝ հայկական բարենորոգումների վերաբերյալ։
Մահացել է 1913 թվականին՝ թոքաբորբից։ Ամուսնացած չի եղել։
Աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Հայաստան, ճամփորդություններ և ուսումնասիրություններ, «Ռուսական Հայաստան», (1901), հատոր 1[4]
- Հայաստան, ճամփորդություններ և ուսումնասիրություններ, «Տաճկահայաստան», (1901), հատոր 2[5]
- Армения։ очерки и этюды, т. 1-2 Тифлис, 1910.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Oxford Dictionary of National Biography / C. Matthew — Oxford: OUP, 2004.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 Lundy D. R. The Peerage
- ↑ Հայաստան, ճամփորդություններ և ուսումնասիրություններ, (1901)
- ↑ Հայաստան, ճամփորդություններ և ուսումնասիրություններ, (1901)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հենրի Լինչ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 619)։ |
- Ապրիլի 18 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- Լոնդոն քաղաքում ծնվածներ
- Նոյեմբերի 24 մահեր
- 1913 մահեր
- Քեմբրիջի Թրինիթի քոլեջի շրջանավարտներ
- Հայդելբերգի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Անգլիացի հայագետներ
- Անգլիացի աշխարհագետներ
- Անգլիացի ճանապարհորդներ
- Անգլիայի քաղաքական գործիչներ
- Անգլիացի հասարակական գործիչներ
- Բրիտանացիներ հայկական սերմամբ