Ֆրենսիս Քոբեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրենսիս Քոբեյն
անգլ.՝ Frances Bean Cobain
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 18, 1992(1992-08-18)[1] (31 տարեկան)
ԾննդավայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունHighland Hall Waldorf School?
Մասնագիտությունարվեստագետ, լրագրող և մոդել
ԱմուսինIsaiah Silva? և Riley Hawk?
Ծնողներհայր՝ The Weeknd, մայր՝ Քորթնի Լավ
 Frances Bean Cobain Վիքիպահեստում

Ֆրենսիս Բին Քոբեյն (օգոստոսի 18, 1992(1992-08-18)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ) ամերիկացի վիզուալ արտիստուհի[2]։ Nirvana խմբի վոկալիստ Կուրտ Քոբեյնի և Hole խմբի վոկալիստ Քորթնի Լավի միակ դուստրը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրենսիս Քոբեյնը ծնվել է 1992 թվականի օգոստոսի 18-ինառավոտյան 7:48՝ Լոս Անջելեսի Cedars-Sinai բժշկական կենտրոնում[3], Քալիֆորնիա[4]։ Նա անվանվել է ի պատիվ շոտլանդական The Vaselines ինդի փոփ դուո խմբի կիթառահար Ֆրանսիս Մակքիի[5][6][7]։ Երկրորդ անունը (Բին) նրան տվել է հայրը՝ Կուրտ Քոբեյնը, կարծելով թե Ֆրենսիսը նման է լոբու։ Նրա կնքահայրն է նախկին R.E.M.-ի վոկալիստ Միքայել Սթայփը։ Ռոուզմարի Քերոլը՝ Կուրտի նախկին փաստաբանը, Քորթնի Լավը, Նիրվանան և դերասանուհի Դրյու Բերիմորը Ֆրենսիսի կնքամայրերն են[8][9]։ Մինչև Ֆրենսիսի ծնունդը, լուրեր էին պտտվում, որ Քորթնի Լավը օգտագործում է հերոին իր հղիության ընթացքում։ Սկանդալը տարածվեց, երբ Վանիթի Ֆեյրը հրատարակեց Լայն Հիրշբերգի «Տարօրինակ սեր» հոդվածը, որտեղ նշված էր, որ Լավը շարունակել է հերոինի օգտագործումը նույնիսկ այն ժամանակ, երբ պարզել է իր հղիության մասին։ Քորթնին և Կուրտը պնդում էին, որ Վանիթի Ֆեյրը իր խոսքերն ընտրել է համատեքստից դուրս[10]։ Ի վերջո, երեխաների խնամքի ծառայությունը հետաքննեց նրանց ծնողական ընդունակությունները։ Հետաքննությունն ավարտվեց, սակայն ոչ առանց իրավական քաշքշուկների, և այդ պատճաոով Կուրտը և Լավը զրկվեցին ծնողական իրավունքներից, երբ Ֆրենսիսն ընդամենը 2 շաբաթական էր։ Երկարատև իրավական ճակատամարտից հետո նրանք կարողացան վերականգնել իրենց դստեր խնամակալությունը։ Հետագայում երկու տարի անընդմեջ նրանք վարձում են դայակներ՝ նրանց օգնությամբ Ֆրենսիսի մասին հոգ տանելու համար։ Ըստ Մայքլ Ազերադի, այս միջադեպը ոգեշնչեց Կուրտին՝ Rape me երգը գրելու համար։ 1994 թվականի ապրիլի 1-ին Ֆրենսիսն այցելում է հորը The Exodus վերականգնողական կենտրոնում, Քալիֆորնիա, որտեղ նրանք միասին նվագում են։ Դա վերջին անգամն էր, որ Ֆրենսիսը տեսավ հորը[11]։ Ապրիլի 8-ի առավոտյան Կուրտին գտնում են Սիեթլի իր տանը մահացած[12]։ Կուրտի վերջին արարողությունը կազմակերպվում է մոր կողմից 1999 թվականի Մայիսի 31-ին՝ Քորթնի Լավի և Թրեյսի Մերենդերի մասնակցությամբ[13]։ Ֆրենսիսին մեծացրել են մայրը, հորաքույրը և հայրական տատը։ Նա կյանքի առաջիկա տարիներն անց է կացրել Սիեթլում և Լոս Անջելեսում։ 2003-ի հոկտեմբերին Ֆրենսիսը նորից վերադառնում է տատիկի մոտ, մոր՝ հերոինի հետ կապված ձերբակալության պատճառով։ Ձերբակալությունից մի քանի ժամ հետո Լավը ընդունում է ցավազրկողների չափից մեծ քանակ։ Նա Ֆրենսիսի խնամակալությունը վերականգնում է 2005 թվականին։ 2009 թվականի դեկտեմբերի 11-ին Քալիֆորնիայի վերջին ատյանի դատարանը Լոս Անջելեսում Ֆրենսիսի ժամանակավոր համախնամակալներ է նշանակում իր տատին՝ Վենդի Օքօնորին և Քիմբերլի Քոբեյնին[14]։ 2009դեկտեմբերի 16-ին դատական զեկույց ստացվեց, որ Լավը ժամանակավոր զրկվում է դստեր հետ յուրաքանչյուր ուղղակի կամ անուղղակի կապեր ունենալուց[15]։ 2010օգոստոսի 18-ին Ֆրենսիսը ժառանգում է հոր կարողության 37%-ը։ Փաստաթղթերն ապացուցում են, որ այժմ Ֆրենսիս Քոբեյնն է ղեկավարում անվան իրավունքները, այլ ոչ թե Լավը[16][17]։ 2011-ին Ֆրենսիսը գնեց իր առաջին իսպանական ոճով առանձնատունը 1.8 միլիոն դոլլար արժողությամբ։ Այն գտնվում է Արևմտյան Հոլիվուդում, Սանսեթ Սթրիփից մի փոքր հեռավորության վրա[18][19]։

Մասնագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոդելավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

2006օգոստոսին Ֆրենսիս Քոբեյնը նկարահանվել է ELLE ամսագրում, իր հոր հայտնի շագանակագույն կարդիգանով և գիշերային տաբատով, որպես հոդվածի մաս, ուր ռոք աստղերի երեխաները ներկայացնում են իրենց ծնողների հագուստը։ Նա բացատրում է. «Ես հագել եմ նրա գիշերազգեստը, որովհետև 1992-ին նա դրանով է ամուսնացել մորս հետ Հավայան կղզիներում։ Ես կարծեցի, որ այն գեղեցիկ կնայվի, եթե ես հագնեմ այսօր։ Նա շատ ալարկոտ էր կոստյում հագնելու համար, և նա ամուսնացավ գիշերազգեստով»։ 2008 թվականի փետրվարին նա հայտնվեց Harper's Bazaar ամսագրում, Էվիտայի կերպարով[20]։ Քոբեյնը նկարահանվել է Հեդի Սլայմոնի 2011 թվականի օգոստոսի 2-ի վեբ ֆոտոշարքում[21][22][23]։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի հուլիսին Քոբեյնը թողարկեց իր աշխատանքների հավաքածուն «Scumfuck» խորագրով Լոս Անջելեսի La Luz de Jesus պատկերասրահում[24][25][26]։ Այն հանդես է գալիս «Fiddle Tim» կեղծանվան տակ։ 2012 թվականի օգոստոսի 4-ին նա մասնակցել է MIXTAPE շոուին։ Արտիստներին խնդրել էին ընտրել մի երգ և ստեղծել արվեստի գործ՝ ոգեշնչված այդ երգով։ Ֆրենսիսն ընտրեց The Jesus and Mary Chain-ի «Բլեք» երգը։ Այն ընտրվեց iTunes-ում թվային ցուցադրության համար։ 2012 թվի հոկտեմբերի 30-ին Ֆրենսիսը հայտարարեց, որ իր առաջին ցուցահանդեսը տեղի կունենա 2013 թվականի փետրվարին[27][28][29][30]։

Այլ ձեռնարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քոբեյնը որպես պրակտիկանտ աշխատել է Rolling Stone ամսագրի համար 2008 թվականի հունիսից օգոստոսը[31][32][33]։ 2009-ին պարզ է դառնում, որ նա հրաժարվել է Թիմ Բարթոնի՝ «Ալիսը հրաշքների աշխարհում» ֆիլմի Ալիսայի կերպարը մարմնավորել։ Քոբեյնը նաև հայտնվել է որպես հյուր-վոկալիստ Էվելին Էվելինի «My Space» երգում, որը ձայնագրվել է 2010 թվականի մարտի 30-ին։ Ամանդա Փալմերը պարզաբանել է, որ Ֆրենսիսը այն 20 արվեստագետներից մեկն է, ում ձայնն ամբողջովին համընկել է ձայնագրմանը։ Քոբեյնը նաև եղել է գործադիր պրոդյուսեր իր հոր մասին պատմող HBO ֆիլմում՝ «Kurt Cobain: Montage of Heck»-ում։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականի սեպտեմբերին տասներեքամյա Քոբեյնը տվել է իր առաջին հարցազրույցը Teen Vogue-ին, որում նա պատմում է իր անձնական ոճի և ընտանիքի մասին[34]։ Մեկ այլ հարցազրույց հայտնվում է ID ամսագրում, որում նա բացասաբար է արտահայտվում մոր մասին հոդվածների համար և ասում.«Երբ չափից շատ ստեր եմ լսում նրա մասին մամուլից, դա բացասաբար է ազդում»։ Քոբեյնը 2010-ին հարցազրույց է տվել իր արվեստի մասին որպես «Fiddle Tim»։ 2008 թվի սեպտեմբերին Ֆրենսիսը նշեց իր «R.I.P. CHILDHOOD» 16-րդ տարեդարձը Լոս Անջելեսի House of Blues-ում[35]։ 2010 թվականի հունվարին Ֆրենսիսը հանդիպում էր երաժիշտ Իսայահ Սիլվայի հետ (ծնվ. 1985 թ. հունվարի 20)։ 2011 թվականի հոկտեմբերին նրանք հայտարարում են իրենց նշանադրության մասին[36][37][38][39]։ Նրանք ամուսնացել են 2015 թվականին գաղտնի արարողությամբ՝ նշանադրությունից 4 տարի անց։

2014 թվականին Լանա Դել Ռեյը հարցազրույցներից մեկի ժամանակ հիացմունքով նշեց լավագույն արտիստներին, այդ թվում նաև Կուրտ Քոբեյնին, և ավելացրեց. «Երանի ես էլ արդեն մեռած լինեի․․․ես չեմ ցանկանում շարունակել այս ամենը»[40]։ Ֆրենսիսը նրա Twitter-ի էջին պատասխան ուղարկեց. «Ես երբեք լիարժեք չեմ ճանաչի իմ հորը, որովհետև նա երիտասարդ մահացավ։ Դա դառնում է ցանկալի սխրանք, քանի որ ձեզ նման մարդիկ կարծում են, որ դա զիլ է․․․ ամենևին էլ այդպես չէ։ Ընդունեք կյանքը, քանի որ այն մեկ անգամ է տրված։ Մարդիկ վատնում են իրենց կյանքը։ Մի՛ եղեք այդ մարդկանցից մեկը»[41][42]։ Լանան հետո միայն հայտարարեց, որ իր խոսքերը համատեքստից դուրս էին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 GeneaStar
  2. «Frances Bean Cobain: No Apologies». Interview Magazine. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 25-ին.
  3. «As of 7:02am I'm officially 23. Party ...». Twitter. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 11-ին.
  4. Cross, Charles R. Heavier Than Heaven, Hyperion, 2001. ISBN 0-7868-6505-9 p. 246.
  5. «Frances Bean Cobain, daughter of late rocker Kurt Cobain, celebrates 18th birthday». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 7-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  6. «Grunge icon remembered». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  7. «The Vaselines Record Second Album After 20 Years». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 22-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  8. Morales, Tatiana (2004 թ․ ապրիլի 5). «Kurt Cobain: Not A Suicide?». CBS News. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  9. Kaufman, Gil (2011 թ․ սեպտեմբերի 23). «Nirvana Heiress Frances Bean Cobain: About A Girl». MTV. Վերցված է 2015 թ․ ապրիլի 14-ին.
  10. «Courtney Love». Behind the Music. հունիսի 21, 2010. VH1 network. {{cite episode}}: |access-date= requires |url= (օգնություն)
  11. Charles R. Cross, Heavier Than Heaven. Hyperion, 2001
  12. "The Mourning After" Արխիվացված 2013-10-16 Wayback Machine, Entertainment Weekly, 29 April 1994.
  13. Brodeur, Nicole (2006 թ․ հունվարի 5). «Sad reminder of Kurt Cobain's legacy». Seattle Times. nwsource.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  14. "Cobain's mother gets guardianship of granddaughter", Associated Press, USA Today, 14 December 2009. accessed 16 April 2012.
  15. "Court to Courtney: Stay Away From Frances", TMZ.com. Retrieved June 25, 2010.
  16. Fleeman, Mike (2009 թ․ դեկտեմբերի 23). «Did Courtney Love's Daughter Face Domestic Violence?». People.com. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  17. Uhl, Carey (2012 թ․ մայիսի 13). «Documents Show Courtney Love Lost The Rights to Kurt Cobain's Image and Likeness to His Daughter Frances Bean Cobain | mxdwn.com News». Mxdwn.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունիսի 5-ին.
  18. Uu (2012 թ․ մայիսի 2). «Courtney Love Lost Rights to Kurt Cobain's Image, Frances Bean in Control - Spinner Canada». Spinner.ca. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 6-ին.
  19. Rolph, Amy (2010 թ․ օգոստոսի 18). «Frances Bean Cobain buys LA mansion with Nirvana money». seattlepi.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  20. Riedel, Jeff. «Frances Bean Cobain». Harpers Bazaar. Hearst Communications, Inc.
  21. Nikki, Darlene (2011 թ․ օգոստոսի 10). «New pictures of Frances Bean Cobain». Upvenue.com. Վերցված է 2011 թ․ նոյեմբերի 6-ին.
  22. Grunge Grrrl Frances Bean Cobain Grew Up Արխիվացված 2016-01-06 Wayback Machine Gothamist.com. Retrieved 2011-08-09.
  23. Hedi Slimane Diary. Արխիվացված 2018-06-05 Wayback Machine 2011-08-02.
  24. La Luz de Jesus Gallery Արխիվացված 2013-05-28 Wayback Machine Los Angeles, California.
  25. Kamens, Laurie. «Frances Bean Cobain Assumes Pseudonym, Debuts Artwork».
  26. Pattiz, Rebecca. «Frances Bean Cobain: No Apologies». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ նոյեմբերի 26-ին.
  27. Miller, Bridgette.Frances Bean Cobain & More Create Art That Rocks for MiXTAPE LA Արխիվացված 2013-09-21 Wayback Machine Bust (magazine) August 02, 2012
  28. LA MIXTAPE: AS A GESTURE OF LOVE Արխիվացված 2013-08-22 Wayback Machine L.A. Record August 3rd, 2012
  29. Duran, Amy.[1] IN L.A.: LA MIXTAPE @ LEBASSE PROJECTS CHINA TOWN juxtapoz magazine Monday August 20, 2012
  30. «Frances Bean Cobain on Twitter». Twitter. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  31. «Unreleased Nirvana Due». Rolling Stone. 2010 թ․ նոյեմբերի 4. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.
  32. Published 7/21/08. «Frances Cobain is a summer intern at Rolling Stone». Theinsider.com. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2010 թ․ նոյեմբերի 8-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  33. Published 9/6/09. «Frances Bean Cobain "Alice In Wonderland" Snub». Popcrunch.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 27-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 27-ին.{{cite web}}: CS1 սպաս․ թվային անուններ: authors list (link)
  34. "Don't expect any grunge from Frances Bean" Արխիվացված 2010-05-04 Wayback Machine, Vogue. 7 September 2005.
  35. «Frances Cobain has suicide-themed birthday party».
  36. "Frances Bean Cobain engaged: Courtney Love's daughter set to wed The Rambles singer Isaiah Silva" Արխիվացված 2012-02-24 Wayback Machine, New York Daily News, October 2011.
  37. "Frances Bean Cobain: Is She Engaged?" Արխիվացված 2015-10-19 Wayback Machine, People, 27 October 2011.
  38. «Frances Bean Cobain secretly weds?». TV3.ie - Xposé Entertainment. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  39. Ashleigh Rainbird (2015 թ․ սեպտեմբերի 23). «Frances Bean Cobain weds Kurt lookalike in secret without telling mum Courtney Love». mirror. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 30-ին.
  40. Jonze, Tim (2014 թ․ հունիսի 12). «Lana Del Rey: 'I wish I was dead already'». The Guardian. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  41. «Tweet by Cobain». Twitter. 2014 թ․ հունիսի 22. Վերցված է 2014 թ․ հունիսի 23-ին.
  42. Grow, Cory (2014 թ․ հունիսի 24). «Lana Del Rey Explains 'I Wish I Was Dead' Quote to Frances Bean Cobain». Rolling Stone. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 8-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ֆրենսիս Քոբեյն հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենսիս Քոբեյն» հոդվածին։